Անդ ջան, իրանք լավ էլ պատկերացնում են, դրա համար էլ հավերժ շինարարության մեջ են. փողոցները ասֆալթում են նենց, որ հաջորդ սեզոնին նորից ասֆալթեն ու սենց շարունակ: Իսկ մետրոն չսարքելը, էլի եմ ասում, էնքան միջոցների բացակայության պատճառով չի, որքան կամքի բացակայության, որտև եթե ուշադրություն դարձնենք երթուղայինների ու տաքսիների քանակին, տեսնենք, թե ինչ փողեր, ինչ գերշահույթներ են ստանում դրանցով, ու չմոռանանք, թե ովքեր են դրանց զգալի մեծամասնության տերերը, ամեն ինչ պարզ կդառնա: Ոչ ոքի համար գաղտնիք չի, որ մետրոի ընդլայնումը քաղաքում ուղղակի ոչնչացնելու ա էդ գերշահույթները, որտև մետրոն մատչելի ա, հարմարավետ ա, հուսալի ա. կարճ ասած՝ առավել ա տրանսպորտի մյուս տեսակներից: Սրանք տենց ղալաթ չեն անի նույնիսկ ժողովրդի հավաքած միլիոնները տեսնելու դեպքում: Սա իմ կարծիքն ա, որի սխալ լինելու դեպքում առաջին ուրախացողը կլինեմ:
Էջանիշներ