Ժողովուրդ ջան դե արդեն գարունա, մոտենում են այգիների ծաղկման ժամանակները: Ես այս տարի որոշել եմ իմ բակը գեղեցկացնել մի յուրահատուկ ձևով: Դե միշտ ծաղիկներ էի դնում, կամ պտղատու ծառեր, սակայն այս անգամ որոշեցի բակս ավելի կանաչացնել: Միշտ հիացել եմ տեսնելով, որ ողջ բակը պատված է լինում խիտ կանաչով, սակայն հավայի կանաչով չէ, այլ սիրուն հավասարաչափ կտրած խոտով, որին անվանում են մարգագետին, իսկ հայերեն ասած գազոն Հիմա ինձ հետաքրքում է դա ինչպիսի բույսա: Ինչ տեսակներիա լինում, ինչ խնամքա պահանջում, մի խոքսով հետաքրքում է ամենինչ կապված վերջինս ձեռք բերելու, աճեցման բոլոր փուլերի, գների հետ: Եվ ամենակարևոր հարցը Հայաստանում որտեղից խորհուրդ կտաք գնեմ ու ինչքան:

Ավելի լավ որ հասկանաք ինչի մասինա խոսքը մի քանինկար դնեմ, համել հիանալու համար