Արծիվ-ի խոսքերից
Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ (մինչ հիմա) և ԱՄՆ քաղաքացի եմ, ամուսնացել եմ ԱՄՆ-ում իհարկե կինս նույնպես հայաստանցի է և մենք ճանաչել և շփվել ենք իրար հետ դեռ հայաստանից: Ասածս այն է որ ես իմ անձնական խորհուրդը չէի տա որևէ մեկին որ առանց որևէ մարդու ճանաչելու ամուսնանա նրա հետ քանի որ դա շատ լուրջ խնդիր է, իհարկե լինում են դեպքեր որ ծանոթությունները լինում ադնակլասնիկով և այլն և գտնում են հարցի լուծման բարեհաջող ավարտը բայց դա միշտ չէ քանի որ շատ դեպքերում լինում է նաև վատը: Ես չեմ ուզում որևէ մեկի վախեցնել սրանով բայց ինչպես ժողովրդական առակն է ասում ավելի լավ է տաս անգամ չափել և հետո կտրել քան թե տրվել զգացմունքներին և սցալ գործել: Իմ կարծիքը այն կլինի որ missarmogirl -ը փորձ ավելի խորը նայել այս ամենին և հրավիրի այդ տղային հայաստան և նրանք կշփվեն մի որոշ ժամանակ և հետո միայն մի քիչ պարզ կլինի խորացնել ծանոթությունը թե ոչ: Ես երբեք չեմ սիրել այն գաղափրը որ մարդ ամուսնանում է հանուն ինչ որ շահի, քանի որ դա շատ դեպքերում երջանիկ ավարտ չի ունենում: Գալով այն հարցին թե ոնց պետք է ընթանա հետա պրոցեսը թե ինչպես պետք է ԱՄՆ քաղաքացի տղան կարողանա որինական կերպով աղջիկ բերել հայաստանից դա կլինի այն որ ԱՄՆ-ում բնակվող տղան պետք է անպայման Lawyer տեսնի ու նրա հետ խորհրդակցելով իմանա հետագա քայլերի մասին: Կարծում եմ որոշակի գումար մուծելով lawyer-ին նա կտա նրա հարցերի պատասխանները և կօգնի լրացնել բոլոր դակումենտները: Հետո տղան կգա հայաստան և մեկ կամ երկու ամսով մնաց գործերը կշարունակի հայաստանում: Հետ վերադառնալուց անպայման պետք է հետը բերի որևէ լուսանկար իր և սիրած աղջկա հետ միասին որպիսի դա փակցվի գործերին որպիսի ԱՄՆ կառավարությունը (US Homeland Security) կարողանա հավատալ որ նրանք իրար ճանաչում են: Այսքանով կարող ես բավարարվես իսկ եթե ուրիշ հարցեր լինեն կարող ես դիմել ես կհետաքրքրվեմ և հնարավորինս կփորձեմ օգնել քեզ: Հաջողություն գործերիտ:
Էջանիշներ