User Tag List

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 31 համարից մինչև 45 համարի արդյունքները՝ ընդհանուր 79 հատից

Թեմա: Մեծամորի ատոմակայան

  1. #31
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր տեսանկյունից ես դիտարկում։
    1. Շինարարության որակով հաստատ վատը չի (համենայն դեպս լուրջ հակափաստարկ տենց էլ չտեսա),
    2. ռազմական առումով պաշտպանված ա, թե չէ, էդ չքննարկենք։
    3. ռեակտորը հին ա, սրա հետ համաձայն եմ,
    4. պրոֆեսիոնալ անձնակազմ ունի, ու սա ես չեմ ասում,
    5. էլ ի՞նչ մնաց տակը...
    1. Շինարարության առումով չեմ վստահում, ես չունեմ ապացույց, որ ինքը վատ ա կառուցված, դու չունես, որ լավ ա կառուցված: Ես չեմ վստահում 70-ականներին ԽՍՀՄ ում կառուցածին:
    2. անիմաստ կետ
    3. Հին ու անօրակ
    4. չգիտեմ
    5. Արմավիրում ջուր չկա, իսկ ատոմակայանը սառեցվում է ջրով: որտեղի՞ց է ջուր ստանում ատոմակայանը: Կա՞ պլան բ, պլան գ...
    6. Ատոմակայանի անվտանգության պատասխանատվությունը Երևանն է կրում, մինչդեռ ֆինանսական ամբողջ հոսքը Մոսկվա է գնում:

  2. #32
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Չգիտեի, չնայած մի տեղ կարդացել էի, որ ատոմակայանից տարվող ռադիոակտիվ «թափոնները» օգտագործում են ուրանի հարստացման գործում։ Ինչևէ, դրանից գաղափար չունեմ։
    Ապեր կոնկրետ Մեծամորի ԱԷԿ-ը անվտանգության առումով էն հարցնա լուծում, որ պատերազմի ժամանակ թշնամին ռիսկ չի Անի Մեծամորի հարակից տարածքները ավիահարձակումների ենթարկի, էդ թվում և Երևանը:

  3. #33
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    2. անիմաստ կետ
    2-րդ անգամ եմ կրկնում: Եթե մի բան քո համար անիմաստ ա, կամ դու դրանից տեղյակ չես, դա չի նշանակում, որը ինքը անիմաստ ա:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Արմավիրում ջուր չկա, իսկ ատոմակայանը սառեցվում է ջրով: որտեղի՞ց է ջուր ստանում ատոմակայանը: Կա՞ պլան բ, պլան գ...
    Ըստ քեզ, կառուցողները էդքան ապուշ են եղել, որ ԱԷԿ-ը կառուցել են էնպիսի տեղում, որ չէպէի դեպքում չիմանա՞ն ինչ անեն: Լավ էլի: Ընենց ես ասում, ոնց որ մի հատ մոյկա են սարքել, իրանց հիմարության պատճառով էլ մոռացել են ջրի խողովակները քաշել:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    6. Ատոմակայանի անվտանգության պատասխանատվությունը Երևանն է կրում, մինչդեռ ֆինանսական ամբողջ հոսքը Մոսկվա է գնում:
    Եթե դու լինեիր Մոսկվայի տեղը, մի՞թե սեփական բիզնեսի անվտանգությունը կվստահեիր 3-րդ կողմի, կամ վստահելու դեպքում էլ չէիր հսկի, որ բիզնեսիդ անվտանգությունը պատշաճ կերպով չիրականացվի:


    Մեջբերում Norton-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապեր կոնկրետ Մեծամորի ԱԷԿ-ը անվտանգության առումով էն հարցնա լուծում, որ պատերազմի ժամանակ թշնամին ռիսկ չի Անի Մեծամորի հարակից տարածքները ավիահարձակումների ենթարկի, էդ թվում և Երևանը:
    Դե դա միանշանակ: Բայց Երևանի պահով մի քիչ չափազանցրել ես: Ավիահարձակումները խոցման շատ ավելի մեծ ճշտություն ունեն, քան ասենք ГРАД-ի տիպի զենքերը: Որ Երևանի վրա կործանիչներ էլ գան, Մեծամորին բան չի լինի: Նոր GoogleEarth-ով Մեծամորի հեռավորությունն էի չափում պետական սահմաններից: Թուրքիայից ընդամենը 40կմ ա հեռու, Ադրբեջանից՝ 100-150: Աստված չանի, որ պայթեց, անդրկովկասում ողջ մարդ չի մնա, քրդերի կեսն էլ Թուրքիայում կվերանան:

  4. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (20.03.2011), Moonwalker (20.03.2011), VisTolog (20.03.2011)

  5. #34
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    2-րդ անգամ եմ կրկնում: Եթե մի բան քո համար անիմաստ ա, կամ դու դրանից տեղյակ չես, դա չի նշանակում, որը ինքը անիմաստ ա:
    Անիմաստ տվյալ վիճաբանության կոնտեկստում: ՄԵնք չենք վիճում ինքը ռազմական ինչ-որ խնդիր լուծո՞ւմ է, թե՞ ոչ: Մենք խոսում ենք այն բանի մասին, որ արդյո՞ք անվտանգ է ատոմակայանը:
    Ըստ քեզ, կառուցողները էդքան ապուշ են եղել, որ ԱԷԿ-ը կառուցել են էնպիսի տեղում, որ չէպէի դեպքում չիմանա՞ն ինչ անեն: Լավ էլի: Ընենց ես ասում, ոնց որ մի հատ մոյկա են սարքել, իրանց հիմարության պատճառով էլ մոռացել են ջրի խողովակները քաշել:
    Ապո՞ւշ: Քո կարծիքով Ճապոնացիք ապո՞ւշ են: Ապուշն ու ռիսկերի գնահատումը տարբեր բաներ են: Իսկ ռուսական «ավոսь»-ը միշտ կա:

    Էս էլ քեզ քարտեզը: Ես ջուր չեմ տեսնում, իսկ դո՞ւ:
    http://maps.google.com/maps?source=s...43945&t=h&z=15

    Մեծամորում միշտ ջրի խնդիր կա, իսկ եթե ինչ-որ բնական կատակլիզմ լինի, հետո ի՞նչ ա լինելու

    Եթե դու լինեիր Մոսկվայի տեղը, մի՞թե սեփական բիզնեսի անվտանգությունը կվստահեիր 3-րդ կողմի, կամ վստահելու դեպքում էլ չէիր հսկի, որ բիզնեսիդ անվտանգությունը պատշաճ կերպով չիրականացվի:
    Մոսկվան ո՜ւր, Հայաստանը ո՜ւր... Մի ֆորպոստ երկիր ա, փող կթելու համար: Գիտե՞ս ինչքան գումար ա անհրաժեշտ անվտանգության համակարգերի ստուգման ու արդիականացման համար: Շատ պետքնե՞րն ա

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Jarre (20.03.2011)

  7. #35
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Նստած Չերնոբիլի մասին եմ կարդումhttp://ru.wikipedia.org/wiki/%D0%90%...90%D0%AD%D0%A1
    Вместо огнестойкого покрытия, как было положено по инструкции, крыша машинного зала была залита обычным горючим битумом.
    Հետո էլ ասում են , ինչի չես վստահում...

  8. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Jarre (20.03.2011), Աթեիստ (20.03.2011)

  9. #36
    Պատվավոր անդամ Ներսես_AM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    25.06.2006
    Գրառումներ
    4,303
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    5 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Արտ գնացիր եկար էտ եքա հոդվածը կարդացիր էտ մի բանը գտա՞ր: Էն որ աշխատակիցները սխալներ են արել (չնայած որ իրանք չեն իմացել դրա մասին) էտ հեչ, պլյուս իմ հասկացածով լուրջ կոնստրուկտորային դեֆեկտ ա եղել, որը սովորական պայմաններում եղանակ չէր փոխում, իսկ գործողությունների տվյալ զարգացման պայմաններում դարձել ա ճականտագրական: Կարճ ասած կոնստրուկցիան էնպես ա եղել, որ երբ դանդաղացնող ածխային ձողերը սկսում են մտցնել ռեակտոր, որպեսզի ռեակտորը կանգնի, մոտ մի 40 վարկյան տեղի ա ունենում հակառակը, ռեակցիան կտրուկ արագանում ա: Հենց էտքանն էլ վերջին կետն էր որից արդեն ռեակտորը սկսեց քայքայվել, մի քիչ անց էլ ուղղակի պայթեց:

    Ինչ վերաբերվում ա Մեծամորին, չասեմ որ սովորելուս տարիներին բավականին մարդկանց հետ եմ շփվել որոնք անմիջական տեղյակ էին ատոմակայանի վիճակից:
    Հիմա էլ փակ դռներով սովետը չի, որ ոնց էլ սարքես բան չլինի: ՄԱԳԱՏԷն անընդհատ ստուգումներ ա անում, էն վերաբացումից սկսած, անընդհատ: Ոչ մեկին էլ ձեռք չի տալիս, որ մի հատ էլ Չեռնոբիլ լինի: Եթե տենց վատ լիներ վաղուց մեզ էլ էին ենքան ճնշել որ փակենք, ոնց օրինակ 2000ին փակել տվեցին Չեռնոբիլի մյուս էներգաբլոկները, որոնք դեռ աշխատում էին: Ոչ թե պայմանավորվել որ կփակեն նախագծային ռեսուրսը սպառելուց հետո: Իրականում Չեռնոբիլից հետո ահագին բան ա փոխվել:

  10. #37
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Ախր, Ներս, ես չեմ ասում, որ ամեն ինչ վատ ա: Ես ընդամենը հիմնվելով պատմության վրա, ավելի հակված եմ, որ ամեն ինչ այնքան էլ լավ չի, որքան ներկայացնում են: Ու դրա լուրջ հիմքեր կան: Մի երկիր, որտեղ Պյածիլետկան զա 2 գոդա էին անում, վստահություն չի ներշնչում, էդքան բան: Активная зона կինոն նայե՞լ ես:

    Ի դեպ, Պուտինը մի քանի օր առաջ ասեց, որ իրանք սեյսմային գոտում ատոմակայան ՉՈՒՆԵՆ:

    http://www.rosatom.ru/ էս էլ Հայաստանի ատոմակայանը սպասարկող կազմակերպությունը

  11. #38
    սուբյեկտիվ Norton-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    04.03.2008
    Գրառումներ
    4,262
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Դե դա միանշանակ: Բայց Երևանի պահով մի քիչ չափազանցրել ես: Ավիահարձակումները խոցման շատ ավելի մեծ ճշտություն ունեն, քան ասենք ГРАД-ի տիպի զենքերը: Որ Երևանի վրա կործանիչներ էլ գան, Մեծամորին բան չի լինի: Նոր GoogleEarth-ով Մեծամորի հեռավորությունն էի չափում պետական սահմաններից: Թուրքիայից ընդամենը 40կմ ա հեռու, Ադրբեջանից՝ 100-150: Աստված չանի, որ պայթեց, անդրկովկասում ողջ մարդ չի մնա, քրդերի կեսն էլ Թուրքիայում կվերանան:
    Ապեր չափազանցրած չի, ամեն տեսակ շարժում, ցնցում կարա ազդի ատոմակայանի աշխատանքի վրա ու դա շատ լավ բոլորը հասկանում են, ոչ մեկ չի ասում թե մի ռումբ գցելով ատոմակայանի աշխատանքը կխափանվի, բայց դա նշանակումա պատերազմական գործողությունը տեղափոխել ատոմակայանի քթի տակ գտնվող տարածք ու ստեղծել անկանխատեսելի իրավիճակ բոլորի համար:

  12. #39
    Ձայ Ձայնալար-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    18.04.2007
    Տարիք
    42
    Գրառումներ
    5,289
    Բլոգի գրառումներ
    3
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ատոմակայանը գետի վրա ա, գետը կոչվում ա «սև ջուր»: Ի դեպ, համով խեցգետիններ կան էդ գետում

  13. #40
    Պատվավոր անդամ matlev-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.09.2009
    Գրառումներ
    951
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Ձայնալար-ի խոսքերից Նայել գրառումը
    Ատոմակայանը գետի վրա ա, գետը կոչվում ա «սև ջուր»: Ի դեպ, համով խեցգետիններ կան էդ գետում
    Սրանցի՞ց:


  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Ձայնալար (20.03.2011)

  15. #41
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    10.02.2008
    Գրառումներ
    3,550
    Բլոգի գրառումներ
    8
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Ապո՞ւշ: Քո կարծիքով Ճապոնացիք ապո՞ւշ են: Ապուշն ու ռիսկերի գնահատումը տարբեր բաներ են: Իսկ ռուսական «ավոսь»-ը միշտ կա:
    Ճապոնացիք ի՞նչ կապ ունեին: Ապուշ կարան լինեն էնքանով, որ քո ասած ռիսկերը ճիշտ չգնահատեն: Ռիսկերի գերագնահատումն էլ ա ապուշության դրսևորում:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Էս էլ քեզ քարտեզը: Ես ջուր չեմ տեսնում, իսկ դո՞ւ:
    http://maps.google.com/maps?source=s...43945&t=h&z=15
    Ճիշտն ասած տեսնում եմ:

    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մեծամորում միշտ ջրի խնդիր կա, իսկ եթե ինչ-որ բնական կատակլիզմ լինի, հետո ի՞նչ ա լինելու
    Եթեներով ենթադրություններ չեն անում: Բա որ հանկարծ տնից դուրս գամ, գլխիս ծաղկամաը ընկնի ու մեռնեմ... լավ է, էսօր տնից դուրս չեմ գալիս: Ատոմակայանը цех չի, որ կառուցելուց շատ բաներ հաշվի չառնեն: Եթե ուզում ես ինձ համոզես, որ ատոմակայանը «յա բախտի» սարքած օբյեկտ ա, ասեմ քեզ, որ չես կարա: Նախ էդ պնդման ոչ մի ապացույց չունես:


    Մեջբերում Artgeo-ի խոսքերից Նայել գրառումը
    Մոսկվան ո՜ւր, Հայաստանը ո՜ւր... Մի ֆորպոստ երկիր ա, փող կթելու համար: Գիտե՞ս ինչքան գումար ա անհրաժեշտ անվտանգության համակարգերի ստուգման ու արդիականացման համար: Շատ պետքնե՞րն ա
    Նույնիսկ կովին, որ կթում են, հաջորդ օրը ուղարկում են արածելու, որ իրիկունը նորից կթեն: Եթե կովին չուղարկեն արածելու, էլ չեն կարող կթել:

  16. #42
    Ադմինիստրատոր Artgeo-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    17.03.2006
    Հասցե
    Թբիլիսի, Վրաստան
    Տարիք
    39
    Գրառումներ
    8,377
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    1 Thread(s)
    Մեջբերում davidus-ի խոսքերից Նայել գրառումը
    Ճապոնացիք ի՞նչ կապ ունեին: Ապուշ կարան լինեն էնքանով, որ քո ասած ռիսկերը ճիշտ չգնահատեն: Ռիսկերի գերագնահատումն էլ ա ապուշության դրսևորում:
    Էն, որ իրանք չէին սպասում էդ տիպի բարդացումներ: 9 մագնիտուդայով երկրաշարժ, մի հատ էլ ցունամի:

    Եվ որտեղի՞ց է այդ ջուրը գալի և ո՞ւր է գնում: Երկրաշարժերը սովորություն ունեն գետերի հոսքը փոխել, էլ չեմ ասում ստորգետնյա ջրերի մասին:

    Եթեներով ենթադրություններ չեն անում: Բա որ հանկարծ տնից դուրս գամ, գլխիս ծաղկամաը ընկնի ու մեռնեմ... լավ է, էսօր տնից դուրս չեմ գալիս: Ատոմակայանը цех չի, որ կառուցելուց շատ բաներ հաշվի չառնեն: Եթե ուզում ես ինձ համոզես, որ ատոմակայանը «յա բախտի» սարքած օբյեկտ ա, ասեմ քեզ, որ չես կարա: Նախ էդ պնդման ոչ մի ապացույց չունես:
    Հաշվի չառնելն ու անտեսելը տարբեր բաներ են, իսկ սեյսմիկ անկայուն տարածքում ատոմակայան կառուցելը մեծ քանակով եթեների անտեսում է:
    Դու էլ չունես ապացույց, որ վաղը էդ տարածքում 7-8-9 մագնիտուդով երկրաշարժ չի լինի, ինչպես Սպիտակում կամ Ճապոնիայում: Ու որ այդ երկրաշարժից հետո ատոմակայանում ՉԷՊԵ չի լինի: Դու էլ չես կարող ապացուցել:
    Նույնիսկ կովին, որ կթում են, հաջորդ օրը ուղարկում են արածելու, որ իրիկունը նորից կթեն: Եթե կովին չուղարկեն արածելու, էլ չեն կարող կթել:
    Էդ կապիտալիստական մտածելակերպ ա: Ամերիկացիք տենց կմտածեին, ռուսներինը իմպերիալիստականն ա, մի քիչ ուրիշ օպերայից ա:

  17. #43
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2008
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովորդ` ախր շատ հոգեհարազատ թեմա է: Նենց ստացվեց, որ վերջին 10 տարվա ընթացքում զբաղվում եմ ԱԷԿ-ների (մասնավորապես մեր սիրելի ՀԱԷԿ-ի) ռիսկի գնահատմամբ` ասեմ Ձեզ շատ զիլ գործա: Հետաքրքիր քննարկում է ստացվել: Եթե թույլ կտաք մի քանի պարզաբանումներ անեմ` պետք է որ հետաքրքիր լինի: Եթե կարելի է կփորձեմ քննարկման ընթացքում հնչեցված անկյունաքարային (սիրում եմ էլի էս բառը հարցերը մեկնաբանեմ (նախորոք ասեմ մուսաս եկելա մի քիչ երկար եմ գրելու…. դիմացեք):

    1. Հոդված և ՀԱԷԿ
    Նախ անդրադառնամ քննարկման սկզբում բերված http://www.rferl.org/content/five_un...n/2339858.html հոդվածին, որտեղ` ըստ քննարկման մասնակիցներից մեկի, մատնանշվում են 5 ամենավտանգավոր կայանները: Որպես այդ ոլորտի մասնագետ` ինձ համար, այդպիսի հետազոտությունը շատ կարևոր կլիներ ու ես սպասում էի մի հազար էջանոց ֆունդամենտալ գործ: Աշխարհում ներկայումս շահագործվում է մոտ 450 էներգետիկ ռեակտոր (նավեր, սուզանավեր չհաշված չնայած հոդվածում դրանք էլ են նշված): 450 -ից զտել ու գտնել 5 աենավտանգավոր ռեակտորները մի ահռելի աշխատանք է, ու ասեմ Ջեզ ես ճիշտն ասած չեմ էլ պատկերացնում ոնց կարելի է այդ գործը սկսել: Երևի պետք է սկսել չափորոշիչներից որոնց միջոցով համեմատվելու են ռեակտորները,… լավ էական չէ (ինձ կներեք էլի հավեսս տվելա մի քիչ երկար կգրեմ: Դրա փոխարեն նշված հոդվածի նախաբանում բերված է հետևյալը` In light of the disaster, RFE/RL takes a look at five other reactor complexes where safety has been an issue and which prompt concern for the future, ոչ մի ձև չբացատրելով ինչու հենց այդ 5-ը:

    Հայկական ԱԷԿ-ի մասին գրված է այսպես`
    ա)”… the area suffered a devastating 6.9-magnitude earthquake, the epicenter of which was just 75 kilometers away from the plant. Officials reacted by deactivating Metsamor, but they were forced to switch the plant back on seven years later..”
    Այստեղից ոնց որ թե երևում է, որ երկրաշարժը ազդելա կայանի վրա, ստիպված փակել են, հետո էլ ստիպված վերաթողարկել են: Իրականում 1988թ. երկրաշարժի ժամանակ ՀԱԷԿ-ի (այդ ժամանակ երկու բլոկն էլ) շարունակել են աշխատել առանց որևէ խնդրի և կանգնեցվել են միայն 1989-ին լրիվ այլ` քաղաքական, պատճառներով: Այդ պատճառների մասին կարելի է մի 3 ժամ վիճել եթե հետաքրքիրա:

    բ) “…Because of its location and age, Metsamor is frequently cited as the most dangerous reactor in the former Soviet Union. “
    Այ էս վաաաաբշե վերջնա (կներեք արտահայտության համար): Մինչև ինձ այստեղ արդեն ասվել էր, որ ՀԱԷԿ-ը ՋՋԷՌ-440 տիպի ռեակտոր է: Ավելացնեմ, որ ՀԱԷԿ-ի նախագիծը Վ-270 մոդելը հիմնված է ՋՋԷՌ-440 Վ-230 տիպային մոդելի վրա: Ներկայումս շահագործման մեջ գտնվող ՋՋԷՌ-440 Վ-230 տիպի կայաններից ՀԱԷԿ-ը ամենանորն է (Մեծամոր 2-1980թ, Կոլա 1 – 1973թ, Կոլա 2 – 1974թ, Նովովորոնեժ 3– 1971թ, Նովովորոնեժ 4– 1972թ): Սա ինչ վերաբերվում է տարիքին, ինչ վերաբերվում է տեղանքին` ՋՋԷՌ-440 Վ-270 մոդելը իրենից ներկայացնում է Վ-230 մոդելի սեյսմիկ-մոդեռնիզացված տարբերակը: Սա նշանակում է, որ սովորական Վ-230 մոդելի համեմատ իրականացված է` երկաթ-բետոնե կռույցների լուրջ կոնստրուկցիոն ուժեղացում, մի շարք սեյսմիկ վթարային պաշտպանության համակարգերի ներդրում
    ռեակտորային տեղակայանքի հանգույցներում հիդրոամորտիզացիոն հատուկ համակարգերի ներդրում, և այլն: Այս ամենը իրականացվել է դեռ նախագծման փուլում: Վերը նշված նախագծային լուծումների և վերջին տարիների սեյսմիկ վերագնահատման ուղղությամբ կատարված հետազոտությունների (և հայկական, և միջազգային) հիման վրա էլ Շանթ-ով ելույթ ունեցող մարդը ասում էր (հլը մի հատ էլ ծիծաղ էր առաջացնում որ մեր ատոմակայանը 9 բալանի երկրաշարժի կդիմանա:

    Դա չի նշանակում, որ ՀԱԷԿ-ը աշխարհի ամենազիլ կայանն է: Պարզ է, որ նոր ԱԷԿ-ների նախագծերում տրվում են այնպիսի լուծումներ, որոնց մասին 20 տարի առաջ ոչ ոք չեր մտածում: Հիմա օրինակ արդեն մի 10 տարի է Ֆինլանդիայում 1600ՄՎտ հզորությամբ Օլկիլոտո 3 կայանն են կառուցում, նայում էս քեֆտ բերումա` ֆանտաստիկ անվտանգության համակարգերով, մի հատ ոնց որ ասում են “ձեռի գորՁա”: Լավ ինչև է շարունակենք….
    Վերջին խմբագրող՝ Շահեն: 22.03.2011, 00:36:

  18. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), Artgeo (22.03.2011), davidus (22.03.2011), Elmo (22.03.2011), Gayl (22.03.2011), Moonwalker (22.03.2011), Norton (22.03.2011), Rammstein (22.03.2011), Tig (22.03.2011), VisTolog (22.03.2011), Zangezur (23.03.2011), Աթեիստ (22.03.2011), Դավիթ (22.03.2011), Ձայնալար (22.03.2011), Ներսես_AM (22.03.2011)

  19. #44
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2008
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    2. Հաճախ տրվող հարցեր ՀԱԷԿ-ի մասին

    Նախորդ 3 էջ քննարկումների մեջ մի քանի հատուկ հարցեր կան ՀԱԷԿ-ի մասին: Ահա կարճ պարզաբանումներ`

    - ՀԱԷԿ-ի հրապարակը` միջազգային մասնագետների հետ համատեղ կատարված արտաքին ազդակների հետազոտությունը, ինչպես նաև վերևում նշված սեյսմիկ վերագնահատման հաշվարկները ցույց են տալիս, որ մեր հպարտ լեռնոտ երկրում ամենանպատակահարմար հրապարակն է ընտրված (հաշվի առնելով տեկտոնիկ ճեղքվածքները, սողանքների հնարավորությունը, ստորգետնյա ջրերը, և այլն):

    - Շինարարության որակ` շինարարությունը իրականացվել է հատուկ պահանջներով հաշվի առնելով սեյսմիկ գոտին: Ի միջի այլոց նախորդ կետում բերված գնահատումների համար կիրառվել են կառույցների փաստացի վիճակին համապատասխանող ինֆորմացիան (այսպես կոչված ռեալիստիկ կամ “as build” տվյալները): Ինչը թույլ է տվել մասնակիորեն ստուգել նաև շինարարության որակը:

    - Անձնակազմ` չեմ սիրում, որ ասում են մեր անձնակազմը լավն է: Շատերն են այդ կարծիքի և օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով, բայց որ այդպես ասում ես գոռոզանում են: Ես կասեմ, որ սովորական ԱԷԿ-ի անձնակազմա, պարզա պտի պրոֆեսիոնալ լինեին, իրանց գործնա` անում են: Ոնց որ դերասան Դուրյան էր ասում հեռուստացույցով` “Հերիքա էլի... ՄԵՆՔ ՄԵՆՔ.... Կրասոսին մենք ենք սպանել, Նապոլեոնի ձին Ղարաբաղից էր.... լավ էլի.....` սովորական ազգ ենք ժողովուրդ ջան”

    - Ուրանի հարստացում` ոչ, ռեակտորում հնարավոր չէ ուրան հարստացնել միջուկային զենքի համար, դրա համար պահանջվում է հատուկ տեխնոլոգիա է ցենտրիֆուգների օգտագործմամբ, որին տիրապետում են հաշված երկրներ աշխարհում: Հայաստանին ոչ ոք այդպիսի տեխնոլոգիա չի տա: Եթե հետաքրքիրա ստեղ դրա մասին կա` http://en.wikipedia.org/wiki/Enriched_uranium

    - Արմավիրում ջուր չկա` Ցանկացած էլեկտրական կայան (ՋԷԿ այդ թվում) կառուցվում է ջրային որևէ պաշարի մոտակայքում (անապատի համար հատուկ լուծում կա` չոր Հելլերի աշտարակներ http://en.wikipedia.org/wiki/Cooling_tower): Դա անհրաժեշտ է տեխնիկական ջրի պաշարների լրասնման համար, օրինակ լրացնել հովացուցիչ աշտարակներից անընդհատ դուրս եկող այսպես կոչված “ծուխը”: Հայկական ԱԷԿ-ը բացառություն չի, այն օգտագործում է Սևջուր գետի ջրերը, որի ջրի պաշարները նախկինում ավելի քան բավարարում էին 2 բլոկի համատեղ աշխատանքին: Բացի դրանից 2000 թվին մեր ԱԷԿ-ում կառուցվել է հատուկ սեյսմակայուն համակարգ պատասխանատու սպառիչների հովացման համար, տես քարտեզում A կետից ձախ ու մի քիչ վերև բերված սպիտակ ֆոնին 3 ջրավազանները (բայց մեկա Սևջրի խեցգետինները Սևանի-ներին չեն հասնի

    - “Ծուխ”` Հովացուցիչ աշտարակներից դուրս եկող “ծուխը” իրականում ջրային գոլորշի է, որը գնում է մթնոլորտ և բացարձակապես անվտանգ է: Այն խողովակների միջով անցնելով հովացնում է երկրորդ կոնտուրի ջրին, որը ռադիոակտիվ չէ: Այսինքն այն նույնիսկ երկրորդ կոնտուրի ջրի հետ անմիջապես չի շփվում: տես նկարը`
    http://blocly.com/uploads/Nuclear_po...eactor-PWR.png
    Վերջին խմբագրող՝ Ձայնալար: 22.03.2011, 20:44:

  20. Գրառմանը 15 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), Artgeo (22.03.2011), davidus (22.03.2011), Elmo (22.03.2011), Gayl (22.03.2011), Moonwalker (22.03.2011), Norton (22.03.2011), Rammstein (22.03.2011), Tig (22.03.2011), VisTolog (22.03.2011), Zangezur (23.03.2011), Աթեիստ (22.03.2011), Ձայնալար (22.03.2011), Նաիրուհի (22.03.2011), Ներսես_AM (22.03.2011)

  21. #45
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    14.04.2008
    Գրառումներ
    11
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Ժողովուրդ ջան եթե հարցեր կան, խնդրեմ մեծ սիրով:

    Վաղը կամ մյուս օրը եթե հետաքրքիրա կավելացնեմ ևս 2 գլուխ`
    3. Նոր ԱԷԿ, ռուսներ, ռազմավարական նշանակություն
    4. Ֆուկուշիմա

  22. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ariadna (23.03.2011), Moonwalker (22.03.2011), VisTolog (22.03.2011), Աթեիստ (22.03.2011), Ձայնալար (22.03.2011)

Էջ 3 6-ից ԱռաջինԱռաջին 123456 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Թեմայի պիտակներ

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •