Ախր կարդացած օրվանից հա՛ ասի՝ չպատասխանեմ էս գրառումին, որովհետև կռվի բուն է, բայց դե ստիպում եք էլի.![]()
Գիտե՞ք, որ կնոջ գլուխն անմեղ տեղը գիշերները չի ցավա: Ցավում է էն պատճառով, որ կողքի տղամարդը էգոիստ, ինքնասիրահարված, իր հնարավորություններին չկասկածող քարացած տրամաբանությամբ մեկն է, որ սովոր է կնոջը միայն օգտագործել: Առանց փոխարենը որևէ բան տալու: Նույնիսկ՝ առանց ջանքեր թափելու այդ ուղղությամբ: Իսկ կնոջ համար դա շա՜տ վիրավորական է, ու հենց միայն էն մտքից, որ հիմա նորից պիտի օգտագործվես, գլխացավ չէ, ինչ ցավ ասես կարելի է ստանալ: Այնպես որ, թանկագին մանչուկներ, տղաներ և տղամարդիկ. Եթե կողքիդ կինարմատը գիշերն ասում է, թե «գլուխս ցավում է», պատճառները միայն ձեր մեջ փնտրեք:
Իմ գլուխը որ կյանքում չի ցավացել...![]()
Էջանիշներ