User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Արգելափակված
    Գրանցման ամսաթիվ
    12.02.2007
    Գրառումներ
    29
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից
    Իսկ կոմպլեքսներ, անվստահություն, շատ աղջիկների ագռեսիվ վերաբերմունքները, իմ կարծիքով, նույնպես սեռական անբավարարվածությունից է:

    Այ դու շատ դիպուկ կրակեցիր ապրես ստեղ էլ եմ ես շատ աղջիկների հանդիպել, որոնցում սեքսի պակասից կամ ընդանրապես չլնելուց արթնացել են ուրիշ զգայարանները ասենք գազանի բնազդը կամ հարձակվողական բնազդը

    ես չեմ թվարկի դուք էլ նկատած կլնեք

    ժողովուրդ շատ սեքսով զբաղվեք դուք դրա համար եք ստեղծված
    գիրք հետո էլ կկարդաք

  2. #2
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    որ ասում եմ,որ նորմալ,ազատ պիտի լինի...

  3. #3
    Սկսնակ անդամ
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    50
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Բայց ես մի բան եմ նկատել, ամուսնություններից շատերը տեղի են ունենում կրքի հողի վրա, դրա համար էլ շատ կարճ են տևում:
    Լիովին համամիտ եմ. կիրքը սիրուց շատ ավելի ուժեղ է փակում աչքերը: Իսկ ամուսնություններն էլ եթե կարճատև չեն, ապա գոյատևում են իներցիայի ուժով` առանց երջանկության:

    Բայց դժվար գտնվի հարցի լուծման անսխալ ու միակ բաղադրատոմսը

  4. #4
    A-D-M-I-N Power Stalker-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.01.2007
    Տարիք
    39
    Գրառումներ
    42
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Սեքսն ու սերը կապված են այնքանով, որ որքան ուժեղ է սերը այնքան մեծ է սեռական հաճյույքը:
    See you on the dark side of the moon...

  5. #5
    Անդամության թեկնածու Miki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    [QUOTE=Stalker;187526]Սեքսն ու սերը կապված են այնքանով, որ որքան ուժեղ է սերը այնքան մեծ է սեռական հաճյույքը/QUO

    լիովին համամիտ եմ հետտ, սիրելով սեքս անելը մոտ ա նիռվանային

  6. #6
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՐԳՌՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԵՆ

    Մենտալիտետի թելադրանքով սեռական ցանկությունների զսպումը՝ սխալ է

    «Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթեւ հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչեւ ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը:

    Հայաստանում այս խնդրի առաջ կանգնում է գրեթե յուրաքաչյուր զույգ:

    Վնասակար չէ՞, արդյոք, սեռական ցանկությունների պարբերաբար զսպումը: Ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ, եւ ի՞նչ խնդիրների առաջ կարող է այն կանգնեցնել երիտասարդներին՝ ապագա մայրերին եւ հայրերին:

    Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի հետ: Ըստ նրա, սեռական հարաբերությունների ցանկությունների զսպումը կարող է հանդիսանալ սեռական խանգարումների պատճառ. «Խնդիրը անձի տարիքն է: Եթե զույգերը երիտասարդ են կամ դեռահաս, ուրեմն այդ զսպումը պարտադիր է: 16, 17, 18 տարեկանների համար շատ վտանգավոր է ունենալ սեռական հարաբերություններ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել՝ անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ընդհուպ կարող է առաջացնել անպտղություն եւ տղաների եւ աղջիկների մոտ»:

    Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սեռական ցանկությունների զսպումը երիտասարդ զույգերի համար չի կարող վտանգավոր լինել. «Մարդու օրգանիզմը, մասնավորապես սեռական համակարգը, ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ անձի մոտ շեղումներ լինեն: Խոսքս երիտասարդ օրգանիզմների մասին է: Այնպես որ, երիտասարդ զույգերը կարող են չանհանգստանալ իրենց սեռական ցանկությունները չբավարարելուց առաջացած հետեւանքների համար»: Մ. Զաքարյանի պնդմամբ, այդ ցանկությունները չբավարարվելու խնդիրը վտանգ է ներկայացնում 30-35-ից բարձր տարիք ունեցողների համար. «Այդ տարիքի անձանց սեռական ցանկությունների զսպումը ցանկալի չէ, անգամ վտանգավոր է: Այն կարող է սեռական խանգարումների պատճառ լինել եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ»: Սեռական խանգարումների մասին բժիշկ-սեքսապաթոլոգը մանրամասնեց. «Սեռական ցանկությունների զսպումը միջին տարիքի անձանց համար կարող է լուրջ պրոբլեմների աղբյուր լինել: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական թուլություն՝ հիպոէրեկցիա, սեռական ցանկությունների, օրգազմի խանգարումներ: Այսինքն՝ սեռական ակտի բոլոր բաղադրիչների խանգարումների առաջացումը հնարավոր է. նույնը եւ կանանց մոտ: Մասնավորապես այն կանանց, որոնք նորմալ սեռական կյանքով չեն ապրում: Կանանց սեռական ցանկությունների զսպումը վտանգավոր է հատկապես կլիմակտերիկ շրջանում: Այդ շրջանում առաջանում են մեծ հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են եւ նյարդային, եւ հոգեկան համակարգի վրա, դրա հետեւանքով ախտահարվում է անոթային սիստեմը: Այսինքն՝ առաջանում է բոլոր համակարգերի նվազում, այդ թվում՝ սեռական համակարգի: Եվ եթե 45 տարեկանից հետո կանայք սեռական կյանքով չեն ապրում, դա բերում է օրգանական փոփոխությունների՝ սեռական օրգանների, ընդհուպ մինչեւ կրծքագեղձերի ուռուցքների առաջացման: Չի բացառվում նաեւ չարորակ ուռուցքների գոյացությունը»:

    Սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտը վկայում է. «Ես չեմ վախեցնում այս ամենը նշելով, այլ զգուշացնում եմ: Սեռական հարաբերությունները ամոթ չեն, դա առողջ ապրելակերպի միջոց է: Փաստն այն է, որ սեռական հարաբերությունների բացակայությունը առողջական խնդիրների պատճառ է»:

    Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ բժիշկ-սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ: Ըստ նրա՝ սեռական ցանկության զսպումը, մենտալիտետի թելադրանքով սեռական հարաբերություններ չունենալու վտանգը կախված է տվյալ զույգի երկարատեւ ֆիզիկական շփումներից եւ հաճախակի սեռական ցանկության գագաթնակետին հասնելուց ու արդյունքում չլիցքաթափվելուց. «Զույգերի ընկերության, շփման երկարատեւ ընթացքը, այսինքն՝ 2-3 տարվա տեւողությունը վտանգավոր է: Քանի որ համբուրվելիս, գրկախառնվելիս զույգերն անընդհատ իրար գրգռում են, տեղի է ունենում սեռական օրգանների գերարյունալեցում, ինչը ենթադրում է պարտադիր լիցքաթափում, բավարարում: Եվ եթե անձի մոտ հաճախակի լինում են գրգռումներ, բայց չի լինում լիցքաթափում, դրանց երկարատեւ պրոցեսի հետեւանքում զույգերի մոտ առաջանում են բորբոքումներ, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ անպտղություն, կանանց մոտ՝ արգանդափողերի բորբոքում, ինչը նույնպես հանգեցնում է անպտղության: Ուստի երկարատեւ գրկախառնումները նպաստավոր չեն»:

    Հարցին, թե ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի սեռական խախտումներից, անպտղության վտանգից ու գերգրգռումից, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ բարդ է եւ պրոբլեմատիկ միայն հայերի համար: Քանի որ ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի այնպիսի զույգերի, որոնք ցանկության դեպքում իրենց այդ հաճույքից զրկեն: Ահա թե ինչու օտարերկրացիները ավելի քիչ են դժգոհում սեռական խնդիրներից: Այստեղ հայկական մենտալիտետի եւ ավանդույթի խնդիր կա: Այն լուծելու համար կարելի է օգտագործել փոխարինող միջոցներ, որը կոչվում է պետինգ: Դա երկկողմանի սեռական օրգանների գրգռում է՝ առանց սեռական օրգանների անմիջական կոնտակտի: Համբուրվելիս, գրկախառնվելիս հասնել եւ զուգընկերոջը հասցնել մինչեւ վերջնական կետի, տվյալ դեպքում՝ օրգազմի, ինչի արդյունքում տեղի է ունենում լրիվ լիցքաթափում, որն արդեն դառնում է լիցքերը լրիվ մարելու փոխարինող միջոց: Սա անմիջական կոնտակտ չի, այլ գերգրգռում: Սա ամենանպաստավոր միջոցն է, ու երբեմն շատերի համար կարող է խնդիր չհանդիսանալ միայն համբուրվելով օրգազմի հասնելը: Կան մարդիկ, որոնք գերզգայուն են եւ համբուրվելու ընթացքում էլ օրգազմ են ապրում: Հենց դա էլ պետինգի մի տարբերակ է եւ հիանալի միջոց անցանկալի հղիությունից, վարակներից եւ շատ ահավոր հիվանդությունից՝ ՁԻԱՀ-ից զերծ մնալու համար»:

    ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
    Աղբյուր՝ Առավոտ
    DIXI
    carpe noctem

  7. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (14.05.2009), Ապե Ջան (21.03.2011), գյումրեցի աղջիկ (11.02.2010)

  8. #7
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    [QUOTE=phanasonic]
    ես չեմ թվարկի դուք էլ նկատած կլնեք


    Ինձ շատ լուրջ հարց է հետաքրքրում

    Եթե ձեր ապագա կինը մինչև ձեզ հանդիպելը սեռական հարաբերությունների մեջ եղած լիներ այլ տղամարդու հետ, դուք նրա հետ կամուսնանաիք?????


    Այս հարցը այլ տղաներին էլ է վերաբերվում

  9. #8
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    դրա մասին թեմա կա առանձին… մի 10000 էջ իրար միս ենք կերել
    մտի կարդա,տես համաձա՞յն ենք,թե՞ չէ...

  10. #9
    Rock```Forever ! ! ! Արսեն-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    23.11.2006
    Հասցե
    Հայաստան
    Տարիք
    38
    Գրառումներ
    493
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում electrical_storm-ի խոսքերից
    դրա մասին թեմա կա առանձին… մի 10000 էջ իրար միս ենք կերել
    մտի կարդա,տես համաձա՞յն ենք,թե՞ չէ...
    որ բաժնում եք միս կերել՞
    մտնեմ ես ել ուտեմ, կամ էլ տենամ ուտելու բանա՞
    ...ներկերս վերջացել են...

  11. #10
    ճստիկ-պստիկ մ Arisol-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.07.2006
    Հասցե
    Ճանապարհ դեպի…
    Տարիք
    36
    Գրառումներ
    874
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    ladyARM-ի խոսքերից
    Իսկ կոմպլեքսներ, անվստահություն, շատ աղջիկների ագռեսիվ վերաբերմունքները, իմ կարծիքով, նույնպես սեռական անբավարարվածությունից է:
    Նկատել եմ նման երևույթ ուսուցչուհիների մոտ, որոնք ամուսնացած չեն և սիրած տղա չունեն…
    Մեծերը միշտ ասում են «լավ, մեղք ա, չամուսնացած աղջիկ ա, դրա համար էլ տենց ա» կամ էլ երեխեքն էին ասում «երբ կլինի ամուսնանա…», այսինքն ամուսնանալ ասելով ի նկատի ունեին սեքսով զբաղվել, որ սեքսը նյարդեը տեղը կբերի :
    Ի դեպ նման դեպք եղել ա: Մի ուսուցչուհի ունեինք, 30-նն անց էր, շատ ներվային, հիստերիկ էր, բայց հենց ամուսնացավ նենց փափկեց , սաղ իրան սկսեցին սիրել
    Моя религия очень проста, моя религия - доброта.
    (c)<<The Dalai Lama: Kindness, Clarity and Insight>>

    http://www.buddhism.am

  12. #11
    Երջանիկ մամա Cassiopeia-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    30.08.2006
    Հասցե
    Yerevan, Armenia, Armenia
    Տարիք
    45
    Գրառումներ
    3,756
    Բլոգի գրառումներ
    5
    Mentioned
    12 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում Arisol-ի խոսքերից Նայել գրառումը
    Նկատել եմ նման երևույթ ուսուցչուհիների մոտ, որոնք ամուսնացած չեն և սիրած տղա չունեն…
    Մեծերը միշտ ասում են «լավ, մեղք ա, չամուսնացած աղջիկ ա, դրա համար էլ տենց ա» կամ էլ երեխեքն էին ասում «երբ կլինի ամուսնանա…», այսինքն ամուսնանալ ասելով ի նկատի ունեին սեքսով զբաղվել, որ սեքսը նյարդեը տեղը կբերի :
    Ի դեպ նման դեպք եղել ա: Մի ուսուցչուհի ունեինք, 30-նն անց էր, շատ ներվային, հիստերիկ էր, բայց հենց ամուսնացավ նենց փափկեց , սաղ իրան սկսեցին սիրել
    Հիշեցի նման դեպք նաև ուսանողական տարիներին: Խոսքս փիլիսոփայության դասախոսի մասին է, որը բոլոր աղջիկներին համարում էր սատանաներ: Շատ ինքնագոհ մարդ էր ու հիստերիկ: 40-ն անց էր: Ամուսնացավ ու դառավ բարի ու նուրբ ու աղջիկները կրկին դարձան աստվածուհիներ ոչ թե սատանաներ:

  13. #12
    Սկսնակ անդամ ladyARM-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.02.2007
    Տարիք
    38
    Գրառումներ
    53
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում phanasonic-ի խոսքերից

    ժողովուրդ շատ սեքսով զբաղվեք դուք դրա համար եք ստեղծված
    գիրք հետո էլ կկարդաք

    ես այս արտահայտությունը նակտի ունեի...

  14. #13
    Մշտական անդամ electrical_storm-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    07.01.2007
    Գրառումներ
    402
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում ladyARM-ի խոսքերից
    ես այս արտահայտությունը նակտի ունեի...
    Համաձայն եմ այդ արտահայտության հետ… նման բաներ էլ ես գրել եմ »Նախաամուսնական սեռական հարաբերույթւոններ» թեմայում…

  15. #14
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,619
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Եթե ձեր ապագա կինը մինչև ձեզ հանդիպելը սեռական հարաբերությունների մեջ եղած լիներ այլ տղամարդու հետ, դուք նրա հետ կամուսնանաիք?????
    Այո:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.04.2009), Ribelle (04.04.2009)

  17. #15
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Հալալա մարդու ազնվությանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  18. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (06.04.2009)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Մարդկային դիմակներ
    Հեղինակ՝ M.S., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2010, 17:53
  3. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  4. Philosopher. Մարդկային դիմանկար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.06.2007, 11:23
  5. Ակտի՞վ, թե՞ գործուն
    Հեղինակ՝ SAS, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.04.2007, 20:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •