User Tag List

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 16 հատից

Թեմա: Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody

  1. #1
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,720
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պարոն Ոչ-ոք / Mr. Nobody



    Ժակո Վոն Դորմալի ֆիլմն է, որը պատմում է ֆիլմի գլխավոր հերոսի` Նեմո Ոչ-ոքի կյանքի մասին` այդ կյանքի բոլոր հնարավոր վարիացիաներով: Ռեժիսորն ասում է որ ֆիլմը` լինելով բոլոր հնարավոր տարբերակների հավաքածու, առաջադրում է հարցեր, բայց պատասխաններ չի տալիս: Հիմնախնդիրը հետևյալն է` յուրաքանչյուր մարդ ստիպված է ընտրություն կատարել, ու գոյություն չունի ճիշտ կամ սխալ ընտրություն: Նույնիսկ ամենաանհաջող որոշումն էլ կարող է հանգեցնել շատ երջանիկ հետևանքների ու հակառակը:

    Սյուժեն պատմել չեմ ուզում, մենակ ընդհանուր մի քանի բան ասեմ. ինձ համար սա հիանալի արտ-հաուս է, իր հազարավոր ֆլեշբեքերով, սյուժեն մոռանալով ու վերգտնելով, ու ահավոր սիրուն ու քնքուշ տեսարաններով: Հաստատ արժի նայել: Եթե որոշեք դիտել, ուշադրություն դարձրեք դրվագների վրա, դրանք հիմնականում երեք գունային երանգների մեջ են` կարմիր, դեղին ու կապույտ: Դրվագներից յուրաքանչյուրն ունի իր առանձնահատկությունը: Սկզբում նրանք երևում են երեք փոքրիկ աղջիկների հագուստի տեսքով, իսկ հետագայում նրանցից յուրաքանչյուրի հետ Նեմոյի հնարավոր կյանքն է ցուցադրվում:

    Իսկ Նեմոյի ծնունդն ու մահը սպիտակի մեջ է ցուցադրվում, ու հետաքրքիր է էստեղ ռեժիսորի այս լուծումը` հերոսի կյանքն ավարտել այն կետում, որտեղից ամեն ինչ սկսվել էր:

    Նկարահանվել են`

    Ջերադ Լետոն (նաև կհիշեք նրան Requiem for a Dream-ից), Դիանա Կրյուգերը, Սարա Պոլլին, Լին Դան Ֆամը, Ռիս Իվանսը և այլն:

    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  2. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Freeman (25.03.2011), Jarre (09.04.2011), Յոհաննես (08.05.2019), Ռուֆուս (25.03.2011)

  3. #2
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Կարծիքս անմիջապես նայելուց հետո...

    Հիմա էլ եմ մնում նույն կարծիքին, տափակ ֆիլմ էր...
    Չնայած չեմ թաքցնում, որ ծանոթներիցս մեծ մասին ֆիլմն ոչ միայն դուր է եկել, այլև միանգամից անցել է լավագույն ֆիլմերի ցանկ, հետևաբար խիստ սուբյեկտիվ է կարծիքս

    Ի դեպ, սիրում եմ ֆիլմի սաունդթրեքը... Բացի Դորմաելի գրածներից, Pavanne-ն էլ էր օգտագործված սաունդթրեքում

  4. #3
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ես էլ երեկ նայեցի

    Ամենասկիզբը նայում էի ու բան չէի հասկանում: Մի քիչ հետո, երբ սկսեցի հասկանալ, թե ինչ ա կատարվում ահավոր ձանձրացա Ու գնալով ձանձրույթը ուժեղանում էր, քանի որ կինոն շա՜տ էր ձգած, բայց արդեն երկրորդ կեսից ամեն ինչ փոխվեց, գնալով ավելի հետաքրքիր էր դառնում, իսկ ավարտը պարզապես

    Շատ լավն էր, խորիմաստ, հետաքրքիր, շատ սիրուն նկարահանված, մակարդակով արթ-հաուս Ու չգիտեմ ինչի էս ֆիլմից հետո մոտս շատ մեծ ցանկություն առաջացավ Մեդեմի «Բևեռային շրջանի սիրահարները» վերադիտել, ինչ-որ տեղ էս երկու ֆիլմը շատ ընդհանրություններ ունեն իրար հետ

    Բա ֆիլմի երաժշտությունը ինչ լավն էր... Pixies խմբի Where Is My Mind?-ը....
    I may be paranoid but no android!

  5. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (25.03.2011), impression (25.03.2011), Jarre (09.04.2011), Sagittarius (25.03.2011)

  6. #4
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,720
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    բա ֆիլմի տղեն ինչ լավն էր, մանավանդ երկար մազերով Ջարեդ Լետո ֆորեվը
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  7. #5
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,720
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ռուֆ, իսկ ինձ մոտ ձանձրույթի պահն ընդհանրապես չեղավ, չնայած իրոք ահավոր երկար էր նկարած
    բայց էնքան սիրուն էր, որ ամեն անցնող կադրի համար ափսոսում էի, որ անցավ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    EgoBrain (25.03.2011), Jarre (09.04.2011)

  9. #6
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    բա ֆիլմի տղեն ինչ լավն էր, մանավանդ երկար մազերով Ջարեդ Լետո ֆորեվը
    Լավ էլի, Լիլ Ջարեդ Լիտոն ինձանից 11 տարի մեծ ա, բայց դեռ Եմոյական տարիքից դուրս չի եկել: Էմո ա էդ տղեն, ԷՄՈ Բայց մեկ ա իմ սիրած գրեթե բոլոր ֆիլմերում ինքը կա
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    Ռուֆ, իսկ ինձ մոտ ձանձրույթի պահն ընդհանրապես չեղավ, չնայած իրոք ահավոր երկար էր նկարած
    բայց էնքան սիրուն էր, որ ամեն անցնող կադրի համար ափսոսում էի, որ անցավ
    Հա, սիրունության պահով լրիվ համաձայն եմ: Բայց եթե կրկնվող կադրերը մի քիչ կրճատեին, ֆիլմը դրանից դժվար թե շատ տուժեր: Չնայած էս ֆիլմը երկրորդ դիտումն ա պահանջում, հնարավոր ա երկրորդ անգամ նայելուց կարծիքս փոխեմ
    I may be paranoid but no android!

  10. #7
    Lonesome Crow Yellow Raven-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.05.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    28
    Գրառումներ
    4,737
    Բլոգի գրառումներ
    11
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լետոյին ես էլ եմ սիրում
    Էմո չեմ

  11. #8
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,720
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը
    Լավ էլի, Լիլ Ջարեդ Լիտոն ինձանից 11 տարի մեծ ա, բայց դեռ Եմոյական տարիքից դուրս չի եկել: Էմո ա էդ տղեն, ԷՄՈ Բայց մեկ ա իմ սիրած գրեթե բոլոր ֆիլմերում ինքը կա


    Հա, սիրունության պահով լրիվ համաձայն եմ: Բայց եթե կրկնվող կադրերը մի քիչ կրճատեին, ֆիլմը դրանից դժվար թե շատ տուժեր: Չնայած էս ֆիլմը երկրորդ դիտումն ա պահանջում, հնարավոր ա երկրորդ անգամ նայելուց կարծիքս փոխեմ
    ՋարեդիՍ բան չասես կյանք ա լրիվ
    երկրորդ անգամ նայել եմ երկու օր առաջ, պատկերացնում ես Ռուֆ, ԵՍ նայել եմ ԵՐԿՐՈՐԴ անգամ նույն ֆիլմը, ու երկրորդ անգամ լրիվ վերջն էր
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ռուֆուս (25.03.2011)

  13. #9
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2010
    Գրառումներ
    199
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ֆիլմն ինձ համար «ինչ էլ ընտրես, մեկ ա վերջում մեռնելու ես» էր: Ընդհանուր առմամբ դուր եկավ, ոչ այնքան իմաստը, որքան մատուցման ձեւը:
    Իսկ Ջարեդ Լիտոյի այժմյան ոճը կտրուկ նիհարելուց հետո է ի հայտ եկել:
    Վերջին խմբագրող՝ Lem: 25.03.2011, 14:33:

  14. #10
    Paranoid Android Ռուֆուս-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.02.2008
    Տարիք
    36
    Գրառումներ
    11,460
    Mentioned
    4 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ավելի լավ ա չաղ, քան թե էմո
    I may be paranoid but no android!

  15. #11
    Լիարժեք անդամ EgoBrain-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    02.01.2010
    Գրառումներ
    136
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ռուֆուս-ի խոսքերից Նայել գրառումը

    Բա ֆիլմի երաժշտությունը ինչ լավն էր... Pixies խմբի Where Is My Mind?-ը....
    Բա Pierre Van Dormael-ի Undercover-ը ամենասիրածս երգերց ա:
    Իսկ ֆիլմը վաղուց եմ դիտել, բայց շատ էի տպավորվել, ահավոր սիրուն ֆիլմ էր: Ինչ վերաբերվում ա ձգձգված լինելուն, ես ընդհանրապես նման բան չեմ զգացել, քանի որ երաժշտությունը, տեսարանները էնքան լավն էին, որ ֆիլմի ավարտից հետո նույնիսկ ափսոսում էի, որ վերջացավ: Հաճույքով մի անգամ էլ կնայեմ, չնայած երկրորդ անգամ նույն ֆիլմը նայել չեմ կարողանում:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (09.04.2011), Ռուֆուս (26.03.2011)

  17. #12
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,656
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վստահելով impression-ի ճաշակին՝ թեմայի բացվելուց հետո քաշել էի,բայց էսօր առավոտ նայեցի:Շատ լավ ֆիլմ էր,առաջ արտ հաուս չէի նայել (կամ էլ նայել էի,չէի ջոկել )աչքիս հիմա սկսեմ լուրջ հետաքրքրվել:Շնորհակալություն թեմայի համար
    I drink and I know things.

  18. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    impression (09.04.2011), Ռուֆուս (09.04.2011)

  19. #13
    Պատվավոր անդամ impression-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.03.2007
    Գրառումներ
    3,720
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    ի դեպ, Լետոն ոչ թե գեր ա էղել, հետո կտրուկ նիհարել ա, այլ ճիշտ հակառակը, միշտ էլ նիհար ա էղել, բայց Մարկ Չեպմենի դերը խաղալու համար վաթսուն քանի ֆունտ լցվել ա
    հենց հիմա դա եմ նայում, եթե դուր եկավ, աչքիս ես Ջարեդ ֆան կլուբ բացեմ
    Find what you love and let it kill you. (c) Bukowski

  20. #14
    .Net Doctor Freeman-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.05.2010
    Հասցե
    Լէնգ
    Տարիք
    26
    Գրառումներ
    3,656
    Mentioned
    6 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում impression-ի խոսքերից Նայել գրառումը
    ի դեպ, Լետոն ոչ թե գեր ա էղել, հետո կտրուկ նիհարել ա, այլ ճիշտ հակառակը, միշտ էլ նիհար ա էղել, բայց Մարկ Չեպմենի դերը խաղալու համար վաթսուն քանի ֆունտ լցվել ա
    հենց հիմա դա եմ նայում, եթե դուր եկավ, աչքիս ես Ջարեդ ֆան կլուբ բացեմ
    Ես սկզբում իրան մի տեսակ Ջիմ Քերրիին նմանացրի
    I drink and I know things.

  21. #15
    Եսիմ
    Յոհաննես-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.02.2014
    Հասցե
    Սլոյի յատաղ
    Գրառումներ
    2,289
    Mentioned
    23 Post(s)
    Tagged
    2 Thread(s)
    Մինչև հիմա սիրահարված եմ էս ֆիլմին,նոր ԹՎ֊ով աչքովս ընկավ ու էս քանի օրը մի հատ էլ սկզբից պետքա նայեմ։Շատ սիրուն նկարած,թույն երգերով,խառը սցենարով,ռոմանտիզմով,ոշմ զիլ կինո է։

  22. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Հարդ (09.05.2019), Նիկեա (08.05.2019)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Ֆանտաստիկ Պարոն Ֆոքսը / Fantastic Mr. Fox
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Մուլտֆիլմեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 25.11.2010, 22:33
  2. Արձակ. Պարոն Կարմիր Սատանիկը
    Հեղինակ՝ Ռեդ, բաժին` Ստեղծագործողի անկյուն
    Գրառումներ: 7
    Վերջինը: 22.12.2008, 01:31
  3. Հայաստանի նախագահ պարոն Ռ. Քոչարյան
    Հեղինակ՝ Artgeo, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 48
    Վերջինը: 05.06.2008, 05:36
  4. «Պարոն Ծառուկյանին Դոդի Գագո չասեք»
    Հեղինակ՝ գյուղացի, բաժին` Քաղաքականություն
    Գրառումներ: 35
    Վերջինը: 04.10.2007, 19:21

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •