Ահ, երևի էս ա հարցդ․
բայց ի՞նչ կապ ունի պետության օգնության դիմաց պետական օբյեկտներում նորմալ աշխատավարձով ապահովվածութունը արտագաղթելու ցանկության հետ )))))))
Կարծում էի հռետորական ա։ Օքեյ, պատասխանեմ, չնայած հազար էջ առաջ պատասխանել էի։ Էն կապն ունի, որ ցանկացած պարտադրական-բացասական բան ուղղակի նպաստում ա արտագաղթի ցանկության մեծացմանը։ Եթե պետությունն ասում ա՝ ես քո համար վճարում եմ, բայց պիտի մնաս ու աշխատես, մարդուն խեղդում ա, սահմանափակման մեջ դնում: Արդյունքում՝ ևս մեկ պատճառ ա ավելանում արտագաղթելու։ Ու ամբողջ հարցն էն ա, որ եթե պետական օբյեկտում նորմալ աշխատավարձով ու նորմալ պայմաններով աշխատելու հնարավորություն լիներ՝ առանց կրթության դիմաց պարտադրանքի, արտագաղթողներից շատերը չէին ուզենա արտագաղթել: Նույն իմ ոլորտը վառ օրինակ ա: Հեսա էլի կասես՝ իմ վրա եմ օրինակ բերում, բայց իմ ոլորտից ավելի տեղյակ եմ, ու չեմ կարա ասեմ, թե ասենք կենսաբանների հետ ինչ ա լինում։ Բայց կոնկրետ իմ ոլորտում ամեն տարի պատրաստվող երկու-երեք մասնագետից մեկը եթե մնա Հայաստանում, էլի լավ ա։ Ով նման պայմանագիր ա կնքել պետության հետ, օրենքի մեջ ծակ ա ման գալիս, որ խզի ու ուրիշ աշխատանք ճարի կամ ընդհանրապես գնա Հայաստանից։ Ով էլ մի քիչ ուրիշ պայմանագիր ա կնքել, պետությանն ասում ա՝ գոհ ու շնորհակալ եմ քո առաջարկած աշխատանքի համար, ես իմ ճամփով կգնամ։
Հիմա որ չասես հակասում եմ, պարզ բացատրեմ․
1. Քո ասած համակարգը բժշկական որոշ մասնագիտությունների դեպքում գործում ա էն անձանց համար, ովքեր կլինիկական օրդինատուրա անվճար չեն կարողացել ընդունվել
2. Անվճար կլինիկական օրդինատուրա ընդունվածների հետ էլ ա պետությունը պայմանագիր կապում, ըստ որի՝ պարտավորվում ա ավարտելու պահին աշխատանքով ապահովել
3. Երբ ասում էի, որ Աշոտյանը չկարողացավ անցկացնել, նկատի ունեի, որ ինքն ուզում էր առաջին կետի անձանց համար կետ մտցնել, որ եթե չաշխատեն, ամբողջ ուսման վարձը հետ վճարեն

Եթե ինչ-որ բան դեռ անհասկանալի ա, խնդրում եմ՝ ասա, նորից կբացատրեմ։ Բայց մի ասա, որ հակասում եմ, որովհետև էս բանավեճի մեջ ես անվերջ նույն բանն եմ ասում ու միլիոն անգամ նույն բանը կրկնում եմ, իսկ դու փորձում ես ինձ անուններ կպցնել, դեռ մի բան էլ պնդել, որ հակասում եմ ինձ։