User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 5 համարի արդյունքները՝ ընդհանուր 5 հատից

Թեմա: «Խնամիները...»

  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    «Խնամիները...»

    «Խնամիները...»

    Շրջանից կողքի գյուղ եկած մեխանիկ-կոնբայնավարը այցել էր գյուղ, ու դաշտում աշխատող աղջիկներից մեկին հավանել:
    Կողքին կանգնած Մասխարա Սարգսին հարցրել էր.
    - Եղբայր ջան էն հուրի-փերին ու՞մ աղջիկն է:
    Սա էլ տարել-բերել էր թե.
    - Նախագահ Գառնիկի:

    Երիտասարդը ոչ էս, ոչ էն, բռնել խաբար էր արել տուն, թե եկեք հարս ուզելու: Երկու օր անց հարազատների դելեգացիան եկել, գնացել էր կոլտնտեսության դաշտերը, գործ անող հարս ու կանանց մեջ գտան իրենց ապագա հարսին, տեսել, հավանել, ու հորեղբորը երեկոյան գորշուղել էրին շրջկենտրոն մատանի բերելու:

    Հաջորդ երեկոյան հորեղբոր հետ գյուղ էր եկել նաև Գառնիկենց ցեղի զարմիներից մեկը, որպես բարեխոս: Սպասեցել էին մինչև երեկոյան աշխատանքներն ավարտվի ու գնացել Գառնիկենց տուն:

    Գառնիկն իր հարազատին տեսել, սուփրեն բացել ու քեֆ էր կազմակերպել: Ոչ հարցրել էր, թե հետիններն ով են, ոչ էլ ինչի համար են էկել: Ղոնախն Աստծունն է:

    Երեկոյան մի ժամի երբ քեֆները լավացել էր, հյուրերը սկսեցել էին կամաց-կամաց խոսք բաց անել.
    - Գառնիկ ջան շատ շնորհակալ ենք, աստված մեկդ հազար անի, բայց մի խնդրանքով ենք քո դուռն էկել:
    Գառնիկն էլ թե.
    - Բարին եք էկել, ասեք, տեսնեմ, ձեզ ինչով օգտակար լինեմ:
    Թե բա.
    - Էկել ենք քեզ խնամիանանք:
    - Ո՞նց խնամիանանք:
    - Դե ուզում ենք աղջկադ հարս տանենք:
    - Լավ եք անում, բայց ես նշանելու աղջիկ չունեմ, իմ աղջիկը դեռ քյորփա է:
    - Ո՞նց է քյորփա, ախր էսօր ենք դաշտում գործ անելիս տեսել, արդեն հասա՜ծ աղջիկ է:

    Գառնիկը լռել, բեղի տակին խնդացել էր ու.
    - Ազնի՜վ, հլա ներս արի, - ու երբ Ազնիվն եկել էր ներս, հարցրել էր,- էս աղջկա՞ս եք հավանել:
    - Հա, Գառնիկ ջան:
    - Տարե՛ք, տղերք ջա՛ն, հալա՜լ լինի, մենակ ինձ էլ մի կնիկ բերեք, որ երեք էրեխուս մերություն անի....,- ապա շուռ էր եկել իր բարեկամին,- քյոփողլու շա՛ն որդի, սրանց առ, ու շառդ քաշի ստեղից, թե չէ ոտնատակ կտամ:

    «Խնամիները» պոչները քաշած գիշերով հազիվ փախել էին գյուղից....
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 20.03.2011, 19:12:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (20.03.2011), ars83 (21.03.2011), CactuSoul (21.03.2011), davidus (20.03.2011), Gayl (20.03.2011), Lianik (20.03.2011), lili-4 (01.06.2011), Mark Pauler (21.03.2011), ministr (20.03.2011), murmushka (21.03.2011), Nadine (26.03.2011), Nare-M (20.03.2011), Renata (19.09.2011), Smokie (22.03.2011), Tig (21.03.2011), yerevanci (20.03.2011), ~Anna~ (21.03.2011), Արևածագ (20.03.2011), Ինչուիկ (20.03.2011), Լեո (20.03.2011), Լուսաբեր (20.03.2011), Նաիրուհի (20.03.2011), Ռուֆուս (21.03.2011)

  3. #2
    ո՛չ այնքան պարապ մարդ Ջուզեպե Բալզամո-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    21.11.2007
    Հասցե
    Ստեղարենք
    Գրառումներ
    621
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Լավ էր… չնայած,շտապելու հետևանքով, մի երկու վրիպման - գորշուղել էրին, զարմիներից, Սպասեցել
    Հ.Գ. քո գրածները տառակուլ եմ անում, մի թող զկրտամ
    Կյանքի իմաստը քեզ կերտելու մեջ չէ , այլ` քեզ գտնելու...

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (20.03.2011), My World My Space (20.03.2011), Նաիրուհի (20.03.2011)

  5. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հով, ոնց որ մի քիչ շտապելով ես գրել
    Դրվագը շատ լավն էր, ուղղակի կարող էիր միիի քիչ ավելի հանգիստ գրել. մի բան կիսատ է կարծես, ու դա ոչ թե պատմության, այլ քո մեղքն է։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  6. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    lili-4 (01.06.2011), My World My Space (20.03.2011)

  7. #4
    ginger Dayana-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.10.2006
    Գրառումներ
    5,421
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ապրես Սփեյս ջան: Մեկ-մեկ նախանձով եմ լցվում քո անդադար ստեղծագործելու կարողության նկատմամբ: Միշտ ուզում եմ իմ պապի գյուղի մասին պատմությունները գրել, բայց համոզված եմ, որ սենց զուլալ չեմ կարողանա գրել, ոչ էլ կկարողանամ բարբառային էդ անուշ խաղերը տեղը-տեղին գրել, իսկ քեզ մոտ պատմողական լեզուն ուղղակի խոսքի հետ շատ սիրուն ա համադրվում: Ապրես:
    Էս մեկն էլ, ինչպես բոլոր նախորդներդ, մի քիչ նկարագրությունների կարիք ուներ, բայց երևի քո գրածի համն ու հոտն էլ հենց էդ նկարագրությունների բացակայության/պակասության մեջ ա:

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lianik (20.03.2011), My World My Space (20.03.2011)

  9. #5
    Մշտական անդամ Lianik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.08.2010
    Հասցե
    Vanadzor, Armenia
    Տարիք
    38
    Գրառումներ
    445
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Համով-հոտով... ուխ
    մի քիչ կարճ է ոնց որ... բայց լավն է



    հ.գ. դե, բոլոր <<նորածիններն>> էլ տառերի կեսը խառնում են

  10. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    My World My Space (20.03.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •