User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 9 համարի արդյունքները՝ ընդհանուր 9 հատից

Թեմա: Անվնաս գյուղատնտեսություն

  1. #1
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Անվնաս գյուղատնտեսություն

    Զեպպ Հոլցերի առաջարկած մեթոդիկան, լեռնային գոտիներում գյուղտնտեսվարման համար, իրոք որ տպավորիչ է ու գրավիչ: Հետաքրքիր է, որքանո՞վ է այն հիմնավորված և արդյոք հնարավո՞ր է նմանատիպ մեթոդիկա մշակել դաշտավայրային տեղանքների համար: Ինկատի ունեմ մեր Արարատյան դաշտավայրը: Չնայած կարծում եմ մեր լեռնային գոտիներիում կարելի է կիրառել...

    http://www.ecology.md/section.php?section=media&id=5171

    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Mark Pauler (25.03.2011)

  3. #2
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ մի երկու տողով կասես ինչի մասին ա խոսքը։ Էդ կես ժամանոց վիդեոն հաստատ չեմ նայի։

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Sophie (24.03.2011), Ապե Ջան (24.03.2011)

  5. #3
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Տիգ մի երկու տողով կասես ինչի մասին ա խոսքը։ Էդ կես ժամանոց վիդեոն հաստատ չեմ նայի։
    Դավ ջան, Ճիշտ ա դա 2 տողով ներկայացնելու թեմա չի բայց քո խաթեր... ուրեմն էդ մարդը բնակվում ա Ավստիայի բարձր լեռնային գոտում ու բավականին մեծ հողատարածք ունի, ավելի ճիշտ լեռնատարածք: Իր հիմնաքարը էնա, որ մոնոկուլտուրային ցանքատարածքների փոխարեն կիրառվի բազմակուլտուրային մշակումներ, այսինքն կողք կողքի ցանում է տարբեր տեսակներ: Ինչպես ինքն է պնդում կողք կողքի աճելով խոր, միջին և փոքր արմատային խորություն ունեցող տեսակները՝ մեկը մեկին կոմպեսացնող խոնավություն և սննդանյութեր են ապահովում: Այսինքն մի բուսատեսակը արտազատում է այնպիսի նյութեր, որը կլանում է մյուս բուսատեսակը... Երկրորդ, շատ ջերմասեր տեսակներ աճացնում ա քարքաոտ տարածքում, օրինակ խաղող, դդում... ու հաջողությունը բացատրում ա նրանուվ, որ քարերը ցերեկը կլանում են ջերմությունը և գիշերը առաքում՝ չթողնելով, որ բույսերը մրսեն...
    Հաջորդ ամենակարևոր հարցը, որ նա լուծել ա, դա ոռոգման հարցն ա: Ինքը ոռոգում չի անում ի հաշիվ նրա, որ լեռնալանջերը տեխնիկայի միջոցով սարքում ա աստիճանաձև և տեղումները ներքև հոսելու փոխարեն պահպանվում են լանջերին... մի խոսքով շատ ծավալուն թեմայա առաջ քաշում: Զուգահեռ նույն տարածքում նաև թեթև անասնապահությամբ ա զբաղվում ու արհեստական փոքրիկ լճակներում ձկնապահությամբ ու էդ ամբողջ էկոհամակարգը համատեղա գործում...
    Հա մի բան էլ մոռացա մի 3 հատ էլ քոթոջներա սարքել, ու հյուրանոցի նման մարդկանցա ընդունում ու իր աճացրած սնունդով էլ կերակրումա: Հրաշք տեսարանն էլ ապահովածա
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.03.2011), Mark Pauler (25.03.2011)

  7. #4
    Նախարար ministr-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.09.2008
    Հասցե
    3-րդ Մաս
    Տարիք
    42
    Գրառումներ
    4,740
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Տիգ ջան, մերոնք հլա վարչապետի քավորությամբ կով կթել են սովորում ...
    Երբեք չեմ հանդիպել կատվի, որին հետաքրքրեր մկների կարծիքն իր մասին:

  8. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (24.03.2011), Gayl (24.03.2011), Tig (24.03.2011), Ապե Ջան (24.03.2011), Շինարար (24.03.2011)

  9. #5
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հետաքիրիր բան ա: Մտքովս միանգամից Գեղարքունիքի մարզը անցավ: Հիմնականում բարձր լեռնային համայնքներ են: Բայց մի հատ մեծ հարց կա: Էսօր մեր մոտ Գավառի ֆին.բաժնի պետն էր եկել, ասում ա 20 սմ ձյուն ա դրած: Գեղարքունիքի մարզում մարդիկ միշտ բողողել են արևի պակասությունից: Մտածում եմ, որ ամեն դեպքում, շատ դժվար ա ճարել էնպիսի բուսատեսակներ, որ մեր կլիմայի համար համատեղելի լինեն: Եսիմ, բայց ընտիր միտք ա:

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.03.2011)

  11. #6
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Հետաքիրիր բան ա: Մտքովս միանգամից Գեղարքունիքի մարզը անցավ: Հիմնականում բարձր լեռնային համայնքներ են: Բայց մի հատ մեծ հարց կա: Էսօր մեր մոտ Գավառի ֆին.բաժնի պետն էր եկել, ասում ա 20 սմ ձյուն ա դրած: Գեղարքունիքի մարզում մարդիկ միշտ բողողել են արևի պակասությունից: Մտածում եմ, որ ամեն դեպքում, շատ դժվար ա ճարել էնպիսի բուսատեսակներ, որ մեր կլիմայի համար համատեղելի լինեն: Եսիմ, բայց ընտիր միտք ա:
    Դավ, ժամանակ գտի վիդեոն նայի, տես թե էդ մարդու լեռնատարածքում ինչքան ձյունա գալիս
    Ճիշտն ասած չեմ պատկերացնում, թե որքանով հիմնավորված մեթոդիկա է, բայց եթե լուջ բանա ու մեր մոտ հնարավորա կիրառել՝ հաստատ արժի...
    Հա ու ամենակարևորը, էս մարդը ոչ մի թունաքիմիկատ ու արհեստական պարարտանյութեր չի օգտագործում:
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sophie (25.03.2011)

  13. #7
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Լռել

    Բարձրադիր գոտիներում, որտեղ տարվա մեջ ցուրտա, շատ են տեղումները հիմնականում ձյան տեսքով, իսկ ամառվա մեջ տեղումները մինիմալ են ու ցերեկային ժամերին կիզիչ արևնա վառում՝ լավ աճում են նենց բույսեր, որոնք ամեն օր ջրվելու պահանջ չունեն: Նման բուսատեսակներին ա պատկանում կարտոֆիլը, այ դրա համար էլ Սիսիանի կարտոֆիլը , բայց Սիսիանի սարալլանջերը հեկտարներով ամայի են: Բացի բանաջարաբոստանային կուլտուրաներից կարելի նման ձևով խնձորի այգիներ տնկել: Ինչի եմ հենց Սյունիքի մասին ասում, որովհետև հողային տարածքով ամենամեծ մարզնա, բայց ամենանոսր բնակեցվածնա: Օրինակ անցյալ տարի մարզպետարանին պահածոյացման մի ընկերությունից առաջարկություն էր եկել, որ մոշի պլանտացիաներ տնկեն, իրենք պատրաստ էին ապահովել տնկիներով ու թուփը պահող հարմարանքենրով: Տարվա մեջ էլ մոշը սեզոնին- 4-6 անգամ կարա բերք տա ու բոլորը իրենք պարտավորված առնում էին, բայց տենց էլ ոչ մի ձեն ձուն չկա էտ գործից: Երևի հիմնական պատճառը ոռոգման ջրի ապահովումն էր: Ջուր շատ կա, ամեն քայլափոխին բնական աղբյուրներ են, բայց հզոր պոմպեր են պետք, որ դրանք հասնի էտ բարձադիր գոտիները
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  14. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    davidus (25.03.2011), Tig (25.03.2011)

  15. #8
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Լուսաբեր-ի խոսքերից Նայել գրառումը
    Բարձրադիր գոտիներում, որտեղ տարվա մեջ ցուրտա, շատ են տեղումները հիմնականում ձյան տեսքով, իսկ ամառվա մեջ տեղումները մինիմալ են ու ցերեկային ժամերին կիզիչ արևնա վառում՝ լավ աճում են նենց բույսեր, որոնք ամեն օր ջրվելու պահանջ չունեն: Նման բուսատեսակներին ա պատկանում կարտոֆիլը, այ դրա համար էլ Սիսիանի կարտոֆիլը , բայց Սիսիանի սարալլանջերը հեկտարներով ամայի են: Բացի բանաջարաբոստանային կուլտուրաներից կարելի նման ձևով խնձորի այգիներ տնկել: Ինչի եմ հենց Սյունիքի մասին ասում, որովհետև հողային տարածքով ամենամեծ մարզնա, բայց ամենանոսր բնակեցվածնա: Օրինակ անցյալ տարի մարզպետարանին պահածոյացման մի ընկերությունից առաջարկություն էր եկել, որ մոշի պլանտացիաներ տնկեն, իրենք պատրաստ էին ապահովել տնկիներով ու թուփը պահող հարմարանքենրով: Տարվա մեջ էլ մոշը սեզոնին- 4-6 անգամ կարա բերք տա ու բոլորը իրենք պարտավորված առնում էին, բայց տենց էլ ոչ մի ձեն ձուն չկա էտ գործից: Երևի հիմնական պատճառը ոռոգման ջրի ապահովումն էր: Ջուր շատ կա, ամեն քայլափոխին բնական աղբյուրներ են, բայց հզոր պոմպեր են պետք, որ դրանք հասնի էտ բարձադիր գոտիները
    Լուսաբեր ջան, եթե նայել ես տեսանյութը, ապա պիտի տեսած լինեիր, որ էդ մարդը ոռոգման հարցով չի զբաղվում ի հաշիվ ռելևֆի փոփոխման: Ինչպես վերևում արդեն նշել եմ սարալանջը էքսկավատորով աստիճանաձև կտրտումա... ինչն էլ նպաստումա խոնավության երկարաժամկետ պահպանմանը...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  16. #9
    Պատվավոր անդամ Լուսաբեր-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.11.2008
    Գրառումներ
    1,938
    Բլոգի գրառումներ
    10
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ահա տեսա, մարդը հոգինա դրել էտ գործին, կարծեմ ասումա 60 թվիցա զբաղվում էտ գործով
    մենք տեղից էլ ունենք այստեղ աճող բուսատեսակներ, որոնց պետք չի ռելեֆային փոփոխություն, օրինակ կարտոֆիլն ու գազարը, տատիկս ինչքան հիշում եմ տնկելուց հետո մի կամ երկու անգամ ջրում էր ու վերջ, ի տարբերություն լոբու կամ պոմիդորի, դրանք օր ու մեջ են ջուր պահանջում
    Վերջին խմբագրող՝ Լուսաբեր: 25.03.2011, 13:50:
    Վեր տան զրուցը տանան տուսա կյամ, տան կրիշը կլխեդ փոլա կյամ
    Ժողովուրդ

  17. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Tig (25.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •