Վիշապ-ի խոսքերից
Ճիշտն ասած դեռ չկարողացա պատկերացնել, թե քաղաքացիները բացի քաղաքապետարան և/կամ կառավարություն նամակ գրելուց էլ ինչ պիտի անեն... Երևի դա բավարա՞ր է:
Բայց որ խնդիրը ակտուալ է, էկոլոգիապես մաքուր տրանսպորտը մեզ համար հաստատ անհրաժեշտ է, նույնիսկ արդեն պարտադիր, դա հազար միլիոն տոկոս: Չգիտեմ ոնց եք հաշվարկում ծախսերն ու եկամուտները, բայց էնտեղ մտցրեք էկոլոգիան ու երևանցիների կյանքի որակական բարձրացումը, ինձ թվում է գերշահույթ ապահովված է: Ես ինքս դավթաշենցի եմ, ճիշտ է հասարակական տրանսպորտից գրեթե չեմ օգտվում, բայց ամեն օր խցկված գազելներ ու ավտոբուսներ տեսնում եմ, ինձ դա բավարար է: Նախաձեռնությանն էլ կոնկրետ ասեք ոնց է պետք աջակցել, ես պատրաստ եմ:
Էջանիշներ