Մեջբերում Գաղթական-ի խոսքերից Նայել գրառումը

չգիտեմ, մեր կուրսում օրինակ նման տրամադրություններ չեն եղել:
30 հոգուց միայն մեկը, ավարտելուն պես, տեղափոխվեց Սոչի, էն էլ՝ վաղուց տուն ունեյին էնտեղ:

ասեմ ավելին՝ ես ինքս էլ երբեք չեմ պատրաստվել ապրել դրսում: սովորել եմ գեևազանց, ավարտական կուրսում էլ արդեն կողքից աշխատում էի:
ուղղակի ստացվեց էնպես, որ կապեր հաստատեցի ու ժամանակավոր մեկնեցի ուսումս շարունակելու Շվեյցարիայում:
բայց էդ ընթացքում կոպիտ ձևով գլխիս սարքեցին ու չվերադառնալը արդեն ինձ համար դարձավ պատվի հարց...
Եթե չեմ սխալվում, դու ինձնից ահագին մեծ ես։ Էստեղ նաև սերունդների հարց կա․ ինձնից հինգ կուրս բարձրներից հատուկենտ մարդիկ են արտագաղթել կամ արտագաղթել են ավարտելուց շատ-շատ տարիներ անց, որովհետև սկզբում մտքներով չի անցել գնալը։ Բայց այ ինձնից մի կուրս բարձրներն արդեն իմ կուրսեցիների պես էին։

նորից փաստենք, որ շատ շատերը ընդունվում են բուհ՝ հետագայում մասնագիտական գործունեություն ծավալելու համար՝ առանց արտագաղթելու նախնական ծրագրերի:
Բուհ բազմաթիվ պատճառներով են ընդունվում․ օժիտ, ավելի լավ զբաղմունք չունենալ, քո ասած մասնագիտական գործունեություն ծավալել և այլն։ Արտագաղթի նախնական ծրագիրը հաճախ սկիզբ ա առնում բուհի առաջին զիբիլներին բախվելիս։

ես չասեցի, թե արտագաղթի ծրագիրն ու ողջ պրոցեսը 15 րոպեյվա հարցա:
տես՝ ինքդ ես ասում, որ քո քայլեր ձեռնարկել սկսելուց մինչև մեկնելդ երկու տարի անցավ:
նորմալա:
բայց ես խոսեւմ էի էն մարդկանց մասին, ովքեր տեսականորեն դեմ չեն լինի ավելի քաղաքակիրթ պայմաններում ապրել ու աշխատել, շատ հարցերում էլ դժգոհ են Հայաստանից, բայց երբեք քայլեր չեն սկսում ձեռնարկել արտագաղթելու համար:
կամ, ինչպես դու ասեցիր, կամուկացի մեջ էլ մնում են:
Տեսականորեն ես էլ դեմ չեմ լինի Հայաստանում քաղաքակիրթ պայմաններում ապրել ու աշխատել։ Ու եթե էդ պայմանները լինեին, պետությունը կարիք չէր ունենա ինձ հետ պայմանագիր կնքել։ Ի դեպ, ես էդ թեմային անդրադարձել եմ տարիներ առաջ, երբ Աշոտյանը նման համակարգ էր ուզում ներդնել: Ամբողջ հարցն էն ա, որ եթե նորմալ աշխատանքի հեռանկար լինի, նման պայմաններ դնելու պատճառ չի լինի: Պայման դնում են, երբ առաջարկելու բան չունեն: Հոդվածումս նույն Եվրոմիության օրինակն եմ բերել, որ ուսանողների առաջ ոչ մի պայման չեն դնում, բայց մենք մեր ոտով ենք մնում ԵՄ-ում:

դե հիմա մեր երկիրն էլ էդ ա..
ու ամեն հարցում չի, ըստ իս, որ կառավարություննա մեղավոր..
շարքային քաղաքացիներից էլա շատ բան կախված..
Ի՞նչ ա կախված:



կարծեմ մեր խոսակցության թեման ուսանողի համար անվճար կամ վճարովի լինելն էր ))
Դե հա, ես էլ ասում եմ, որ էդ տրամաբանությամբ էն երկներում, որտեղ բոլոր ուսանողների համար անվճար ա, պիտի սենց պայմաններ դնեն, եսիմինչեր անեն։