Ոչ մի կարծիք դեռ չեմ կարդացել (մենակ աչքովս ընկավ, որ ոմանք քլնգել են «ընդսմին» բառը)
1. Վիրավորանք - դուրս չեկավ, մեջը դինամիկա, անգլերեն ասած suspense չկար, ընդամենը դեպքերի անհետաքրքիր շարադրում էր, որը բնավ չէր տրամադրում հաջորդ նախադասությունը կարդալ: Ինչ վերաբերվում է «ընդսմին»ին, ահավասիկ սույն բառը ընդսմին կարելի է օգտագործել
2. Սեանս - բավականին լավն էր, լեզուն շատ լավն էր, suspense-ը կար, ընդհանուր առմամբ դուրս եկավ: Միակ մեծ մինուսը կանխատեսելիությունն էր:
3. Մահը - լավն էր, նախորդի համեմատ լեզուն ավելի թեթև էր, ավելի հեշտորեն էր կարդացվում: Suspense-ը էդքան էլ զգալի չէր, ինչ Սեանսում, մի փոքր հումորային էր, վերջը դուրս եկավ (չնայած կանխատեսելիությանը)
4. Երկու շաուրմա ու մեկ թան - Հաշվենք, թե սրա հեղինակը ոչ մի բան էլ չի գրել Մանյակ մարդասպանի հումորային պատմվածքը բնավ չէր ստացվել ու ծիծաղելի չէր... Էն տպավորությունն է, որ գրվել է յաբախտի, 15 րոպեում, էնքան որ մի բան գրվի...
Գնամ սուրճ պատրաստեմ ու վալերիան խմեմ գամ
5. Նրանք, ովքեր կանգնած են - Բռռռռ, շատ լավն էր Ընթացքում նույնիսկ մի քանի անգամ փշաքաղվել եմ: Մինչև հիմա կարդացածներիցս լավագույն տարբերակն ա, ընտիր ձևով շարադրված, սարսափ պատմվածքին բնորոշ suspense-ով, ամբողջ թաշախուստով: Հեղինակին՝ հարգանքներ Այ սրա ժամանակ վալերիանը հաստատ չէր խանգարի Հ.Գ. Ես էլ էդ անտեր մանեկեններին հեչ չեմ սիրում
6. Վիշապի վանք - հմմ բա շարունակությունն ու՞ր ա... Տառասխալներն ու վրիպակները չափից դուրս շատ էին, չէին տրամադրում կարդալ: Դուրս չեկավ, սարսափելի չէր, ավելի շուտ հիշեցնում էր հոլիվուդյան դեռահասների համար նախատեսված «սարսափ» ֆիլմերը, որոնք հեչ սարսափելի չեն: Եթե նույնիսկ շարունակություն լիներ, շատ կասկածում եմ, որ դուրս կգար:
7. Աննան - Վատն էր, տառասխալներն ու վրիպակներն էին համը հանում, համ ծեծված թեմա էր, համ էլ ընդհանրապես համոզիչ չէր: Մեկը ես էդ քահանային կախել կտայի
Սովորաբար ստեղծագործական մրցույթներին քվեարկում եմ մի քանի տարբերակների համար, որոնք ամենաշատն են դուրս եկել: Այս մրցույթին սիրով կքվեարկեի Սեանս, Մահը, Նրանք, ովքեր կանգնած են տարբերակների օգտին, բայց այս անգամ քվեարկելու եմ միայն Նրանք, ովքեր կանգնած են տարբերակի օգտին, որովհետև ոչ միայն մյուս ստեղծագործություններից մի գլուխ բարձր էր (որոշներից նույնիսկ մի քանի գլուխ), այլ անկեղծորեն ուզում եմ, որ հենց այս տարբերակը հաղթի
Լավ, գնամ տեսնեմ էսքան ինչ եք գրել
Էջանիշներ