Նո՞ւյն տեղում ա կառուցվելու նոր ատոմակայանը, թե՞ կողքը:
Տեղացի բնակչության վրա ազդեցություն կա՞:
Նո՞ւյն տեղում ա կառուցվելու նոր ատոմակայանը, թե՞ կողքը:
Տեղացի բնակչության վրա ազդեցություն կա՞:
Մեծամորի ԱԷԿ-ին վտանգ չի՞ սպառնում
Մինչ «Ֆուկուսիմա 1» ԱԷԿ-ում տեղի ունեցած վթարի հետևանքները փորձում են չեզոքացնել, մեր երկրում շատերին մտահոգում է այն հարցը, թե արդյո՞ք Մեծամորի ատոմակայանը զերծ չէ նման ռիսկերից և ինչքանո՞վ է մեր ԱԷԿ-ը պաշտպանված երկրաշարժերի կամ տարբեր վթարների դեպքում
ԵՊՀ ֆիզիկայի ֆակուլտետի միջուկային ֆիզիկայի ամբիոնի դոցենտ, ֆ. գ. թեկնածու Սուրեն Բզնունին մեզ հետ զրույցում նշեց, որ Մեծամորի ԱԷԿ-ը ենթարկվել է իր ժամանակաշրջանի համար առանձնահատուկ սեյսմակայուն շինարարության և հագեցված է տարբեր անվտանգության համակարգերով:
1988 թ. Սպիտակի երկրաշարժի ժամանակ Մեծամորի ատոմակայանը զգացել է մի քանի բալ ուժգնությամբ ցնցում, որը ոչ մի վնաս չի հասցրել շինությանը, և աշխատանքը չի խաթարվել:
Ընդհանրապես, Ֆուկուսիմայի աղետի դեպքում ազդեցություն է թողել ոչ թե երկրաշարժը, այլ երկրաշարժի հետևանքով առաջացած ցունամիի ալիքը, ինչը մեզ մոտ բացառվում է: Ըստ Բզնունու, եթե անգամ մեզ մոտ ցունամի տեղի ունենա, մեր ատոմակայանը «Ֆուկուսիմա 1»-ի նկատմամբ ունի 2 առավելություն:
«Ի տարբերություն «Ֆուկուսիմայի»` մենք ունենք դիզելային պոմպ, որը ջուր է մատակարարում շոգեգեներատոր` հովացնելու միջուկային վառելիքը: Դիզելային պոմպը այդ ջուրը վերցնում է հատուկ նախագծված սեյսմակայուն բաքից: Երկրորդ տարբերությունն այն է, որ Ֆուկուսիմայի ռեակտորը պատկանում է եռացող տիպի ռեակտորներին, որոնք իրենցից ներկայացնում են միակոնտուր ռեակտորներ` առանց շոգեգեներատորի: ՀԱԷԿ-ը պատկանում է ճնշման տակ գտնվող ռեակտորների դասին: Դրանք ունենում են 2 կոնտուր և հորիզոնական շոգեգեներատորներ, ինչը թույլ է տալիս 4-8 ժամ առանց արտաքին ջրի սնուցման իրականացնել ռեակտորի ակտիվ գոտում առկա միջուկային վառելիքի հովացումը»,-ասաց նա:
Ի դեպ, 80-ական թվականների սկզբին արդեն տեղի է ունեցել լրիվ հոսանքազրկում` այն, ինչը տեղի է ունեցել նաև «Ֆուկուսիմայի» դեպքում: Շնորհիվ հորիզոնական շոգեգեներատորների` ատոմակայանը ունեցել է բավարար ժամանակ, որպեսզի դիզելային գեներատորների միջոցով սնուցող պոմպերին հոսանք մատակարարի և հովացնի միջուկային վառելիքը: Այս վթարից հետո իրականացվել է մոդեռնիզացիա: Ընդհանուր ռիսկի մեջ ԱԷԿ-ի լրիվ հոսանքազրկման ռիսկը կազմում է ընդամենը 2%:
Վերաթողարկման որոշումից հետո` 1994 թ. սկսած, մշակվել է ատոմակայանի անվտանգության բարձրացման շարունակական ծրագիր:
Վերահսկողությունը իրականացնում են ԱՄՆ-ԵՄ-ԱԷՄԳ փորձագիտական խմբերը և առաքելությունները, իսկ ՀՀ-ում միջոցառումների վերահսկողությունը իրականացնում է ՀՀ կառավարությանն առընթեր միջուկային անվտանգության կարգավորման պետական կոմիտեն:
http://www.a1plus.am/am/social/2011/03/23/metsamor
Ariadna (23.03.2011), davidus (23.03.2011), My World My Space (23.03.2011), VisTolog (23.03.2011), Աբելյան (24.03.2011)
1. ԽՍՀՄ ժամանակներում պատրաստվում էին կառուցել ՀԱԷԿ-ի այսպես կոչված 2-րդ հերթը, այսինքն ևս 2 բլոկ եղածների կողքին: Նույնիսկ տարածք է հատկացվել գործող ԱԷԿ-ի հրապարակում: Նոր ԱԷԿ-ը կառուցվելու հենց այդտեղ` քարտեզի վրա http://i56.tinypic.com/ob07ee.jpg մոտավորապես գազարագույն մարդուկի շրջակայքում:
2. Տարածքի բնակչության վրա ԱԷԿ-ի ազդեցությունը շատ չնչին է համեմատած նույնիսկ ՋԷԿ-երի հետ: Իհարկե ծանր վթարների դեպքում հնարավոր են պրոբլեմներ, բայց 3+ սերնդի կայաններում դրա հաճախականությունը 10-7 [ռեակտոր/տարի] կարգի է: Համեմատության համար ասեմ, որ Ֆուկուշիմայի սերնդի կայանների մոտ թոյլատրելի սահմանը 10-4 [ռեակտոր/տարի] է:
Մասնագետների արտահոսքը կարող է դառնալ սպառնալիք
http://www.a1plus.am/am/social/2011/03/29/nuclear_plant«Բավական մեծ տարածություն է մեզ բաժանում Ճապոնիայից և եթե անգամ այդ տարրերից հասնեն Հայաստան, ապա դրանք արդեն կորցրած կլինեն իրենց վտանգավորության աստիճանը»,-վստահեցնում է ԵՊՀ միջուկային ֆիզիկայի ամբիոնի պրոֆեսոր Ալիտա Դանագուլյանը:
Ատոմակայանի աշխատանքի ընթացքում առաջանում են մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր, որոնք վթարների դեպքում կարող են արտանետվել մթնոլորտ, խմելու ջրի և այլ սննդատեսակների ու նյութերի մեջ, որի արդյունքում կարող են թափանցել նաև մարդու օրգանիզմ և առողջական վնաս հասցնել:
Ճապոնական ատոմային կայանում տեղի ունեցած վթարների ժամանակ մթնոլորտում ավելացել է հիմնականում յոդի պարունակությունը, որը կազմող տարրերը, ըստ մասնագետների, երկար ժամանակ չեն կարող գոյատևել և 7-15 օրերի ընթացքում քայքայվում և այլևս անվտանգ են դառնում մարդու օրգանիզմի համար:
Լուրջ վտանգ կարող է լինել, երբ մթնոլորտ թափանցում են չափազանց մեծ քանակությամբ ռադիոակտիվ տարրեր, և երբ այդ ճառագայթման վայրում երկար ժամանակ գտնվում են մարդիկ:
Հայկական ատոմակայանում գործում է հանրապետության տարածքում դիտարկումներ և ուսումնասիրություններ իրականացնող մասնագիտական խումբ, որը մշտապես վերահսկում է ճառագայթման մակարդակը:
«Հանուն կայուն մարդկային զարգացման» ՀԿ նախագահ Կարինե Դանիելյանը կարծում է, որ «Ֆուկուսիմա» ատոմակայանում այսպիսի իրավիճակի ստեղծվելը հիմնականում կապված է նրա հետ, որ Ճապոնիան միջուկային էներգիայի բնագավառում ֆունդամենտալ գիտությունների ուղղությամբ մասնագետներ չունի, այլ ուրիշ երկրներում ստացված արդյունքները և տեխնոլոգիաները տեղափոխում է իր տարածք և շահագործում:
Ճապոնացիները շահագործման մասնագետներ են: Վտանգավոր իրավիճակի առաջացումը, մասնավորապես Ճապոնական աղետի առաջին երեք օրերին, մասնագետ- հետազոտողների բացակայությունն էր:
Բնապահպանը ցավով նկատեց, որ Հայաստանից նկատվում է այդ մասնագետների արտահոսք և ատոմակայան ունեցող երկրի համար սա լուրջ փորձություն կարող է լինել, առավել ևս, երբ պատրաստվում ենք նոր ատոմակայան կառուցել:
VisTolog (30.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ