Իտալիա![]()
Իտալիա![]()
Յուրաքանչյուր թունելի վերջում միշտ կա լույս:Շարունակիր շարժվել:
Նիկեա (05.05.2013)
Հա, երկու ամիս է այստեղ եմ։ Ադապտացիայի առանձնապես խնդիր չկա։
Ընդհանուր առմամբ ամեն ինչ լավ է։ Եթե սկսեմ թվել, թե ինչն է դուրս գալիս, երկար եմ գրելու, ու որոշ մարդիկ կարող է էլի ասեն, որ ռեկլամ եմ անում, դրա համար արի մենակ գրեմ թե ինչը դուրս չի գալիս։ Ուրեմն․
- Գները։ Խայտառակ թանկ է ամեն ինչը։ Տան վարձը, մթերքները, շորեղենը, տրանսպորտը, ինտերնետը։ Իսկ այն, ինչ պահանջում է մարդու աշխատանք, Հայաստանի գների համեմատ սար ու ձոր է։ Ասենք, ջինս կարճացնելը 22 դոլլար (դա դեռ էժան տեղ գտա, մի ուրիշ տեղ 30 ուզեցին)։ Դրանից հետո էլ իմ բոյից մեծ ջինս չեմ առնում։ Մազ կտրելը՝ սարքով 21 դոլլար (մկրատով կտրելու դեպքում 45): Ու կտրեցին էապես ավելի վատ, քան Երևանում կտրում էր իմ վարսավիրը։ Իհարկե, աշխատավառձերն էլ են բարձր, բայց հարաբերությունը բնավ բարձր չէ։ Ասենք, Միացյալ Նահանգները այդ հարցում ծալած ունի Ավստրալիային։
- Մարդիկ փողոցում շատ են ծխում։ Երևանի պես շատ չէ, բայց ասենք Լոնդոն-Փարիզի համեմատ շատ։ Ծխելն արգելվում է միայն գոնե 75%-ով փակ հասարակական վայրերում, ինչը նշանակում է, որ նույնիսկ տրամվայի կանգառներում ու բաց սրճարաններում մարդիկ ազատ ծխում են։ Լսել եմ՝ Սիդնեյում շատ ավելի քիչ են ծխողները։ Խնդրում եմ, չսկսել քննարկել ծխելու լավ ու վատ կողմերը, ես ծխողների դեմ ոչինչ չունեմ, ինձ ընդամենը տհաճ է ծխախոտի ծուխը շնչելը։ Ոչ մի պատճառ-հետևանքային կապ ինձ չի հետաքրքրում։ Չեմ ուզում շնչել և վերջ։
- Տների ջերմաիզոլյացիան շատ թույլ է ըստ մեր ստանդարտների։ Ապրիլի կեսերից ես արդեն ժամանակ առ ժամանակ ջեռուցում եմ, չնայած որ ջերմաստիճանը գիշերները ընդամենը մինչև +10 է իջնում։ Պատուհանները զբաղեցնում են գրեթե ամբողջ պատը․ ծայրից ծայր, հատակից առաստաղ, ընդ որում ապակին եզակի է, ոչ թե կրկնակի։ Դա, իհարկե, շատ էսթետիկ է, բայց միևնույն ժամանակ շատ արագ դրսի ջերմաստիճանը ներս է թողնում։ Մեկ մեկ կարոտում եմ մեր տաք սովետական տներին։
Մնացած ամեն ինչը լավ է։ Եթե ինչ-որ ավելի կոնկրետ հարցեր կան, կաշխատեմ պատասխանել։
Փարի՜զ![]()
Վարդերի թագուհի
Ապրելու համար Հռոմը միգուցե, բայց ոչ Վերոնան է ապրելու տեղ, ոչ էլ հատկապես Վենետիկը, եթե դեմ չես թանկուկրակ կյանքին ու ամեն օր փողոցներով վազող տուրիստների նախիրների ոտքերի տակ ընկնելուն: Էս երկուսից ավելի վատ երևի թե Ֆլորենցիան է ու Սան Ջիմինյանոն: Իտալիայում լիքը սիրուն ու հանգիստ ոչ տուրիստական քաղաքներ կան, որտեղ ես էլ դեմ չէի լինի ապրել![]()
I may be paranoid but no android!
Diana99 (07.05.2013), keyboard (06.05.2013), Sagittarius (06.05.2013), StrangeLittleGirl (06.05.2013)
One_Way_Ticket ջան:Կարծում եմ որ Ավստրալաին ու Կանադան իրարից շատ չեն տարբերվում:
ուղղակի գներին սովոր չես: հետո էլ սեզոնային իրական զեղչերի դեպքում գնումները պետք է շատ հարմար լինել: ուտելիքը, հագնելիքը /հաշվի առնելով ապրանքի որակը/ Հայաստանի համեմատ անհամեմատ էժան է:շատ բաներ- մի քանի անգամ:
օրինակ Կանադայում ես գնում եմ ավստրալիական գառան միս, կիլոն 6դոլար ժ 2500դրամ: խոզի միսը գնում եմ հիմնականում 4 դոլար - 1600դրամ: միրգը /ֆլորիդայի ու տեղական- օնտարիոի/ ջրի գին ա Հայաստանի շուկայի համեմատ ու շաաատ համով:...
շոր-կոշիկի-կամպյուտեր-էլեկտրոնիկա մասին էլ չխոսամ:
ինտերնետիս 150գ 64 տալիս եմ 40դոլար /դիսքաունտ արված/ անսամնանափակ սոտովիս 30 դոլար:
բայց սրանց "տեղերը" իմացա ժամանակի ընթացքում: սկզբից ամեն ինչ դորդ ու բեշով էր , քիչ քիչ սովորում ես թե որտեղից ոնց առնես:
բայց սրանք հեչ: դու մի քիչ էլ լավ բաներից պատմի: ծով, ծովափ, զագառ, աղջիկներ...![]()
Bruno (07.05.2013)
dvgray, քանի եկել ես էս թեմա, մի երկու հարց տամ էլի Կանադա միգրանտվելու վերաբերյալ:
Ռեա՞լ ա գտնվելով Հայաստանում ստանալ կանադական job offer (տեխնիկական բուհ ավարտած, բայց մասնագիտությունով չաշխատած մարդուն) ու որոշ ժամանակ հետո (1-2 տարվա մեջ) ստանալ Permanent Resident ստատուս:
Վերջին խմբագրող՝ Bruno: 07.05.2013, 09:49:
Համաձայն եմ, որ տեղերը կամաց կամաց սովորում ես: Ասենք, սկզբում էշ-էշ Myer-ից էի շորեղեն առնում, հետո ջոկեցի, որ դա շատ թանկանոց տեղ է: Լրիվ նույն սպիտակ մայկան, որ այդտեղ 15 դոլլար է դրած, հետո սուպերմարկետում տեսա 10-ով, իսկ ավելի ուշ, Queen Victoria market-ում` 6-ով: Հետո KMart-ը հայտնաբերեցի, որտեղ էլի լիքը լավ շորեր կան շատ էժան գներով: Բայց ընդհանուր առմամբ, միևնույնն է, Ավստրալիան թանկ երկիր է: Ինտերնետում մի քիչ կարդացի այդ մասին: Ավստրալացիները դա սիրում են բացատրել նրանով, որ չունեն ԱՄՆ-ի չափ էժան աշխատուժ` ոչ լեգալ իմմիգրանտների տեսքով: Երևի ճշմարտության մասնիկ դրա մեջ կա:
Լավ, մի քանի լավ բան թվեմ:
+ Քաղաքում տեղաշարժվում եմ հեծանվով: Մելբուրնը շատ հարմար քաղաք է դրա համար: Ընդհանուր առմամբ հարթ է, փողոցներից շատերը ունեն հեծանվորդների համար առանձին սեկցիաներ: Քաղաքում գործում է ավտոմատ վարձակալության համակարգ: Ես տարեկան աբոնեմենտ եմ վերցրել, 54 դոլլար: Հիմա կամայական կետից վերցնում եմ հեծանիվ, վերադարձնել կարող եմ այլ կետում: Առաջին 45 րոպեն անվճար է: Սեփական հեծանիվի նկատմամբ ունի այն առավելությունը, որ կարող եմ մի տեղ գնալ հեծանվով, իսկ վերադառնալ տրամվայով, կամ հակառակը:
+ Ծովը (որը էնքան էլ ծով չէ, ծոց է, բայց ծով ավելի լավ է հնչում): Ծովից 5 րոպե քայլելու հեռավորության վրա եմ ապրում: Լողալու սեզոնը վաղուց ավարտվել է, բայց դա չէ էականը: Ծովափի երկայնքով bicycle lane է գնում пальма-ների ուղեկցությամբ: Հեծանվային զբոսանքը այդտեղով լիքը դրական լիցքեր է հաղորդում: Կամ, ասենք, կանգնել ու դիտել, թե ոնց է թռչունը փորձում կտցահարել պարբերաբար դեպի ծովը խորացող և ալիքի կողմից հետ բերվող խնձորի մնացորդը: Հաճույք մը:
+ Խանութների աշխատանքային ռեժիմը: Իմ տան մոտի խոշոր սուպերմարկետը, որտեղ կա ամեն տեսակի մթերքներ ու տնտեսական ապրանքներ, աշխատում է շաբաթը 7 օր առավոտվա ժամը 6-ից միչև կեսգիշեր: Հայաստանցիները սովոր են դրան, բայց շատ զարգացած երկներում այդպես չէ. խանութները փակվում են երեկոյան 7-ի կողմերը, շաբաթ օրը կես օր են աշխատում, իսկ կիրակի ընդհանրապես չեն աշխատում, ինչը լուրջ անհարմարություններ է ստեղծում բնակիչների համար:
+ Մելբուրնը մեծ ու իրադարձություններով լի քաղաք է, չես ձանձրանա: Բավական է մտնել, ասենք, onlymelbourne.com.au, նայել թե what's on today-ում ինչքան բան կա: Եթե պլաններ չունես այդ օրվա համար, հաստատ մի բան կգտնես: Երևանում ինձ համար դա հաճախ պրոբլեմ էր. արթնանում էի շաբաթ կամ կիրակի օրը ու ոչ մի հետաքրքիր բան հորինել չէի կարողանում:
+ Ռեստորանները: Ամեն տեսակի. իտալական, ֆրանսիական, անգլիական, չինական, թայլանդական, նեպալական, հնդկական, աֆղանական, սլավոնական, գերմանական, հունական, մեքսիկական և այլն: Ու բոլորը լավ որակի, քանի որ մրցակցությունը շատ մեծ է: Քաղաքն էլ բազմազգ է, ինչը նշանակում է, որ ուտելիքը հնարավորինս մոտ է այդ երկրի ուտելիքին, հնարավոր է խոհարարը հենց այնտեղից է: Հայկական դեռ չեմ գտել, չնայած լսել եմ որ կա:
+ Չկա թեյավճարի մշակույթ, որը ես երբեք չեմ սիրել: Ոչ ռեստորաններում, ոչ որևէ այլ տեղ ոչ ոք քո թեյավճարի հույսով չի ապրում: Եթե իրոք սպասարկումը հավանել ես, կարող ես թողնել: Կարող ես և չթողնել:
+ Ազգային հողի վրա կոնֆլիկտներ առանձնապես չկան, վերջին հաշվով բոլորն էլ իմմիգրանտ են: Հաճախ որ ասում եմ ես Հայաստանից եմ եկել, որպես պատասխան լսում եմ եմ "ես էլ այս-ինչ տեղից եմ եկել": Իսկ եթե ինքը Ասվստրալիայում է ծնվել, մեծ հավանականությամբ ծնողներից մեկը արտասահմանում է ծնվել: Իհարկե, բացարձակապես նման հարցեր չլինել չեն կարող: Որոշակի խտրականություն նկատել եմ չինացիների և այլ արևելյան ասիացիների նկատմամբ, որովհետև նրանք շատ են: Չափազանց շատ: Ասենք, հեռուստատեսությունս տեղադրող տղան (անգլոսաքսոն) որ իմացավ ծրագրավորող եմ, ասաց "դու այստեղ չես դիմանա, ասիացիները քեզ դուրս կմղեն: Նրանք բոլորիս դուրս են մղելու Ավստրալիայից":
Ոնց որ հիմնականը գրեցի: Ուրիշ լիքը լավ բաներ կան, մեծամասամբ բնորոշ բոլոր զարգացած երկրներին, դրանց անդրադառնալու կարիք, կարծում եմ, չկա:
Bruno (07.05.2013), Peace (07.05.2013), Valentina (07.05.2013), Անվերնագիր (07.05.2013), Լուսաբեր (07.05.2013)
Թեյավճարի մշակույթ ասեցիր հիշեցի: Ինձ համար այս հարցի շուրջ Ճապոնացիների մոտեցումն է շատ հետաքրքիր: Իրենց մոտ բացարձակապես ընդունված չի այդ հասկացությունը: Բացատրում են, եթե ծառայության համար սահմանված է գին, ուրեմն դրա արժեքը այդքան է: Եթե հաճախորդը փորձում էլ է թեյավճար թողնել, դա ողորմության նման մի բան է համարվում, որը, կարծես, աշխատողին հասկացնում է, որ նա հավուր պատշաճի չի վարձատրվում իր կատարած աշխատանքի դիմաց: Ու իրոք, եթե փորձում ես քիչ ավելի խորը նայել երևույթին, այդպես է:Չկա թեյավճարի մշակույթ, որը ես երբեք չեմ սիրել:
Հայաստանի գների հետ մի համեմատի, էլի: Դա էլ մի ուրիշ ծայրահեղություն է: Ես դեռ չեմ տեսել այնպիսի մի երկիր, որ մարդու ձեռքի աշխատանքը այդաստիճան չխոտկա վարձատրություն ստանա:Իսկ այն, ինչ պահանջում է մարդու աշխատանք, Հայաստանի գների համեմատ սար ու ձոր է։
Ծով, ծոց բառախաղի հիմքում դրած հումորային երանգն էլ, լավն էր:![]()
Ամեն ինչի շատը լավ չէ:
աշխատանքի առաջարկով գալ հիմա շատ բարդացված է: ֆիրման, ով հրավիրում է, պետք է բավականին հիմնավոր բացատրի, թե ինչու՞ այդ մասնագիտությամբ մարդ չի կարողանում գտնել, կամ վերապատրաստել... էս վերջերս շատ մեծ շուխուռներ եղավ էս հողի վրա: սակայն ինչպես միշտ, ծակեր թողած կլինեն իրանց /ռուլիտ անողների/ համար: գալուց հետո պերմանենտ ստանալը մի ուրիշ պատմություն է: չգիտեմ ոչինչ ռեալ որ պատմեմ, խորհուրդ տամ: ի
իմ հասկանալով ամենահեշտը որպես ուսանող գալն ա /ասենք մագիստրատուրա/ և մինչ ավարտելը աշխատանքայի տեղ ճարելը... դրանից հետո ավելի հեշտ ա լինում: կարծեմ հիմա ավարտելուց հետո 1 /կամ 3՞ ճիշտ չգիտեմ/ տարի թույլ են տալի աշխատել Կանադայում: բայց սա շատ ծախսատար ա, եթե լավ շուստրի չես ու կրթաթոշակներով չսովորես: ու ըստ ինձ սա արդարացված չէ զուտ ֆինանսական տեսանկյունից:
ավելի լավ է էս ամենը ինչը նորմալ իմացողից հետաքրքրվի![]()
Bruno (07.05.2013)
One_Way_Ticket, իսկ տների վարձը ինչքան է՞: ասենք քաղաքի դաունթաունում, նորմալ չափեր ունեցող 1 սենյակը :
չինացիք քանի տոկոս են կազմում: հնդիկներ, պակիստանցիներ /Հնդկաստանի հնդիկներ ինկատի ունեմ/ շատ կա՞ն:
սպիտակների տեղացիական կորիզը ովքեր ե՞ն -անգլիացիք՞, իռլանդաիցք՞..
ֆրանսիական արմատներով քիչ են՞ թե շատ
Հայկական համայքը ինչպիսին է: ծանոթացե՞լ ես
Դաունթաունում (ստեղ CBD է կոչվում, central business district) չեմ նայել։ Ու չէի էլ ուզի այնտեղ ապրել։ Ընդհանրապես, ես մինչև գնալս վիրտուալ ուսումնասիրեցի քաղաքը և ընտրեցի մեկ-երկու թաղամաս, որ իմ ուզած պայմաններին բավարարեին․ համ ծովին մոտ, համ cbd-ին մոտ, համ էլ լավ review-ներով։ Ու տեղում մենակ էդտեղ եմ փնտրել բնակարան, այնպես որ ընդհանուր պատկերից առանձնապես լավատեղյակ չեմ։
Ինչպես նշեցի, ամենաշատը արևելյան ասիացիներն են (չինացի, ճապոնացի, թայլանդացի, և այլն)։ CBD-ում երևի ավելի շատ ասիացի կա, քան եվրոպացի։ Ուրիշ թաղամասերում կարող է այլ իրավիճակ լինել։ Իմ թաղամասում հիմնականում սպիտակներն են։ Հնդիկներն ու սևամորթները քիչ են, համենայն դեպս իմ թաղամասում ու CBD-ում։ Քիչ են նաև մուսուլմանները, փակ գլխով կին շատ հազվադեպ կտեսնես։ Բայց չեմ բացառում, որ կլինեն թաղամասեր, որտեղ նրանք մեծամասնություն են կազմում։
Սպիտակների կորիզը անգլիացիներն ու իռլանդացիներն են, բայց շատ են նաև իտալացիներն ու հույները։
Ֆրանսիական արմատներով մարդու չեմ հանդիպել, իմ կարծիքով նրանք շատ քիչ են այստեղ։
Հայկական համայնքից տեղյակ չեմ։ Այսքան ժամանակ դեռևս հայերեն խոսք որևէ տեղ ականջիս չի հասել։ Ռուսների հետ եմ մի քանի անգամ հանդիպումների գնացել, Մելբուրնում ամեն ուրբաթ երեկո ռուսախոս ջահելությունը նույն վայրում հավաքվում է, շատ լավ բան են մտածել, շատ լավ միջավայր է նոր ծանոթությունների համար։
Bruno (07.05.2013)
Եկել եմ թեման արթնացնեմ։
Նախ կուզեմ էսօր լսել STG-ի ու keyboard-ի կարծիքների իրանց հին գրառումների մասին ։)
Հետո ասեմ, որ ես էլ արդեն զզվել եմ, ու արդեն մտածում եմ, որ ես էս երկրում տուն չեմ առնի։
Մտածում եմ գնալու մասին։ Մտքովս երկու տարբերակ ա անցնում՝ Կանադա ու Ավստրալիա։
Ուզում եմ իմանալ դրանց տարբերությունները
ա) որպես հայաստանից գնացածի համար հեշտ ադապտացվելու երկիր
բ) միգրացիայի հեշտության հարցում
Ես արդեն մի 15 տարի ա IT-ում եմ, որից մի 10-ը կարամ թղթով հաստատեմ, ԲԱՅՑ .., կրթությունս դրա հետ կապ չունի։
Ի՞նչ կառաջարկեք, բացի IELTS պարապելուց ինչի՞ կարիք կարա լինի։
IELTS որտե՞ղ կառաջարկեք, որ գործից հետո կարանամ պարապեմ։
artak.amDe gustibus et coloribus non est disputandum.
Անունս տեսա ստեղ, սիրտս վատացավ, մտածեցի՝ էդ ի՞նչ վարդագույն բաներ եմ գրել մնալու հետ կապված էն լավ ժամանակներում, երբ անիմաստ ռոմանտիկ էի: Բայց էս ա, գտա գրառումս
Շարունակում եմ մնալ նույն կարծիքին. գնալ (ոնց ու ուր գնալ)/մնալ (փոխել, թե հարմարվել) ամեն մարդու անձնական որոշելիքն ա, ու ո՛չ մեկը, ո՛չ մյուսը պետք չի գովազդել: Իհարկե, եթե որևէ մեկը կոնկրետ հարցեր ունի, կարող եմ կոնկրետ փորձովս կիսվել, բայց ո՛չ ես եմ որևէ մեկի պատրաստվում համոզել, որ գնալը կամ մնալը ճիշտ ա, ո՛չ ուզում եմ ուրիշների՝ ինձ համոզելը լսել:
Վրաստանի հայերը ինչ կասեն, Վրաստանում արժի ապրել? (Թե առանձնապես շատ բանով չի տարբերվում Հայաստանից? )
Բարև Ձեզ
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ