Ես ինքս Հայաստանի քաղաքացի եմ (մինչ հիմա) և ԱՄՆ քաղաքացի եմ, ամուսնացել եմ ԱՄՆ-ում իհարկե կինս նույնպես հայաստանցի է և մենք ճանաչել և շփվել ենք իրար հետ դեռ հայաստանից: Ասածս այն է որ ես իմ անձնական խորհուրդը չէի տա որևէ մեկին որ առանց որևէ մարդու ճանաչելու ամուսնանա նրա հետ քանի որ դա շատ լուրջ խնդիր է, իհարկե լինում են դեպքեր որ ծանոթությունները լինում ադնակլասնիկով և այլն և գտնում են հարցի լուծման բարեհաջող ավարտը բայց դա միշտ չէ քանի որ շատ դեպքերում լինում է նաև վատը: Ես չեմ ուզում որևէ մեկի վախեցնել սրանով բայց ինչպես ժողովրդական առակն է ասում ավելի լավ է տաս անգամ չափել և հետո կտրել քան թե տրվել զգացմունքներին և սցալ գործել: Իմ կարծիքը այն կլինի որ missarmogirl -ը փորձ ավելի խորը նայել այս ամենին և հրավիրի այդ տղային հայաստան և նրանք կշփվեն մի որոշ ժամանակ և հետո միայն մի քիչ պարզ կլինի խորացնել ծանոթությունը թե ոչ: Ես երբեք չեմ սիրել այն գաղափրը որ մարդ ամուսնանում է հանուն ինչ որ շահի, քանի որ դա շատ դեպքերում երջանիկ ավարտ չի ունենում: Գալով այն հարցին թե ոնց պետք է ընթանա հետա պրոցեսը թե ինչպես պետք է ԱՄՆ քաղաքացի տղան կարողանա որինական կերպով աղջիկ բերել հայաստանից դա կլինի այն որ ԱՄՆ-ում բնակվող տղան պետք է անպայման Lawyer տեսնի ու նրա հետ խորհրդակցելով իմանա հետագա քայլերի մասին: Կարծում եմ որոշակի գումար մուծելով lawyer-ին նա կտա նրա հարցերի պատասխանները և կօգնի լրացնել բոլոր դակումենտները: Հետո տղան կգա հայաստան և մեկ կամ երկու ամսով մնաց գործերը կշարունակի հայաստանում: Հետ վերադառնալուց անպայման պետք է հետը բերի որևէ լուսանկար իր և սիրած աղջկա հետ միասին որպիսի դա փակցվի գործերին որպիսի ԱՄՆ կառավարությունը (US Homeland Security) կարողանա հավատալ որ նրանք իրար ճանաչում են: Այսքանով կարող ես բավարարվես իսկ եթե ուրիշ հարցեր լինեն կարող ես դիմել ես կհետաքրքրվեմ և հնարավորինս կփորձեմ օգնել քեզ: Հաջողություն գործերիտ:
Վերջին խմբագրող՝ Արծիվ: 17.03.2011, 08:54:
AMzone (19.03.2011), erexa (17.03.2011), missarmogirl (17.03.2011)
Ջան նախ ասեմ, որ երբեք չխաբես, քանի որ եթե դուք ինտերնետով եք շփվել ու այստեղ էլ նման գրառում ես բացել, իմացիր, որ երբ քեզ հարցազրույցի կանչեն, ամբողջ ինտերնետը քրքրելու են ու հաստատ տվյալներ են գտնելու հատկապես FB-ում, այդպես է եղել կոնկրետ իմ ծանոթներից մեկի հետ, ում այստեղ վիզա խփեցին, բայց Ամերիկայի օդանավակայանից դեպորտ արեցին այդ պատճառով... Հայ տղաները հաստատ ավելի լավն են, բայց եթե դուք իրար սիրում եք իրոք, միակ լավ տարբերակը իր Հայաստան գալն ու քեզ հետ ամուսնանալն է, այդ դեպքում ավելի հեշտ կգնաս ԱՄՆ, ու չնայած ամերիկացիների մասին ինչ ասես ասում են, ես ինքս գնացել եմ ու համոզվել եմ, որ իրանք այդքան էլ բութ ու անհասկացող չեն, հատկապես, երբ դա իրենց երկիր մուտք գործելուն է վերաբերում... համ էլ ինչու՞ ես դու կրակը ընկել, թող այդ տղան մտածի, ոնց անի, որ քեզ հետ լինի...
Հ.Գ. Ի դեպ, եթե դու ունես լուրջ կրթություն, կամ ուզում ես ստանալ, դա էլ է լավ տարբերակ, ու եթե երբեւէ ԱՄՆ չես գնացել ու այնտեղ այսպես ասած քո «գերդաստանը» չի ապրում, դա եւս քեզ համար առավելություն է ok ստանալու համար...
Եթե ուզում ես հրաշք տեսնել, փորձիր ինքդ հրաշք լինել…
Արծիվ (17.03.2011)
Արա բայց պրորագանդան իրա գործը ոնցա՜ անում....
Խոսքս վերաբերում ա էս թեմայում և ընդհանրապես ամերիկացիներին ու եվրոպացիներին կպնողներին։ Մի հարց. եթե իրանք էտքան տուպոյ են, իսկ դուք էտքան խելոք եք, էտ ինչի՞ց ա, որ իրանք իրանց երկրում ապրում են, իսկ դու քոնում գոյատևում։ Հուսով եմ էտքան ազնվություն կունենաք ճիշտ պատասխան տալու (եթե ոչ հրապարակավ, գոնե ինքներդ ձեզ)։
Ու ընդհանրապես թեմայի հեղինակը ոչ մեկի կարծիքը չի հարցրել, թե ճիշտ ա՞ իրա ամուսնությունը արտասահմանցու հետ, թե ոչ։ Իսկ դա մեղմ ասած նշանակում ա, որ ինքը թքած ունի էտ հարցում ձեր կարծիքի վրա։ Էնպես, որ եթե կարաք հարցին պատասխանեք պատասխանեք, եթե չէ՝ բարի՛ ճանապարհ։
Իսկ թեմայի հեղինակին երկու բան կասեմ։ Տղան պետք է անպայման այստեղ լինի և արդեն դիմում ներկայացրած լինեք զագս (այստեղի կամ այնտեղի)։ Ես օրենքները չեմ ուսումնասիրել, բայց իմ ծանոթ աղջիկներից երկու հոգի ամուսնացել են արտասահմանցիների հետ և այդ տղաները եկել են Հայաստան, եթե չեմ սխալվում այստեղ զագսով ամուսնացել և ապա մտել դեսպանատուն։ Ոչ մի խնդիր չի եղել։ Ու երկրորդ՝ կարևոր է, որ սուտ չխոսես։ Դա այնքան հեշտ է քողազերծել, մանավանդ, եթե դու պրոֆեսիոնալ սուտասան չես, որ կարող ես հաշվի առնել իրենց բոլոր հարցերը և բոլորի դեպքում նույն պատասխանը տալ։ Եթե ինքը գա Հայաստան և դեսպանատանը բերեք բավական ապացույցներ, որ միմյանց երկար ժամանակ ճանաչել եք (կապ չունի վիրտուալ, թե ռեալ) և ցույց տաք փաստաթուղթ, որ ամուսնացել եք (ամուսնանում եք), ապա խնդիր չի լինի։ Իսկ հարցերը հիմնականում վերաբերվելու են քո և ամուսնուդ փոխհարաբերություններին։ Տալիս են այնպիսի անձնական հարցեր, որ կարող է պատասխանել միայն այն մարդը, ով մոտիկից ճանաչում է իրեն։ Հնարավոր է նաև առանձին առանձին հարցազրույց վերցնելը և հետո ստուգելը, թե արդյոք ձեր պատասխանները համընկնում են։
Ընդունենք ԱՄՆ քաղաքացին տղան է, ՀՀ քաղաքացին՝ աղջիկը:
1. Աղջիկը գնում է իր շրջանի ԶԱԳՍ-ը և այնտեղից պահանջում է փաստաթուղթ որն ապացուցում է, որ աղջիկն ամուսնացած չէ: (5000 դրամ)
2. Տղան գնում է ՀՀ-ում ԱՄՆ դեսպանատուն (նախապես ինտերնետով ժամադրություն վերցրնելով http://armenia.usembassy.gov/marriage.html) և պահանջում նույն փաստաթուղթը: $50
3. Տղայի անձնագիրը նոտարով թարգմանվում է: (5000 դրամ, նայած նոտարի)
4. Տղայի չամուսնացած լինելու փաստաթուղթը Apostile-ով է և պետք է հաստատվի ՀՀ արտգործ նախարարությունում: Աշխատանքային օրերն են երկուշաբթի, երեքշաբթի, հինգշաբթի, ուրբաթ ժամը 10-ից 12-ը: Մինչև այնտեղ ներակայանալը խորհուրդ է տրվում որևէ բանկում վճարում կատարել 900005163515 հաշվին (չամուսնացած լինելու Apostile-ի համար): 2000 ՀՀ դրամ + 200 ՀՀ դրամ: Հետո իրենք ասում են թե որ օրը գնաք վերձնեք:
5. Տղայի և աղջկա չամուսնացած լինելու փաստաթղթերով գնում եք Արդարադատության նախարարություն (Աջափնյակ, Հալաբյան փողոցի կարմիր բարձրահարկ շենք): Աղջիկը իր անձնագրով մոտենում է աջ կողմում տեղադրված 2 ֆորտուշկաներից մեկին և ներկայացնում անձնագիրը, հերթապահը ինչ-որ թուղթ կլրացնի, որը ձեզ թուղթ թույլ կտա մտնել ներս: Բարձրանում եք 12-րդ հարկ Էլադայի մոտ, արտասահմանցիների ԶԱԳՍավորման գծով: Այնտեղ Էլադան ձեզ կասի, որ գնաք թղթաբանության հետևից, դուք էլ կասեք «ահա ձեր պահանջած թղթերը»: Թուղթ կտա, կլրացնեք, հետո տղան իջնում է առաջին հարկում xerox անելու այդ թղթերը, ետ եք վերադարձնում Էլադային, ինքը ձեզ օր կասի, որ գնաք (ամենաշուտը 1 ամիս): Դուրս գալուց Էլադային հիշեցրեք, որ ներքևի հերթապահի տված թղթի մեջ պետք է ստորագրի: Առաջին հարկում մոտենում եք ֆորտուշկային և տալիս այդ ստորագրած թուղթը:
……………
Հետո չգիտեմ![]()
Ariadna (17.03.2011), Claudia Mori (17.03.2011), einnA (17.03.2011), Farfalla (17.03.2011), Jarre (17.03.2011), Kita (17.03.2011), Lem (01.04.2011), My World My Space (17.03.2011), Արևածագ (17.03.2011), Լուսաբեր (17.03.2011), Նաիրուհի (17.03.2011), ՆանՍ (17.03.2011), Ուլուանա (25.03.2011), Ռուֆուս (17.03.2011)
Նախ ասեմ, որ նա ամերիկացի չէ այլ ազգությամբ հայ.Այո մեր շփումը կայացել է ինտերնետի և հեռախոսի միջոցով, բայց նա անպայման գալու է Հայաստան, մենք վիրտուալ չենք պարտաստվում անել այդ ամենը, այլ ամեն ինչ , ինչպես կարգն է պահանջում, զագս, հարսանիք.Իսկ միթե սրանից ավելի ապացույց էլ է պետք , որ մենք իսկապես սիրում ենք իրար և ամուսնանում ենք՞:
Ուլուանա (25.03.2011)
Այո, ես ինքս շատ եմ մտածել այդ հարցի շուրջ և գիտակցում եմ որ կյանքի ամենալուրջ քայլերից է, նույնիսկ շատ անգամ եմ մտածել վերջ դնել մեր հարաբերություններին չնայած միմյանց շատ սիրելուն,այն մտավախությամբ, որ չենք կարողանա միասին լինել հեռավորության պատճառով, սակայն հանուն սիրո արժե պայքարել և անցնել սպասվող դժվարությունների միջով: Դրա համար ամեն դեպքում ստույգ ինֆորմացիա հավաքել և ամեն ինչի մասին տեղեկանալը կարծում եմ ավելի կօգնի
Արծիվ (17.03.2011)
Վերջին խմբագրող՝ aerosmith: 17.03.2011, 18:35:
missarmogirl (17.03.2011)
Կարծում եմ որ տվյալ դեպքում ԱՄՆ-ում ապրող տղան պետք է շահագրգռված լինի և պետք է միջոցների ստեղծի որ դուք կարողանաք հնարավորինս շուտ հասնել նրան, իսկ եթե նա դա չի անում ուրեմն մի քիչ կասկածում եմ անկեղծ սիրո վրա: Իսկ դուք երբևիցե հարցր՞ել եք նրան թե ինչու նա չի հետաքրքրվում այս ամեն մասին, քանի որ եթե նա իսկապես դա ցանկանա ապա կարող է հետաքրքրվել, մեզ մոտ շատ կան փորձառու հայ իրավաբաններ որոնք պատրաստ են հարցի լուծում տալ:
missarmogirl (18.03.2011)
ես կարամ ամուսնանամ հայաստանի քաղաքացուհու հետ, ես խնդիր չունեմ և պատրաստ եմ օգնել… մենակ ուզում եմ նախապես իմանաք որ ես ամուսնացած եմ, որ հետո չասեք "բա ես չգիտեի"… OK?
Արծիվ (24.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ