Չամիչ-ի խոսքերից
Իսկ ինչպե՞ս կարելի է բնութագրել իմաստուն մարդուն: Եթե մարդը չի տիրապետում երջանիկ լինելու ամենամեծ իմաստությանը էլ ի՞նչ իմաստուն: Եթե մարդը իրեն համարում է իմաստուն, բայց այնուամենայիվ երջանիկ չէ, ապա նա մի շատ կարեւոր բան կյանում պարզապես չի կարողանում ընկալել, հետեւաբար չի կարող համարվել իմաստուն:
Իսկ երջանիկ լինելը շատ ու շատ հանգամանքներով է պայմանավորված՝ նյարդային համակարգի ամրությունից, կառուցվածքային առանձնահատկություններից, չեք զգացե՞լ, թմբլիկ մարդիկ ավելի անհոգ են ու երջանիկ, ընտանեկան մթնոլորտից, քնի որակից, պարզվում է, որ այն մարդիկ ովքեր երազներ են տեսնում եւ կարողանում են հիշել երազները ավելի երջանիկ են, քան նրանք, ովքեր երազ չեն տեսնում կամ չեն հիշում:
Էջանիշներ