User Tag List

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 227 հատից

Թեմա: Ու՞ր գնալ Հայաստանից

  1. #31
    Լիարժեք անդամ ~Anna~-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    11.11.2010
    Գրառումներ
    100
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում aragats-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեր ժողովուրդը դեռ չի հոգնե՞լ ԱՄՆ -ի դեսպանատանը հարստացնելու իր ճիգերը: Ժողովուրդ ջան, եթե պարզապես մտնում եք հույսներդ թեկուզ Աստծու վրա դրած, իզուր մի փորձեք:
    ԵՎ հետո ԱՄՆ-ում կյանքը շատ ա վատացել, ապրելն ու աշխատելը դժվարացել: Դա էլ նախկին շատերի երազների Ամերիկան չի: Իսկ եթե պետք ա տուն-տեղ ծախեք.... ....................
    ինչ-ինչ ճանապարհներով միայն թե գնաք, խորը մտածեք, հազար չափեք, մեկ կտրեք, հնարավոր ա շատ ավելի կորցնեք, քան շահեք:
    Համամիտ եմ որ ավելի է դժվարացել, բայց դեռ մի քիչ էլ ժամանակ կա մինչ մարդիկ ապրելու փոխարեն կգոյատևեն: Իսկ եթե չեք ուզում հարստացնել դեսպանատանը ուրեմն խորհրուրդ կտամ դիմել գրին քարտի խաղարկությանը: Անվճար է և կորցնելու բան չունեք:
    ~Սառույցն էլ այրել գիտի կրակի պես~

  2. #32
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինձ այս պահին հետաքրքրում է Ավստրալիան։ Այդ երկիրն ունի լավ մտածված իմմիգրացիոն համակարգ։ Առանց մանրամասների մեջ խորանալու ասեմ, որ եթե դու լավ մասնագետ ես (ինչը ապացուցում ես կրթությամբ և աշխատանքային փորձով), երիտասարդ ես և լավ տիրապետում ես անգլերեն լեզվին, ապա ստանում ես մշտական ռեզիդենտի ստատուս։ Ունես քաղաքացու բոլոր իրավունքները, բացի ընտրլու և ընտրվելու իրավունքից։ Հետո տեղում արդեն աշխատանք ես փտրում, այդպես շատ ավելի հեշտ է, քան հեռակա կարգով գործ ճարելը։ Չորս տարուց ստանում ես քաղաքացիություն։ Անձամբ իմ նպատակը ձեռնտու քաղաքացիություն ստանալն է իմ և ապագա զավակներիս համար (սրա մեջ մտնում է բազմաթիվ երկրներ առանց վիզայի ճամփորդելը և զինապարտության բացակայությունը, ով ինչ ուզում է ասի՝ զինապարտությունը առանց որոշակի գումար մուծելով ազատվելու օրինական հնարավորության ստրկություն է այդ բառի ամենադասական իմաստով)։ Պլյուս, կյանքիս մեջ նոր հետաքրքրություններ մտցնելը, ուրիշ միջավայրում ապրելու տեսքով, թե չէ ես իմ հայաստանյան կյանքից էլ դժգոհ չեմ։ Իսկ թե քաղաքացիություն ստանալուց հետո որտեղ կապրեմ, կախված է նաև ապագա կնոջս ազգությունից։ Եթե հայ լինի, ամենայն հավանականությամբ Հայաստանում։
    Ինչպես գիտեք, եթե ես մի բանը ասում եմ, ապա անում եմ Պատմեմ գործընթացի մասին, կարող է մեկին պետք գա։

    Իմմիգրանտների ընտրությունը Ավստրալիան կազմակերպում է բալային համակարգի միջոցով, որը անընդհատ հղկում է (որպես կանոն՝ գնալով դժվարացնում է)։ Երբ ես դիմում էի, անհրաժեշտ էր հավաքել 65 բալ և եթե ամեն ինչ նորմալ էր, ապա վիզան տալիս էին։ Հիմա համակարգը փոխվել է։ Դիմել կարելի է սկսած 60 բալից, սակայն դա այսուհետ չի նշանակում, որ քեզ հաստատ կտրամադրեն վիզա։ Սկզբում դիմում ես այսպես կոչված հրավերք ստանալու։ Նայում են, թե ով ես, ինչացու ես, եթե որոշում են, որ իրենց պետք ես, ապա տալիս են հրավերք, որով դիմում ես վիզայի, այս պահից սկսած ամեն ինչ առաջվա նման է։ Սկզբում այս համակարգը ծանր էր թվում, քանի որ ընտրվում են լավագույններից լավագույնները, սակայն հետևելով ֆորումներին կարող եմ ասել, որ մարդիկ լավ էլ դիմում են, հրավերք են ստանում, հետո էլ վիզա, այնպես որ նպատակասլաց մարդու առջև դռները չեն փակվել։
    Բոլոր մանրամասները պաշտոնական կայքում․ http://www.immi.gov.au/skilled/gener...led-migration/

    Հիմա իմ գործընթացի պատմությունը՝ ամսաթվերով և գներով (որպեսզի հետաքրքրված մարդը պատկերացնի, թե ինչ արժի պրոցեսը և ինչքան է տևում)։

    Հունիս 2011 - որոշում եմ, թե ոնց եմ 65 բալը հավաքելու։ Ստացվում է այսպես․
    Տարիք - 30 բալ (25-32 տարեկան),
    Կրթություն - 15 բալ (բակալավրի աստիճան, չնայած ունեմ նաև մագիստրոսի, բայց այն լրացուցիչ բալեր չի տալիս),
    Աշխատանքային փորձ - 10 բալ (ավելի քան հինգ տարի, բայց ութ չի ձգում),
    Անգլերենի իմացություն - 10 բալ (IELTS-ի յուրաքանչյուր մոդուլից պիտի առնվազն յոթ ստանամ)։

    Հուլիս-օգոստոս 2011
    Պարապում եմ IELTS քննություն հանձնելու համար ICLT ընկերությունում (վարձավճարը չեմ հիշում, թե ինչքան էր, կարծեմ ամիսը 25000 դրամի կարգի)։ Բավական օգուտ քաղեցի դասընթացներից, հատկապես listening և writing մոդուլներում։ Ուսուցչուհին բավական պրոֆեսիոնալ էր իր գործում։ Բայց ավելի շատ ինքնուրույն էի աշխատում, writing-ի ու speaking-ի համար շաբլոնների մշակում, listening-ի համար՝ ստրատեգիաներ։ Վերջին մի քանի պարապմունքը սակայն չգնացի, արդեն ինչ օգուտ կարող էի, քաղել էի։

    Սեպտեմբեր-հոկտեմբեր 2011 Հավաքում եմ փաստաթղթեր մասնագիտությունս հաստատելու համար։ Սա առանձին գործընթաց է մինչև վիզայի դիմելը։ Կախված մասնագիտությունից՝ տարբեր կազմակերպություններ են զբաղվում մասնագիտություն հաստատելով։ Ծրագրավորողներով զբաղվում է ACS-ը։ Փաստաթղթերի ցանկը գտեք իրենց կայքում (ի դեպ, սա նույնպես պարբերաբար փոխվում է)։ Հիմնականը, ինչ պահանջվում է՝ կրթության և աշխատանքային փորձի մասին վկայություններ։ Նոտարական հաստատումով թարգմանում եմ անձնագիրս, դիպլոմներս և դրանց միջուկները (արժեցավ մոտ 20000 դրամ), ընթացիկ և նախորդ աշխատատեղից reference-ներ եմ վերցնում։
    Գրանցվում եմ IELTS քննություն հանձնելու (արժեքը 50000 դրամի կարգի):

    Հոկտեմբեր 2011 Հանձնում եմ IELTS քննություն։ Երկու շաբաթից գալիս են արդյունքները․ listening 7.5, reading 7.5, writing 8, speaking 7.5: Առաջին արգելքը հաղթահարված է։

    Նոյեմբեր-դեկտեմբեր 2011 Դիմում եմ ACS մասնագիտությունս հաստատելու։ Դիմում եմ օնլայն, լրացնում տվյալները, քարտով վճարում (մոտ 400 դոլլար)։ Գնում եմ DHL, ուղարկում թղթերը Սիդնեյ (մոտ 40000 դրամ)։ Մի քանի օրից թղթերը հասնում են։ Եվս մի քանի օրից գործը դիտարկող սպայից նամակ է գալիս, որ առաջին աշխատատեղից reference-ը շատ հակիրճ է, ավելի մանրամասն են ուզում իմանալ, թե ինչով եմ զբաղվել։ Ինձ տալիս են 30 օր պահանջվող փաստաթուղթը ներկայացնելու համար։ Նորից կապնվում եմ այնտեղի մենեջերիս հետ, միասին սարքում ենք ավելի մանրամասն reference, տանում են DHL, կրկին վճարում եմ 40000 դրամ։ Մի քանի օրից թուղթը հասնում է, հետո ACS-ը 10 օրով գնում է Սուրբ Ծննդյան ու ամանորյա արձակուրդների։

    Հունվար 2012 ACS-ից e-mail-ով ստանում եմ մասնագիտությունս հաստատող վկայականը։ Երկրորդ արգելքը հաղթահարված է։ Գործընկերներս հարցում են, թե ինչ մնաց։ Պատասխանում եմ, որ մնաց գլխավորը

    Փետրվար 2012 Դիմում եմ վիզայի։ Ամենամեծ ծախսը այստեղ է։ Դիմումի արժեքը մոտ 3000 դոլլար է։ Փաստաթղթերի սկանները կցում եմ գործին, ֆիզիկապես ուղարկելու անհրաժեշտություն չկա։ Գործս դրվում է հերթի մեջ։

    Մայիս-հունիս 2012 Հերթս հասավ։ Սպաերից մեկը վերցրել է գործս։ Նույն օրը նրանից նամակ եմ ստանում, որտեղ նա պահանջում է լրացուցիչ փաստաթղթեր։
    - Աշխատանքային փորձի մասին լրացուցիչ վկայություններ, որտեղ կերևա, որ ես նշված ժամանակահատվածում իրոք աշխատել եմ այդ կազմակերպություններում։ Ավստրալացիները լավ գիտեն, որ Հայաստանի նման երկրներում reference տվողը կարող է ախպերական կարգով ծայրից մի երկու տարի ավել գրել։
    - Լրացված համար 80 հարցաթերթիկ։ 20 էջանոց հարցաթերթիկ է, որտեղ պիտի պատմես քո մասին ամեն ինչ․ մոր օրիորդական ազգանունից սկսած, ասպիրանտուրայի ղեկավարի գիտական կոչումով վերջացրած։
    Նաև պահանջում է այն, ինչը ուշ թե շուտ պահանջելու էր (և այն, որ միանգամից է ուզել, լավ նշան է, նշանակում է որ ընդհանուր առմամբ սպան գոհ է և տրամադրված է վիզան տալու)։
    - Տեղեկանք դատված չլինելու մասին բոլոր երկրներից, որոնցում ապրել եմ մի տարի և ավել (իմ դեպքում միայն Հայաստանն է)։
    - Բուժ․ ստուգման արդյունքները։
    Պատասխանի համար ինձ տրված է 28 օր։ Մնացած բոլոր պահանջները սպան նշում է որպես բավարարված։

    Աշխատանքային փորձը ապացուցելու համար գնում եմ HSBC բանկ և խնդրում եմ ինձ տրամադրել հաշվից քաղվածք որոշակի ամիսների համար, որտեղ կերևա, որ գործատուն իմ բանկային հաշվին աշխատավարձ է փոխանցել (ավելի քան վեց ամսվա հնություն ունեցող քաղվածքները վճարովի են, 3000 դրամ մեկ ամսվա համար)։

    Չդատվածության տեղեկանքի համար դիմում եմ արտաքին գործերի նախարարություն։ Սա մեր չինովնիկների հետ առնչվելու երբևէ ամենադրական փորձս էր։ Իրենց կայքում ողջ ինֆորմացիան կա, թե որ օրերին ու ժամերին գալ, ինչ փաստաթղթեր բերել, ինչքան վճարել և քանի օրում պատրաստ կլինի։ Տարա փաստաթղթերը, տեղում վճարեցի 5000 դրամ, շատ կիրթ ու բարեհամբույր կերպով ընդունեցին դիմումս, մի շաբաթից գնացի, վերցրեցի տեղեկանքը։ Տրամադրում են միանգամից երկու լեզվով՝ հայերեն և քո ուզած լեզվով (իմ դեպքում անգլերեն)։

    Բուժ․ ստուգման համար գնացի Էրեբունի, "Մուրացան" հոսպիտալ, գտա պարոն Փիրուզյանին, ասացի, թե ինչի համար եմ եկել, մնացածը նա արդեն գիտի, թե ինչ է պետք անել։ Տեղում անում են կրծքավանդակի ռենտգեն, էլի մի քանի մանր-մունր բան։ Հետո գնում եմ "Վիոլա", հանձնում արյուն ՄԻԱՎ-ի տեստի համար, և մեզի նմուշ։ Հաջորդ օրը Վիոլայից վերցնում եմ անալիզի արդյունքները, տանում եմ Փիրուզյանին։ Վճարում եմ 33000 դրամ բուժ․ ստուգման համար, մոտ այդքան էլ TNT-ով այս ամենը Ավստրալիա ուղարկելու համար։ Մնացած փաստաթղթերը (բանկից քաղվածքներ, չդատվածության տեղեկանք, լրացրած համար 80 հարցաթերթիկ) սկան եմ անում, կցում գործին և սպային նամակ եմ գրում, որ պատրաստ է, բուժ․ ստուգումն էլ ճանապարհին է։ Հաջորդ օրը սպան աշխատանքային փորձի ու չդատվածության տեղեկանքի պահանջները նշում է որպես բավարարված, մնում է բուժ․ ստուգումը։

    Մի շաբաթից բուժ․ ստուգման արդյունքները հասնում են Ավստրալիա, ևս մեկ շաբաթից ստատուսումս տեսնում եմ, որ դրանք ստացել են և զննում են։

    Հուլիս 2012 Բուժ․ ստուգումից ձեն-ծուկ չկա, ինչը ասիճանաբար սկսում է ջղայինացնել, քանի որ ոչ մի առողջական խնդիր չունեմ։ Նամակ եմ գրում, մի շաբաթ մտածում են, հետո պատասխանում, որ կներեք, լիքը backlog ունենք, համբերեք։ Համբիրում եմ։ Հետո մտնում եմ մի ֆորում, իմանում, որ ինձնից բեթար սպասողներ էլ կան, հանգստանում եմ։

    Օգոստոս 2012 Օգոստոսի երկուսին բուժ․ ստուգման ստատուսը վերջապես դառնում է finalised: Հաջորդ օրը սպան վիզաս տալիս է։ Ավստրալիան աստիճանաբար անցնում է էլեկտրոնային վիզաների, և անձնագրում visa label փակցնելու անհրաժեշտություն չկա։

    Քանի որ ես գործընթացի ընթացքում շարունակում էի ապրել իմ սովորական կյանքով, վիզան ստանալու պահին արդեն սեպեմբերի ու ամանորի համար ճանապարհորդությունների ունեի պլանավորած և մասամբ վճարած, այդ պատճառով էմիգրացիան հետաձգեցի մինչև փետրվար։ Փետրվարին տեղափոխվում եմ Մելբուրն

    Եթե հարցեր ունեք, կաշխատեմ պատասխանել։

  3. Գրառմանը 7 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.11.2012), Freeman (20.11.2012), Jarre (29.11.2012), keyboard (20.11.2012), Sagittarius (20.11.2012), Լուսաբեր (29.11.2012), ուզուզ (02.01.2013)

  4. #33
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771

    Շատ լավ ինֆորմացիա էր, մերսի:

    Հարցերը չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ Ավստրալիայի նման պետությունները, մեր երկրների նման փթիր երկրների վրա կարգին փողեր են առնում: 3000 դլոր վիզան, 3000 անգամ էն բանից անեմ ձեր երկրում հա, դե արի ու մի ասա:
    Էս, որ հաշվում եմ,էսքան բանն անեմ` իմ,կնոջս, երեխեքիս համար, էդքան փողը դնեմ բանկ, ուրիշ բան չանեմ, մենակ տոկոսները լրվ հերիքա, որ ապրեմ, կամ էլ էդքան փողով, ստեղ էլ վատ գործ չեմ կարա ձեռնակրեմ:
    Մի խոսքվ, ես նման քայելերի չէի գնա:

  5. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    **David** (18.06.2015), StrangeLittleGirl (20.11.2012), Սերխիո (27.11.2012)

  6. #34
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցերը չգիտեմ, բայց ես կարծում եմ, որ Ավստրալիայի նման պետությունները, մեր երկրների նման փթիր երկրների վրա կարգին փողեր են առնում: 3000 դլոր վիզան, 3000 անգամ էն բանից անեմ ձեր երկրում հա, դե արի ու մի ասա:
    Էս, որ հաշվում եմ,էսքան բանն անեմ` իմ,կնոջս, երեխեքիս համար, էդքան փողը դնեմ բանկ, ուրիշ բան չանեմ, մենակ տոկոսները լրվ հերիքա, որ ապրեմ, կամ էլ էդքան փողով, ստեղ էլ վատ գործ չեմ կարա ձեռնակրեմ:
    Մի խոսքվ, ես նման քայելերի չէի գնա:
    Դե հա, գործընթացը երկար է։ Բայց հաշվի առ, որ վերջում միանգամից ստանում ես մշտական ռեզիդենտի ստատուս։ Անձամբ ես որևէ նվաստացուցիչ բան չեմ տեսնում։ Երկիրը ուզում է, որ ներգաղթեն երիտասարդ, առողջ, լեզվին տիրապետող, օրինապահ, որակյալ մասնագետներ։ Ու լավ է անում։
    Իսկ եթե ընտանիք ունես, բոլորի համար առանձին դա չես անում։ Դու դիմում ես, քո մետ միասին բոլորը այդ վիզան ստանում ես։
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 20.11.2012, 03:36:

  7. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Sagittarius (20.11.2012)

  8. #35
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս արտագա՞ղթ ես խթանում

    Մյուս աշնանը խոստանում եմ այ սենց քայլ առ քայլ Հայաստան ներգաղթելու ընթացքը գրել: Մարդ ես, կարող ա պետք գա:

  9. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    CactuSoul (28.11.2012), Katka (18.02.2013), keyboard (20.11.2012), Ուլուանա (20.11.2012)

  10. #36
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, գործընթացը երկար է։ Բայց հաշվի առ, որ վերջում միանգամից ստանում ես մշտական ռեզիդենտի ստատուս։ Անձամբ ես որևէ նվաստացուցիչ բան չեմ տեսնում։ Երկիրը ուզում է, որ ներգաղթեն երիտասարդ, առողջ, լեզվին տիրապետող, օրինապահ մասնագետներ։ Ու լավ է անում։
    Իսկ եթե ընտանիք ունես, բոլորի համար առանձին դա չես անում։ Դու դիմում ես, քո մետ միասին բոլորը այդ վիզան ստանում ես։
    Նվաստացուցիչ ես էլ չեմ տեսնում եղբայր, իրանց երկրն ա, կարողա վերջում էլ վիզայի վրա գրեն շնորհավոր ամանոր և Սւորբ Ծննունդ, բայց դե բացի երկարը, ես հաստատ էդ քաշքշուկի մեջ չեմ մտնի, դրան գումարաց էդքան փող չեմ ծախսի: Անձնական:
    Դեռ էսքանի հետ մեկտեղ, պիտի գնաս ընդեղ էլ գործ ման գաս:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    StrangeLittleGirl (20.11.2012)

  12. #37
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Մյուս աշնանը խոստանում եմ այ սենց քայլ առ քայլ Հայաստան ներգաղթելու ընթացքը գրել: Մարդ ես, կարող ա պետք գա:
    Գերմանական ֆորումու՞մ

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (20.11.2012)

  14. #38
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Նվաստացուցիչ ես էլ չեմ տեսնում եղբայր, իրանց երկրն ա, կարողա վերջում էլ վիզայի վրա գրեն շնորհավոր ամանոր և Սւորբ Ծննունդ, բայց դե բացի երկարը, ես հաստատ էդ քաշքշուկի մեջ չեմ մտնի, դրան գումարաց էդքան փող չեմ ծախսի: Անձնական:
    Դեռ էսքանի հետ մեկտեղ, պիտի գնաս ընդեղ էլ գործ ման գաս:
    Դե քո գործն է, իհարկե։
    Բայց արտասահման գնալը միշտ էլ քաշքշուկ է։ Ընկերս մի տարով Կանադա գնաց, էլի ինչ փաստաթղթեր ասես որ չէր ներկայացրել, այդ թվում նախկին աշխատատեղից տեղեկանք ու բուժ․ ստուգում։ Ընդամենը որ գնար մի տարի աշխատեր ու վերադառնար։
    Բարեկամս ԱՄՆ E2 վիզա ստանալու համար լիքը փաստաթղթեր էր հավաքել, որ թողնեն գնա այնտեղ բիզնեսով զբաղվի։ Երկու տարով։ Այդ ընթացքում էլ եթե ուզենար ԱՄՆ-ից դուրս գալ, պիտի նորից դեսպանատուն դիմեր վիզան renew անելու համար։
    Նույնիսկ տուրիստական վիզա ստանալն է հաճախ քաշքշուկ։ Վերջերս բրիտանական տուրիստական վիզա ստացա, հարցաթերթիկում հարցնում էին ընդհուպ մինչև թե ամսեկան եկամտիս քանի տոկոսն եմ տալիս ինձնից կախված ընտանիքի անդամներին։
    Ռուսաստան առանց վիզա ես գնում, էնտեղ էլ մի քաղաքում բարեկամիդ մոտ մի քանի օրվանից ավել մնալու համար պիտի գնաս փոստային բաժանմունք, գրանցվես։ Ու էդ թուղթը հետդ քարշ տաս, որ մլիցեքի աչքը կոխես։
    Էս է։ Ուրիշ ելք չկա։ Կամ էլ պիտի Հայաստանի մեջ փակվես ու ոչ մի տեղ չգնաս։ Ինձ համար դա կամայական քաշքշուկից բեթար է
    Իսկ հիմա որոշակ քաշքշուկից հետո հնարավորություն ստացա որոշ ժամանակ (կամ անժամկետ) ուրիշ երկրում ապրելու, ինչը հետաքրքիր փորձ է։ Չորս տարուց էլ անձնագիր կստանամ, ինչի շնորհիվ Եվրոպա-Ամերիկա-Ճապոնիա որպես տուրիստ գնալուց էլ քաշքշուկի մեջ չեմ ընկնի։ Իմ կարծիքով արժեր
    Վերջին խմբագրող՝ One_Way_Ticket: 20.11.2012, 04:04:

  15. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Bruno (20.11.2012), Աթեիստ (04.01.2015)

  16. #39
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Վայ, չէ, մի երկիր կա, ուր առանց քաշքշուկի ենք գնում։ Ես էլ ասում էի՝ խի ես Վրաստանը տենց սիրում

  17. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (20.11.2012), VisTolog (19.02.2013), Աթեիստ (18.02.2013)

  18. #40
    . keyboard-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Գրառումներ
    4,771
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Վայ, չէ, մի երկիր կա, ուր առանց քաշքշուկի ենք գնում։ Ես էլ ասում էի՝ խի ես Վրաստանը տենց սիրում
    Ի ուրախություն ինձ, հաջողացրել եմ հայերի ասած Եվրոպաներ, Ռուսաստաններ, էդ ռուսաստանների մեջ Կիև միևն էլ ա ներառած էլի, ահագին ֆռֆռացել, տեսել, ուսումնասիրել եմ, բայց ախպեր, ես իմ տբիլիսոն, ես դրա ցավը տանեմ, բա Բաթումս Բաթումս, նեդեմ մնացաց երկրները:

    Եկող շաբաթ գնում եմ, ուխխխխխխխխ

    Գալիս եմ բույրդ առնեմ իմ սիրելի քաղաք................

    Հ.Գ. Ապ, դու կարա՞ս գնաս ավստրալիա խինկալի ուտես գաս, կարաս գնաս ծով, լողանաս հետ գաս ավստրալիա. ես կարամ ապ, քեզ էլ հրավիրում եմ, գնանք խինգալվենք
    Վերջին խմբագրող՝ keyboard: 20.11.2012, 04:27:

  19. #41
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում keyboard-ի խոսքերից Նայել գրառումը
    Եկող շաբաթ գնում եմ, ուխխխխխխխխ

    Գալիս եմ բույրդ առնեմ իմ սիրելի քաղաք................

    Հ.Գ. Ապ, դու կարա՞ս գնաս ավստրալիա խինկալի ուտես գաս, կարաս գնաս ծով, լողանաս հետ գաս ավստրալիա. ես կարամ ապ, քեզ էլ հրավիրում եմ, գնանք խինգալվենք
    Խինկալին չգիտեմ, բայց Ավստրալիայում ինչն է շատ՝ ծովը: Եթե իմ ուզած ռայոնում կարողանամ բնակարան վարձել, ոտքով 15 րոպեում ծովափ կհասնեմ։ Հարևան երկիր գնալու կարիք չի լինի։ Այսինքն, դրանք սկի հարևաններ չունեն
    Մերսի հրավերքի համար, բայց ես Վրաստանի նկատմամբ քո էնտուզիազմը չեմ կիսում Չնայած հետաքրքիր երկիր է, Թբիլիսին էլ գեղեցիկ քաղաք է։

  20. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (21.11.2012)

  21. #42
    Պատվավոր անդամ
    StrangeLittleGirl-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.03.2006
    Հասցե
    Լապլանդիա
    Գրառումներ
    24,576
    Բլոգի գրառումներ
    18
    Mentioned
    41 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Գերմանական ֆորումու՞մ
    չէ, ակումբում

    Ինչ վերաբերում ա քաշքշուկներին, հա, համաձայն եմ, որ ուր էլ գնաս, քաշքշուկ ա, բայց մեկ ա զզվելի ա: Ու հաստատ ես ինձ էդքանի տակ չէի դնի, որ անժամկետ գնայի ուրիշ երկրում ապրելու:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    keyboard (21.11.2012)

  23. #43
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,573
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում StrangeLittleGirl-ի խոսքերից Նայել գրառումը
    Ինչ վերաբերում ա քաշքշուկներին, հա, համաձայն եմ, որ ուր էլ գնաս, քաշքշուկ ա, բայց մեկ ա զզվելի ա: Ու հաստատ ես ինձ էդքանի տակ չէի դնի, որ անժամկետ գնայի ուրիշ երկրում ապրելու:
    Դե հույս ունեմ իմ գրառումը օգտակար կլինի նաև այն մարդկանց համար, ովքեր լսել էին Ավստրալիայի իմմիգրացիոն ծրագրի մասին, բայց կարծում էին, որ արագ ու էժան գործընթաց է: Տես, ոչ թե խթանում եմ արտագաղթը, այլ հակառակը
    Իսկ եթե լուրջ, ապա ես մտադրություն չունեմ որևէ բան ապացուցելու կամ խթանելու: Գրառումս զուտ ինֆորմատիվ բնույթ է կրում: Հետաքրքրված մարդը արդեն ինքը կորոշի` игра стоит свеч или нет:

  24. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (21.11.2012), Աթեիստ (05.01.2015)

  25. #44
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    25.04.2006
    Գրառումներ
    5,527
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում One_Way_Ticket-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե հա, գործընթացը երկար է։ Բայց հաշվի առ, որ վերջում միանգամից ստանում ես մշտական ռեզիդենտի ստատուս։ Անձամբ ես որևէ նվաստացուցիչ բան չեմ տեսնում։ Երկիրը ուզում է, որ ներգաղթեն երիտասարդ, առողջ, լեզվին տիրապետող, օրինապահ, որակյալ մասնագետներ։ Ու լավ է անում։
    Իսկ եթե ընտանիք ունես, բոլորի համար առանձին դա չես անում։ Դու դիմում ես, քո մետ միասին բոլորը այդ վիզան ստանում ես։
    բարի ու անփորձանք տեղաղոխություն: ես էլ փետրվարին միգրանտվեցի լավ ամիս ա, արխային էղի
    Մեր ակումբի Բարեկամն էլ ա Ավստրալիայում

  26. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (27.11.2012), One_Way_Ticket (27.11.2012)

  27. #45
    Bleeding Sunshine CactuSoul-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    08.12.2006
    Հասցե
    Within The Realm Of A Dying Sun
    Տարիք
    38
    Գրառումներ
    3,462
    Mentioned
    11 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Էս թեմայի մենակ վերնագիրը հերիք էր, որ երբեք չմտնեի. անիմաստ, ապուշ հարցադրում է, իմ բնորոշմամբ:
    Բայց տեսա՝ վերջին գրառումը dvgray-ինն է, ասեցի՝ տեսնես ինչ գրած կլինի ու մտա…
    Քանի որ թեման ինձ չի հետաքրքրում, ուղղակի ուզում էի մտնել-նայել, դուրս գալ, բնական է, որ գրառումները առանձնապես չեմ ուսումնասիրել, հատկապես One_Way_Ticket-ի երկարաշունչ գրառումը չեմ կարդացել, այլ ընդամենը հասկացել եմ, որ մեկ տարուց ավել ջանք թափելուց հետո վերջապես հաջողվել է ձեռք բերել Ավստրալիայում բնակվելու իրավունք:
    Ու էս գրառումն էլ չէի անի, եթե մտքովս չանցներ, որ… Ժողովուրդ ջան, եթե գնում եք, ուրեմն Հայաստանում ապրելը ձեզ դուր չի գալիս, չէ՞: Բայց ինձ թվում ա՝ եթե ամեն մեկդ էնքան ջանք, ժամանակ ու եռանդ ներդնեք Հայաստանում մի բան դեպի լավը փոխելու հարցում, ինչքան որ դնում եք էդ «փախնել-փրգվելու» իրավունքը ձեռք բերելու համար, Հայաստանը շուտով կդառնա էն դրախտը, ուր արդեն ուրիշ երկրներից կփորձեն ներգաղթել:

    Հ.Գ.
    Ուղղակի պահի տակ մտքիս եկածն ասեցի ու գնում եմ, ներող եղեք, եթե էլ չերևամ այս թեմայում
    ամաչելու աստիճան սիրուն ու անասելի տխուր բան ա կյանքը…

  28. Գրառմանը 6 հոգի շնորհակալություն են հայտնել.

    keyboard (27.11.2012), Lem (27.11.2012), Smokie (28.11.2012), StrangeLittleGirl (27.11.2012), Ուլուանա (27.11.2012), Սերխիո (28.11.2012)

Էջ 3 16-ից ԱռաջինԱռաջին 123456713 ... ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Որտե՞ղ գնալ սուսերամարտի
    Հեղինակ՝ AniwaR, բաժին` Հայկական սպորտ
    Գրառումներ: 5
    Վերջինը: 06.03.2013, 06:44
  2. Գնալ Ճապոնիա
    Հեղինակ՝ Aki, բաժին` Երկիր մոլորակ
    Գրառումներ: 2
    Վերջինը: 09.04.2012, 21:57
  3. Ինչո՞ւ եք ուզում գնալ Հայաստանից
    Հեղինակ՝ Մարիաննա, բաժին` Հայաստան
    Գրառումներ: 393
    Վերջինը: 21.12.2011, 01:23
  4. Ուր գնալ այսօր
    Հեղինակ՝ xalyavshik, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 08.03.2009, 17:41
  5. Ու՞ր են ուզում գնալ ակումբցիները…
    Հեղինակ՝ Kita, բաժին` Ակումբի անցուդարձ
    Գրառումներ: 1
    Վերջինը: 17.06.2007, 16:53

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •