Վարկանիշիս տեքստը ստեղ էլ տեղադրեմ
բայց դու ինչ տիպ եսնախավերջին տողի վրա իսկականից փշաքաղվել եմ... շատ ապրես
Վարկանիշիս տեքստը ստեղ էլ տեղադրեմ
բայց դու ինչ տիպ եսնախավերջին տողի վրա իսկականից փշաքաղվել եմ... շատ ապրես
Հա, հույզն է լոկ մնայունը՝
Մնացյալը անցողիկ…
Mark Pauler (30.03.2011), Թամարա (06.05.2011), Նաիրուհի (30.03.2011)
Վերջերս նկատել եմ, որ մարդիկ «լավ» ավարտով պատմությունները մի տեսակ չեն սիրում։ Ախր ինչի՞, ի՞նչ պարտադիր է ամեն ինչի վերջում լույսն սպանելը։
Մա´րկ, շատ հավանեցի։ Ե´վ պատմությունդ է լավը, և´ պատմածդ։ Հերոսդ շատ կենդանի, մեր դասախոսների ասած՝ լիարյուն կերպար է, ու դա ոչ միայն նրա հոգեբանությունը ճիշտ պատկերացնելու, այլև պատկերացրածդ լավ շարադրել կարողանալու շնորհիվ է։
Իսկ Կարինեն... Իրականում վերջաբանը շատ տրամաբանական է, որովհետև Կարինեները մի´շտ են վերադառնում։ Քո Կարինեն գոնե ինձ համար անհամոզիչ կլիներ, եթե ուղղակի հեռանար։ Կանացի հիմար ինքնասիրությունը սիրող կնոջ մեջ միայն առաջին՝ ամենահուզական պահին է գերիշխող դառնում, հետո սերն ավելի ուժեղ է դուրս գալիս, որովհետև կինն իր էությամբ սեր է... (էստեղ արդեն ահագին փիլիսոփայեցի)
Վերջին խմբագրող՝ Նաիրուհի: 30.03.2011, 13:31:
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
E-la Via (06.05.2011), Mark Pauler (30.03.2011), Tig (30.03.2011), Թամարա (06.05.2011), ՆանՍ (30.03.2011)
Mark Pauler, սա քո առաջին ստեղծագործությունն է, ինչ կարդում եմ ու դուրս շատ եկավ: Ափսոսացի, որ նախորդ գրածներդ դեռ չեմ կարդացել, բայց սխալներս կուղղեմ
Հրաշալի էր, համ լեզուն ու նկարագրություններն էին շատ գեղեցիկ ու վարժ, համ սյուժեն էր շատ հետաքրքիր ու ոչ շաբլոնային, համ էլ մտքերը, որոնք առաջանում են կարդալուց հետո![]()
I may be paranoid but no android!
E-la Via (06.05.2011), Gayl (30.03.2011), Mark Pauler (30.03.2011), Թամարա (06.05.2011), ՆանՍ (30.03.2011)
Շատ հետաքրքիր էր գրված ու շատ իրական...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Mark Pauler (30.03.2011)
Մարկ, ապրես![]()
Find what you love and let it kill you. (c) Bukowski
Mark Pauler (30.03.2011)
Հետաքրքիր էր:
Կարողացել ես աշխարհի պես հին պատմությունը/սեր, խաղ, ինքնասպանություն/ ներկայացնել այնպես, որ կարդացվում է առանց աչքը էկրանից կտրելու:
Դա կարողանալ է պետք: Ապրես![]()
Chilly (30.03.2011), Mark Pauler (30.03.2011), Թամարա (06.05.2011)
Շնորհակալ եմ լավ խոսքերի ու ուշադրության համար:
Ու շաաաաատ շնորհակալ եմ Գեաին, որ իմ անմշակ լեզվի կիսգրագետ գրվացքով սյուժեն նորմալ պատմվացք դարձրեց: Ապրես Գեա ջան:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
անմշակ լեզու ՜,կիսագրագետ գրվա՜ծք... ֆլան, ֆստան
էս էլ գրել ես , որ ստիպված ես էլ գովեմ քեզ…Գովում եմ ապրես …բայց որ դրան չսպանեցիր ՝ նեղացա, վախենում եմ , որ աղջիկները կարդան ու մտածեն թե կյանքում էլ է այդպես…իսկ կյանքում հերոսը կխաղար ու Կարինեին հղի կլքեր ու հիմա էլ Կարինեի դևերը կարթնանային![]()
ՀԳ Արածս մի երկու ստորակետ ավելացնելն է եղել՝էն էլ երևի սխալ, հա մի տեղ էլ կախվել էի ձեռքիցդ , որ միջակետ չդնես…Պրծավ գնաց…Քո դափնիրերը քեզ պահիր![]()
Է՜յ, դո՛ւ` սապատ դառած ՃԻՇՏ, անապատ եմ մտել: Քեզ մաշելու համար ծարավ եմ մնալու...
Չգիտեմ...պարզապես մտածում եմ, որ սեփական «ես»-ը ավելի հեշտ կոչնչացնեն /գուցե նաև հաշվենկատ նկատառումներից ելնելով կամ էլ պատճառներ ունենալով/… բայց հոգում բուն դրած «դև»-ին հանել, շպրտել, մանավանդ որ դևը սատանա ա ու գայթակղիչ...մի քիչ դժվար ա… Հնարավոր ա ես եմ սխալվում Մարկ:
...ի դեպ էստեղ խնդիրը էն չի որ գեղեցիկ վերջաբան չեմ ուզում տեսնեմ: Ես իրական վերջաբան եմ ուզում տեսնեմ: Ստեղ դա չտեսա...սուբյեկտիվ կարծիք ա, շատ հաշվի մի առեք:
Բայց մի բան ակնհայտ ա… դու տաղանդավոր գրող ես, տեսնում ես այն ինչը հաճախ թաքնված ա![]()
Mark Pauler (31.03.2011)
«Ուղղակի պիտի կարողանա տեսնել հետաքրքրասիրություն կոչվող հատկությունից ծնվող կանխատեսելիության հետևանքները:»
Mark Pauler, շատ լավն էր... հենց այս մի նախադասությանդ պատճառով ինձ թվաց, թե պատմվացքդ միայն առաջին գրառմամբ ավարտվում է, բայց... պարզվեց շարունակվում է, նույնիսկ առաջին հատվածում արդեն ստեղծված էր միտքը, թե ինչ ավարտ կունենա, սա քո գրելաոճին հատուկ է և ինքն իրեն արդարացնում է այն աստիճան, որ եթե առաջին հատվածից այլևս չշարունակեիր, արդեն ավատուն կլիներ… երկրորդ հատվացում դու բերել ես որոշակի հոգեբանական կամ ավելի շուտ մտքի խաղ, լավ է ստացվել, բայց եթե նամակի պարունակությունը չգրերիր, բոլորը հետաքրքրությունից կմեռնեինայն որ քո նշած դևը մարդ դարձավ, անկեղծ, մեծամասամբ չեն էլ դառնում՝ անգամ եթե իրենց սխալը գիտակցում են… մարդիկ սիրում են իրենց բացասական կերպարը, նույնիսկ եթե պետք է հայացքը շրջելուց հետո լաց լինեն, նախընտրում են վերջի համար էլ ինչ-որ մի տականքութուն անեն… ինչ վերաբերվում է աղջկան, կերպարն ամբողջությամբ լիարժեք է, ու չնայած ես դեմ եմ նրա վերադառնալուն, այնուամենայնիվ, հենց այդ ձևով էլ կվարվեր: Հույս ունեմ՝ ճիշտ եմ ընկալել գրվացքդ…
![]()
Claudia Mori (31.03.2011), E-la Via (06.05.2011), Mark Pauler (31.03.2011), Tig (31.03.2011), Թամարա (06.05.2011)
Կարդացի:
Թեման ինձ ամենաշատ հետաքրքրողներից չէր (ինչում քո մեղքը լինել չի կարող), բայց չեմ կարող չխոստովանել, որ իրական արժեք ունի: Անկեղծ եմ ասում, եթե դատենք այն ստեղծագործություններից, որոնք առիթ եմ ունեցել կարդալու Ակումբում, դու ամենաուժեղ արձակ գրողն ես: Որոշակի փորձի պակաս է զգացվում, որը աշխատելու ընթացքում անկասկած կուղղվի: Ինձ հաճելի կլիներ, եթե դու նոր գաղափարներ հայտնագործեիր ու ավելի մեծ և լուրջ գործեր ստեղծեիր:
Ստեղծագործական հաջողություններ եմ մաղթում քեզ:
Claudia Mori (16.04.2011), E-la Via (06.05.2011), Mark Pauler (16.04.2011), Գեա (16.04.2011), Դեկադա (16.04.2011), Թամարա (06.05.2011)
փորձի պակաս հաստատ ունեմ, բայց դրա վրա հատուկ ուշադրություն դարձնելու համար ժամանակս չի ներում: Ավելի ծավալուն պատվածք Ակումբում ունեմ տեղադրած: Մի քիչ արկածային ոճի, միստիկ մոտիվներով: Եթե հավես կանես կարդա "Փոսը"
Բարեմաղթանքների համար էլ` շնորհակալություն:
Իմ ՔԱՈՍԸ գնում է ամենուր, իր հլու ծառայի` "Տիրակալ Ժամանակի" ուսերին նստած: _________
Յուրօրինակ ձեռագիր...
Հանդգնե՛լ. այդ գնով է տրվում առաջընթացը...
E-la Via (06.05.2011), Mark Pauler (06.05.2011)
Քանի որ այս պատմվածքի ժամանակ ես այստեղ չեմ եղել, հիմա մի քանի բան ասեմ:
Mark Pauler, այս պատմվածքը կարդալուց հետո դևս գլուխը բարձրացրեց ու գիտես ինչ էր ուզում անել??? Քեզ սԲանել… Ու գիտես ինչի??? Սա կարդալուց հետո, օրեր շարունակ, մի տառ ու բառ անգամ չէի ուզում գրել:
Մինչև հիմա գրածդ պատմվածքներից հենց այս մեկում է լավագույնս արտահատվել գրելոճդ… Դե, էստեղ երեխքն ամեն ինչ ասեցին, նույնը չեմ ուզում կրկնել:
Միայն մի բան… Ճիշտ է, դևին անհնրա է սպանել, գրեթե անհնարին է նրան շղթայել ու գցել խորը զնդան, բայց երբ նման բան ես կարողանում անել շաաատ ավելի դժվար է նրան նորից լույս աշխարհ հանել: Չգիտեմ, թե որտեղ է դև-մարդ հավասարակշռության կետը, բայց դա անհրաժեշտ է գտնել:
Ապրես:
Վերջին խմբագրող՝ E-la Via: 06.05.2011, 12:21:
Claudia Mori (06.05.2011), Mark Pauler (06.05.2011), Թամարա (06.05.2011)
Mark Pauler (09.06.2011), Գեա (09.06.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ