Հիմա նոր առաջարկներ կա՞ն:
Սա ՀԱԹ հատվածն է:
Քարտեզում գրեթե ամեն-ինչ նշել եմ:
Կապույտով 500 մ-ոց հատվածը ևս կարող է լինել վերգետնյա:
Իսկ կանաչով երեք հատվածները՝ ստորգետնյա:
http://s05.radikal.ru/i178/1105/01/8edd72ffd32e.jpg
Եթե կան առաջարկներ կամ քննադատություններ, խնդում եմ գրեք: Հիմնական հարցերը սրանք են՝
1.Քանի՞ կայարան պետք է լինի Մալաթիա-Սեբաստիայում:
2.Որտե՞ղ պետք է լինեն այդ կայարանները:
3.Արդյո՞ք պետք է շարունակություն լինի սրան:
4.Արդյո՞ք կարող է լինել այդ շարունակությունը դեպի Աջափնյակ, այդպիսով ստեղծելով յուրօրինակ շրջան (ինչպիսին է Մոսկվայինը):
Շարունակելի...երկրոդ մասը Աջափնյակ-Դավթաշեն հատվածի մասին կլինի:
Ուրեմն սենց, ադաշ ջան
լավ էտուզիազմով կպել ես գործին, գովելի ա, բայց էս գործը հանգիստ ա սիրում....
նախ կապույտով հատվածի մասին: Գուգլի քարտեզը հին ա, ու էդ տեղերում արդեն մոտ մեկ տասնայկ շինություններ կան, այդ թվում 3-4 10 հարկանի բազմաբնակարան բնակելիներ, որոնք քանդելը բացի լուրջ ծախսերի հետ կապված լինելը, նաև անմտություն կլինի, քանի որ այդ շենքերը կառուցվել էն մոտ 2-3 տարի առաջ:
Հիմա կանաչ հատվածի մասին: Խիտ կառուցված 9-14 հարկանի շենքերի առկայության դեպքում 3 թաղամասերով այն ստորգենտնյա տանելը նշանակում է ամենաքիչը 2000 բնակարանների քանդում (միջինում ամեն շենքում 40 բնակարան, այսինքն՝ մոտ 50 շենք: Թեև այդ թիվը ավելի շատ կլինի): Բցաի այդ, ցավոք էդ շենքերն էնքան խիտ են կառուցված, որ դրանք հնարավոր չի լինի քանդել, առանց կողքի շենքերը վնասելու:
Հետ 650 մետր հեռավորությամբ 2 կայարան կառուցելը պարզապես անիմաստ է:
Ամենահարմար տարբերակը քո նկարած 2-րդ կայարանը կարմիր գծին միացնելն է: Թաղամասի մեջտեղում 1 կայարան: Ավելին, ցավոք կապված կլինի ահռելի ծախսերի հետ: Որը կարող է հետագայի խնդիր լինել միայն:
Այսինքն, Սբ. Երրորդությու եկեղեցու տակո՞վ:
My World My Space (02.05.2011)
թեկուզ: ավելի հեշտ և էժան ա եկեղեցու տակով տանելը քան 50-60 շենքի տակով:
պարզ ա: հենց նոր Google Earth-ով հաշվեցի մոտ 8 կիլոմետր ա լինում Չարբախից մինչև ՀԱԹ: Իսկ մետրոյի գնացքի միջին արագությունը 35 կմ/ժ ա: Այսինքն 15 րոպեից մի քիչ պակաս ժամանկում հնարավոր կլինի Չարբախից ՀԱԹ հասնել:
Վաղը մի հատ Չարբախ-ՀԱԹ հատվածը վերջնական ձևավորենք ու անցնենք Աջափնյակին:
Իսկ դրանից հետո առաջարկում եմ ծրագրեր ներկայացնել վերը նշված երկուսից հետո կատարելու համար, հավանբար, դեպի Քանաքեռ և Մասիվ: Կտեսնենք:
ապեր էսօրվա հնարավորություննները մետրոյի չեն բավականացնի, որ մետրոն հասնի մասիվ: Մասիվը կենտրոնից բարձր ա 300-450 մետրով, էդքան պադյոմ գնացքը չի կարա քաշի, կամ եթե ստորգետնյա էլ տարվի համ ծախսերն են ահռելի, համ էլ 300 մետր գետնի տակ կայարարն չի կարելի սարքել: միանգամից էդքան գետնի տակ իջնելը մարդկանց առողջության հերը կանիծի:
Նենց որ Մասիվն ու Քանանքեռը մնում են մինչև լավ ժամանակներ:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ