User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,734
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody



    Ժակո Վոն Դորմալի ֆիլմն է, որը պատմում է ֆիլմի գլխավոր հերոսի` Նեմո Ոչ-ոքի կյանքի մասին` այդ կյանքի բոլոր հնարավոր վարիացիաներով: Ռեժիսորն ասում է որ ֆիլմը` լինելով բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու, առաջադրում է հարցեր, բայց պատասխաններ չի տալիս: Հիմնախնդիրը հետևյալն է` յուրաքանչյուր մարդ ստիպված է ընտրություն կատարել, ու գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն: Նույնիսկ ամենաանհաջող որոշումն էլ կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների ու հակառակը:

    Սյուժեն պատմել չեմ ուզում, մենակ ընդհանուր մի քանի բան ասեմ. ինձ համար սա հիանալի արտ-հաուս է, իր հազարավոր ֆլեշբեքերով, սյուժեն մոռանալով ու վերգտնելով, ու ահավոր սիրուն ու քնքուշ տեսարաններով: Հաստատ արժի նայել: Եթե որոշեք դիտել, ուշադրություն դարձրեք դրվագների վրա, դրանք հիմնականում երեք գունային երանգների մեջ են` կարմիր, դեղին ու կապույտ: Դրվագներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Սկզբում նրանք երևում են երեք փոքրիկ աղջիկների հագուստի տեսքով, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրի հետ Նեմոյի հնարավոր կյանքն է ցուցադրվում:

    Իսկ Նեմոյի ծնունդն ու մահը սպիտակի մեջ է ցուցադրվում, ու հետաքրքիր է էստեղ ռեժիսորի այս լուծումը` հերոսի կյանքն ավարտել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել էր:

    Նկարահանվել են`

    Ջերադ Լետոն (նաև կհիշեք նրան Requiem for a Dream-ից), Դիանա Կրյուգերը, Սարա Պոլլին, Լին Դան Ֆամը, Ռիս Իվանսը և այլն:

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.03.2011), Jarre (09.04.2011), Յոհաննես (08.05.2019), Ռուֆուս (25.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.11.2010, 22:33
  2. Արձակ. Պարոն Կարմիր Սատանիկը
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.12.2008, 01:31
  3. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.06.2008, 05:36
  4. «Պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասեք»
    Հեղինակ՝ գյուղացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 04.10.2007, 19:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •