User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 39 հատից

Թեմա: Երդման տեքստ հարսնացուների համար

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Երդման տեքստ հարսնացուների համար

    Քանի որ ակումբում շատ են երիտասարդ աղջիկները, հետագայում իրենց կյանքը բարեհաջող դասավորելու համար որոշեցի այստեղ դնել հայ հարսնացուի երդման արարողության տեքստը: Ժամանակ ունենալուց կամաց-կամաց անգիր սովորե՛ք:


    Հայկական ամուսնության երդման արարարողության տեքստը


    Երդվում եմ ամուսնությունից առաջ չունենալ ընկեր, չլինել համբուրված, ու նույնիկս եթե լինեմ էլ, դա ամուսինս չի իմանա:

    Երդվում եմ սիրել այն ամենը, ինչ սիրում է ամուսինս , չսիրել այն, ինչը ինքը չի սիրում:

    Երդվում եմ սիրել ու հարգել սկեսուր-սկեսրայրիս, դիմել նրանց մամա ջան ու պապա ջան, ու կապ չունի, որ իրանք ինձ կսիրեն, թե չէ:

    Երդվում եմ, ամեն տեղ ամուսնուս հետ գնալիս միշտ ժպտալ ու ձև տալ ինձ, եթե դրա կարիքը լինի:

    Երդվում եմ լվանալ, արդուկել տան բոլոր անդամների շորերը, հավաքել ամուսնուս թափած շորերն ու իրերը:

    Երդվում եմ ձենս կտրեմ ու համակերպվեմ, եթե ամուսինս սիրուհի ունենա, քանի որ ես հայ կին եմ:

    Երդվում եմ չաշխատեմ, քանի որ հայ կինը պետք է տանը նստի:

    Երդվում եմ ամառվա շոգին ինձ կոտորեմ ու բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ սարքեմ:

    Երդվում եմ ամուսնուս չզանգել ու չզզվացնել, եթե անգամ գիշերվա կեսին ինքը ընկերների հետ եսիմ ուր լինի:

    Երդվում եմ հաճախ չգնալ մամայիս տուն ու ընկերուհիներիս չկանչել մեր տուն:

    Երդվում եմ Մարտի 8-ին նվեր չստանալու դեպքում չնեղանալ, քանի որ գիտեմ ամուսինս տոներ չի սիրում:

    Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի:

    Երդվում եմ ամուսնուս չասել` «արի գնանք ման գանք», քանի որ ինքը հաստատ էդ ժամանակ հոգնած կլինի

    Երդվում եմ, որ եթե առողջական խնդիրներ ունենամ, երբեք դա բարձր չասեմ:

    Երդվում եմ երեխաներիս տալ ամուսնուս ծնողների անունները, ու կապ չունի սիրու՞ն անուններ են, թե՝ չէ:

    Երդվում եմ ապագա երեխայի սեռի ԷԽՈ-ից հետո, եթե իմանամ աղջիկ ա, մի քանի անգամ էլի գնամ, բալքիմ տղա լինի, որ ամուսնուս տրամադրությունը չընկնի:

    Երդվում եմ կյանքումս ամեն ինչ անել, նենց ոնց ամուսնուս մաման, քանի որ կարո՞ղ ա ես իրանից լավն եմ :


    Նյութը վերցված է այստեղից.http://hajoragir.wordpress.com/2011/03/16/erdvum-em/
    Վերջին խմբագրող՝ Արևածագ: 23.03.2011, 09:32:

  2. Գրառմանը 24 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.03.2011), Adriano (23.03.2011), ars83 (30.03.2011), Claudia Mori (23.03.2011), just a dream (24.04.2016), Lianik (23.03.2011), Mark Pauler (24.03.2011), murmushka (23.03.2011), Nare-M (23.03.2011), Quyr Qery (30.03.2011), Sagittarius (30.03.2011), Smokie (25.03.2011), Yellow Raven (23.03.2011), yerevanci (23.03.2011), Անտիգոնե (23.03.2011), Արէա (30.03.2011), Արևհատիկ (23.03.2011), Գանգրահեր (30.03.2011), Գեա (23.03.2011), Հայուհի (23.03.2011), Մանուլ (30.03.2011), Նաիրուհի (23.03.2011), ՆանՍ (23.03.2011), Սլիմ (31.03.2011)

  3. #2
    Անուղղելի լավատես Անտիգոնե-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.08.2010
    Հասցե
    Շուշի
    Տարիք
    41
    Գրառումներ
    368
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Զվարճալի էր

    Մի քանի կետեր կային որոնց տակ հաճույքով կդնեի ստորագրությունս: Դրանք են.

    Երդվում եմ ամառվա շոգին ինձ կոտորեմ ու բոլոր հավանական ու անհավանական մրգերից ու բանջարեղենից պահածոներ սարքեմ:
    Սիրում եմ պահածոներ սարքելը ու դժվար թե այդ գործընթացից հոգնեմ


    Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի:
    Եթե նվերը պիտի հիշեցնելուց հետո առնեն ուրեմն էլ ինչի համար է այդ նվերը: Որևէ անհրաժեշտ իր իմքս էլ կարող եմ առնել:

    Երդվում եմ ամուսնուս չհիշեցնել մեր հիշարժան օրերը ու չխնդրել, որ ինձ այդ օրը նվեր առնի
    Երդվում եմ, երդվում եմ, երդվում եմ...

    Լավն էր: Շնորհակալ եմ Արևածագ ջան:

  4. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Արևածագ (23.03.2011), Գանգրահեր (30.03.2011)

  5. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    41
    Գրառումներ
    11,459
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել

    Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա
    I may be paranoid but no android!

  6. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    A.r.p.i. (23.03.2011), Chilly (23.03.2011), davidus (23.03.2011), impression (23.03.2011), ministr (23.03.2011), Monk (23.03.2011), Moonwalker (23.03.2011), My World My Space (23.03.2011), Nare-M (23.03.2011), Smokie (25.03.2011), Tig (23.03.2011), VisTolog (23.03.2011), Yellow Raven (23.03.2011), Արևածագ (23.03.2011), Արևհատիկ (23.03.2011), Գանգրահեր (30.03.2011), Դեկադա (30.03.2011), Լուսաբեր (23.03.2011), Հայուհի (23.03.2011), Միքո (23.03.2011), Նաիրուհի (23.03.2011), ՆանՍ (23.03.2011), Սլիմ (31.03.2011)

  7. #4
    Պատվավոր անդամ Claudia Mori-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.02.2011
    Հասցե
    Անհայտ է...
    Տարիք
    38
    Գրառումներ
    1,355
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Նույն բանը տղաների համար եմ ուզում կարդալ
    Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…

  8. #5
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Թեմայի վերնագիրը ակումբի «Նորություններ» էջում կարդացի ու մի մոմենտ ապշեցի, ինձ թվաց կառավարությունը հերթական հանճարեղ որոշումն ա կայացրել (էն դասատուների երդման տիպի), որ հարսնացուներն էլ պիտի երդվեն:
    Հետո տեսա զվարճալիում ա, ուսերիցս հայկական լեռնաշխարհն ընկավ (գառա ս պլեչ սվալիլասյ): Էժան պրծանք:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (23.03.2011), Smokie (25.03.2011), Valentina (23.03.2011), VisTolog (23.03.2011)

  10. #6
    Phantom Հայուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.04.2010
    Հասցե
    Սպանդարամետստան
    Տարիք
    32
    Գրառումներ
    512
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էսքանից հետո հասկացա, որ հեչ էլ "հայ չեմ" ու տանն եմ մնալու
    Կամ էլ հայի հետ չեմ ամուսնանա(էդ մեկը ավելի լավ տարբերակա)
    Нет без правил игры, есть игра по неволе!

  11. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ribelle (31.03.2011), Sophie (23.03.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում KarineIonesyan-ի խոսքերից Նայել գրառումը
    Նույն բանը տղաների համար եմ ուզում կարդալ
    Զոքանչ ծյային ասել զոքանչ մայրիկ, իսկ աներ ձյային ասել աներ հայրիկ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Միքո (23.03.2011)

  14. #8
    Պատվավոր անդամ aerosmith-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2007
    Տարիք
    35
    Գրառումներ
    1,776
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ուրեմն ուզում եմ ավելացնեմ նշված երդման տեքստին հետևյալը (այսպիսի խոսակցության հենց էսօր հանդիպեցի)
    մետրոյով գալիս եմ տուն. կողքս երկու տղերք են նստած. Շատ բարձրէին զրուցում , հետևաբար ուղղակի հնարավոր չէր իրանց խոսակցությունը չլսել
    -Ախպեր ընԳրուհուդ թողԸմ ես ինտեռնետ մԴնի?
    -Չէէէէէէէ ախպերս, աՇկերը կբացվի
    Հետևաբար կարելի է ավելցնել հետևյալը
    "հայ աղջիկը ընԳեր ունենալուց հետո իրավունք չունի ինտերնետ մԴնի,իսկ ամուսնությունից հետո կոմպ.-ին մոտենալը արգելվում է "

  15. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (30.03.2011), Quyr Qery (30.03.2011), Yellow Raven (23.03.2011), Գանգրահեր (30.03.2011)

  16. #9
    Պատվավոր անդամ ՆանՍ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.05.2010
    Հասցե
    Երևան
    Տարիք
    40
    Գրառումներ
    867
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Gayl-ի խոսքերից Նայել գրառումը
    Բայց դե ինքը իրա տղուն ավելի շատ ա սիրում քան քեզ, նայի հաաա կսադրեմ խայտառակ կլինես, ինձ շատ չկա էնքան սուտ լցնեմ ականջը սիրտը չի դիմանա
    Խի էդ ով? չգիտեր, որ ինքը իրա տղուն ավելի շատ ա սիրում, քան ինձ, նրբությունը սկեսուրի տամարը բռնելն ա, մեռնեմ իրա ջանին
    Ոչինչ չարժե այն, ինչ դու գիտես, բայց ոչ ոք չգիտի, որ դու այդ գիտես:

    ՀՈՒԼԻՈՍ ԿԵՍԱՐ

  17. #10
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ՆանՍ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինքը դաժանիկն ա
    Ֆսյո էլ ես հանաքներ չեմ անելու, արդեն սկսում են հարսնացուներիս խղճալ , լավա չասեցիք որ պարտադրելու եմ չադրա կապի ու ինետ չմտնի, դե որ հանկարծ աչքերը չբացվի

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Chilly (23.03.2011)

  19. #11
    ավագ մոդեր
    Ուլուանա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    ԱՄՆ
    Տարիք
    44
    Գրառումներ
    12,736
    Բլոգի գրառումներ
    21
    Mentioned
    31 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս ի՜նչ զոքանչաաներաօֆֆտոպախառը զրույցներ եք ծավալել... Եթե «Զվարճալի» բաժինն է, դա դեռ չի նշանակում, թե այստեղ ամեն ինչ կարելի է։

    Մոդերատորական. թեմայից դուրս բազմաթիվ գրառումներ ջնջվել են։ Գլխավոր օֆֆտոպիստները ստացել են նկատողություն։
    Երջանկությունը ճամփորդելու ձև է, ոչ թե նպատակակետ։
    Ռոյ Գուդման

  20. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (24.03.2011), Նաիրուհի (25.03.2011), Ֆրեյա (24.03.2011)

  21. #12
    Պատվավոր անդամ ars83-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    14.06.2008
    Գրառումներ
    2,966
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել

    Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա
    Ասել ա, ուշադիր կարդա:
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից
    Երդվում եմ, որ եթե առողջական խնդիրներ ունենամ, երբեք դա բարձր չասեմ:
    Հ.Գ. Այ թե Նիցշեն կարդար էս երդման տեքստը:
    Վերջին խմբագրող՝ ars83: 30.03.2011, 22:15:
    Il y a un spectacle plus grand que la mer, c'est le ciel; il y a un spectacle plus grand que le ciel, c'est l'intérieur de l'âme. (V. Hugo, Les Misérables)

  22. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.03.2011), Freeman (01.04.2011), Gayl (30.03.2011)

  23. #13
    կյանքը ափիս մեջ Դեկադա-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    10.11.2007
    Հասցե
    40°46՛C 44°28՛ B
    Գրառումներ
    2,002
    Բլոգի գրառումներ
    2
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում ars83-ի խոսքերից Նայել գրառումը
    Ասել ա, ուշադիր կարդա:


    Հ.Գ. Այ թե Նիցշեն կարդար էս երդումը:
    Բայց ինձ թվում ա Արևածագը ցերեկով չասելու հետ ա: Ռուֆուսի ասածը գիշերային մղձավանջների մասին ա:

  24. #14
    արևելքից Արևածագ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Հասցե
    Սարատով
    Գրառումներ
    1,327
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Արևածագ, ամենակարևոր կետն ես մոռացել

    Երդվում եմ, որ գիշերները գլուխս չի ցավա
    Ախր կարդացած օրվանից հա՛ ասի՝ չպատասխանեմ էս գրառումին, որովհետև կռվի բուն է, բայց դե ստիպում եք էլի.

    Գիտե՞ք, որ կնոջ գլուխն անմեղ տեղը գիշերները չի ցավա: Ցավում է էն պատճառով, որ կողքի տղամարդը էգոիստ, ինքնասիրահարված, իր հնարավորություններին չկասկածող քարացած տրամաբանությամբ մեկն է, որ սովոր է կնոջը միայն օգտագործել: Առանց փոխարենը որևէ բան տալու: Նույնիսկ՝ առանց ջանքեր թափելու այդ ուղղությամբ: Իսկ կնոջ համար դա շա՜տ վիրավորական է, ու հենց միայն էն մտքից, որ հիմա նորից պիտի օգտագործվես, գլխացավ չէ, ինչ ցավ ասես կարելի է ստանալ: Այնպես որ, թանկագին մանչուկներ, տղաներ և տղամարդիկ. Եթե կողքիդ կինարմատը գիշերն ասում է, թե «գլուխս ցավում է», պատճառները միայն ձեր մեջ փնտրեք:

    Իմ գլուխը որ կյանքում չի ցավացել...

  25. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Chilly (30.03.2011), Freeman (01.04.2011), Gayl (30.03.2011)

  26. #15
    Պատվավոր անդամ Gayl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.09.2008
    Հասցե
    Erevan
    Տարիք
    35
    Գրառումներ
    6,850
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Արևածագ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ախր կարդացած օրվանից հա՛ ասի՝ չպատասխանեմ էս գրառումին, որովհետև կռվի բուն է, բայց դե ստիպում եք էլի.

    Գիտե՞ք, որ կնոջ գլուխն անմեղ տեղը գիշերները չի ցավա: Ցավում է էն պատճառով, որ կողքի տղամարդը էգոիստ, ինքնասիրահարված, իր հնարավորություններին չկասկածող քարացած տրամաբանությամբ մեկն է, որ սովոր է կնոջը միայն օգտագործել: Առանց փոխարենը որևէ բան տալու: Նույնիսկ՝ առանց ջանքեր թափելու այդ ուղղությամբ: Իսկ կնոջ համար դա շա՜տ վիրավորական է, ու հենց միայն էն մտքից, որ հիմա նորից պիտի օգտագործվես, գլխացավ չէ, ինչ ցավ ասես կարելի է ստանալ: Այնպես որ, թանկագին մանչուկներ, տղաներ և տղամարդիկ. Եթե կողքիդ կինարմատը գիշերն ասում է, թե «գլուխս ցավում է», պատճառները միայն ձեր մեջ փնտրեք:

    Իմ գլուխը որ կյանքում չի ցավացել...
    Ստռախովկա արեց , բա որ չի ցավացել էսքան բան որտեղից գիտես

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ապրել ուտելու համար, թե ուտել ապրելու համար
    Հեղինակ՝ Malu, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 28
    Վերջինը: 16.09.2010, 16:37
  2. Ակումբն ինձ համար...
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 64
    Վերջինը: 18.03.2010, 01:43
  3. Unicode-ով տեքստ հավաքելը VB 6.0
    Հեղինակ՝ Arthur26, բաժին` Ծրագրավորում
    Գրառումներ: 7
    Վերջինը: 10.11.2008, 00:36
  4. Տեքստ ծառատունկի վիդեոի համար...
    Հեղինակ՝ Belle, բաժին` Հայտարարություններ
    Գրառումներ: 12
    Վերջինը: 10.06.2008, 13:46

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •