User Tag List

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567
Ցույց են տրվում 91 համարից մինչև 101 համարի արդյունքները՝ ընդհանուր 101 հատից

Թեմա: Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

  1. #91
    ԱրՎեստաՎարժ GevSky-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.12.2007
    Հասցե
    Mini Estade
    Գրառումներ
    912
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Այո կան որոշ օրինաչափություններ, հնարավոր չի սուրբ լինել այս աշխարհում, իսկ հնարավոր կլիներ միայն այն դեպքում երբ բոլորը կլինեին այդպիսին մեկ մարդու պես…

    ۞۩۩۞۩۩۞۩۩۞۩ஜGeorge Mouradian ஜ۩۞۩۩۞۩۩۞۩۩۞

  2. #92
    Ես և դու՝ մի ենք... ihusik-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    15.01.2007
    Հասցե
    Երկիր մոլորակ
    Տարիք
    51
    Գրառումներ
    781
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Սիրտ Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում GevSky-ի խոսքերից Նայել գրառումը
    Այո կան որոշ օրինաչափություններ, հնարավոր չի սուրբ լինել այս աշխարհում, իսկ հնարավոր կլիներ միայն այն դեպքում երբ բոլորը կլինեին այդպիսին մեկ մարդու պես…
    Ով ուզում է աշխարհը տեղաշարժել՝ թող իրեն տեղաշարժի - Սոկրատես
    Թե սիրում ենք՝ մեր սրտի բոլոր լարերո՜վ սիրենք... Միայն Սիրուն է երաժշտությունը զիջում, բայց և Սերն էլ մեղեդի է... Ես և Դու՝ Մի Ենք՝ Մի-Մի Աշխարհ Ենք, Հավերժի Ճամփորդներ...

  3. #93
    Մշտական անդամ BusinessMen-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    03.12.2007
    Հասցե
    Yerevan
    Գրառումներ
    169
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Աղջիկներ, պասիվ մի մնացեք, ձեր կարծիքը շատ կարևորա…

  4. #94
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Ո՞ր աղջիկը ռիսկ կանի սենց թեմայում պատասխանի...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  5. #95
    (C) Ուրվական-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    05.11.2006
    Հասցե
    Երևան
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,505
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Մեջբերում Lion-ի խոսքերից Նայել գրառումը
    Ո՞ր աղջիկը ռիսկ կանի սենց թեմայում պատասխանի...
    Էս նենց քո ձևերով ակտիվացրիր թեման, էլի:
    Բայց խի չպետք ա ռիսկ անեն որ: Թե էլի հին ու բարի ժամանակների պես մեզ մոտ սեքս չկա:
    Лучше Гор могут быть только Горы.

  6. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Kuk (03.04.2009)

  7. #96
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Չէ հա, ուղղակի դիտարկումով կիսվեցի... Դեհ, դատելով, որ "Աղջիկներ, պասիվ մի մնացեք, ձեր կարծիքը շատ կարևորա… " հարցադրումը հնչեցվել է 28.12.2007 և դրանից հետո գրեթե 16 ամիս նոր պոստ չի եղել... երևում է, որ աղջիկները ռիսկ չեն արել
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  8. #97
    Բարի ճանապարհ One_Way_Ticket-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    19.03.2009
    Հասցե
    Ուղևորի ծոցագրպան
    Տարիք
    39
    Գրառումներ
    3,618
    Բլոգի գրառումներ
    32
    Mentioned
    9 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Եթե ձեր ապագա կինը մինչև ձեզ հանդիպելը սեռական հարաբերությունների մեջ եղած լիներ այլ տղամարդու հետ, դուք նրա հետ կամուսնանաիք?????
    Այո:

  9. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Lion (03.04.2009), Ribelle (04.04.2009)

  10. #98
    Պատվավոր անդամ Lion-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    20.03.2007
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    9,429
    Mentioned
    36 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Հալալա մարդու ազնվությանը...
    Համեցեք իմ ֆորում
    Միայն արժանապատվություն ունեցողը կարող է գնահատել դա և իր, և ուրիշների մոտ:

  11. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    comet (06.04.2009)

  12. #99
    Լիարժեք անդամ Manya-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.04.2009
    Տարիք
    37
    Գրառումներ
    98
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    Շատ տարածված թեմա ու բոլորին հետաքրքրող հարց:Բայց չգիտես ինչու երբ շրջապատում սկսում ես խոսալ այդ թեմայով մեծ մասը քեզ հանում են լկտի ու սկսում են ուրիշ աչքերով նայել:Իմ կարծիքով ազդում է:Կապ չունի տղա թե աղջիկ:

  13. #100
    Անդամության թեկնածու Miki-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    06.09.2008
    Գրառումներ
    9
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    [QUOTE=Stalker;187526]Սեքսն ու սերը կապված են այնքանով, որ որքան ուժեղ է սերը այնքան մեծ է սեռական հաճյույքը/QUO

    լիովին համամիտ եմ հետտ, սիրելով սեքս անելը մոտ ա նիռվանային

  14. #101
    nocturnus Հայկօ-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2008
    Գրառումներ
    8,423
    Բլոգի գրառումներ
    4
    Mentioned
    10 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Պատ. Re. Սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա:

    ԵՐԿԱՐԱՏԵՎ ԳՐԳՌՈՒՄՆԵՐԸ ՆՊԱՍՏԱՎՈՐ ՉԵՆ

    Մենտալիտետի թելադրանքով սեռական ցանկությունների զսպումը՝ սխալ է

    «Ամեն անգամ ընկերուհուս հետ համբուրվելիս, գրկախառնվելիս ինձ մոտ այլ ցանկություններ էլ են առաջանում: Անգամ նրա թեթեւ հպումից գրգռվում ու սեռական հարաբերության կարիք եմ զգում: Բայց հայկական ավանդույթին զոհ գնալով՝ զսպում ենք մեզ, ստիպված լինելով համբերել մինչեւ ամուսնությունը»,- «Առավոտի» հետ զրույցում պատմում է 23-ամյա ապագա ատամնաբույժ Ղարիբը:

    Հայաստանում այս խնդրի առաջ կանգնում է գրեթե յուրաքաչյուր զույգ:

    Վնասակար չէ՞, արդյոք, սեռական ցանկությունների պարբերաբար զսպումը: Ի՞նչ հետեւանքներ կարող է այն ունենալ, եւ ի՞նչ խնդիրների առաջ կարող է այն կանգնեցնել երիտասարդներին՝ ապագա մայրերին եւ հայրերին:

    Այս թեմայի շուրջ «Առավոտը» զրուցեց սեքսապաթոլոգ, հոգեթերապեւտ Մարատ Զաքարյանի հետ: Ըստ նրա, սեռական հարաբերությունների ցանկությունների զսպումը կարող է հանդիսանալ սեռական խանգարումների պատճառ. «Խնդիրը անձի տարիքն է: Եթե զույգերը երիտասարդ են կամ դեռահաս, ուրեմն այդ զսպումը պարտադիր է: 16, 17, 18 տարեկանների համար շատ վտանգավոր է ունենալ սեռական հարաբերություններ, որոնց հետեւանքները կարող են ճակատագրական լինել՝ անցանկալի հղիություն, սեռական ճանապարհով փոխանցվող վարակներ, ընդհուպ կարող է առաջացնել անպտղություն եւ տղաների եւ աղջիկների մոտ»:

    Սեքսապաթոլոգի հավաստմամբ՝ սեռական ցանկությունների զսպումը երիտասարդ զույգերի համար չի կարող վտանգավոր լինել. «Մարդու օրգանիզմը, մասնավորապես սեռական համակարգը, ունի պաշտպանական մեխանիզմներ, որոնք թույլ չեն տալիս, որ անձի մոտ շեղումներ լինեն: Խոսքս երիտասարդ օրգանիզմների մասին է: Այնպես որ, երիտասարդ զույգերը կարող են չանհանգստանալ իրենց սեռական ցանկությունները չբավարարելուց առաջացած հետեւանքների համար»: Մ. Զաքարյանի պնդմամբ, այդ ցանկությունները չբավարարվելու խնդիրը վտանգ է ներկայացնում 30-35-ից բարձր տարիք ունեցողների համար. «Այդ տարիքի անձանց սեռական ցանկությունների զսպումը ցանկալի չէ, անգամ վտանգավոր է: Այն կարող է սեռական խանգարումների պատճառ լինել եւ տղամարդկանց, եւ կանանց մոտ»: Սեռական խանգարումների մասին բժիշկ-սեքսապաթոլոգը մանրամասնեց. «Սեռական ցանկությունների զսպումը միջին տարիքի անձանց համար կարող է լուրջ պրոբլեմների աղբյուր լինել: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ սեռական թուլություն՝ հիպոէրեկցիա, սեռական ցանկությունների, օրգազմի խանգարումներ: Այսինքն՝ սեռական ակտի բոլոր բաղադրիչների խանգարումների առաջացումը հնարավոր է. նույնը եւ կանանց մոտ: Մասնավորապես այն կանանց, որոնք նորմալ սեռական կյանքով չեն ապրում: Կանանց սեռական ցանկությունների զսպումը վտանգավոր է հատկապես կլիմակտերիկ շրջանում: Այդ շրջանում առաջանում են մեծ հորմոնալ փոփոխություններ, որոնք ազդում են եւ նյարդային, եւ հոգեկան համակարգի վրա, դրա հետեւանքով ախտահարվում է անոթային սիստեմը: Այսինքն՝ առաջանում է բոլոր համակարգերի նվազում, այդ թվում՝ սեռական համակարգի: Եվ եթե 45 տարեկանից հետո կանայք սեռական կյանքով չեն ապրում, դա բերում է օրգանական փոփոխությունների՝ սեռական օրգանների, ընդհուպ մինչեւ կրծքագեղձերի ուռուցքների առաջացման: Չի բացառվում նաեւ չարորակ ուռուցքների գոյացությունը»:

    Սեքսապաթոլոգ-հոգեթերապեւտը վկայում է. «Ես չեմ վախեցնում այս ամենը նշելով, այլ զգուշացնում եմ: Սեռական հարաբերությունները ամոթ չեն, դա առողջ ապրելակերպի միջոց է: Փաստն այն է, որ սեռական հարաբերությունների բացակայությունը առողջական խնդիրների պատճառ է»:

    Թեմայի շուրջ զրուցեցինք նաեւ բժիշկ-սեքսոլոգ Վրեժ Շահրամանյանի հետ: Ըստ նրա՝ սեռական ցանկության զսպումը, մենտալիտետի թելադրանքով սեռական հարաբերություններ չունենալու վտանգը կախված է տվյալ զույգի երկարատեւ ֆիզիկական շփումներից եւ հաճախակի սեռական ցանկության գագաթնակետին հասնելուց ու արդյունքում չլիցքաթափվելուց. «Զույգերի ընկերության, շփման երկարատեւ ընթացքը, այսինքն՝ 2-3 տարվա տեւողությունը վտանգավոր է: Քանի որ համբուրվելիս, գրկախառնվելիս զույգերն անընդհատ իրար գրգռում են, տեղի է ունենում սեռական օրգանների գերարյունալեցում, ինչը ենթադրում է պարտադիր լիցքաթափում, բավարարում: Եվ եթե անձի մոտ հաճախակի լինում են գրգռումներ, բայց չի լինում լիցքաթափում, դրանց երկարատեւ պրոցեսի հետեւանքում զույգերի մոտ առաջանում են բորբոքումներ, ինչն էլ մեծ վտանգ է ներկայացնում: Տղամարդկանց մոտ կարող է առաջանալ անպտղություն, կանանց մոտ՝ արգանդափողերի բորբոքում, ինչը նույնպես հանգեցնում է անպտղության: Ուստի երկարատեւ գրկախառնումները նպաստավոր չեն»:

    Հարցին, թե ինչպե՞ս զերծ մնալ անցանկալի սեռական խախտումներից, անպտղության վտանգից ու գերգրգռումից, Վ. Շահրամանյանը պատասխանեց. «Խնդիրը շատ բարդ է եւ պրոբլեմատիկ միայն հայերի համար: Քանի որ ոչ մի ուրիշ երկրում չես հանդիպի այնպիսի զույգերի, որոնք ցանկության դեպքում իրենց այդ հաճույքից զրկեն: Ահա թե ինչու օտարերկրացիները ավելի քիչ են դժգոհում սեռական խնդիրներից: Այստեղ հայկական մենտալիտետի եւ ավանդույթի խնդիր կա: Այն լուծելու համար կարելի է օգտագործել փոխարինող միջոցներ, որը կոչվում է պետինգ: Դա երկկողմանի սեռական օրգանների գրգռում է՝ առանց սեռական օրգանների անմիջական կոնտակտի: Համբուրվելիս, գրկախառնվելիս հասնել եւ զուգընկերոջը հասցնել մինչեւ վերջնական կետի, տվյալ դեպքում՝ օրգազմի, ինչի արդյունքում տեղի է ունենում լրիվ լիցքաթափում, որն արդեն դառնում է լիցքերը լրիվ մարելու փոխարինող միջոց: Սա անմիջական կոնտակտ չի, այլ գերգրգռում: Սա ամենանպաստավոր միջոցն է, ու երբեմն շատերի համար կարող է խնդիր չհանդիսանալ միայն համբուրվելով օրգազմի հասնելը: Կան մարդիկ, որոնք գերզգայուն են եւ համբուրվելու ընթացքում էլ օրգազմ են ապրում: Հենց դա էլ պետինգի մի տարբերակ է եւ հիանալի միջոց անցանկալի հղիությունից, վարակներից եւ շատ ահավոր հիվանդությունից՝ ՁԻԱՀ-ից զերծ մնալու համար»:

    ԼՈՒՍԻՆԵ ՇԱՀԲԱԶՅԱՆ
    Աղբյուր՝ Առավոտ
    DIXI
    carpe noctem

  15. Գրառմանը 3 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artgeo (14.05.2009), Ապե Ջան (21.03.2011), գյումրեցի աղջիկ (11.02.2010)

Էջ 7 7-ից ԱռաջինԱռաջին ... 34567

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Մտորումներ հոգեբանության շուրջ
    Հեղինակ՝ Չամիչ, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 29
    Վերջինը: 04.05.2016, 23:11
  2. Մարդկային դիմակներ
    Հեղինակ՝ M.S., բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 50
    Վերջինը: 23.03.2010, 17:53
  3. Գրքեր հոգեբանության վերաբերյալ
    Հեղինակ՝ Haykolo007, բաժին` Հոգեբանություն և փիլիսոփայություն
    Գրառումներ: 12
    Վերջինը: 02.12.2009, 16:36
  4. Philosopher. Մարդկային դիմանկար
    Հեղինակ՝ Ուլուանա, բաժին` Հարցազրույցներ
    Գրառումներ: 19
    Վերջինը: 06.06.2007, 11:23
  5. Ակտի՞վ, թե՞ գործուն
    Հեղինակ՝ SAS, բաժին` Հայերեն
    Գրառումներ: 1
    Վերջինը: 29.04.2007, 20:18

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •