Սիրելի ակումբցիներ, սխալ գործողության արդյունքում ջնջվեցին եղած մեկնաբանությունները, բայց քանի դրանց բովանդակությունը պահպանվել է իմ մոտ, տեղադրում եմ այստեղ: Ներողություն եմ խնդրում այս միջադեպի համար:
AMZone. Ռեկորդա իմ համար, ես 5 տարիյա ակումբ.ամ մտնում, ոչ մի կայք դեռ 5 տարի անընդմեջ չեմ մտել, բացի ակումբից..
Շինարար. Շնորհավորում եմ մեզ բոլորիս, լավ է, որ այսպիսի համայնք կա, ու ես էլ գոհ եմ, որ գուցե ընդամենը ինչ-որ չափով, բայց այդ համայնքի մասնիկն եմ
Ars83. Թե ասա բո՞ւթն ինչի ես դրել 5-ից առաջ:Ինձ թվաց, թե ես եմ գրել վերնագիրը, ես էլ եմ տեղին-անտեղին բութեր շարում:
Ինչ էի ասում, կեցցե՛ Ակումբչուկը:![]()
ՆանՍ. Ակումբի ձգողականության ուժը շատ մեծ է. երբ համակարգիչս միացնում եմ, արդեն անկախ ինձնից akumb.am եմ հավաքում![]()
Էջանիշներ