Ժակո Վոն Դորմալի ֆիլմն է, որը պատմում է ֆիլմի գլխավոր հերոսի` Նեմո Ոչ-ոքի կյանքի մասին` այդ կյանքի բոլոր հնարավոր վարիացիաներով: Ռեժիսորն ասում է որ ֆիլմը` լինելով բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու, առաջադրում է հարցեր, բայց պատասխաններ չի տալիս: Հիմնախնդիրը հետևյալն է` յուրաքանչյուր մարդ ստիպված է ընտրություն կատարել, ու գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն: Նույնիսկ ամենաանհաջող որոշումն էլ կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների ու հակառակը:
Սյուժեն պատմել չեմ ուզում, մենակ ընդհանուր մի քանի բան ասեմ. ինձ համար սա հիանալի արտ-հաուս է, իր հազարավոր ֆլեշբեքերով, սյուժեն մոռանալով ու վերգտնելով, ու ահավոր սիրուն ու քնքուշ տեսարաններով: Հաստատ արժի նայել: Եթե որոշեք դիտել, ուշադրություն դարձրեք դրվագների վրա, դրանք հիմնականում երեք գունային երանգների մեջ են` կարմիր, դեղին ու կապույտ: Դրվագներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Սկզբում նրանք երևում են երեք փոքրիկ աղջիկների հագուստի տեսքով, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրի հետ Նեմոյի հնարավոր կյանքն է ցուցադրվում:
Իսկ Նեմոյի ծնունդն ու մահը սպիտակի մեջ է ցուցադրվում, ու հետաքրքիր է էստեղ ռեժիսորի այս լուծումը` հերոսի կյանքն ավարտել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել էր:
Նկարահանվել են`
Ջերադ Լետոն (նաև կհիշեք նրան Requiem for a Dream-ից), Դիանա Կրյուգերը, Սարա Պոլլին, Լին Դան Ֆամը, Ռիս Իվանսը և այլն:



Մեջբերել

նայում էի ու բան չէի հասկանում: Մի քիչ հետո, երբ սկսեցի հասկանալ, թե ինչ ա կատարվում ահավոր ձանձրացա
Ու գնալով ձանձրույթը ուժեղանում էր, քանի որ կինոն շա՜տ էր ձգած, բայց արդեն երկրորդ կեսից ամեն ինչ փոխվեց, գնալով ավելի հետաքրքիր էր դառնում, իսկ ավարտը պարզապես 

Ջարեդ Լիտոն ինձանից 11 տարի մեծ ա, բայց դեռ Եմոյական տարիքից դուրս չի եկել: Էմո ա էդ տղեն, ԷՄՈ
Բայց մեկ ա իմ սիրած գրեթե բոլոր ֆիլմերում ինքը կա
կյանք ա լրիվ


Էջանիշներ