User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 26 հատից

Թեմա: Դասարան՝ քո անունով

  1. #1
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)

    Դասարան՝ քո անունով

    Պարզվում ա, որ արդեն հնարավոր է Երևանի դպրոցներում քո անունով դասարան, մարզադահլիճ, սրահ և այլն ունենալ: Մեջբերում եմ Երևանի քաղաքապետարանին պատկանող ognirdprocid.am կայքից.

    ԿՈՉԻՐ ՔՈ ԱՆՈՒՆՈՎ ԴԱՍԱՐԱՆ



    Հարգելի՛ բարեկամ,

    Եթե ուզում ես քո ավարտած դպրոցում քո անունով դասարան, կաբինետ, դահլիճ /սպորտային կամ հանդիսությունների/, սրահ անվանակոչել, ապա ծանոթացի՛ր պայմաններին.
    Խնդրում ենք ներկայացնել
    • Փաստաթուղթ կրթության վերաբերյալ /ցանկալի է բարձրագույն/
    • Կենսագրություն
    • Դպրոցի հետ առնչություն
    • Դպրոցի հետ կապված Ձեր աշխատանքների մանրամասն նկարագրություն
    • Լուսանկարներ, հոդվածներ,տեսահոլովակներ, կառավարական և այլ պարգևներ /առկայության դեպքում/
    • Դպրոցի գործունեության հետ կապված Ձեր հեռանկարային պլանը
    • Հայրենիքին մատուցած Ձեր ծառայությունների հակիրճ նկարագրությունը։

    Վճարումների մասին լրացուցիչ կտեղեկացվեք։
    Ես անշուշտ ունեմ իմ որոշակի վերաբերմունքը, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, թեմային կոնկրետ ուղղվածություն չտալու համար:

    Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  2. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (30.03.2011), Norton (30.03.2011)

  3. #2
    Բունտավշիկ Kuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.03.2008
    Գրառումներ
    8,349
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Առաջին հայացքից փող կպցնելու թեմա ա Փող տուր, սենյակը քո անունով սարքենք, համ էլ ռեմոնտ արա սենյակը Գոհ եմ, ախպեր, մեր տանը ես իմ անունով սենյակ ունեմ
    Ճամփաները բոլոր դեպի մահ են տանում…

  4. Գրառմանը 21 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Adriano (29.03.2011), Chuk (29.03.2011), Inna (18.06.2011), Jarre (30.03.2011), Life (29.03.2011), murmushka (30.03.2011), My World My Space (29.03.2011), Norton (30.03.2011), Sagittarius (29.03.2011), SahArtak (30.03.2011), Ungrateful (29.03.2011), Valentina (29.03.2011), Yellow Raven (29.03.2011), Ապե Ջան (29.03.2011), Ինչուիկ (29.03.2011), Լեո (29.03.2011), Ձայնալար (29.03.2011), Մանուլ (30.03.2011), Մինա (05.03.2012), Նաիրուհի (29.03.2011), Սլիմ (30.03.2011)

  5. #3
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Դպրոցի տնօրենների աչքը լույս...

    Երևում ա Դեյլ Քարնեգի ա կարդացել ու որոշելա դրույթները գործնականում փորձի:
    Գրքում դեպքը ճագարներին էր վերաբերում, որ մի երեխա բակի երեխեքին ասումա եթե իմ ճագարների համար ուտելիք բերեք ամեն օր, իմ ճագարներին ձեր անուններով կկոչեմ )
    Վերջին խմբագրող՝ ministr: 29.03.2011, 17:09:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (03.04.2011), Անահիտ (30.03.2011)

  7. #4
    e' un uomo libero Adriano-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.07.2008
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,297
    Բլոգի գրառումներ
    12
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Պարզվում ա, որ արդեն հնարավոր է Երևանի դպրոցներում քո անունով դասարան, մարզադահլիճ, սրահ և այլն ունենալ: Մեջբերում եմ Երևանի քաղաքապետարանին պատկանող ognirdprocid.am կայքից.


    Ես անշուշտ ունեմ իմ որոշակի վերաբերմունքը, բայց դրա մասին չեմ ուզում բարձրաձայնել, թեմային կոնկրետ ուղղվածություն չտալու համար:

    Ի՞նչ կարծիք ունեք այս երևույթի մասին:
    Բոլոր խաղերը խաղացել ենք, հիմա էլ անցել ենք սրան: Ես ճիշտն ասած Չուկ ջան ընդհանրապես չեմ հասկանում դահլիճին, լսարանին անուն տալու իմաստը: Ըստ ինձ դա որևէ ձևով չի ազդելու աշակերտների սովորելու որակի վրա, իսկ դպրոց հաճախում են ոչ թե կայֆեր անելու, ոչ թե պարծենալու, թե Պողոս Պողոսյանի լսարանում եմ սովորել, այլ սովորելու համար: Կարճ ասած հերթական անիմաստություն, որի կյանքը կարճ է, ինչպես այս կառավարության ցանկացած ծրագրի կյանքը:

  8. #5
    Պատվավոր անդամ V!k-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.05.2010
    Տարիք
    33
    Գրառումներ
    1,335
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ես նույնն ա, ոնց որ Կճոյանը մի որոշ ժամանակ առաջ իր դեմքով Մեսրոպ Մաշտոցի արձանն էր պատվիրել քանդակել
    իհարկե վատ եմ վերաբերվում , օգտվում են մարդկանց փառասիրությունից ու փող են աշխատում, չէ որ մարզադահլիճի կամ դպրոցի մյուս սենյակների կահավորումը պետք է պետությունը անի, իսկ սենց ինչ որ բարերար կանի, ու բյուջջեից վերանորոգման համար հասանելիք գումարն էլ կուտեն
    համ էլ ետ չի լինի էլ բարերարություն, բարերարությունը ի սրտե պետք է արվի, սակայն մեր օրերում գրեթե բացակայում են նման օգնությունները
    . . . DREAM ABOUT TOMORROW
    BUT LIVE FOR TODAY . . .

  9. #6
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ԿՈՉԻՐ ՔՈ ԱՆՈՒՆՈՎ ԴԱՍԱՐԱՆ
    Բայց այստեղ չեն բացատրում , թե ինչու են ցանկանում դասարանները անվանակոչել: Այսինքն աշակերտը տեսնի, որ այս դասարանը անվանակոչվել է մի շատ խելացի, լավ վարք և այլ հատկանիշներ ունեցող աշակերտի անունով և ինքն էլ ոգևորվի՞ :
    Վճարումների մասին լրացուցիչ կտեղեկացվեք։
    Թե էս պահն է իրանց դուր եկել:
    Թող կոնկրետ բացատրություն տան, որ մարդիկ էլ ասեն համաձայն են, թե ոչ:

  10. #7
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Adriano-ի խոսքերից Նայել գրառումը
    Ես ճիշտն ասած Չուկ ջան ընդհանրապես չեմ հասկանում դահլիճին, լսարանին անուն տալու իմաստը: Ըստ ինձ դա որևէ ձևով չի ազդելու աշակերտների սովորելու որակի վրա, իսկ դպրոց հաճախում են ոչ թե կայֆեր անելու, ոչ թե պարծենալու, թե Պողոս Պողոսյանի լսարանում եմ սովորել, այլ սովորելու համար:
    Ես էլ չեմ կարծում, որ սովորելու որակի վրա կարող ա ազդի: Դասարանին անուն դնելը կարող եմ հասկանալ որպես հարգանքի տուրք, եթե ենթադրենք այսինչ հայտնի մարդը, չգիտեմ, ասենք Մարտիրոս Սարյանը այդ դասարանում է սովորել, ինչպես օրինակ հուշատախտակ են կպցնում նման մարդկանց ապրած շենքերի վրա, անվանակոչում են ոչ թե դասարաններ, այլ ամբողջական դպրոցներ, փողոցներ և այլն: Բայց ուշադրություն, ես սա հասկանում եմ միայն ու միայն նման կարգի մարդկանց նկատմամբ հարգանք դրսևորելու առումով:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  11. #8
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ի միջի այլոց նման պրակտիկա վաղուց կար, բայց առանց անուն-մանունի...
    Տնօրենը հատ-հատ կանչում ա ունևոր ծնողներին, ասումա բա գիտեք դպրոցի համար էս ա պետք, էն ա պետք, ինչով կօգնեք: Մարդիկ մուծվում են, դպրոցը լավագույն դեպքում ունենում ա մի երկու ներկած պատ, իսկ մնացած տնօրեն-ուսմասվարի գրպաննա գնում (հետոն էլ իրենք գիտեն ում են տալիս): Ու քանի որ կոռուպցիայի դեմ լրջագույն "պայքար են" ծավալել, ապա ծնողներից փող կլպելու մեթոդը պետք ա օրինականացնել, թե չէ կասեն էսինչ տնօրենը փողա վերցնում ու արդյունքում վերադասի գրպանի պարունակությունը կպակասի էս տնտեսական ճգնաժամ օրով: Իսկ սենց, յանի անուն են դնում, ու փող կլպելը օրինականացնում են: Համ օրենքովա, համ էլ իրենց գրպանը չի նիհարում:
    Էսքան բան: Իսկ մուծվող ծնողի հեչ մրգին չի իրա անունովա դասարանը թե չէ: Կարևորը իրա երեխեն դպրոցում լավ զգա իրան: Այ դրա համար են մուծվում:
    Վերջին խմբագրող՝ ministr: 29.03.2011, 17:20:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  12. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chuk (29.03.2011), Ձայնալար (29.03.2011)

  13. #9
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց այստեղ չեն բացատրում , թե ինչու են ցանկանում դասարանները անվանակոչել:
    Կարծում եմ, որ բացատրում են: OgnirDprocid.am կայքն ու էդ նախաձեռնությունն ընդհանուր նույն բանի մասին են. մարդիկ «խոստովանում են», որ դպրոցները նյութապես բարվոք պահելու բավարար միջոցներ չունեն ու դիմում են քաղաքացիների օգնությանը: Դասարան անվանակոչելը դրա դրսևորումներից մեկն ա: Ի դեպ կարծում եմ, որ դա կարվի լավ էլ կլորիկ գումարներով: Սա ես ուղղակի նախաձեռնությունն եմ ներկայացնում, առանց իմ՝ դրա նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  14. #10
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Փաստորեն կոռուպցիայի դեմ պայքարի ձևը գտել են տղեքը ` օրինականացնելու ճանապարհով Հանճարեղ լուծում:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (18.06.2011), murmushka (30.03.2011), My World My Space (29.03.2011)

  16. #11
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Չնայած գիտեմ, որ մեծ մասդ դիրքորոշումս էսպես թե էնպես հասկացած կլինեք, բայց մի քանի բառով ասեմ:

    Նախաձեռնությունն ընդհանուր իմ մոտ ավելի շատ ասոցացվում ա «մուրացկանության» հետ, չնայած հրաշալի տեսնում եմ Մինիստրի նշած կոռուպցիոն ռիսկերը: Բացասական եմ վերաբերվում:

    Բայց առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ դասարանների անվանակոչման նկատմամբ: Ժող, ամբողջ աշխարհում էլ, որքան ես գիտեմ, նման պրակտիկա կա, բայց խոսքը վերաբերվում է անվանի մարդկանց, երկրի, պետության կամ ազգի համար մեծ գործ արած, արժանի մարդկանց: Նայեք, թեկուզ նույն կայքից գտնում ենք Երևանի մի շարք դպրոցների՝ հայտնի մարդկանց անուններով անվանակոչված դասարաններ. http://www.ognirdprocid.am/index.php...ask=allfamouse

    Ժող, ես վախենամ, որ էս նախաձեռնությամբ արժեքային համակարգի խեղաթյուրման հերթական վտանգի առաջ կանգնենք: Փաստորեն վաղը կարող է այս ասպարեզում նույն հարթության մեջ դրվեն Ժնջիլ Վղոն ու Հովհաննես Թումանյանը... իրար կողքի դասարաններից մեկը կարող է լինել ինչ-որ քրեական տարրի անունով, ով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ու գումար մուծել, մյուսը մեր ազգի մեծերից մեկի անունով: Սա աբսուրդ ա: Սա արժեքային համակարգի անկում ա:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  17. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Մանուլ (30.03.2011), Մինա (05.03.2012), Նաիրուհի (29.03.2011), Ուլուանա (30.03.2011), Ֆոտոն (30.03.2011)

  18. #12
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    34
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Կարծում եմ, որ բացատրում են: OgnirDprocid.am կայքն ու էդ նախաձեռնությունն ընդհանուր նույն բանի մասին են. մարդիկ «խոստովանում են», որ դպրոցները նյութապես բարվոք պահելու բավարար միջոցներ չունեն ու դիմում են քաղաքացիների օգնությանը: Դասարան անվանակոչելը դրա դրսևորումներից մեկն ա: Ի դեպ կարծում եմ, որ դա կարվի լավ էլ կլորիկ գումարներով: Սա ես ուղղակի նախաձեռնությունն եմ ներկայացնում, առանց իմ՝ դրա նկատմամբ վերաբերմունքը ցույց տալու:
    Պարզ է: Դե բնական, որ մեծ գումարով այդպիսի բաները պետք է արվի, թե չէ ով քնից հելնի դասարան կունենա իրա անունով, եթե իհարկե դու կաշառքը նկատի չունեիր:
    Ամեն դեպքում Հախվերդյանի ասած՝ «ուր է անգլուխը, քաղաքագլուխը, որն ունի .ռի վրա ծալքեր»

  19. #13
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    45
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
    Չնայած գիտեմ, որ մեծ մասդ դիրքորոշումս էսպես թե էնպես հասկացած կլինեք, բայց մի քանի բառով ասեմ:

    Նախաձեռնությունն ընդհանուր իմ մոտ ավելի շատ ասոցացվում ա «մուրացկանության» հետ, չնայած հրաշալի տեսնում եմ Մինիստրի նշած կոռուպցիոն ռիսկերը: Բացասական եմ վերաբերվում:

    Բայց առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ դասարանների անվանակոչման նկատմամբ: Ժող, ամբողջ աշխարհում էլ, որքան ես գիտեմ, նման պրակտիկա կա, բայց խոսքը վերաբերվում է անվանի մարդկանց, երկրի, պետության կամ ազգի համար մեծ գործ արած, արժանի մարդկանց: Նայեք, թեկուզ նույն կայքից գտնում ենք Երևանի մի շարք դպրոցների՝ հայտնի մարդկանց անուններով անվանակոչված դասարաններ. http://www.ognirdprocid.am/index.php...ask=allfamouse

    Ժող, ես վախենամ, որ էս նախաձեռնությամբ արժեքային համակարգի խեղաթյուրման հերթական վտանգի առաջ կանգնենք: Փաստորեն վաղը կարող է այս ասպարեզում նույն հարթության մեջ դրվեն Ժնջիլ Վղոն ու Հովհաննես Թումանյանը... իրար կողքի դասարաններից մեկը կարող է լինել ինչ-որ քրեական տարրի անունով, ով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ու գումար մուծել, մյուսը մեր ազգի մեծերից մեկի անունով: Սա աբսուրդ ա: Սա արժեքային համակարգի անկում ա:
    Արտ ջան, արժեքային համակարգը վաղուց հայ-հու~յ...
    Մուրացկանությունն էլ նա է, որ փող են խնդրում առանց ինչ-որ բան առաջարկելու, իսկ էս դեպքում դպրոցը կոնկրետ առաջարկելու բան ունի, իսկ սա արդեն մուրացկանություն չի այլ կոռուպցիա: Հնարավոր է, որ մի քանիսը որոշեն օգնել իրենց դպրոցներին` անշահախնդիր, ու նման մարդիկ եղել են: Բայց առաջին իսկ փորձից պարզ երևում ա, իրենց տրամադրած միջոցներն ուր են գնում, ու մարդիկ երկրորդ անգամ նույնիսկ մոտ չեն գնում դպրոցին: Մնում են միայն մարդիկ, ովքեր երեխա ունեն դպրոցում սովորող, ու նՅաշառք են տալիս պարբերաբար, որ իրենց դոդգլուխները դպրոցում լավ զգան: Իսկ հիմա նՅաշառքը օրինականացվում ա:
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  20. #14
    Ուշադիր
    Chuk-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    25,245
    Բլոգի գրառումներ
    31
    Mentioned
    82 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում ministr-ի խոսքերից Նայել գրառումը
    Մուրացկանությունն էլ նա է, որ փող են խնդրում առանց ինչ-որ բան առաջարկելու, իսկ էս դեպքում դպրոցը կոնկրետ առաջարկելու բան ունի, իսկ սա արդեն մուրացկանություն չի այլ կոռուպցիա:
    Նախարար ջան, դասարան անվանակոչելը «Օգնիր Դպրոցիդ» նախագծի միայն մի մասն է: Հավանաբար նախատեսված հատկապես մեծ գումարով «նվիրատվությունների» համար: Իսկ նախագիծը ամբողջությամբ անշահախնդիր «նվիրատվության» կոչ է անում, որը ես ընդհանուր առմամբ ասոցացնում եմ «մուրացկանության» հետ, չնայած գուցե և շատ խիստ եմ:

    հ.գ. Կաշառքի օրինականացման մասին դիտարկմանդ համաձայն եմ:

    Քայլ առ քայլ՝ դարից դար

    Խենթ եմ

  21. #15
    Troll mode: On Sagittarius-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Հասցե
    Գերմանիա
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,213
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    "փողոց քո անունով", "քաղաք քո անունով"

    «ուղղարկի՛ր ՍՄՍ 3344 համարին և ստացիր եկեղեցի քո անունով»

    ավելացնեմ նաև.

    21 Դարի Հայաստան՝ երբ դրպոցները ոչ թե հայտնի գրողների և արվեստագետների անուներով են, այլ օլիգարխների......

    Մկան Դպրոց, Դոդի Դպրոց, Լֆիկի Դպրոց.... խի՞ ինչ պակաս են որ, մարդիկ ԱԺ նախագահ են, մեզ համար օրենքներ են գրում, մեզ խելք են բացատրում, ճիշտ ապրել են սովորեցնում....

    Կեցցե՛ Աֆրկայից դուրս գտնվող միակ Աֆրիկական երկիրը
    Վերջին խմբագրող՝ Sagittarius: 29.03.2011, 18:04:

  22. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Inna (18.06.2011), Moonwalker (29.03.2011), Մանուլ (30.03.2011), Ռուֆուս (29.03.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մի հրաշք էլ լույս աշխարհ եկավ Արեգ անունով
    Հեղինակ՝ Ձայնալար, բաժին` Շնորհավորանքներ
    Գրառումներ: 23
    Վերջինը: 06.10.2011, 22:59
  2. Էլ-փոստ Ձեր անունով և ազգանունով
    Հեղինակ՝ yeggarik, բաժին` Վեբ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 26.06.2011, 17:17
  3. Նոր վիրուս ntde1ect.com անունով
    Հեղինակ՝ Roller, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 59
    Վերջինը: 02.11.2008, 03:49

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •