User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)

    4 7.41%
  • Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)

    26 48.15%
  • Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)

    25 46.30%
  • Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)

    8 14.81%
  • Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)

    33 61.11%
  • Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)

    1 1.85%
  • Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

    2 3.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 4 35-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 46 համարից մինչև 60 համարի արդյունքները՝ ընդհանուր 519 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

  1. #46
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ոչ մի կարծիք դեռ չեմ կարդացել (մենակ աչքովս ընկավ, որ ոմանք քլնգել են «ընդսմին» բառը)

    1. Վիրավորանք - դուրս չեկավ, մեջը դինամիկա, անգլերեն ասած suspense չկար, ընդամենը դեպքերի անհետաքրքիր շարադրում էր, որը բնավ չէր տրամադրում հաջորդ նախադասությունը կարդալ: Ինչ վերաբերվում է «ընդսմին»ին, ահավասիկ սույն բառը ընդսմին կարելի է օգտագործել

    2. Սեանս - բավականին լավն էր, լեզուն շատ լավն էր, suspense-ը կար, ընդհանուր առմամբ դուրս եկավ: Միակ մեծ մինուսը կանխատեսելիությունն էր:

    3. Մահը - լավն էր, նախորդի համեմատ լեզուն ավելի թեթև էր, ավելի հեշտորեն էր կարդացվում: Suspense-ը էդքան էլ զգալի չէր, ինչ Սեանսում, մի փոքր հումորային էր, վերջը դուրս եկավ (չնայած կանխատեսելիությանը)

    4. Երկու շաուրմա ու մեկ թան - Հաշվենք, թե սրա հեղինակը ոչ մի բան էլ չի գրել Մանյակ մարդասպանի հումորային պատմվածքը բնավ չէր ստացվել ու ծիծաղելի չէր... Էն տպավորությունն է, որ գրվել է յաբախտի, 15 րոպեում, էնքան որ մի բան գրվի...

    Գնամ սուրճ պատրաստեմ ու վալերիան խմեմ գամ

    5. Նրանք, ովքեր կանգնած են - Բռռռռ, շատ լավն էր Ընթացքում նույնիսկ մի քանի անգամ փշաքաղվել եմ: Մինչև հիմա կարդացածներիցս լավագույն տարբերակն ա, ընտիր ձևով շարադրված, սարսափ պատմվածքին բնորոշ suspense-ով, ամբողջ թաշախուստով: Հեղինակին՝ հարգանքներ Այ սրա ժամանակ վալերիանը հաստատ չէր խանգարի Հ.Գ. Ես էլ էդ անտեր մանեկեններին հեչ չեմ սիրում

    6. Վիշապի վանք - հմմ բա շարունակությունն ու՞ր ա... Տառասխալներն ու վրիպակները չափից դուրս շատ էին, չէին տրամադրում կարդալ: Դուրս չեկավ, սարսափելի չէր, ավելի շուտ հիշեցնում էր հոլիվուդյան դեռահասների համար նախատեսված «սարսափ» ֆիլմերը, որոնք հեչ սարսափելի չեն: Եթե նույնիսկ շարունակություն լիներ, շատ կասկածում եմ, որ դուրս կգար:

    7. Աննան - Վատն էր, տառասխալներն ու վրիպակներն էին համը հանում, համ ծեծված թեմա էր, համ էլ ընդհանրապես համոզիչ չէր: Մեկը ես էդ քահանային կախել կտայի

    Սովորաբար ստեղծագործական մրցույթներին քվեարկում եմ մի քանի տարբերակների համար, որոնք ամենաշատն են դուրս եկել: Այս մրցույթին սիրով կքվեարկեի Սեանս, Մահը, Նրանք, ովքեր կանգնած են տարբերակների օգտին, բայց այս անգամ քվեարկելու եմ միայն Նրանք, ովքեր կանգնած են տարբերակի օգտին, որովհետև ոչ միայն մյուս ստեղծագործություններից մի գլուխ բարձր էր (որոշներից նույնիսկ մի քանի գլուխ), այլ անկեղծորեն ուզում եմ, որ հենց այս տարբերակը հաղթի

    Լավ, գնամ տեսնեմ էսքան ինչ եք գրել
    I may be paranoid but no android!

  2. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (11.04.2011), Հայկօ (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011)

  3. #47
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Քննարկումները կարդացի, մյուսների կարծիքները բավականին հետաքրքիր էին ու հիմնականում համակարծիք եմ Մենակ մի բանում համաձայն չեմ, Նրանք, ովքեր կանգնած են տարբերակը բոլորովին արհեստականորեն ձգած չէր, ընդհակառակը, ամենաօպտիմալ երկարությունն ուներ: Նկարագրությունները ընտիր էին, հեղինակի մոտ շատ լավ էր ստացվել վախի ու սարսափի մթնոլորտը ստեղծել (ինչը մնացած բոլոր տարբերակներում կամ շա՜տ թույլ էր, կամ էլ ընդհանրապես բացակայում էր), եթե մի փոքր տեքստը կրճատվեր, ամբողջ էֆեկտը կկորեր:
    I may be paranoid but no android!

  4. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    erexa (13.04.2011), Skeptic (11.04.2011), Ամպ (11.04.2011), Հայկօ (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011)

  5. #48
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1. Լավը չէր
    2. Լավն էր
    3. Վատը չէր
    4. Վատն էր
    5. Լավն էր
    6. Վատն էր
    7. Վատն էր


    Հիմնվելով սույն բարդ վերլուծության վրա՝ քվեարկում եմ հինգերորդի օգտին : Հետո կփորձեմ ավելի մանրամասն անդրադառնալ ամեն մեկին :

    Իսկ առայժմ եկեք համաձայնենք, որ լավ մրցույթ էր, ու երեք նոր ու լավ պատմվածքներ ստեղծվեցին էս մրցույթի արդյունքում :
    DIXI
    carpe noctem

  6. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (11.04.2011), Skeptic (11.04.2011), Yellow Raven (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  7. #49
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Հայկօ-ի խոսքերից Նայել գրառումը
    Իսկ առայժմ եկեք համաձայնենք, որ լավ մրցույթ էր, ու երեք նոր ու լավ պատմվածքներ ստեղծվեցին էս մրցույթի արդյունքում :
    Ահա, լրիվ համաձայն եմ: Նույնիսկ կասեի մինչև հիմա եղած բոլոր մրցույթներից լավագույնն էր
    I may be paranoid but no android!

  8. #50
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Ահա, լրիվ համաձայն եմ: Նույնիսկ կասեի մինչև հիմա եղած բոլոր մրցույթներից լավագույնն էր
    Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք
    Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հայկօ (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  10. #51
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք
    Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց
    Գրանցված չեմ, ափսոս :

    Ի դեպ՝ հենց նոր մտքովս մի շատ կայֆ բան անցավ, որ դեռ հարկավոր ա հստակ ձևակերպել : Բայց եթե ես ճիշտ եմ, ուրեմն Գալը սխալ ա (մասամբ) :
    DIXI
    carpe noctem

  11. #52
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Բա որ տենց ա էն վերևի like կնոպկեն սեղմե՛ք
    Լուրջ, ժող, իրազեկենք հնարավորինս շատ մարդկանց
    Էդ like կնոպկան ինձ մոտ ոնց որ չկա: Էջի որ մասում է գտնվում ?

  12. #53
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Malxas-ի խոսքերից Նայել գրառումը
    Էդ like կնոպկան ինձ մոտ ոնց որ չկա: Էջի որ մասում է գտնվում ?
    Նախ պետք է www.facebook.com -ի հաշիվ ունենաս: Էջի ամենավերևում կա կապույտ իկոնկա "Connect", սեղմում ես դրա վրա, լոգին ես լինում Ֆեյսբուքի հաշվով ու like կնոպկան հայտնվում ա բոլոր թեմաների վերևում:
    I may be paranoid but no android!

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (11.04.2011)

  14. #54
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Նախ պետք է www.facebook.com -ի հաշիվ ունենաս: Էջի ամենավերևում կա կապույտ իկոնկա "Connect", սեղմում ես դրա վրա, լոգին ես լինում Ֆեյսբուքի հաշվով ու like կնոպկան հայտնվում ա բոլոր թեմաների վերևում:
    Ռուֆուս, քեզ հալալ է: Ամեն ինչին արագ արձագանքում ես: Մեկ ուրիշը քո տեղը լիներ ընդունարանում մի կես ժամ սպասեցնել կտար:
    Շնորհակալ եմ, արդեն սեղմել եմ like - ը:

  15. #55
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,724
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած վերջին երկուսը ընդհանրապես կարդալ չկարողացա, դե էլ ինչ իմփրեշն, որ սենց մի ախմախ բան չասի բայց ես տենցն եմ՝ մի երկու տողը որ չտրամադրեց, էլ չեմ շարունակում, ու որակումը՝ վատ:

    Հիմա գանք հերթով.

    Վիրավորանք - հետաքրքիր չէր, ուրիշ ասելու բան չունեմ
    Սեանս - հետաքրքիր էր, բայց լավ չմտածված, մանավանդ վերջը. կարելի էր հազար ու մի ձևով վերջացնել, ու հեղինակն ընտրել էր ամենականխատեսելին, ոնց ասեց Ռուֆը... կամ էլ Ռուֆը, ու ես էլ իր շնորհիվ, էնքան ենք տենց փսիխո կինոներ նայել, որ արդեն ամեն ինչ կանխատեսելի ա դարձել
    Մահը - փորձած էր հոլիվուդյան էքշն, սպեցէֆեկտներ բան ստանալ, ու դա հաջողվել էր ինչ-որ տեղ, բայց ընդհանուր առմամբ էնքան էլ դուր չեկավ ինձ
    Երկու շաուրմա ու մեկ թան - ճիշտն ասաց հումոր չտեսա էստեղ, թող ներեն ինձ նրանք, ովքեր տեսել են... սա ավելի շուտ նաիվ սենտիմենտալ ու բնավ ոչ վախենալու պատմվածք էր, գնահատականը՝ միջինից ցածր
    Նրանք, ովքեր կանգնած են - գրողը դեմք ա, բացահայտվելուց հետո հիշեցրեք ճակատը պաչեմ նյութն ընդհանրապես ինձ դուր չեկավ, ու կանխատեսելի էր, ու իմը չէր, բայց շատ հավես էր գրել, ապրի ինքը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  16. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (11.04.2011)

  17. #56
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Գնամ քլունգս բերեմ, թե չէ վերջին երկու հատը դեռ չեմ նախշել:

  18. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Hagrig (11.04.2011), Հայկօ (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  19. #57
    Ավագ Մոդերատոր Moonwalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2010
    Հասցե
    Աշխաբադ
    Գրառումներ
    2,026
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ճիշտն ասած մեկնաբանությունները վաղը. էսօր հոգնած եմ:

    Քվեարկել եմ «Սեանս»-ի, «Մահ»-ի ու «Նրանք, ովքեր կանգնած են»-ի օգտին: Սպասում էի, որ շաուրմայատիպ մի բան լինելու էր:

  20. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Skeptic (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011)

  21. #58
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տակ... նույնիսկ չգիտեմ Վիշապի վանքի մասին ինչ ասեմ... ու ոնց ասեմ, որ շատ կոպիտ չհնչի:
    Ախր շատ թույլն ա
    Թող ների ինձ գրողը, բայց ինքն ավելի լավ էր իմ առաջարկած տարբերակից օգտվեր... էն, որ երբ որ գրել չի ստացվում, պարզապես պետք չի մասնակցել, մեղք են կարդացողները:
    Օրինակ առաջին պարբերությունը՝

    ... Այս նկարի վրա պատկերված է “Վիշապի Վանքը”, ցավոք նկարչի անունը մինչ օրս անհայտ է, բայց հայտնի է որ այս վանքը նկարել են բազում նկարիչներ տարբեր տեսանկյունից և օրվա ու տարվա տարբեր ժամանակներում: ...Մեզ հայտնի նկարներից ոչ մեկի հեղինակի մասին ոչ մի տվյալ դեռ հայտնի չէ, ինչպես նաև նրանց ուրիշ աշխատանքներ: Միայն կարող եմ ասել, որ եթե այս վանքը իրոք գոյություն ունի, ապա այն շատ հին է և շատ լավ է պահպանվել...

    Ընդգծածս մասի իմաստը որևէ մեկը կարող է՞ ինձ բացատրել, ես որովհետև չեմ հասկանում:

    Պատմվածքի ոչ մի պարբերությունն ասես մյուսների հետ կապ չունի: Անկապ իրար հետևից գրված են:
    Պատկերները շատ թույլ են, ոչ համոզիչ:

    Ուղղագրական ու ոճական բազում սխալներ կային, էլ չեմ ասում վրիպակները: Նման մրցույթի այսպիսի փնթի աշխատանք ներկայացնելը ես համարում եմ հարգանքի բացակայություն ընթերցողի նկատմամբ... ասենք, ինչո՞ւ պետք է մանեկենների մասին գրողը այդպիսի մաքուր, մշակված ու իդեալական տեքստ ներկայացնի, իսկ մեկ ուրիշը՝ վերստուգող սրբագրիչի ու խմբագրի սաստիկ կարիք ունեցող գործ:

    Վերջում գրված "շարունակելի"-ն լրիվ ավելորդ էր, առանց այն էլ պարզ էր, որ այնտեղ ավարտ չկա, ոչ տրամաբանական, ոչ էլ մեկ ուրիշ:

  22. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Hagrig (11.04.2011), Լուսաբեր (11.04.2011), Մանուլ (14.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  23. #59
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աննան

    Ինչ-որ մեկը "Exorcist" ֆիլմը շատ ա նայել

    Այդպես էլ չհասկացա, էդ աղջկան ինչ եղավ Երևան տեղափոխվելուց հետո... հասկացանք, մայրաքաղաքն իր վատ ազդեցություններն ունի, բայց դե էդքան չէ էլի
    Արհեստական էր: Աննայի վատ լինելու ու տառապելու տեսարանները համոզիչ չէին, երբեմն նույնիսկ ծիծաղելի:

    Միայն մի բանի հետ եմ համամիտ պատմվածքի ներկայացրածից, որ Տեր Հովհաննեսն առաջին եկեղեցականը չէ, որ մարդու գլուխ է կերել... թեև պատմվածքի թերի շարադրանքն այդպես էլ չբացատրեց, կոնկրետ ինչն էր պատճառը, որ տերտերն իր աղոթքներով դաբիծ արեց խեղճ էրեխուն:


    Թույլ էր:

  24. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Freeman (12.04.2011), Yellow Raven (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  25. #60
    Ցինիկ Գալաթեա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.01.2008
    Հասցե
    -
    Գրառումներ
    6,144
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ]Վերջ, քլունգս մաշվեց, ես տենց էլ նորմալ չվախեցա:
    Պատճառն էն չի բայց, որ գրածները միանշանակ վախենալու չէին, գիտե՞ք

    Պարզապես էս լուսավոր դարում, շատ բան տեսած ու երես առած մեզ, մենքին , շատ քիչ բան ա մնացել, որ կարա վախեցնի:

    Մրցույթը հաջողված եմ համարում ու տվյալ պահին հաղթում է ամենաարժանին

  26. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2011), Հայկօ (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

Էջ 4 35-ից ԱռաջինԱռաջին 1234567814 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Կինո
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.05.2011, 17:30
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •