Նախ սկսենք նրանից, որ ամբողջությամբ չեմ ուսումնասիրել "Փիլիսոփայություն" բաժինը և հնարավոր է, որ կրկնվում եմ: Համ էլ, էս իմ առաջի ՛թեմա՛-ն է այս կայքում, մտածեցի, լավ է քիչմ փիլիսոփայեմ![]()
Հիմա երևի մեծ մասը կպատասխանի - "Լավ է դժբախտ իմաստուն լինեմ, քան երջանիկ հիմար", ...միշտ խուսափել եմ այս հարցին պատասխանելուց:
Ասեմ ընչի եմ խուսափել: Նախ, իսկական հիմար մարդը, որ շատ բաներ չի նկատում, չի նկատի նաև, որ ինքը հիմար է:Այսինքն, եթե դուք առաջինն եք նախընտրում, նշանակում է, որ գիտակցաբար խուսափում եք "հիմար" լինելուց, իսկ ինչպես արդեն նշվեց, եթե հիմար եք, այդ մասին չեք էլ իմանա:
Ինչ վերաբերում է "երջանիկ հիմար"-ին: Քարի, դռան, լվացքի փեդի և այլ անշունչ առարկաների համար մարդ հիմար լինել չի կարող, հետևաբար մարդ ինքն իրանով հիմար լինել ուղղակի չի կարող, նա ընդամենը կարող է մեկ այլ մարդու կողմից հիմար ճանաչվել:
Այս անգամ էլ կխուսափեմ պատասխանելուց... ավելի ճիշտ ՝ после Вас![]()
Էջանիշներ