ստեղ բանավեճա ավելի գնում քան, գործնական, ստեղ ելի մարդիկ կան , որ ուզում են ես նախագիծը առաջ տանել, ակումբում կան մարդիկ որ կարան հաշվարկներ կատարեն, եքա գործը, ապացուցել, որ տենց գիծ քցեն եսքան օգուտ կստանան, լավ մաթեմաթիկոսներ են պետք որ հաշվեն:Եսի սենց գրելով առաջ չենք տանի, բայց սենց մի բան կա, եթե սովետի գլխին եղելա դավթաշեն գիծ քցել ուրեմն իրանք մի բան հաշվարկել են:
Եկեք հավաքվենք ստեղ, տենանանք ովա ցանկանում միանա ես գործին,վերջնական որոշենք ու անցնենք գործի, ոչ թե քննարկենք :
blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:
Մուշ ջան, ուրեմն ես իմ շատ լակոնիկ գրառումով հասկացրել էի, որ ես պաս:
Էլի եմ ասում. ողջունում եմ նախաձեռնությունը, եթե հաջողացնեք, առավել ևս ուրախ կլինեմ: Բայց ես էս պահին լրացուցիչ ժամանակ ու այլ ռեսուրսներ չունեմ ծախսելու մի նախագծի վրա, որի նկատմամբ խիստ թերահավատ եմ: Այդ ժամանակն ունենալու դեպքում ես իմ ունեցած ներուժը կուղղորդեմ այլ գործերի վրա, որոնք քաղաքաշինության հետ կապ չունեն, մասնավորապես կապ ունեն համացանցում հայերենն էլ ավելի տարածելու հետ, ինչն այս պահին իմ համար ավելի կարևոր խնդիր ա: Մեզնից ոչ մեկը չի կարող ամեն տեղ հասնել: Ես իմ համար որոշել եմ, թե իմ ժամանակն, ակտիվությունն ու ռեսուրսներն ինչի վրա եմ ուղղորդելու: Դուք էլ ձեր համար գործելու ինչ-որ նոր դաշտ եք գտել, գործեք, միայն ողջունում եմ ու միայն ուրախ եմ դրա համար: Այնպես որ անձամբ ես կսահմանափակվեմ այս հարցում կողքից դիտելով: Բայց սա չի նշանակում, որ ես դուռ եմ շրխկացնում. եթե այնուամենայնիվ մի օր տեսնեմ որ սա ռեալ գործ ա, իմ օգնությունը, իմ այլ գործերի համար նախատեսված ժամանակն ու ռեսուրսները սրա վրա ուղորդելը կարող են խնդրին օգնել, ապա կփորձեմ ուժերիս ներածին չափով օգնել: Առայժմ ես նման հնարավորություն, ինձ շահագրգռող բան չեմ տեսնում:
Քայլ առ քայլ՝ դարից դար
Խենթ եմ
Chilly (25.03.2011)
Ճիշտն ասած դեռ չկարողացա պատկերացնել, թե քաղաքացիները բացի քաղաքապետարան և/կամ կառավարություն նամակ գրելուց էլ ինչ պիտի անեն... Երևի դա բավարա՞ր է:
Բայց որ խնդիրը ակտուալ է, էկոլոգիապես մաքուր տրանսպորտը մեզ համար հաստատ անհրաժեշտ է, նույնիսկ արդեն պարտադիր, դա հազար միլիոն տոկոս: Չգիտեմ ոնց եք հաշվարկում ծախսերն ու եկամուտները, բայց էնտեղ մտցրեք էկոլոգիան ու երևանցիների կյանքի որակական բարձրացումը, ինձ թվում է գերշահույթ ապահովված է: Ես ինքս դավթաշենցի եմ, ճիշտ է հասարակական տրանսպորտից գրեթե չեմ օգտվում, բայց ամեն օր խցկված գազելներ ու ավտոբուսներ տեսնում եմ, ինձ դա բավարար է: Նախաձեռնությանն էլ կոնկրետ ասեք ոնց է պետք աջակցել, ես պատրաստ եմ:
Si vis pacem, para bellum
Chilly (25.03.2011), My World My Space (25.03.2011)
Այսինքն ինչքան հասկացա նպատակը խնդիրը այնպես ներկայացնելն է, որ հասարակությունը մտածի, թե քաղաքային իշխանությունները խնդիրը լուծել կարող են, բայց չեն ուզում։ Արդյունքում ստիպված են լուծել, որ ռեյթինգները չընկնի։ Թե չէ հաջորդ ընտրություններին իրենց ձայն չենք տա։ Դեմոկրատական երկիր ենք գրողը տանի։Ամեն դեպքում եթե ստորագրությունների կարիք լինի, մեր շենքից մի քառասուն հոգի հաշվի առեք, ես կբերեմ։
![]()
Si vis pacem, para bellum
Մերսի Վիշ ջան, ստորագրություններ այնուամենայնիվ պետք կլինեն, ես արդեն խոսել եմ մի քանի երիտասարդական կազմակերպությունների հետ ու աջակցություն եմ ստացել: էնպես որ մոտ օրերս լրացուցիչ հայտարարություն կանեմ
Վերջին խմբագրող՝ My World My Space: 25.03.2011, 17:16:
Chuk (25.03.2011)
Զարմանալի զուգադիպությամբ էսօր ԿՄ-ի բլոգներից մեկում էլ հանդիպեցի էս թեմայի արծարծմանը...
իսկ մարդը
վախենում ա
որ իրան
չեն սիրի:
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ