Դե բավարարվելու խնդիրը ուրիշ ա Հով ջան, էս ընենց նախագիծ ա (համենայն դեպքս առաջին հայացքից), որ եթե հիմա չարեցին, հետո էլ հաստատ չեն անի, կամ կանեն էլի մի 30 տարի հետո։ Էդ թվերը որ ասում ես (խոսքը հեռավորության մասին ա), հլը պատկերացրու նոր ասա։ Բ-2-ի բնակիչը կյանքում էդ մեծ ահագին ճանապարհը կանցնի, որ ասենք եկեղեցու կամ «կալցևոյի» մոտ մետրո նստի։ Հաստատ չէ։ Տեղանքը սկի հարթ էլ չի, որ ասես լավ, մի կիլոմետրի չափ հանգիստ քայլելով գնաս, մի քիչ էլ ճամփին թարմանաս։ Բանգլադեշը բարդ ռելիեֆ ունի, ու նախ և առաջ պիտի սա հաշվի առնվի։ Թե չէ ում ա պետք էդքան ծախսի տակ մտնես, կայարան կառուցես, բայց օգտվողները մմենակ կողքի շենքերի բնակիչները լինեն։
Էջանիշներ