Ընդունենք ԱՄՆ քաղաքացին տղան է, ՀՀ քաղաքացին՝ աղջիկը:
1. Աղջիկը գնում է իր շրջանի ԶԱԳՍ-ը և այնտեղից պահանջում է փաստաթուղթ որն ապացուցում է, որ աղջիկն ամուսնացած չէ: (5000 դրամ)
2. Տղան գնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն (նախապես ինտերնետով ժամադրություն վերցրնելով http://armenia.usembassy.gov/marriage.html) և պահանջում նույն փաստաթուղթը: $50
3. Տղայի անձնագիրը նոտարով թարգմանվում է: (5000 դրամ, նայած նոտարի)
4. Տղայի չամուսնացած լինելու փաստաթուղթը Apostile-ով է և պետք է հաստատվի ՀՀ արտգործ նախարարությունում: Աշխատանքային օրերն են երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ ժամը 10-ից 12-ը: Մինչև այնտեղ ներակայանալը խորհուրդ է տրվում որևէ բանկում վճարում կատարել 900005163515 հաշվին (չամուսնացած լինելու Apostile-ի համար): 2000 ՀՀ դրամ + 200 ՀՀ դրամ: Հետո իրենք ասում են թե որ օրը գնաք վերձնեք:
5. Տղայի և աղջկա չամուսնացած լինելու փաստաթղթերով գնում եք Արդարադատության նախարարություն (Աջափնյակ, Հալաբյան փողոցի կարմիր բարձրահարկ շենք): Աղջիկը իր անձնագրով մոտենում է աջ կողմում տեղադրված 2 ֆորտուշկաներից մեկին և ներկայացնում անձնագիրը, հերթապահը ինչ-որ թուղթ կլրացնի, որը ձեզ թուղթ թույլ կտա մտնել ներս: Բարձրանում եք 12-րդ հարկ Էլադայի մոտ, արտասահմանցիների ԶԱԳՍավորման գծով: Այնտեղ Էլադան ձեզ կասի, որ գնաք թղթաբանության հետևից, դուք էլ կասեք «ահա ձեր պահանջած թղթերը»: Թուղթ կտա, կլրացնեք, հետո տղան իջնում է առաջին հարկում xerox անելու այդ թղթերը, ետ եք վերադարձնում Էլադային, ինքը ձեզ օր կասի, որ գնաք (ամենաշուտը 1 ամիս): Դուրս գալուց Էլադային հիշեցրեք, որ ներքևի հերթապահի տված թղթի մեջ պետք է ստորագրի: Առաջին հարկում մոտենում եք ֆորտուշկային և տալիս այդ ստորագրած թուղթը:
……………
Հետո չգիտեմ![]()
Էջանիշներ