Ղևոնդ ջան, ես չեմ ուզում հիմա էստեղ «հակագովազդ» անել, բայց արի ավելի ռեալ խոսենք:
500 բաղադրատոմսն արդեն մեծ թիվ է նման կայքի համար, դա արդեն հարուստ շտեմարան է:
Որպես օրինակ կարող եմ բերել որ բաղադրատոմսերի իմ իմացած մյուս երկու կայքերում կարծես թե այդքան բաղադրատոմս չկա.
http://www.recipes.am/ և
http://www.sonia.am
Հենց քո կայքում էլ երևի մի 100-150-ի չափ բաղադրատոմս լինի այս պահին:
Դու փաստորեն մարդուն գումար ես տալիս՝ քո կայքը հարստացնելու համար, որովհետև եթե լրիվ անկեղծանանք նման կայք ստեղծելը ժամերի (մեկի համար) կամ առավելագույնը օրերի խնդիր է (մյուսի համար), նկատի ունեմ իր տեխնիկական մասը, ու այդ կայքը արժեք ձեռք բերում է միայն ու միայն իր բովանդակությամբ:
Ու դու փաստորեն աշխատանքի ես հրավիրում լրագրողի, որին վարձատրելու ես ընդամենը 10000 դրամ՝ քո կայքը կայք սարքելու՝ բովանդակություն ունենալու համար:
Դա իրականում էնքան չնչին գումար ա, որ «հայերի համար» (քո ձևակերպումն ա) ինչ-որ լավ բան անել ցանկանալու համար էդ մարդն ավելի լավ ա գնա ու նույն recipes.am-ում անվճար հիմունքներով բաղադրատոմս ավելացնի:
Էջանիշներ