Դեհ, արի ու այսքանն աղջիկներին բացատրի... Ամբողջ հարցն այն է, որ դեռ չգիտեմ այնպիսի աղջկա, ով սեռական հարաբերության մեջ կմտնի միայն հրապուրվելով... Ինչևէ... Ուղղակի ասեցի, հիմա նայեք հաջորդ տողերը...Հ.Գ. տրվելու համար հարկավոր չէ սիրել, եթե դրան ընդունակ չես, բավարար է միայն հրապուրվել
(սա չեմ հիշում որ գրքում եմ կարդացել )
1. Իհարկե մեզ մոտ՝ Ամերիկայումտիրում են «հասարակական կարծիք» երևույթը և դա շատ է նկատվում հատկապես այն մարդկանց մոտ, որոնք «շաբլոն են»: Հուսով եմ արդեն հասկացաք, թե ում մասին եմ ասում... Մի օր ընկերս պատմում էր, որ նրանց խմբի մի աղջկա մասին ասել են, թե նա համբուրվել է իր նախկին ընկերոջ հետ՝ ասել են նրա համար, քանի որ մտածում էին, թե ընկերս ուզում է մոտիկանալ այդ աղջկա հետ: ԲԱՅՑ ընկերս իրեն չկորցնելով պատասխանել է, որ «Այդ ո՞ր ընկեր ընկերուհին են, որ չեն համբուրվում»... Դե ի՞նչ, ես այդ խոսքերը լսելուց նրան մտքումս ասեցի «հալալա»
: Իրոք վերը նշվածը անհեթեթություն է, և բացի ամեն ինչից ասված էր մի հատ անկապ աննպատակ գյադու կողմից
, այլ խոսքերով կարելի է ասել «քյարթի»...
2. Ինչ վերաբերվում է մարմնավաճառների միջոցով բավարարվելուն, ապա ասեմ, որ դեմ եմ... Սեքսը պետք է դիտվի, որպես գեղեգիկ, հաճելի երևույթ... և այն պետք է արվի գեղեցիկ և հաճելի մարդու հետ, դա որ հաստատ...
3. Ինչ վերաբերվում է մեր հայ աղջիկներին, ապա կարող եմ ասել միայն այն, որ նրանք այդ սեքս կոչեցիալից խուսափում են միայն այն պատճառով, որ կա վերը նկարագրված «հասարակական կարծիքը» և ահա հենց դրանից էլ բխում է այն վախը, որ շատ հնարավոր է, որ տղան սեքսից հետո ուղղակի թողնի նրանց և նրանք մնան չամուսնացած և ոչ կույս... Դա հիմիկվա ժամանակներում ահավոր երևույթ է, քանի որ դրանից հետո աղջիկները համոզված են, որ չեն կարողանա նորմալ ամուսնանալ, քանի որ մտածում են, որ ապագա փեսացուն ուշադրությունը կենտրոնացնելու է իրենց անցյալի և կուսության վրա... Մի խոսքով, սա փակուղի է և հիմիկվա դրությամբ ինքս էլ չեմ պատկերացնում, թե ինչպես կարելի է դրանից դուրս գալ...
4. Հիմիկվա ՆՈՐՄԱԼ (բառի էն իսկական բուն իմաստով) տղաները կարող են սեռական հարաբերության մեջ չմտնել մի քանի պատճառներով, որոնցից են օրինակ այն, որ քանի որ աղջկա մեջ կա այդ վախը, որ կարող է տղան նրանց թողնել, ապա տղան էլ իր հերթին է դրանից հետո սկսում կասկածել իր մեջ, արդյոք ճիշտ կանի որ սեքսով զբաղվի, թե՞ ոչ... Քանի որ աղջիկը մեկել տեսար հնարավոր է, որ ասի վսյոո, դու ինձ էլ պետք չես, դու ինձ թողնելու ես և այլն (հնարավոր է, որ մտքում մտածի)...Մի խոսքով սաղ կխառնվի իրար և իտոգը վատ կլինի...
Վերջաբան՝ ուզում եմ ավելացնեմ այն, որ սեռական ակտի ուշացումն իրոք վատ ազդեցություններ է թողնում մարդու վրա... Հին ժամանակներում ամեն ինչ իր տեղում էր՝ տղաները գյուղացիների որդիներ էին, մեծանում հասնում էին ասենք 18 տարեկան և շարունակում հոր գյուղատնտեսական գործը, միանգամից ամուսնանում ւին աղջկա հետ... Դե հետո էլ բոլորը երջանիկ էին լինում, նախ արդեն «օրինական» ձևով աղջիկն ու տղան կարող էին բավարարել իրենց սեռական պահանջները և բացի այդ էլ ո՛չ աղջիկը, ո՛չ տղան չէին հասցնում ստանալ վնաս ոչ բավարարվաությունից, քանի որ նրանք 18 տարեկանում արդեն ամուսնանում էին, բացի այդ էլ պարզ էր դառնում, որ աղջիկը կույս է, քանի որ չկար ոչ մի պատճառ, որ աղջիկը տարիքը լրանալուն պես չամուսնանար, տղան էլ նույնպես... Իսկ մեր զզվելի ժամանակներում ամեն ինչ այլ կերպ է դասավորված... Հիմա աղջիկները հեզ և համեստ «տնական-գյուղատնտեսական» աղջիկները չեն և ասենք թե տղան դառնում է 18, բայց չկա մի նորմալ մեկը ում, հետ որ կուզենար ամուսնանալ (նու ասենք թե պապան ապահովումա), կամ էլ նույնը աղիկների համար էլ կարելի է ասել... 18 են դառնում և մտածում են, որ եթե ամուսնանան ապա իրանց անգաղափար աղջկա տեղ կդնեն, քանի որ նա դեռ պետք է սովորի, բա ոնց... Նու իտոգը գալիս է նրան, որ ամեն ինչ մտնում է ժամանակային անհամապատասխանության մեջ, որից տուջում են բոլորը...
Հ.Գ. Այն մարդիկ՝ աղջիկ, թե տղա, որոնք գտել են այս պրոբլեմի լուծումը հաստատ չեն ընկնի ֆուրումում, կամ ուրիշ տեղ գրառում անելու հետևից և այլն... Արեք ձեր սեփական եզրակացությունները և համոզվեք, որ ես ճիշտ եմ...
Հ.Հ.Գ. Կարդացեք ստորագրությունս և ամեն ինչ ավելի հեշտ կլինի...
Ավելացվել է 18 րոպե անց
Ի դեպ, հետաքրքրությամբ կարդում էի գրառումս և ուզեցա մի քանի բան էլ գրել, որոնք թույլ կտան ավելի ճիշտ հասկանալու ինձ... Ուրեմն, որ ասում էի մի քանի պատճառներ, որ տղան չի ուզենա սեքսով զբաղվել աղջկա հետ... Հիմա բերեմ օրինակ... Ասենք թե ես ունեմ ընկերուհի, մենք շաատ մտերիմ ենք և այլն արդեն պատկերացրեցիք... Բանն այն է, որ ես համոզված չեմ լինի, որ եթե նա ինձանից օրինակի համար առաջարկություն ստանա սեքսով զբաղվել, ապա դա նորմալ կընդունի, նա շաատ մեծ հավանականությամբ կարող է հիասթափվել՝ մտածելով որ ասենք մի քանի ամիսներ «աշխատում» էի հենց միայն այդ սեռական ակտ ունենալու համար... Դե հլը պատկերացրեք, որ ասենք շաատ սիրես այդ աղջկան, նա էլ տենց մտածի և հեռանաք... Հաաայ հաաայ, տխոր բան կլինի... Բայց սա ընդամենը օրինակ բերեցի... Ես իմ եղած չեղած 19 տարիների ընթացքում շատ բաներ եմ հասկացել՝ շաատ և շաատ բաներ չհասկանալով... և կարող եմ ասել, որ եթե դուք ունենաք մի սիրած էակ, որին իրոք շաատ եք սիրում, ապա սեքսը ձեր համար արդեն առաջնային պլանում չի լինի հաստատ... և բացի այդ էլ եթե իրոք սիրում և հասկանում եք իրար, ապա ի՞նչու ճիշտ պահը չօգտագործել և չտրվել գերագույն սիրուն, չէ որ դա այնքան գեղեցիկ է... Գրածներիցս եթե ես լինելի կանեի հետևյալ եզրակացությունները՝
1. Եթե շաատ եմ սիրում մեկին, ապա սեքսը իմ համար առաջնային բանը չէ
2. Սեքսով կզբաղվեմ, երբ իրոք սիրեմ ՆՐԱՆ և համոզված լինեմ նրա մեջ 101 տոկոսով
3. Եվ վերջապես եթե սիրում եք, ապա էլ ի՞նչի է պետք հապաղել... Դա կատարյալ հիմարություն է, մի բաց թողեք ճիշտ պահը, քանի որ այն երբեք չի կրկնվի...
Հ.Գ.![]()
Էջանիշներ