Արդեն ես էլ եմ պլանշետ ուզում: Սկզբից մտածում էի մի քիչ ավելի մեծ ու HD էկրանով նոր հեռախոս առնեմ, բայց հետո հասկացա, որ իմ Sensation-ը ինձ կատարելապես բավարարում ա, ու նորի կարիքը չկա: Այ 10+ էկրանով պլանշետը՝ ուրիշ բան: Երկար համեմատեցի, կարդացի ու որոշեցի, որ հիմա ամենալավ տարբերակը Asus Transformer Pad Infinity-ն ա: Դրսում $500 արժի, ուզում եմ էս տարվա մեջ հաջողացնեմ, ես ինձ նվեր առնեմ: Մաքուր ICS, Snapdragon S4 (Tegra 3-ին փաթթած ունի), 32Gb, 1920x1200 ընտիրագույն էկրան, 9,5/14 ժամ ինքնուրույնություն, սիրուն, բարակ, հարմար, մետաղյա, լիարժեք ստեղնաշար կպցնելու ու թիթիզ նոթբուկ սարքելու հնարավորությամբ... Եթե iPad չեք ուզում առնել, սրանից լավ տարբերակ հիմա չկա:
http://eee.asus.com/en/eeepad/transf...nity/features/
Սրանից լավ մենակ մի բան կարող ա լինել. Asus-ը արդեն հայտարարել ա, որ Windows 8-ով պլանշետներ էլ ա արտադրելու: Եթե նույն ֆորմ-ֆակտորով, տեսքով, էկրանով ու առնվազն 8-10 ժամ պահող մարտկոցով մի բան կարողանան սարքել, լրիվ դրախտ կլինի: Հաշվի առնելով Asus-ի՝ պլանշետներ արտադրելու ահռելի մեծ ու շատ հաջող փորձը, ընդհանրապես չեմ կասկածում, որ տենց էլ լինելու ա: Մնում ա՝ գինը կծող չլինի:
Էջանիշներ