Ժողովուրդ, բայց դուք դեմք եք


Փաստորեն, կարելի է ենթադրել, որ Հայաստանում բարոյական հայ երիտասարդները, հատկապես խոսքն աղջիկների մասին է, դե տղաներն էլի իրենց գլխի ճարը տեսնում են, ինչպես ասեց Երվանդը, ամբողջ օրը կատաղած ման են գալիս, ներվային են, հիստերիկ և նման վատ-վատ բաներ

Իմ կարծիքով սեռական ակտի ուշացման ազդեցությունը մարդկային հոգեբանության վրա այնքով ուժեղ է արտահայտված լինում, որքանով որ մարդը հաճախ է մտածում այդ ուղղությամբ, այսինքն տարված է սեռական կյանքով ապրելու մոլուցքով: Չեմ բացառում, որ մարդն էլ ունի ֆիզիոլոգիա, սեռական պահանջներ՝ սկսած որոշակի տարիքից, բայց ամեն դեպքում, երբ օրգանիզմը քոնն է, որոշակիորեն ունակ ես կառավարելու այն


Ինչ վերաբերում է աղջիկների՝ սեռական կյանքով ապրելուն մինչ ամուսնանալը, ապա ես դրան դեմ չեմ բնավ, չնայած դա իմ սկզբունքերին է դեմ, ինձ համար միակը կլինի իմ ամուսինը, բայց երբևէ չեմ քարկոծի այն աղջկան, ով կսիրի ու կտրվի իր սիրած էակին, միայն թե դա վատ սովորություն չդառանա հաճախակի ընկերներ փոխելու պարագայում

Ինչպես բազմիցս ակումբի գրառումներում նշվել է՝ կուսությունը չէ, որ որոշում է աղջկա առաքինությունըՎերջում էս տղեն հարցի լուծումը կգտնի...)
Ամենավատ լուծումը, ինչպես արդեն նշվեց` ամուսնությունն է, ամեն դեպքում այդ տղան կգտնի ազատ մտածելակերպով աղջիկ, ում հետ էլ հենց կապրի նորմալ սեռական կյանքով:
Էջանիշներ