User Tag List

Նայել հարցման արդյունքները: Ո՞ր տարբերակներն եք հավանում

Քվեարկողներ
54. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • Տարբերակ 1. Վիրավորանք (հեղինակ՝ Malxas)

    4 7.41%
  • Տարբերակ 2. Սեանս (հեղինակ՝ impression)

    26 48.15%
  • Տարբերակ 3. Մահը (հեղինակ՝ Գալաթեա)

    25 46.30%
  • Տարբերակ 4. Երկու շաուրմա և մեկ թան (հեղինակ՝ Տրիբուն)

    8 14.81%
  • Տարբերակ 5. Նրանք, ովքեր կանգնած են (հեղինակ՝ Հայկօ)

    33 61.11%
  • Տարբերակ 6. Վիշապի վանք (հեղինակ՝ Hagrig)

    1 1.85%
  • Տարբերակ 7. Աննան (հեղինակ՝ Morg)

    2 3.70%
Մի քանի ընտրության հնարավորությամբ հարցում
Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 519 հատից

Թեմա: Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Ստեղծագործական մրցույթ. «Հայկական սարսափ»

    Սարսափ գրական ժանրի հիմնական խնդիրն ընթերցողին վախեցնելն է: Այս ժանրի գրականությունում իրադարձությունները սովորաբար զարգանում են գերբնական երևույթների շուրջ, իսկ կերպարները հիմնականում նույնն են՝ վերցված տարբեր ժողովուրդների առասպելաբանություններից: Այդպիսի կերպարներից են վամպիրները, զոմբիները, գայլդարձակները, ուրվականները, սատանաները և այլն:

    Այս մրցույթին մասնակցելու համար պետք է գրել սարսափ ժանրի արձակ ստեղծագործություն: Ցանկալի է, որ ստեղծագործությունը կապվի հայկական իրականությանը, կամ Հայաստանին՝ այլ ասպեկտով, մասնավորապես այս տարբերակներից որևէ մեկը.
    • Ստեղծագործության դեպքերի զարգացումները կարող են կատարվել ներկայիս Հայաստանում, որը կարող է սուռեալիստական աստիճանի շեղված լինել հիմիկվա իրական իրավիճակից,
    • Ստեղծագործության մեջ, ի թիվս սարսափ ժանրի հայտնի կերպարների, կարող են կիրառվել նաև հայկական առասպելաբանությունից, դիցաբանությունից կամ հեքիաթներից վերցված կերպարներ,
    • Ստեղծագործությունը կարող է անդրադառնա Հայաստանում տեղի ունեցած, կամ Հայաստանի պատմությունից հայտնի ինչ-որ դրվագի, այն լուսաբանելով այլ ենթատեքստով, ավելացնելով սարսափ ժանրին հատուկ էլեմենտներ, միստիկա, նոր հանգուցալուծումներ,
    • Ստեղծագործության հերոսների մեջ կարող են հանդիպել հայտնի հայեր, որոնց կյանքն ու արարքները կլուսաբանվեն այլ ենթատեքստով, կիրառելով սարսափ գրական ժանրին հատուկ երևույթներ,
    • Եվ այլն:


    Ցանկալի է, որ ստեղծագործությունները նման որևէ կերպ կապվեն Հայաստանի ու հայերի հետ, սակայն հաշվի առնելով մի շարք ակումբցիների կարծիքը, սրանք չեմ ներկայացնում որպես պարտադիր պահանջ, այլ միայն որպես ցանկալի: Նպատակն միակն է. փորձել ասել նոր խոսք, ոչ թե մնալ արտասահմանյան սարսափ ժանրից «թխելու» մակարդակում:

    Կանոններ
    • Ստեղծագործությունը պետք է լինի արձակ, հայերեն ու մեքենագրված լինի հայատառ:
    • Ստեղծագործությունը պետք է նամակագրական համակարգով (PM) ուղարկեք ինձ, վերնագրում գրելով «Մասնակցություն «հայկական սարսափ» մրցույթին»:
    • Ստեղծագործությունը կարող եք ուղարկել մինչև հաջորդ կիրակի օրվա (10.04.2011) ավարտը՝ 24:00-ն:
    • Ապրիլի 11-ին ստացված ստեղծագործությունները՝ առանց հեղինակների անունները նշելու կտեղադրվեն թեմայում քննարկման ու քվեարկության համար:
    • Ստեղծագործությունն ինձ ուղարկելուց հետո չեք կարող ինձ խնդրել այն չտեղադրել կամ Ձեր անունը չհրապարակել, որովհետև այն ստանալու պահից համարելու եմ, որ ստեղծագործությունը ու ստեղծագործողը մասնակցելու են մրցույթին:
    • Յուրաքանչյուր ակումբցի կարող է ուղարկել մեկից ավելի տարբերակ:
    • Քննարկման ու քվեարկության ժամկետներն ու պայմանները կհայտարարվեն ստեղծագործությունները տեղադրելիս:




    Չմոռանամ նշել, որ նման սյուժետային գծով մրցույթի առաջարկն արել է ivy-ն,, այնուհետև առաջարկը հավանության է արժանացել քննարկման գրեթե բոլոր մյուս մասնակիցների կողմից:
    Վերջին խմբագրող՝ Chuk: 02.04.2011, 01:24:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 13 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (02.04.2011), Ariadna (02.04.2011), einnA (02.04.2011), Gayl (01.04.2011), impression (01.04.2011), Jarre (08.04.2011), Kita (08.04.2011), Moonwalker (02.04.2011), My World My Space (01.04.2011), Yellow Raven (02.04.2011), Հայկօ (02.04.2011), Նաիրուհի (02.04.2011), ՆանՍ (05.04.2011)

  3. #2
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    40
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նախքան որևէ պատմվածքի օգտին քվեարկելը՝գրեմ իմ կարծիքը: Նախ շնորհակալ եմ բոլոր հեղինակներց ակտիվություն ցուցաբերելու համար: Բոլորիդ կողմից գրված պատմվածքները մանրամասն կարդացել եմ, փորձել եմ գտնել ինձ համար ամենահետաքրքիրը: Ինչ մեղքս թաքցնեմ այս ժանրի ստեղծագորություններ կարդալու հակում ունեմ ու հենց հայտարարվեց նման մրցույթի մասին, միանգամից հետաքրքրեց: Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
    Ուրեմն սկսենք
    Վիրավորանք - սյուժեն բավականին հետաքրքիր է, ինչ-որ անսպասելիության կտոր կա մեջը, սակայն եթե գնահատելու լինենք 5 բալային համակարգով, ապա որպես «սարսափ» ժանր այն կգնահատեմ 2: Բացակայում էր նաև «հայկական» գործոնը: Չգիտես ինչու համոզված եմ, որ հեղինակը աղջիկ է:
    Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե: Մեջբերեմ մի հատված, որը ըստ ինձ լավ էլ արտահայտում է սարսափ ոճի մեջ լինելը.«Էդ գիշեր քնաբեր խմեցի, որ կարողանամ քնել: Աչքերս հենց փակվում էին, Սեդրակի դիակն էր գալիս աչքիս առաջ` դագաղում պառկած, մարմինն արդեն սկսել էր փտել, փակ աչքերը փոս էին ընկել, քիթը սրվել էր, իսկ շուրթերի բացվածքի սև գիծը ավելի էր մեծացել, շուրթերն ավելի էին թեքվել դեպի ներքև, մազերը նոսրացել էին: Մեկ էլ նորից աչքերը չռեց վրաս, մետաքսե ծածկոցի տակ պահված ձեռքերը հանեց դուրս, ու պահեց էնպես, որ ես տեսնեմ դաստակների մոտի հսկայական պատռվածքները, որոնք արդեն նեխել էին, ու մանր որդեր կային վրան: “Հրանտ, մահճակալիդ տակ” նորից կրկնեց նա ու դեմքը շրջեց ինձնից: Երբ գլուխը թեքեց, գանգամաշկը պոկվեց գլխից ու մազերի հետ միասին մնաց դագաղին կպած: Ես արթնացա իմ գոռոցից: Ջերմում էի երևի, ահավոր թույլ էի, բայց հավաքեցի վերջին ուժերս ու մի կերպ ինձ քարշ տվեցի հյուրասենյակ: Պառկեցի բազմոցին ու կամ քնեցի, կամ գիտակցությունս կորցրեցի, չգիտեմ: »
    Մահը - կարելի է ասել իմ հավանած երկրորդ պատմությունն է: Չնայած, որպես «սարսափ» ժանր կարելի է գնահատել 2: Այս պատմվածքում ինձ գրավեց մոտիկ ընկերոջ հանգամանքը, անընդհատ ցանկանում էի կարդալ տեսնել բա հետո ինչ եղավ ու պարզվավ, որ ընկերը...................: Իմ խորին համոզմամբ հեղինակը աղջիկա:
    Երկու շաուրմա ու մեկ թան - Իսկականից շաուրմայոտ ու թանոտ պատմվածք է… «Հայկական սարսափ» ժանրին ընդհանրապես չի համապատասխանում: Եթե գնահատելու լինենք, ապա կարելի է տալ 0 միավոր: Հեղինակը տղա է:
    Նրանք, ովքեր կանգնած են - այս պատմվածքը ընդհանրապես հետաքրքրություն չառաջացրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Հեղինակը տղա է:
    Վիշապի վանք - շատ մանկականոտ էր: Կոնկրետ ինձ չհետաքրքրեց: Որպես սարսափ ժանր կարելի է տալ 1 բալ: Այս պատմությունը կարելի է տեղավորել ուրիշ ժանրերում: Հեղինակը աղջիկ է:
    Աննան - պատմությունը սկսզբում ինձ գրավեց, սակայն հետո հասկացա, որ ավելի շատ կարծես ինչ-որ ֆիլմի կրկնօրինակ է: Ինձ դա զգացնել տվեց այ այս դրվագը.« Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: » Կարծում եմ ևս բավարար չէ, ավելի հետաքրքիր կլիներ, եթե առավել առանձին սյուժե ներկայացվեր, կամ այնպես գրված լիներ, որ թվար թե ինչ-որ նո էլէմենտներ կա մեջը: Չնայած դրան «սարսափ» ժանրին համապատսխանությունը գնահատում եմ 3: Հեղինակը աղջիկ է…

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Hagrig (11.04.2011), Դավիթ (11.04.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Նշեմ, որ իմ դիտարկումները բավականին օբեկտիվ են լինելու և կխնդրեմ հեղինակներին չնեղվել, եթե բացահայտ նշվի ստեղծագործության վատ լինելու մասին: Իհարկե «վատ» ասվածը չի նշանակում, որ այն որևէ կերպ չի ընկալվի, այլ ուղղակի «վատ» այս ժանրում տեղավորվելու իմաստով:
    Ադրիանո ջան, քիչ ըմ ապշեցի, գրականության մասին օբյեկտիվ կարծիք ունենալու վստահություն ունենալ, հրաշք է, կեցցես դու
    օբյեկտիվ չափանիշներն արվեստում վերջին հաշվով անիմաստ են, իմ կարծիքով. սա տնտեսագիտություն չի, սա ստեղծագործել է
    Սեանս - սյուժեն հետաքրքիր է, իսկականից տեղավորվում է «սարսափ» ժանրի մեջ, վերջինում առկա է «հայկական գործոնը»… Եթե նորից դիտարկեմ հինգ բալային համակարգով, ապա այս պատմվածքին կարելի է տալ 4 բալ: Հեղինակը Բյուրնա կարծես թե:
    Չեմ հավատում, Բյուրի վերջին պատմվածքը ահա, մինչ էդ էլ գիտեի, որ Բյուրը գրում է, բայց վերաբերվում էի որպես գրել-մրելու, բայց էդ պատմվածքով համոզվեցի, որ իսկապես գրում է ու էն էլ ոնց, ուղղակի երբ ուզում է, դա Բյուրը չէր, մեկ էլ լեզվի հանդեպ էդ աստիճան հոգածություն Բյուրը չունի, էդ առումով էլ Բյուրը չէր, հմենայն դեպս ես չեմ հավատում:

  6. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    հերյուրանք է սա: ես չեմ մասնակցել

  7. #5
    Պատվավոր անդամ
    Բարեկամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.09.2006
    Գրառումներ
    3,685
    Բլոգի գրառումներ
    6
    Mentioned
    21 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    հերյուրանք է սա: ես չեմ մասնակցել
    Ինձ էլ ա թվում Չուկը ինչ-որ բան ուզում ա ավելի թեժացնի: Գալաթեան էլ կողքից յուղ ա վառում

  8. #6
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մեկ ա առաջինը Մալխասինն ա....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 14.04.2011, 17:38:

  9. #7
    Պատվավոր անդամ Malxas-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.09.2010
    Գրառումներ
    2,011
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում My World My Space-ի խոսքերից Նայել գրառումը
    մեկ ա առաջինը Մալխասինն ա....
    Ինչից ես ենթադրում, Հով ջան? Մի թե միայն պաճուճիկ բաներից

  10. #8
    Բարև
    Տրիբուն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2008
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    15,977
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    34 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վիրավորանք - Ընդհանուր առմամբ կարելի է հանել horror ժանրից ու դնել 5000 դոլարով նկարահանված thriller-ների շարքում, որտեղ ամեն դերասանին 200 դոլար փող են տվել: Ոնց որ սյուժե ա զարգանում, բայց մեկ էլ անկապ տեղը հայտնվում ա Բեհեղզեբուղը: Պրիտոմ, հայտնվում ա ընդսմին: Մրցույթի համար պահանջվող հայկական մոտիվը բացակայում էր: Դե էլ չեմ ասում, որ այդպես արագ շտապօգնությունը տեղ է հասնում միայն ԱՄՆ-ում:

    Սեանս - Վախենալուոտ էր: Նախորդ պատմվածքում սկսված հոգեբուժարանի թեման շարունակվում է: Էս անգամ դերերում են ոնց որ ընկերները, ընգեր-ընգերուհու փոխարեն: Ճիշտն ասեմ, վերջը էնքան էլ չհասկացա Չնայած, երեք անգամ կարդացի: Քվերակությամբ արդարացի երկրորդ տեղում է, քանի որ նկարագրված առանձին տեսարանները վախենալու են: Մրցույթի համար պահանջվող հայկական մոտիվը նորից բացակայում էր: Միակ հայկական բանը Սեդրակ ու Հրանտ անուններն էին:

    Մահը - Copy-paste էր ինչ-որ հայտինի ֆիլմից, կամ իրար նման մի քանի ֆիլմերից: Ոնց որ վեցերորդ զգայարանի հակիրճ շարադրանքը լիներ: Ցավում եմ աղջկա համար: Համոզված եմ, որ եթե շարունակություն լինի, Մարատը մի բան կմտածի ու աղջկան կփրկի: Սենց սցենարենրի դեպքում happy end - ը պարտադիր պայման է: Դե իսկ հայկական մոտիվ ընդհանրապես չկա:

    Երկու շաուրմա ու մեկ թան - Սրա մասին արդեն կարծիքս գրել եմ: Իսկական սարսափ` զուտ հայկական մոտիվներով: Բայց համաձայն եմ Հայկօ-ի ու Ռուֆուսի հետ, տպավորություն կա, որ գրվել է 15 րոպեում: Քվեարկել եմ այս տարբերակի օգտին` հապճեպ օրիգինալության համար:

    Նրանք, ովքեր կանգնած են - Վախենալուոտ էր: Բայց էլի բացակայում էր պահանջվող հայկական մոտիվը: Բացի երևի "շեֆ"-ի պահից: Ամեն դեպքում, գրված ա պրոֆեսիոնալի կողմից: Գրողը լավ զարգացած գրելու տեխնիկա ունի, երևի դա իր հիմնական զբաղմունքներից մեկն է: Կքվեարկեի այս տարբերակի օգտին, եթե չլիներ նախորդ` մրցույթի պահանջներին ամբողջությամբ համապատասխանող տարբերակը: Արդար առաջին տեղ, այս պահի դրությամբ:

    Վիշապի վանք - Էս էլ կարելի է հաներ hօrror-ի շարքից, ու դնել 4000 դոլարանոց fantasy-իների շարքում, որտեղ կա մի դեկորացիա` վանքի տեսքով ու մի հատ պլաստամսից վիշապ:Երևի հայկական մոտիվը վիշապն էր: Բայց իմ հիշելով հայկական հեքիաթներում դրան դեվ են անվանում:

    Աննան - Էս պատմվածքի անունը հանգիստ կարող էր լինել նաև "Քահանան", "Դատավորը", "Սատանան", "Հակոբը", "Վարդանը", "Կոնստանտին", "Օմեն", "Էկզորցիստ" ... ու սենց .... գրողը էլի հոլիվուդի ազդեցության տակ է: Վերջին նախադասությունը "Քահանային ոչ մի պատիժ չտվեցին: Նա ազատ արձակվեց..." լրիվ ավելորդ էր: Երևանը, Նոր Նորքը ու հատկապես Քսախ գյուղը զուտ հայկական են, իսկ պատմվածքը Վատիկանի արխիվներից էր:

  11. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (14.04.2011), Kita (14.04.2011), Բարեկամ (15.04.2011), Հայկօ (14.04.2011)

  12. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Տարբերակ 7.
    Աննան


    Նոյեմբերյան սառը քամի էր փչում դրսում: Ամբողջ քաղաքի փողոցները պատված էին անընդհատ եկող անձրևներից խոնավացած ու արդեն նեխած տերևներով: Երևանը, հրաժեշտ տալով գորշ ու խոնավ աշնանը` պատրաստվում էր դիմավորել ցուրտ ձմռանը:

    Նոր Նորքի ընդհանուր իրավասության դատարանում նիստ էր տեղի ունենում: Քննվում էր 17 ամյա դեռահաս աղջնակի մահվան պատճառները: Մեղադրյալի աթոռին նստած էր Քասախ գյուղի միակ քահանան` Տեր Հովհաննեսը: Նա մեղադրվում էր 18 ամյա Աննայի ողբերգական մահվան մեջ:Նրա կողքին նստած էր իրավապաշտպանը` Լուիզան: Այդ աղջիկը, թեև իր երիտասարդ հասակին, շատ լավ էր տիրապետում իր մասնագիտությանը:

    Դահլիճում քար լռություն էր: Աննայի մայրը` Ռուզանը, նստած իր տեղում անդադար հեկեկում էր: Աչքերը կարմրել էին արդեն մեկ շաբաթյա անքնությունից ու անդադար լացից, իսկ մարմինը հյուծվել էր` հաց չուտելու պատճառով: Կողքին իր ամուսինն էր` Վարդանը: Հագին հնամաշ ու բազում կարկատաններով անդրավարտիք ու կապույտ գույնի բլուզ էր, որը թեև շատ հին էր, սակայն մինչև այդ լավ էր պահպանվել: Աննայի քույրը` Լուսինեն, 8 տարեկան շատ հմայիչ ու պարզ աղջնակ էր: Նա, թեև իր փոքր տարիքին, ամեն ինչ հասկանում էր և չէր համակերպվում իր ընտանիքի վրա եկած պատուհասին:

    Դահլիճում հավաքված մարդիկ անհամբերությամբ սպասում էին դատավարության սկզբին:
    Դատավորը ներս մտավ. Ոտքի՛ Դատարանն է գալիս հրամանը լսելուց հետո խրոխտ քայլերով մոտեցավ իր աթոռի մոտ, շրջվելով դեպի ներկաները սեղանին դրեց ձեռքի թղթապանակը մեղմ ձայնով ասելով կարող եք նստել, ինքն էլ նստեց:

    Դատավարության ընթացքում խոսքը տրվեց մեղադրողին:

    -Հարգելի Դատարան: Աննան իր գերազանց կարողությունների շնորհիվ անվճար ընդունվել էր Երևանի Պետական Համալսարան: Նա Տեղափոխվել էր Քասախից Երևան և ապրում էր հանրակացարանում: Մինչև այս դեպքերը աղջկա պահվածքի մեջ ոչ մի տարօրինակ բան չեն նկատել իր ծնողները և ընկերները: Իր ուսման առաջին ամսից հետո նա դարձել էր շատ դյուրագրգիռ: Նրա մոտ նկատվում էին սպազմեր: Նա չէր կարողանում քնել: Հաճախ էին մարդիկ նրան ահաբեկված անհանգստացած տեսնում ինչ որ բանից: Ի՞նչ կարող էր պատահել այդ երիտասարդ աղջկան: Բժիշկների եզրակացությունը այն էր, որ աղջիկը տառապում է էպիլեպսիայով: Նրան նշանակել էին ԿԵՊՐԱ դեղամիջոցը, որը կօգներ աղջկան բուժվելու: Հիվանդության հայտնաբերումից հետո աղջկան տեղափոխում են գյուղ, հայրական տուն: Ծնողները որոշում են դիմել քահանայի օգնությանը: Իսկ քահանան` մեղադրյալ Տեր Հովհաննեսը, իմանալով այդ ամենը, չի թողնում որ Աննան ընդունի այդ դեղերը, պատճառաբանելով, որ դեղերը նրան չեն օգնի, նա հիվանդ չէ: Եվ այդ ամեն ինչը նա կապում էր ինչոր դիվային ուժերի հետ, ասելով, որ այդ ուժերն են ամեն ինչի պատճառը: Աղջկա մոտ օրեցոր խորանում էր իր նոպաները: Նա ընկնում էր գետնին մկանների ուժեղ կծկումից, և գոռալով թավալվում էր: Իսկ նրան, որպես հանգստացման միջոց, բռնում ու կապում էին մահճակալից, մինչև նոպան անցներ: Աննան մի ամիս տանջվելուց հետո մահացավ: Ես այս ամենի մեղավոր ճանաչում եմ միայն քահանային, որը ընկնելով ինչ որ թեթևամիտ բաների հետևից, աղջկան չի թողել իրեն նշանակված դեղերը խմել, որի արդյունքում էլ նա մահացել է:

    Դատավորը շարունակեց.

    - Հրավիրվում է վկա Հակոբը:

    Հակոբը Աննայի հետ էր սովորում նույն կուրսում: Աննան ամբողջ խմբում ամենամոտը Հակոբի հետ էր: Վախվորած քայլերով մոտեցավ հակոբը, կանգնեց սեղանի առաջ և դողդոջուն ձայնով սկսեց.

    -Ես ու Աննան շատ մոտ էինք իրար հետ: Նա միշտ ինձ հետ կիսվում էր իր գաղտնիքներով: Մենք արդեն սովորում էինք իրար հետ մի ամիս, երբ ամեն ինչ սկսվեց... Աննան սկսել էր արդեն իրեն շատ տարօրինակ պահել: Ես զգում էի իր պահվածքի մեջ վախ, սարսափ ինչ որ բանից, բայց երբ հարցնում էի թե ինչ է պատահել, նա չեր կարողանում խոսել, զգում էի, որ ուզում է ինձ ինչ որ բան ասել, բայց կա՛մ չէր համարձակվում, կա՛մ կարծում էր, որ չեմ հասկանա իրեն: Մի օր էլ որոշեցի այցելել իրեն: Գնացի հանրակացարան: Առավոտ էր: Ներս մտնելուց զգացի տհաճ հոտ աստիճանների վրա: Բարձրացա երկրորդ հարկ, մոտեցա իր սենյակի մոտ, դուռը ծեծեցի: Աննա ես եմ` Հակոբը, ասեցի: Ձայն չլսվեց, բայց ես համոզված էի, որ նա պետք է ներսում լինի լինի: Թեթև հպվեցի դռանը, դուռը բացվեց: Մտա ներս և սարսափեցի: Աննան ընկած էր գետնին, աչքռրը չռած մի կետի և խոսում էր ինչ որ անհասկանալի բաներ: Փորձեցի հասկանալ թե ինչ է ասում, բայց չկարողացա: Արագ շտապ օգնություն կանչեցի հետո փորձեցի բարձրացնել ու իր անկողնու վրա դնել նրան, սակայն երբ դիպչեցի, միանգամից ամբողջ մարմնով սկսեց թափահարել իրեն, նույնիսկ ինձ ապտակեց մի երկու անգամ և շատ ուժեղ: Նա ոչ մի բառ չէր խոսում, միայն գոռում էր բարձր ձայնով: Մինչև շտապ օգնությունը եկավ նա արդեն հանգստացել էր: Ինձ հաջողվել էր բարձրացնել ու դնել նրան մահճակալին: Հիվանդանոցում պառկած ժամանակ ես այցելեցի նրան: Նստա կողքին, ձեռքը բռնեցի ու սկսեցի հետը խոսել: Նա ինձ այդ ժամանակ պատմեց, թէ ինչ էր կատարվել հետը:

    -Ես հիվանդ չեմ, - ասում էր նա, ես այս ամեն ինչը մենակ քեզ եմ պատմում, խոստացիր որ ինձ կհասկանաս: Ես գիշերները չեմ կարողանում քնեմ: Իմ առջև տեսիլքներ են գալիս, ես վախից սարսափած կորցնում եմ գիտակցությությունս: Դրանից հետո չգիտեմ, թե հետս ինչ է կատարվում: Ես նույնիսկ չեմ հիշում թե ինչպես եմ քեզ ապտակել, ինչ նոպաներ եմ ունեցել, բայց հավատա ինձ Հակոբ, ես հիվանդ չեմ: Ես հիվանդ չեմ: Մենակ դու կարող ես ինձ հավատալ ու հասկանալ: Երբ բժիշկները պատմեցին ինձ, թե ինչու եմ ես այստեղ, շատ զարմացա:

    Ես զարմացած լսում էի: Ու իրոք, ես էլ էի նկատել իր մեջ շատ այդպիսի տարօրինակություններ, բայց երբ հետո նա ասում էր, թե իբրև ոչինչ չի հիշում, զարմանում էի:

    Հակոբի պատմությունը ավարտելուց հետո կանչվեց նաև բժիշկը, և փորձեց բոլորին ապացուցել, որ Աննան միայն էպիլեպսիկ հիվանդ է եղել: Այդ ամբոջ ժամանակ քահանան անձայն նստած էր իր տեղում և կարծես անջատված ամեն ինչից նայում էր մի կետի` հայացքը չփոխելով ոչ մի վայրկյան: Վերջապես, երբ խոսքը հասավ նրան, նա հանգիստ, առանց շտապելու վեր կացավ իր տեղից, համբուրեց վզից կախված ոսկյա խաչը և ձայնին տալով փոքր ինչ կոպտություն` սկսեց:

    - Հիմա ես ձեզ կպատմեմ ամբողջ եղելությունը, և դուք եզրակացություն արեք, թե իրականում ինչ էր կատարվել աղջկա հետ: Աննային երբ բերել էին գյուղ, Վարդանը ինձ կանչեց իրենց տուն: Գնացի աղջկան տեսակցությության: Ամբողջ գյուղը արդեն գիտեր Աննայի մասին: Երեկոյան ժամը 9-նն էր արդեն: Մութ էր ու անձրև էր գալիս: Գյուղում սովորականի պես լույսերը անջատել էին: Սովորաբար երեկոյան 8-ից մենք լույս չենք ունենում: Մտա Վարդանենց տուն: Ամբողջ տունը լուսավարում էին ամեն տեղ դրված մոմերը: Բոլորը լացակումաց մոտեցան ինձ, համբուրեցին խաչը և հրավրեցին սեղանի շուրջ նստելու: Աննան իր սենյակում էր այդ ժամ, ինչպես ինձ ասեց Վարդանը` քնած է: Նստեցինք, զրուցեցինք, իմացա ամեն ինչ, թե ինչ ձև է իրեն պահում աղջիկը: Հետո, ժամը 10-ի կողմերը Վարդանը իր փոքր աղջկան` Լուսինեին ուղարկեց Աննայի սենյակ, տեսնելու, թե արթնացել է նա, թե ոչ: Լուսինեի բարձրանալուց մի քանի վայրկյան անց մենք լսեցինք նրա շատ բարձր գոռոցը և բոլորս վազելով բարձրացանք վերև: Մտնելով Աննայի սենյակ մենք նրան տեսանք գետնին ընկած, ամբողջ երեսը արյունոտ, և նա պատերն էր քերում իր եղունգներով ու կամաց խոսում էր ինչ որ անհասկանալի արտահայտություններ: Ռուզանը` տեսնելով այդ` ուշաթափվեց: Ամբողջ սենյակը տակն ու վրա էր արված: Երբ մենք ներս մտանք` Աննան միանգամից հայացքը թեքեց ինձ վրա և սկսեց ձայներ հանել կոպիտ տոնով, բայց այնքան կամաց էր խոսում, որ ես չէի լսում: Այդ ընթացքում Վարդանը եկավ, նա տարել էր ուշաթափված Ռուզանին իր սենյակ ու Լուսինեին ասել էր, որ մոր կողքին մնա: Ես հասկացել էի արդեն, թե ինչ էր կատարվում Աննայի հետ: Վարդանին հրամայեցի բռնել աղջկա ձեռքերից և ինչքան էլ որ հակառակվի և չթողնի, դնել մահճակալի վրա ու կապել ձեռքերը: Աղջկա մեջ դև էր մտել, և կառավարում էր իրեն: Մահճակալին դնելուց հետո գնացի կանգնեցի նրա դիմաց, ձեռքս վերցրեցի Աստվածաշունչը ու իմ խաչը և սկսեցի կարդալ: Օրհնեցէ՛ք Աստծուն իր սրբարանում, օրհնեցէ՛ք նրան իր զորության երկնային հաստատության մէջ։ Օրհնեցէ՛ք նրան իր զորութեան մէջ,օրհնեցէ՛ք նրան իր անչափ մեծության մէջ։ Աննայի մարմինը ամբողջությամբ թավալվում էր մահճակալի վրա, նա գոռում էր, փորձում էր ազատվել, բայց չէր կարողանում: Գովաբանեցէ՛ք նրան օրհնության ձայնով, գովաբանեցէ՛ք նրան սաղմոսով և օրհներգութեամբ։ Օրհնեցէ՛ք նրան ցնծութեամբ, գովաբանեցէ՛ք նրան ուրախությամբ։ Գոռոցներից արդեն հարևաններն էին եկել ու կանգնել պատուհանների տակ: Վարդանը փորձում էր ինձ կանգնեցնել, ասելով, որ Աննայի դեղ խնելու ժամանակն է, քանի որ նոպան նորից սկսվել է: Ես չթողեցի նրան դեղը բերելու, որովետև դա ինձ կխանգարեր հանել նրա միջի դևերին: Օրհնեցէ՛ք նրան քաղցր խոսքերով, օրհնեցէ՛ք նրան լսելի բառերով, օրհնեցէ՛ք նրան գոհության ձայնով, շարունակում էի կարդալ: Իսկ Աննան ավելի ու ավելի էր իրեն կոտորում:Բոլո՛ր հոգիներ, օրհնեցէ՛ք Տիրոջը։ Մեր փրկիչ Հիսուս Քրիստոսի անունով եմ քեզ հրամայում` դուրս արի Աննայի մարմնի միջից: Մոտեցա նրան, վզիցս կախված խաչը հանեցի ու դրեցի ճակատին: Աննայի մարմինը կտրուկ ետ շարժվեց, նա պոկեց իր ձեռքի կապանքները ու ինձ այն կողմ գցելով վազեց դեպի լուսամուտը ու իրեն վայր նետեց երկրորդ հարկից: Այս սուրբ խաչով եմ երդվում, ես մեղավոր չեմ, և ձեզ պատմում եմ ամբողջ ճշմարտությունը:

    Ամբողջ դահլիճը քարացել էր: Ոչ մի շարժում չէր նկատվում: Քահանան խոսքը վերջացնելուց հետո հանգիստ քայլերով գնաց ու նստեց իրա աթոռին: Բոլորը լուռ էին: Դատավորի ձայնը խախտեց այդ լռությունը:

    -Դատարանը հեռանում է վճիռ կայացնելու:

    Քահանային ոչ մի պատիժ չտվեցին: Նա ազատ արձակվեց...

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  13. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (11.04.2011), Malxas (10.04.2011), Mark Pauler (11.04.2011)

  14. #10
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    42
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    85 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Բարի ընթերցում ու հետաքրքիր քննարկումներ եմ ցանկանում

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  15. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2011), erexa (11.04.2011), Jarre (13.04.2011), Malxas (10.04.2011), Mark Pauler (11.04.2011), Նաիրուհի (11.04.2011), Շինարար (11.04.2011)

  16. #11
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարդացի Սեանսը: Թող ներեն ինձ մյուս հեղինակները, բայց մնացածը էլ չեմ կարդալու:
    Հեղինակին՝
    Հարգարժան ջան իմ հոգեբանի մոտ բուժումը դու ես ֆինանսավորելու:
    Վերջ էլ չեմ կարա քնեմ: էէ....սառնարանն էլ նենց թարս պահի միացավ, ոպշմ...ուրա են արծաթե ածելին...
    Շատ լավն էր…

    Edit

    Կարդում եմ, բայց գիշերվա սիգարետս էլ հաջորդ հեղինակն է գնելու:
    Վերջին խմբագրող՝ Արամ: 11.04.2011, 01:15:

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Նաիրուհի (11.04.2011)

  18. #12
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ըհն, ուրեմն սենց:
    Վիրավորանք - Գժի կերպարը լավ էր ստեղծված, բայց 7 օրը ու 5 տարին շատ ծեծեցիր, ըստ իս պետք է ուղղակի թեթևակի հուշեիր: Սցենարը ոչ թե անիիմաստ էր, այլ չկար էլի, ճիշտ բանից չէիր բռնվել:
    Մահը - Սա մի քիչ վախեցրեց, բայց չե էլի ոոոոուււժս չէր, ոնց որ американскый пирог լիներ:
    Երկու շաուրմա ու մեկ թան - Ես հաստատ սա էս թեմայում եմ կարդում ?

  19. #13
    ^ ^ Արամ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    4,986
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Աննան - Սա ավելի շատ ողբերգություն էր, քան թե սարսափ, Հ1-ի Աննային հիշեցի:
    Հ.Գ. ոչինիչ չէ որ առանձին-առանձին եմ գրում, ուղղակի որ չմոռանամ

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Yellow Raven (11.04.2011)

  21. #14
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը հասա «ընդսմին» բառին ու էլ չկարողացա շարունակել, արդեն իսկ տեքստից սարսափեցի… Չի կարելի ստեղծագործության հենց սկզբում «ընդսմին» գրել, ընթերցող կկորցնեք, բայց հետո ամեն դեպքում կկարդամ, տպավորություններս կպատմեմ:

    Երկրորդի մասին. հեղինակը լավ է տիրապետում հայերենին, գրագետ է ու հարգանքով է մոտեցել լեզվին:

    Հեչ վախենալու չէր:

    Այս կարգի ստեղծագործություններում պատմողը չպետք է զգացվի, ընթերցողը պետք է իրեն զգար Հրանտի տեղում… Հեղինակը պատմում է, որ Հրանտն ինչ-որ բան է պատմում, ու մենք չենք տեսնում, թե նա ի՞նչ է զգում, մտածում: Նրան, ում պատմում է, ևս չենք կարողանում զգալ: Հեղինակն ամեն ինչ գիտի, ինքն էլ բոլորովին չի վախենում, չի սարսափում...

    Իմ խորին համոզմամբ, դիտակետ էր պահանջվում: Լավ կլիներ դիտակետը Հրանտը լիներ, ընդ որում կապ չունի՝ պատումը կտարվեր Հրանտի անունից, թե հեղինակը կպատմեր Հրանտի մասին, բայց ընթերցողը պետք է տեսներ, թե ինչ է զգում Հրանտը, թե չէ էսպես թույլ էր ահավոր...

    Հեղինակը ցույց տվեց, որ լավ պատմել գիտի, բայց թե որքանո՞վ է կարողանում զգալ, չերևաց: Այսպես գրում էին ռեալիզմի ձևավորման, ավելի ճիշտ փոխառման շրջանում, երբ մեր գրողները փորձում էին նմանակել ֆրանսիացի կամ ռուս ռեալիստներին, ու ոչինչ չէր ստացվում կամ այնպես չէր ստացվում:

    Մնացածի մասին հաջորդիվ, քվեարկելու եմ բոլոր էն ստեղծագործությունների օգտին, որոնց կարդալու ընթացքում գոնե մի պահ կզգամ, նույնիսկ «ընդսմինը» էդ դեպքում կարող է խոչընդոտ չլինել:

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (11.04.2011), CactuSoul (11.04.2011)

  23. #15
    Պատվավոր անդամ

    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Հասցե
    Ժամի թաղ
    Գրառումներ
    7,824
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջինը. նորից լեզվի նկատմամբ մեծ հարգանք, նորից տիրապետում է լեզվին, չարաբաստիկ ընդսմինից բացի, կրկնությունները շատ էին, ոնց որ իմ վերևի վերլուծության մեջ, բայց դե ինձ կարելի է, ես մրցույթի չեմ մասնակցում, ես ընդամենը իմովսանն վերլուծում եմ: «Իմովսանն» իմ պատասխանն է «ընդսմինին»:

    Այստեղ արդեն իբր դիտակետ ունենք, բայց վայ այդ դիտակետին, կներե՞ք, իսկ ու՞ր է էմոցիան, ու՞ր է էքսպրեսիան... (ցե)

    Իմպոտենտը ո՞նց պոռնոգրաֆիկ պատմվածք կգրի, այ նույնն այս էր, ինչ-որ վախենալու բան է պատմում անգլիական անվրդովվությամբ, բովանդակային խորությանը, սիմվոլիկա-միմվոլակային չեմ նայում, մանավանդ որ առանձնապես բան չեմ էլ հասկանում վերջինից, միայն մի կաթիլ վախենալու լինի: Սա վախենալու չէր, դե «ընդսմինը» չհաշված...

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (11.04.2011), Yellow Raven (11.04.2011)

Էջ 1 3-ից 123 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Արձակ. Նոր ստեղծագործական մրցույթ
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 45
    Վերջինը: 14.02.2015, 20:45
  2. Արձակ. Նոր Ստեղծագործական Մրցույթ. Նմանակում
    Հեղինակ՝ Վոլտերա, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 86
    Վերջինը: 12.02.2014, 07:32
  3. Ստեղծագործական մրցույթ. Ընտրությունները
    Հեղինակ՝ Chuk, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 412
    Վերջինը: 05.05.2012, 02:07
  4. «Ցասում»՝ առաջին հայկական սարսափ ֆիլմը
    Հեղինակ՝ Zhor(ARM), բաժին` Կինո
    Գրառումներ: 30
    Վերջինը: 25.05.2011, 17:30
  5. Ստեղծագործական մրցույթ. «Իմ քաղաքը»
    Հեղինակ՝ Շինարար, բաժին` Թեմատիկ մրցույթներ
    Գրառումներ: 109
    Վերջինը: 26.10.2010, 02:38

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •