Ահեղ է այս հարցաշարը՝
Ե՛վ լռում է, և՛ թերթվում,
Իսկ Լուսինը՝ մեր անճարը,
Տետրերի մեջ իր խեղդվում:
![]()
Ահեղ է այս հարցաշարը՝
Ե՛վ լռում է, և՛ թերթվում,
Իսկ Լուսինը՝ մեր անճարը,
Տետրերի մեջ իր խեղդվում:
![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Առավոտյան արթնացել եմ այնպիսի տրամադրությամբ ու էներգիայով, որ պետք է այսօր աշխարհը շուռ տամ![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ես չեմ զզվում, որովհետև չգիտեմ, թե զզվելը ո՛ր աստիճանի չսիրելն է…
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Meme (28.03.2012), My World My Space (25.03.2012), Nadine (28.03.2012), Quyr Qery (14.06.2012), Ժունդիայի (07.04.2012), Մինա (06.04.2012), Նաիրուհի (03.04.2012), Նարե91 (25.03.2012), Նուշություն (01.04.2012)
Թխություն
Մի մակաբույծ արև միշտ կիզում է դրսից,
Մի գռեհիկ զզվանք՝ ճերմակներս քամում,
Չեմ ազատվում իմ անխաթար սևությունից.
Ո՛չ մի սապոն ինչ անելը չի հասկանում… Լ.Ա.
****
Հ.Գ. Սևին սապոնն ի՞նչ անի...![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Arpine (06.04.2012), E-la Via (07.04.2012), Nadine (06.04.2012), Quyr Qery (14.06.2012), Նուշություն (11.04.2012)
Լռություն կա, որ ոչ թե անտարբերության արդյունք է, այլ լիովին հարգանքի նշան՝ չարտահայտելու այն արհամարհանքն ու բացասականությունը, որ կծագեր ցանկացած խոսքի, երկխոսության ժամանակ… Եվ, այդպիսի լռության զոհ լինելով հանդերձ, ինքս էլ եմ լռում բազմանշանակ…![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Իմ դիմագծերն, ասում են, կանոնավոր է: Բայց ես պատկանում եմ մարդկանց այն տեսակին, որոնց մասին ասում են, թե նրանք ջահելություն չունեն: Ես մռայլ պատանի էի, զուրկ թարմությունից: Միայն տեսքովս արդեն սառեցնում էի մարդկանց և ինչքան ավելի էի գիտակցում դա, այնքան ավելի էի մռայլվում: Ես երբեք չեմ կարողացել անհոգ կերպով զվարճանալ, զվարթանալ, հիմարանալ: Անկարելի էր երևակայել, որ որևէ մեկն ինձ կհրավիրեր զվարթ խնջույքի. ինձ նման հյուրերն իրենց խոժոռ դեմքով կփչացնեն բոլորի տրամադրությունը: Բացի դրանից, ես շատ վիրավորվող էի ու ամենաթեթև ծաղրը չէի հանդուրժում: Դրա փոխարեն եթե ես ուզում էի կատակ անել, ապա ուրիշներին ակամա հասցնում էի մահակի հարվածներ, որոնք չեն ներվի: Ես ծաղրում էի մարդու ծիծաղելի գծերը, ֆիզիկական թերությունները, որոնց մասին հարկավոր էր լռել: Զգալով, որ դուր չեմ գալիս մարդկանց, աշխատում էի իմ մեջ ընդգծել այն ամենը, ինչ նրանց զզվանք էր պատճառում: Մի խոսքով՝ իմ երիտասարդությունը կարճատև ինքնասպանություն էր: Ես դիտավորյալ կերպով շտապում էի դուր չգալ, վախենալով, որ դա, միևնույնն է, կլինի ինքնաբերաբար, առանց իմ ջանքերի:
Չգիտեմ իրավացի էի, թե ոչ, բայց ես ամեն ինչում մեղադրում էի մորս: Ինձ թվում էր, թե հատուցում եմ նրա համար, որ մանկությանս ժամանակ նա, ի դժբախտություն ինձ, ինձ շատ է գգվել, փայփայել, խնամել: Եվ պատանության ժամանակ նրա հետ վարվեցի խիստ կոպիտ: Ես նրան մեղադրում էի, որ նա չափազանց շատ է սիրում ինձ: Ես նրան չէի ներում ինձ չափազանց շատ գուրգուրելու համար, այն անձնազոհ սիրո համար, որ ես ճանաչել եմ միայն նրա միջոցով:
Ֆրանսուա Մորիակ - Իժերի կծիկը
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Սա արդեն վեր է «ինձ թվում է»-ի սահմանից, ես գրեթե վստահ եմ, որ «Չինովնիկի մահով» եմ մեռնելու՝ Չերվյակովին երնե՜կ տալով…
Մի՞թե կարելի է այսքան չհասկացված զգալ, հասկացված լինելը չզգալ![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Օրինաչափություններ, որոնք վաղուց չկան.
---
Երբ տեսնում էի ինչ-որ մեկի ձեռքին որևէ հաստափոր գիրք, որը նոր է սկսում կարդալ, մի տեսակ խղճում էի իրեն ու գրքին…
---
Ինձ համար ամենառոմանտիկ սերն սկսվում էր Իջևան-Վանաձոր ավտոբուսում պատահական ոտք տրորելուց
---
Երբ նոր էի մտահղացել ձվածեղի խիզախ պակասումը, ամեն տեղ ծածկագիրս «ձվածեղ» էի դնում…
---
շարունակելի
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Երբ որ գիշերը ծանրանա հոգուս
Եվ ոչ մի ցերեկ կարող չլինի ինձնից այն տանել.
Ես կդառնամ լո՜ւյս...
Երբ որ կարոտած աչքը թացանա
Եվ ոչ մի անկյուն չպարունակի բույրը ինձ վայել.
Ես լո՜ւյս կդառնամ...
Բայց հիմա ազա՜տ սավառնում եմ վեր
Ու ոչ մի անգամ չեմ էլ մտածում ինձնից ինձ վանել.
Սերն ապրո՛ւմ է դեռ:![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Chilly (04.06.2012), Nadine (13.06.2012), Quyr Qery (14.06.2012), Նուշություն (04.06.2012), Ֆոտոն (04.06.2012)
Ցայսօր ապրում եմ սիրտս կռելով՝
Այսքա՜՛ն ոտնահետք սրտիս կրելով…
![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Chilly (13.06.2012), Claudia Mori (14.06.2012), My World My Space (14.06.2012), Nadine (13.06.2012), Quyr Qery (14.06.2012), Նարե91 (14.06.2012)
Ինձ քեզ հիշեցնողը
Քեզ ինձ հիշեցնողն է…
---
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Դու այնպես ես խոսում, որ քեզ լսելուն զուգահեռ նաև մտքիս ձայնն եմ լսում: Իսկ զրուցակցի, մարդու մեջ խոսքի այդ ունակությունը գտնելն ինձ երջանիկ է դարձնում: Ես երջանիկ եմ քեզ ականջ տրամադրելիս, այնպես, ինչպես երբեմն կապված թևերս արձակվելիս եմ երջանկանում: «:լավատեսի_դոզայի_տակ»![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Անարդարորեն հաղթանակի հասնողի խիղճը միշտ տանջում է իրեն: Դա էլ այն պատիժն է, որը կրում է թվացյալ բավականին ուրախ մարդը, նա, ում մենք հաղթած ենք համարում, իսկ մեզ` ոչ.. Ինչ-որ տեղ` իր սրտի խորքերում, նա պարտվող է..
Գիտես, չեմ սիրում անընդհատ նշել Ես, Ես: Ուզում եմ ընդհանրապես սովորել խոսել այնպես, որ Ես ու Մենք բառերը շատ հազվադեպ օգտագործեմ.. բայց էստեղ պետք է ասել, որ ես իմ ցանկացած հաղթանակի դեպքում ինքնաքննադատաբար եմ մոտենում ու մի քանի դեպքում էլ զգացել եմ էդ խղճի խայթ կոչվածը.. ուղղակի ոչ միշտ ա հաջողվում բացահայտ ասել դրա մասին...
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Ալեքսանդր Մակեդոնացին «հունիսը դարձրեց երկրորդ մայիս»: Ագեսիլայոս II-ը «մեկ օրով կրճատեց օրացույցը»:
Մի զորություն եմ ուզում՝ այսօրը «երեկ» կամ «վաղը» դարձնելու համար…
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
«Վախենում եմ», թե նման դեպքերն այնքա՜ն շատ կլինեն, որ այս մեկը կմոռանամ… «:երջանկության–սմայլ»![]()
...Քեզ հետ ապրել եւ հավատալ կյանքի ուժին ու ոգուն, չտրտնջալ ոչ ցավերից, ոչ տանջանքից, ոչնչից,
լքե՜լ, լքե՜լ հաճույքները փափկամեղկ ու մորմոքուն, լինել քեզ հետ, քո թռչունը, պղնձանալ քո շնչից:
Ռազմիկ Դավոյան
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ