Էս թեմայի մենակ վերնագիրը հերիք էր, որ երբեք չմտնեի. անիմաստ, ապուշ հարցադրում է, իմ բնորոշմամբ:
Բայց տեսա՝ վերջին գրառումը dvgray-ինն է, ասեցի՝ տեսնես ինչ գրած կլինի ու մտա…
Քանի որ թեման ինձ չի հետաքրքրում, ուղղակի ուզում էի մտնել-նայել, դուրս գալ, բնական է, որ գրառումները առանձնապես չեմ ուսումնասիրել, հատկապես One_Way_Ticket-ի երկարաշունչ գրառումը չեմ կարդացել, այլ ընդամենը հասկացել եմ, որ մեկ տարուց ավել ջանք թափելուց հետո վերջապես հաջողվել է ձեռք բերել Ավստրալիայում բնակվելու իրավունք:
Ու էս գրառումն էլ չէի անի, եթե մտքովս չանցներ, որ… Ժողովուրդ ջան, եթե գնում եք, ուրեմն Հայաստանում ապրելը ձեզ դուր չի գալիս, չէ՞: Բայց ինձ թվում ա՝ եթե ամեն մեկդ էնքան ջանք, ժամանակ ու եռանդ ներդնեք Հայաստանում մի բան դեպի լավը փոխելու հարցում, ինչքան որ դնում եք էդ «փախնել-փրգվելու» իրավունքը ձեռք բերելու համար, Հայաստանը շուտով կդառնա էն դրախտը, ուր արդեն ուրիշ երկրներից կփորձեն ներգաղթել:
Հ.Գ.
Ուղղակի պահի տակ մտքիս եկածն ասեցի ու գնում եմ, ներող եղեք, եթե էլ չերևամ այս թեմայում![]()
Էջանիշներ