Ժակո Վոն Դորմալի ֆիլմն է, որը պատմում է ֆիլմի գլխավոր հերոսի` Նեմո Ոչ-ոքի կյանքի մասին` այդ կյանքի բոլոր հնարավոր վարիացիաներով: Ռեժիսորն ասում է որ ֆիլմը` լինելով բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու, առաջադրում է հարցեր, բայց պատասխաններ չի տալիս: Հիմնախնդիրը հետևյալն է` յուրաքանչյուր մարդ ստիպված է ընտրություն կատարել, ու գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն: Նույնիսկ ամենաանհաջող որոշումն էլ կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների ու հակառակը:
Սյուժեն պատմել չեմ ուզում, մենակ ընդհանուր մի քանի բան ասեմ. ինձ համար սա հիանալի արտ-հաուս է, իր հազարավոր ֆլեշբեքերով, սյուժեն մոռանալով ու վերգտնելով, ու ահավոր սիրուն ու քնքուշ տեսարաններով: Հաստատ արժի նայել: Եթե որոշեք դիտել, ուշադրություն դարձրեք դրվագների վրա, դրանք հիմնականում երեք գունային երանգների մեջ են` կարմիր, դեղին ու կապույտ: Դրվագներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Սկզբում նրանք երևում են երեք փոքրիկ աղջիկների հագուստի տեսքով, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրի հետ Նեմոյի հնարավոր կյանքն է ցուցադրվում:
Իսկ Նեմոյի ծնունդն ու մահը սպիտակի մեջ է ցուցադրվում, ու հետաքրքիր է էստեղ ռեժիսորի այս լուծումը` հերոսի կյանքն ավարտել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել էր:
Նկարահանվել են`
Ջերադ Լետոն (նաև կհիշեք նրան Requiem for a Dream-ից), Դիանա Կրյուգերը, Սարա Պոլլին, Լին Դան Ֆամը, Ռիս Իվանսը և այլն:
Էջանիշներ