User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)

    4 7.41%
  • Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)

    26 48.15%
  • Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)

    25 46.30%
  • Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)

    8 14.81%
  • Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)

    33 61.11%
  • Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)

    1 1.85%
  • Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

    2 3.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 2 35-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 16 համարից մինչև 30 համարի արդյունքները՝ ընդհանուր 519 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

  1. #16
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը. նորից լեզվի նկատմամբ մեծ հարգանք, նորից տիրապետում է լեզվին, չարաբաստիկ ընդսմինից բացի, կրկնությունները շատ էին, ոնց որ իմ վերևի վերլուծության մեջ, բայց դե ինձ կարելի է, ես մրցույթի չեմ մասնակցում, ես ընդամենը իմովսանն վերլուծում եմ: «Իմովսանն» իմ պատասխանն է «ընդսմինին»:

    Այստեղ արդեն իբր դիտակետ ունենք, բայց վայ այդ դիտակետին, կներե՞ք, իսկ ու՞ր է էմոցիան, ու՞ր է էքսպրեսիան... (ցե)

    Իմպոտենտը ո՞նց պոռնոգրաֆիկ պատմվածք կգրի, այ նույնն այս էր, ինչ-որ վախենալու բան է պատմում անգլիական անվրդովվությամբ, բովանդակային խորությանը, սիմվոլիկա-միմվոլակային չեմ նայում, մանավանդ որ առանձնապես բան չեմ էլ հասկանում վերջինից, միայն մի կաթիլ վախենալու լինի: Սա վախենալու չէր, դե «ընդսմինը» չհաշված...

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Yellow Raven (11.04.2011)

  3. #17
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Երրորդը. լավն էր, գրողը ոճ ունի, լանգետ ուտելու պահը և այլն, և այլն, զուտ արձանագրող չի, դա զգացվում է, բայց պիտի կրկնվեմ. առայժմ բոլոր կերպարները չեն զգում, չեն մտածում, միայն գործում են, ինչը շատ է թուլացնում: Ախր, նենց հանգիստ է նկարագրում էդ մատուցողուհու ծռմռվելը... Երևի ժամանակն է սխալ ընտրված, անցյալի մասին պատմում է, երբ արդեն ամեն ինչ լավ է, երևի ներկայով էր պետք պատմել, կամ խառնել ժամանակները, խոսքն ու միտքն ու զգացմունքը, դժվար է վախացնել, հասկանում եմ, բայց ասել՝ բո, հաստատ ավելի վախենալու է, քան երբ բո-ն չլսողը հարցնում է՝ ի՞նչ, կրկնել, թե ասացի բո...

    Համենայն դեպս, չնայած վախենալու չէր, բայց այս երեքից ընտրելու եթե լինեմ, երրորդն եմ ընտրելու, որովհետև հեղինակը քչից-շատից ոճ ունի:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Sagittarius (14.04.2011)

  5. #18
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չորրորդը. հումորը գնահատում եմ, ինչո՞վ նախորդներից ավելի կամ գոնե նույն չափով սարսափ չէ, համենայն դեպս էլի գոնե զգացմունք արթնացրեց, թեև ոչ վախի Մեկ էլ լավ է, որ Հովոն, երբ ասում է՝ բարև, բարևում է, ոչ թե հրաժեշտ տալիս:

    Հաջորդը ոնց որ շատ երկար է, մնաց հետո, եթե առաջնորդվեմ նրանով, թե որն է սարսափ, մինչև հիմա կարդացածներից և ոչ մեկն էլ քվեարկվելու արժանի չէին լինի, բայց եթե պետք է քվեարկել, սա միացավ երրորդին, եթե իհարկե վախենալու ստեղծագործություն չհանդիպի

  6. #19
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջի 4 ից, ինձ դուր եկավ Սեանսը:
    Առաջինը վատ չէր, բայց մի տեսակ արագ եր գրված, ու մի փոքր զգացվում եր, որ շտապել է: Չգիտեմ ինչու, ինձ հիշեցրեց Ամերիկյան Սայկո կինոն:

    Սեանսը լավ էր! Իրոք մտածված էր գրված, սյուժետը հետաքրքիր էր բժշկի և Հրանտի դիալոգով: Իհարկե վախենալու բան չկար, բայց հետաքրքիր էր կարդալը:

    Մահը նորմալ էր, ես կասեի մի պոքր արևմտական դրվածքով եր գրված: Լանգետի և բռնաբարման պահը լավ էր նկարագրված, բայց վերջավորությունը առանձնապես չհուզեց:

    Շաուրման երևի պապիկի երիկամների պահով էր հուզիչ Ակամա հիշեցի "Կյանքի Գնի" երիկամների աժիոտաժը:
    Վերջին խմբագրող՝ Դավիթ: 11.04.2011, 03:46:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  7. #20
    Մշտական անդամ Ամպ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.10.2010
    Գրառումներ
    188
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Շինարա՜ր, на самом интересном месте. Էս գիշերվա կեսին գոնե 5-րդն էլ կարդայիր:

    Ես էլ իմ կարծիքր գրեմ.
    Սահուն և գրագետ շարադրանք ունեին 1-ին, 3-րդ և 5-րդ() տարբերակները:

    Տարբերակ 1. Վիրավորանք - լավն էր. գրված էր անկաշկանդ: Խենթի կերպարը շատ տիպիկ էր նկարագրված: Հեշտությամբ կարդացվում էր, բայց սարսափելի չէր, դրա համար էլ չքվեարկեցի:

    Տարբերակ 2. Սեանս - սկզբի երկխոսությունները նյարդայնացնող էին, սահուն չէին, բայց Հրանտի՝ մեռելատուն գնալուց հետո արդեն հեշտությամբ կարդացվում էր : Սյուժեն հետաքրքիր էր մտածված, ուղղակի սա էլ առաջին տարբերակի նման սարսափելի չէր:

    Տարբերակ 3. Մահը - էն Մարատի անունը հենց կարդացի, պատմության վերջաբանն արդեն գիտեի: Սեքսուալ-մանյակային սարսափներ…:

    Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան - (հազար ներողություն): Պատմվածքի հենց սկզբում Հովոյի գնալ-գալուց գլուխս պտտվեց: Էն անտեր բժշկական կենտրոնի ազդարարն էլ հենց կարդացի, արդեն գլխի ընկա, որ տոպրակի մեջ մարմնամասեր են :

    Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են - օրիգինալ էր, հոյակա՜պ նկարագրություն… սարսափելի՜ : Ամբողջովին ընկղմվել էի նկարագրությունների մեջ ու ասեմ՝ իրոք սարսափի զգացողություն ունեցա: Հեղինակը շատ հարուստ երևակայություն և բառապաշար ունի: Նույնիսկ հերոսի անվան արտասանությունն էր վախի մթնոլորտ ստեղծում: Պատմվածքը լիովին համապատասխանում է մրցույթի գրական ժանրին և որպես առանձին գործ՝ արժեքավոր է:

    Տարբերակ 6. Վիշապի վանք - Որքան էլ փորձեցի՝ չկարողացա տեսնել նկարի ո՛չ ապրելը, ո՛չ շնչելը, ո՛չ էլ խոսելը: Նկարագրություններն ահավոր խճճված էին, անկենդան: Սարսափի մթնոլորտ ստեղծելու համար պատմվածքը արհեստականորեն ածականախեղդ էր արված:

    Տարբերակ 7. Աննան - Նար-Դոսին հիշեցի… : (Ինչպես բժշկեցին) մի քիչ նման էր:
    Վերջին խմբագրող՝ Ամպ: 11.04.2011, 03:43:
    In consiliis nostris fatum nostrum est.

  8. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Hagrig (11.04.2011), Morg (19.04.2014), Yellow Raven (11.04.2011), Հայկօ (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  9. #21
    Պատվավոր անդամ Դավիթ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.05.2008
    Հասցե
    Las Vegas, USA
    Գրառումներ
    1,482
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    փոքր արևմտական(յան) դրվածքով էր գրված


    Փաստորեն, նոր բառ հայտնաբերեցի:
    I don't like to commit myself about heaven and hell - you see, I have friends in both places.

    Mark Twain

  10. #22
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն, մտերիմ ընկերոջը սպանելու գաղափարը շատ պոպուլյար էր էս մրցույթում ։
    Հավանեցի 2–րդ, 3–րդ և 5–րդ տարբերակները, որոնց օգտին էլ քվեարկել եմ։ Կարծում եմ՝ միայն դրանք կարելի է համարել սարսափ ժանրի ստեղծագործություններ։
    Հիմա՝ յուրաքանչյուր տարբերակի մասին ավելի մանրամասն։

    1. Վիրավորանք – Շարադրանքն ընդհանուր առմամբ սահուն ու գրագետ էր։ Ինչպես մի քանի հոգի արդեն նկատեցին, գժի կերպարն էլ վատ չէր կերտված, բայց ոչ մի սարսափելի բան չկար, հետևաբար գոնե ինձ համար սարսափ ժանրի ստեղծագործություն չէր։ Զուտ մարդասպանությունը դեռ սարսափ չի։ Նույնիսկ կողքի շենքի բակում շուրջպար բռնած ուրվականները, որոնք, ըստ երևույթին, նախատեսված էին տվյալ պատմվածքի սարսափ–բաղադրիչը լինելու, չափից դուրս ծեծված ու թույլ ատրիբուտ էին էդ նպատակին ծառայելու համար։ Մի բան էլ. կարծում եմ՝ հերոսի՝ իր ընկերոջը սպանելու մասին սկզբում պատմելը լրիվ անտեղի էր ու փչացրեց ամբողջ էֆեկտը։ Լավ կլիներ՝ սկզբում չհասկացվեր, որ ինքն է սպանել, ու դա վերջում պարզվեր ուրիշի ասածից։ Ըստ իս, պատմվածքը պիտի հենց էդ առեղծվածի վրա հիմնված լիներ, ու վերջում դա բացահայտվեր։

    2. Սեանս – Շարադրանքը շատ լավն էր, սյուժեն էլ էր հաջող, միայն թե սկզբի խոսակցությունը, ինչպես Ամպը նշեց, մի տեսակ սահուն չէր կարդացվում, ծանր էր, ու հոգեհանգստի գնալու պահից սկսած՝ նոր հետաքրքրացավ։ Ճիշտ է, էլի առանձնապես սարսափելի չէի անվանի, բայց ամեն դեպքում սարսափի մեջ տեղավորվում էր։ Ընդհանրապես սարսափ ժանրին քիչ եմ առնչվել՝ թե՛ գրականության, թե՛ ֆիլմերի առումով, ու չգիտեմ՝ ներկայացված գաղափարն ինչքանով է տարածված, բայց կարդալիս հիշեցի «Պահմտոցի» ֆիլմը՝ Ռոբերտ դե Նիրոյի մասնակցությամբ։
    Վերջին խմբագրող՝ Ուլուանա: 11.04.2011, 07:32:
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Malxas (11.04.2011), Լուսաբեր (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  12. #23
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    42
    Գրառումներ
    12,713
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    30 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    3. Մահը – Սա ինձ ամենաշատ դուր եկած տարբերակն է։ Նկարագրությունները համառոտ էին, բայց պատկերավոր։ Միակ տարբերակն էր, որում, ըստ իս, ոչ մի ավելորդ բան չկար։ Հատկապես մահապարտների գունազրկվելու պահն էր պատկերավոր։ Չգիտեմ՝ հեղինակն ինչքան ժամանակ է ծախսել սա գրելու վրա, բայց լավ մշակվածի տպավորություն էր թողնում։ Չէի ասի, թե կարդալիս սարսափեցի, բայց վախի զգացում ապրեցի։ Մի խոսքով՝ իսկապես լավն էր ։

    4. Երկու շաուրմա և մեկ թան – Ենթադրում եմ, որ հեղինակը սկսնակ է ստեղծագործելու գործում, քանի որ շարադրանքը բավական թույլ էր, բառապաշարն՝ աղքատիկ, պատկերավորություն ընդհանրապես չկար։ Ես էլ հենց սկզբից գուշակեցի, թե տղան ինչ էր տանում «հանձնելու»։ Մի խոսքով՝ կանխատեսելի էր, ինչը, հատկապես սարսափ ժանրում, ինչպես գիտենք, բոլորովին լավ նշան չի։ Երևի կարիք չկա ասելու, որ հեչ վախենալու չէր։ Բայց պիտի խոստովանեմ, որ տեղ–տեղ մի քիչ ծիծաղելի էր ։ Մեկ էլ, չնայած շարադրանքի վերաբերյալ նշածս թերություններին՝ հենց սկզբից պատմվածքում մի տեսակ անմիջականության շունչ կար, ինչն էլ հենց սկզբից ստիպում էր շարունակել կարդալը։

    5. Նրանք, ովքեր կանգնած են – Սա էլ էր հաջող տարբերակներից։ Իմ համեստ կարծիքով, մի քիչ անտեղի երկար էր, բայց կարդացվում էր։ Նկարագրությունները հմուտ ու պատկերավոր էին։ Հեղինակը կարողացել է շարադրանքի միջոցով ընթերցողին տեղափոխել դեպքի վայր։ Վախի զգացում առաջանում էր կարդալիս։

    6. Վիշապի վանք – Էս տարբերակը հենց սկզբից չձգեց։ Մի կերպ կեսը կարդացի (դեռ լուրջ սարսափ–հատվածներին չհասած)։ Առաջին նախադասությունից էլ արդեն գիտեի, որ սրա օգտին չեմ քվեարկելու։ Նկատեցի, որ հեղինակը ռուսերեն է մտածում, քանի որ որոշ արտահայտություններ լրիվ ռուսական ձևակերպումներ ունեին։ Բայց քանի որ մինչև վերջ չեմ կարդացել, սրանից ավելին ասել չեմ կարող։ Կփորձեմ հետո տրամադրվել, կարդալ, էն ժամանակ էլ կգրեմ։

    7. Աննան – Ճիշտն ասած՝ չհասկացա, թե էս պատմվածքն ինչով էր սարսափ։ Սա ամենաքիչն էր նման սարսափի։ Կարծես հեղինակը մեծ ճիգեր է գործադրել Աննայի վիճակը հնարավորինս սարսափելի ներկայացնելու համար, բայց, առնվազն իմ կարծիքով, դա նրան բոլորովին չի հաջողվել։ Էն հատվածները, որոնք, ըստ երևույթին, նախատեսված էին սարսափ հարուցել, հաճախակի կրկնվում էին՝ երևի նախատեսվող սարսափի էֆեկտն ուժեղացնելու նպատակով, բայց դե եթե մի բան սարսափելի չի, ինչքան ուզում է՝ կրկնվի, դրանից սարսափելի չի դառնա։ Նկարագրությունները թույլ էին։ Սյուժեն էլ ինչ–որ սովորական, առօրեական պատմություն էր. ոչ մի հետաքրքիր բան։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  13. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Hagrig (11.04.2011), Malxas (11.04.2011), Yellow Raven (11.04.2011), Լուսաբեր (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Ռուֆուս (11.04.2011)

  14. #24
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հինգերորդ. էս մեկը գոնե զգացվում էր, որ էսօրվա մարդ էր գրել, ինտենսիվություն, շարժ կար, ընդհանուր բոլոր պատմվածքներից մի փոքր ապշած եմ, հեչ չի զգացվում, որ էսօրվա մարդիկ են գրողները, պատումները շատ դանդաղ են, ռիթմ չկա, սրանում կար, էլի դիտակետը թույլ է, էլի չես վախենում, բայց գոնե ինչ-որ չափ տեսնում ես դիմացինի վախը, սա էլ քվեարկվեց, մի քանի տեղ հեղինակային պարտադրանք կար, օրինակ՝ ծանր մթնոլորտ և այլն, դու էնպես նկարագրիր, որ ես զգամ, որ ծանր է, ինձ հուշել պետք չէ, ընդհանուր առաջին անգամ եմ սարսափ կարդում, ու եթե այստեղ կար իրապես սարսափ, ուրեմն ահավոր անհետաքրքիր ու ձանձրալի բան է էդ սարսափը, ինչևէ, հինգերորդի օգտին էլ կքվեարկեմ, երևի:

  15. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    CactuSoul (11.04.2011)

  16. #25
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վեցերորդ. թույլ էր, կարծես մանկան առաջին թոթովանք լիներ:

    2-րդ. Ինձ թվում է հեղինակը Գալաթեան է, կամ էլ դեռ իր դեդեկտիվի ազդեցության տակ եմ, համենայն դեպս կար դեդեկտիվ ինչ-որ տարր, որ սպասում ես, թե ինչ է լինելու:

    5-րդ. Էս ստեղծագործական նախագծերում շատ է շոշափվում Հայկօի անունը, ու միշտ բոլորը սխալվում են: Էս անգամ էլ ես փորձեմ սխալվել:
    Վերջին խմբագրող՝ Շինարար: 11.04.2011, 10:44:

  17. #26
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Յոթերորդ. թույլ էր ահավոր, մեկ էլ երկխոսություններն էին շատ ծանր, դժվարամարս, ժամանակից 50 տարի, ամենաքիչը, հետ գրվածք է:

    Քվեարկում եմ՝ 3-րդ՝ ոճի համար, 5-րդ՝ ռիթմի համար, 4-րդ՝ ի նշան բողոքի բոլոր մնացած պատմվածքներին, որովհետև ըստ էության վախենալու բան չկար, չնայած 4-րդում -Բարև,- բարևեց նա-ի տիպի նախադասությունները ինձ ստիպում են կասկածել, թե արդարացի եմ, բայց հուսամ՝ պարզապես հեղինակը ժամանակ չի ունեցլ շտկելու:

  18. #27
    . einnA-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2010
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,235
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    իսկ քսան մոմանոց դեղին լամպը ոչ մի կերպ չէր կարողանում լուսավորել ամբողջ սենյակը:
    - V տարբերակ

    Սրահի կենտրոնում կախված ճոխ մոմակալը իր տասնյակ մոմերով կարծես չէր կարողանում լուսավորել սրահի ահռելի և միևնույն ժամանակ ոչ այդքան մեծ տարածքը:
    - VI տարբերակ

    երևի թարմ ուղեղով կարդացի տպավորվոց, բայց էս նմանություններն ակնհայտ են ինձ համար, հեղինակը նույն մարդն է: Մոտս նենց տպավորություն է, որ մտածված էր VI տարբերակում այդքան սխալներ արված



    Սեանսն իսկն այս մրցույթի համար էր: Վերջին մասը մի քանի անգամ կարդացի ու դեռ վստահ չեմ, որ էն, ինչ հասկացա, նույնն էր, ինչ որ հեղինակը ցանկացել էր ասել

    Մահը լավն էր, հետաքրքիր էր, բայց սյուժեն խիստ ծեծված էր:Ամեն դեպքում մրցակցային էր

    Նրանք, ովքեր կանգնած են - էլի լավն էր, բայց սյուժեն անիմաստ երկար էր, նկարագրությունները չհամոզեցին...

    Մնացած տարբերակները հեչ էս ֆորմատի մեջ սազական չէին:
    Շատ չեմ ընդարձակվում, որովհետև հիմնականում արտահայտած կարծիքների հետ համամիտ եմ:
    վիճակն իմ խիստ անորոշ է. պարտության մեջ եմ `կամովի...

  19. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2011), CactuSoul (11.04.2011), Hagrig (11.04.2011)

  20. #28
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,981
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մենակ ես եմ Սեանսից վախեցել ՞

  21. #29
    Այլմոլորակայ Hagrig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    31.03.2011
    Հասցե
    Կապան
    Տարիք
    38
    Գրառումներ
    25
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Չէ, ես էլ իսկ եթե պատկերացնենք որ երկուսն էլ ուրվական էին, ավելի վախելի կլինի պեպչ բժիշկ
    Ոչինչ այնքան անսահման չէ, որքան մարդկային տգիտությունը

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Արամ (11.04.2011)

  23. #30
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Սպասելիքներս արդարացան. վախեցնել չի ստացվել:
    «Վիրավորանք»-ը վախեցնելու փոխարեն տխրեցրեց, միակ պատմությունն էր, որ իրականության հետ կապ ուներ: Հերոսի նկարագրությունն էլ դուր եկավ: Անգամ մտածում եմ, որ հեղինակը հոգեբուժության հետ կապ ունի, կամ էլ ուղղակի լավ տեղեկացված է:
    «Սեանս»-ը ոնց-որ «Սեւ Ձեռքերը» լիներ, շինծու «Բոոոո, վախեցեք» պատմություն էր ինձ համար:
    «Մահ»-ը ճիշտն ասած վերջում ահագին ծիծաղեցրեց, շնորհակալություն հեղինակին հումորի համար: Թե՞ հումոր չէր:
    «Երկու Շաուրմա ու մեկ թան»-ն էլ նախորդի պես հումորային էր, էլի շնորհակալություն:
    Ներողություն վերջին 3 հեղինակներին, չեմ կարդացել, առաջին իսկ տողերից չեն հետարքրքրել:
    Քվերարկելս ազնիվ չէր լինի, չեմ մասնակցի:
    Վերջին խմբագրող՝ Lem: 11.04.2011, 12:54:

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Malxas (11.04.2011)

Էջ 2 35-ից ԱռաջինԱռաջին 12345612 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Կինո
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.05.2011, 17:30
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •