User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)

    4 7.41%
  • Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)

    26 48.15%
  • Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)

    25 46.30%
  • Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)

    8 14.81%
  • Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)

    33 61.11%
  • Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)

    1 1.85%
  • Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

    2 3.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 5 35-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 61 համարից մինչև 75 համարի արդյունքները՝ ընդհանուր 519 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

  1. #61
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    ]Վերջ, քլունգս մաշվեց, ես տենց էլ նորմալ չվախեցա:
    Պատճառն էն չի բայց, որ գրածները միանշանակ վախենալու չէին, գիտե՞ք

    Պարզապես էս լուսավոր դարում, շատ բան տեսած ու երես առած մեզ, մենքին , շատ քիչ բան ա մնացել, որ կարա վախեցնի:

    Մրցույթը հաջողված եմ համարում ու տվյալ պահին հաղթում է ամենաարժանին
    Ինձ թվում ա մոռացել ես քվեարկել
    I may be paranoid but no android!

  2. #62
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ թվում ա մոռացել ես քվեարկել
    Ռուֆ, բոլորից լավ ես նկատել, քվեարկելու հետ չունեմ
    Դեռ կհասցնեմ

  3. #63
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 1. Վիրավորանք

    Ընդսմինը արդեն ոնց որ թե շատ ա տրորվել, ու հեղինակը հիմա հաստատ մտածում ա «Ձեռս չորանար չգրեի էդ բառը, ախր դրանից էն կողմ հլը եքա տեքստ կա, ժողովուրդ, էդ էլ կարդացեք ախր»: Շտապեմ մխիթարել հեղինակին. մնացածն էլ էր ընդսմին : Չէ, եթե լուրջ, ապա համոզիչ չէր. մի քիչ անփորձ էր գրած, ոչ մի ճնշող, դիսկոմֆորտ ստեղծոց բան չկար, ու չնայած որ առաջին դեմքով էր գրած, չէր ստիպում հերոսի հետ միասին զգալ նրա զգացածը: Մեկ շաբաթ - հինգ տարվա հնարքը գուցե լավն ա՝ մի երկու տեղ հպանցիկ հիշատակելու համար, բայց անընդհատ կրկնելը էֆեկտը թուլացնում ա: Ուրվականները ու մանավանդ Բեհեղզեբուղին քարով-փեդով քշելը լրիվ ֆարս էին : Այլաբանությունը, պարզ ա, էն էր, որ հոգեկան հիվանդը սովորական մարդկանց ա հալածել, մինչդեռ իրեն թվում էր, թե չարքեր ա քշում, բայց մի քիչ անմշակ էր, կարելի էր ավելի լավ ներկայացնել:

    «Ողորմելի, չնչին մարդիկ» արտահայտությունը Պանիկովսկուն հիշեցրեց : Լիոն, չլինի՞ դու ես գրել: Դու իմ իմացած էն քիչ մարդկանցից ես, ովքեր Օստապ Իբրահիմովիչի հետ կապված ամեն ինչ անգիր գիտեն (համարյա իմ չափ լավ ):

    Դժվար ա ասել՝ ով ա գրել: Ինձ թվում ա՝ Ակումբի համեմատաբար «երիտասարդ» անդամներից ա հեղինակը: Ընդհանուր ոճը արևոտ եղանակի պիկնիկ էր հիշեցնում: Ինձ դուր չեկավ: Եթե ուզում եք մտավոր թերզարգացածների կամ հոգեկան հիվանդների մասին հրաշալի բան կարդաք, կարդացեք «Ծաղիկներ Էլջերնոնի համար» կամ «Թռիչք կկվի բնի վրայով» գործերը: Հեղինակին նույնպես խորհուրդ կտայի :

    Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար :
    DIXI
    carpe noctem

  4. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Malxas (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  5. #64
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքրքիր ա, էս որ անընդհատ թեմայում մի տաս հոգի առանց լոգին լինելու կա, պատահական մարդիկ են, թե՞ հեղինակներն են գողտուկ լցվել, որ գյոզերով տեսնեն ինչ ա կատարվում

  6. #65
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տարբերակ 2. Սեանս

    Միանգամից ասեմ, որ 2-րդ տարբերակը շատ լավն ա: Որովհետև, նախևառաջ, լավ մտածված ինտրիգ ու բեքգրաունդ կա մեջը, բայց ոչ միայն էդ պատճառներով: Վարպետորեն ա գրված, լուրջ մշակված ա, գրողը հաստատ տաղանդավոր մարդ ա ու խորթ չի ո՛չ գրելուն, ո՛չ էլ կարդալուն (երկրորդը շատ կարևոր ա): Մթնոլորտը լավ էր ստեղծված, ինտրիգը չէի ասի, թե հեշտ ու միանգամից էր հասկացվում, բայց կարելի էր գուշակել: «Եթե պատից հրացան ա կախված, ապա էդ հրացանը վերջում պիտի կրակի», ասում ա մեկը: Մյուսը ասում ա. «Եթե մինչև մոտավորապես կեսերը նոր հերոսներ չեն հայտնվում, ապա ամենաանսպասելի թեկնածուն հաստատ էն պատից կախված հրացանն ա, որ վերջում պիտի կրակի»: Բայց էդ ոչ մի բան չի փոխում. պատմվածքը շատ լավն էր, լեզուն մշակված ու հիմնականում դիպուկ էր, հանգուցալուծումը ճիշտ էր շարադրած (նույն գաղափարը հազար ձևի կարելի ա մատուցել, հեղինակը մտածել ու գտել ա ճիշտ՝ գերբնականը իրականի հետ կապելու ձևը): Մենակ մի բան ա հետ պահել սրա օգտին էլ քվեարկելուց՝ պատմվածքի հիմքը: Այսինքն՝ էն աշխարհից վերադարձած կենդանի մեռելները: Չգիտեմ, ես զուտ սուբյեկտիվորեն սարսափի էն «մսոտ-արյունոտ-ուրվականոտ» տարատեսակները չեմ սիրում, մի քիչ ավելի պակաս տարածված բաներ եմ հավանում, ու մի քիչ ավելի, ըը, հոգեբանական, ինչ ասեմ: Ռուֆուսի ասած suspens-ն էլ էր քիչ, ստեղ ավելի շատ էն «բո՛» էֆեկտն էր, քան թե աստիճանաբար խորացվող տագնապի ու վախի զգացումը (չնայած կիսամղձավանջային պատկերներն ու Սեդրակի նկարագրությունները շատ լավ նպաստում են ընդհանուր էն մթնոլորտի ստեղծելուն, ինչ որ ուզեցել ա հեղինակը, որովհետև լավ են գրված): Մի խոսքով՝ ճաշակի հարցերը մի կողմ, մնացած բոլոր առումներով շատ լավն ա:

    Ինձ թվում ա՝ հեղինակը Գալաթեան ա, ինքը կարողանում ա սենց գրել:

    Հեղինակին անկեղծ շնորհակալություն՝ գործադրած ջանքերի ու ծախսած ժամանակի համար:
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2011), CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Malxas (11.04.2011), Yellow Raven (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  8. #66
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    35
    Գրառումներ
    3,488
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Գալաթեա-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքրքիր ա, էս որ անընդհատ թեմայում մի տաս հոգի առանց լոգին լինելու կա, պատահական մարդիկ են, թե՞ հեղինակներն են գողտուկ լցվել, որ գյոզերով տեսնեն ինչ ա կատարվում
    Ֆեյսբուքի լայքի արդյունքն է, Լիլ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (11.04.2011), Yellow Raven (11.04.2011), Գալաթեա (11.04.2011)

  10. #67
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհը, բացեցինք Word Document-ը, հիմա սկսում եմ հերթով կարդալը… Վայ նրանց,որոնք ինձ դուր չեն եկել)

    1.Վիրավորանք- Զգում եմ, որ շատ ծանոթ ձեռագրով է գրված, բայց այնուամենայնիվ պետքա ասեմ` սրանից ի՞նչ սարսափ ) Որպես ստեղծագործություն շատ վատը չէի անվանի, աբսուրդային հետաքրքիր պահեր կային մեջը, որոնք իհարկե լավացման կարիք ունեին… Բայց ամեն դեպքում սարսափից այնքան հեռու էր, ինչքան ես Անդրեյ Գուբինի երգերից

    2.Սեանս- Դզեց)) Հասուն ստեղծագործություն էր` հասուն սկիզբ-ընթացք-ավարտ հստակ ստորաբաժանումով… Կարելի էր ավելի սարսափելիացնել, բայց հեղինակը որոշել էր ավելի իրական դարձնել պատմությունը ու չօգտվել զարհուրելի հրեշների ու առասպելական հերոսների օգնությունից: Եթե ավելի հաջող ստեղծագործություն չլինի ձայնս սրան կտամ, համենայն դեպս դեդեկտիվի ու սարսափի հաճելի խառնուրդ էր:

    3.Մահը-Ճուտիկները որ չլինեին ավելի լավ կստացվեր… Համենայն դեպս երբ փորձում ես մարդկանց վախեցնել ցանկալի է փաղաքշական բառերի տեղը ավելի սարսափելի բառեր օգտագործել: Եթե համեմատենք նախորդի հետ, նախորդն ինձ ավելի դուր եկավ: Մի բան պակասում էր Մահին… Կանխատեսելի էր մի փոքր էլ: Բացի այդ էլ ավելի մոտ էր դեդեկտիվին...

    4.Երկու շաուրմա ու մեկ թան- Գլուխգործոց… Սարսափելի, զարհուրելի… Մի վայրկյան անգամ չի թողնում շնչես Նման հանճարեղ գործեր անգամ մեծն Լովերկրաֆտ ձյան չէր կարողանում ստեղծել) Իսկ հիմա հարց` Chilly սա դո՞ւ ես գրել

    5.Նրանք, ովքեր կանգնած են- Չգիտեմ էլ ինչ ասեմ էս ստեղծագործության մասին: Շատ լավ էր գրված, հայկական գրականության մեջ անխոս շատ լուրջ աշխատանք է… Կքվեարկեմ սրա օգտին ևս… Բայց պլագիատը շատ էր: Նման ստեղծագործություններ էլի եմ կարդացել: Ամեն դեպքում ապրի գրողը՝repect

    6.Վիշապի վանք- Եթե վերջին <<Շարունակելի…>>-ն անտեսենք, ուրեմն` սարսափ չէր, սյուժետային գիծը ձգձգված էր, հստակ վերջակետ չտեսա:

    7.Աննան-Ըստ իս ամենաթույլն էր բոլոր ստեղծագործություններից: Էկզորցիզմի մասին լսելուց դահլիճի քարանալու իմաստն այդպես էլ չհասկացա:Գրողը երևի սկսնակ է դեռ, ամեն դեպքում աշխատի մինչև նման մրցույթներին մասնակցելդ գրածներդ տալ մի քանի հոգու, որ կարդան

    Քվեարկում եմ <<Սեանս>>-ի ու <<Նրանք, ովքեր կանգնած են>>-ի օգտին

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  12. #68
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել
    ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
    ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  13. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Chuk (11.04.2011), Malxas (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  14. #69
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել
    ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
    ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները
    Հա, իսկապես հավեսը ստացվեց, ապրի Այվին, իր միտքն էր չէ՞:
    Ափսոսում եմ, որ մի քիչ շատ չէին հեղինակները, ձեռքերս քոր են գալիս, ուզում եմ էլի քլնգեմ
    Բռնեմ երկրորդ կռուգով անցնեմ

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chuk (11.04.2011)

  16. #70
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ինձ էս մրցույթներում ամենաշատը քննարկման փուլն ա դուր գալիս
    I may be paranoid but no android!

  17. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ինչուիկ (11.04.2011), Ուլուանա (11.04.2011)

  18. #71
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  19. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Yellow Raven (11.04.2011), Շինարար (11.04.2011)

  20. #72
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել
    է գրի, մենք ուղղակի լուրջ չենք ընդունի՝ տեղյակ լինելով քո տեղյակությանը
    Շատ ընդսմին տղա դուրս եկար բայց, հա:

  21. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Հայկօ (11.04.2011)

  22. #73
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես էլ եմ ուզում կարծիքներ գրել
    վույ, խեղճ Չուկը ամեն ինչ պատրաստել, փռել ա դեմներս, հիմա մենք սենց ուրախանում ենք, իկս ինքը մի կարծիքն ինչ ա՝ գրելու իրավունք չունի բայց էդ իրավունքից ո՞վ ա իրեն զրկել - ինքը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  23. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Hagrig (11.04.2011)

  24. #74
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    32
    Գրառումներ
    4,743
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ժող, ինձ թվու՞մ ա, թե՞ իրոք էսքան աշխույժ մրցույթ դեռ չէր եղել
    ինչ հավես ա, ապրեն մասնակցողները
    ընդսմին, հիմա քոմենթողներն էլ են ակտիվ մասնակիցներ, ոչ միայն հեղինակները
    Ես միշտ էլ էն կարծիքին եմ եղել, որ թեկուզ մեկ հաջող ստեղծագործությունը մրցույթը կարող է հետաքրքրացնել
    Իհարկե, լավ կլիներ, որ շատ լինեին հետաքրքիր ստեղծագործությունները, բայց երեքով սահմանափակվենք էս անգամ, մյուս անգամ ավելի լավ կլինի

    Հ.Գ. Շատ լուրջ կասկածներ ունեմ, որ ձեզ շատ գրաված <<ընդսմին>>-ի հեղինակը einnA-ն է

  25. #75
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Սարսափելին էն ա, որ մինչ քվեարկության ավարտը բոլոր կարծիքները կպրծնեն
    Չէ, լուրջ, համարյա ինչ ուզել եմ ասել, արդեն գրած ա թեմայում.. .կամ գուցե նույնիսկ ամեն ինչը

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

Էջ 5 35-ից ԱռաջինԱռաջին 12345678915 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Կինո
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.05.2011, 17:30
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •