Մեջբերում Chuk-ի խոսքերից Նայել գրառումը
Չնայած գիտեմ, որ մեծ մասդ դիրքորոշումս էսպես թե էնպես հասկացած կլինեք, բայց մի քանի բառով ասեմ:

Նախաձեռնությունն ընդհանուր իմ մոտ ավելի շատ ասոցացվում ա «մուրացկանության» հետ, չնայած հրաշալի տեսնում եմ Մինիստրի նշած կոռուպցիոն ռիսկերը: Բացասական եմ վերաբերվում:

Բայց առանձնահատուկ վատ վերաբերմունք ունեմ դասարանների անվանակոչման նկատմամբ: Ժող, ամբողջ աշխարհում էլ, որքան ես գիտեմ, նման պրակտիկա կա, բայց խոսքը վերաբերվում է անվանի մարդկանց, երկրի, պետության կամ ազգի համար մեծ գործ արած, արժանի մարդկանց: Նայեք, թեկուզ նույն կայքից գտնում ենք Երևանի մի շարք դպրոցների՝ հայտնի մարդկանց անուններով անվանակոչված դասարաններ. http://www.ognirdprocid.am/index.php...ask=allfamouse

Ժող, ես վախենամ, որ էս նախաձեռնությամբ արժեքային համակարգի խեղաթյուրման հերթական վտանգի առաջ կանգնենք: Փաստորեն վաղը կարող է այս ասպարեզում նույն հարթության մեջ դրվեն Ժնջիլ Վղոն ու Հովհաննես Թումանյանը... իրար կողքի դասարաններից մեկը կարող է լինել ինչ-որ քրեական տարրի անունով, ով համապատասխան փաստաթղթեր է ներկայացրել ու գումար մուծել, մյուսը մեր ազգի մեծերից մեկի անունով: Սա աբսուրդ ա: Սա արժեքային համակարգի անկում ա:
Արտ ջան, արժեքային համակարգը վաղուց հայ-հու~յ...
Մուրացկանությունն էլ նա է, որ փող են խնդրում առանց ինչ-որ բան առաջարկելու, իսկ էս դեպքում դպրոցը կոնկրետ առաջարկելու բան ունի, իսկ սա արդեն մուրացկանություն չի այլ կոռուպցիա: Հնարավոր է, որ մի քանիսը որոշեն օգնել իրենց դպրոցներին` անշահախնդիր, ու նման մարդիկ եղել են: Բայց առաջին իսկ փորձից պարզ երևում ա, իրենց տրամադրած միջոցներն ուր են գնում, ու մարդիկ երկրորդ անգամ նույնիսկ մոտ չեն գնում դպրոցին: Մնում են միայն մարդիկ, ովքեր երեխա ունեն դպրոցում սովորող, ու նՅաշառք են տալիս պարբերաբար, որ իրենց դոդգլուխները դպրոցում լավ զգան: Իսկ հիմա նՅաշառքը օրինականացվում ա: