Լիլ, Ուստա Գրիշը հարցնում ա՝ լավ ա Ադամ ու Եվա լինել դրախտո՞ւմ, թե՞ այնուամենայնիվ ուտել էդ խնձորը, թեկուզ դրախտից վտարվելու հաշվին
Իմ անձնական օգտագործման կարծիքով դժբախտ իմաստուն չի լինում: Իմաստուններն ամենաերջանիկ մարդիկ են: Եթե այդպես չի, ուրեմն իրականում իմաստունի մասին չենք խոսում, այլ պարզապես շատ խելացի, ես կասեի՝ գիտելիքներով ծանրաբեռնված մարդու մասին: Մոտավորապես նույն սկզբունքով էլ երջանիկ հիմար լինել չի կարող, որովհետև եթե մարդ իրեն երջանիկ է զգում, ապա գոնե որոշ չափով ճիշտ մտածելակերպ ունի, թեկուզ և գիտելիք չունենա, միևնույն է, հիմար էլ չէ:
Հ.Գ.
Ես իմ նախնիներին չեմ մեղադրում, որ կերել են «բարու և չարի իմացության ծառի» պտուղը: Եթե չգիտեին, թե ինչ է բարին ու ինչ է չարը, ինչպե՞ս պիտի իմանային, որ Աստված բարի է, իսկ Օձը՝ չար: Լավ են արել՝ կերել են, էսպես կյանքը շատ ավելի հետաքրքիր է
![]()
Էջանիշներ