User Tag List

Նայել հարցման արդյունքները: windows xp թե windows 7

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • windows xp

    14 23.33%
  • windows 7

    46 76.67%
Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը
Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Windows XP թե՞ Windows 7

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Windows XP թե՞ Windows 7

    ինչ՞ առավելություն ունի 7- xp-նկատմամբ

  2. #2
    ... Chilly-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.11.2006
    Հասցե
    Երևան
    Գրառումներ
    1,619
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Հարցդ մի քիչ էն չի, ոնց որ տանկն ու հեծանիվը համեմատես, 7-ը հիանալի համակարգ է, կայուն ու ուժեղ պաշտպանությամբ, հիշողության շատ օպտիմալ օգտագործմամբ, գեղեցիկ ու հարմարավետ ինտերֆեյսով, իսկ XP-ն արդեն էնքան անգամ է ջարդվել ու էնքան վիրուսներ կան դրա համար, որ ներկա պահին լրիվ անիմաստ է դարձել դրա օգտագործումը...

  3. Գրառմանը 5 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (16.04.2011), tikopx (16.03.2011), yerevanci (16.03.2011), Աշոտ Երկաթ (28.03.2011), Պոզիտրոն (28.03.2011)

  4. #3
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցդ մի քիչ էն չի, ոնց որ տանկն ու հեծանիվը համեմատես, 7-ը հիանալի համակարգ է, կայուն ու ուժեղ պաշտպանությամբ, հիշողության շատ օպտիմալ օգտագործմամբ, գեղեցիկ ու հարմարավետ ինտերֆեյսով, իսկ XP-ն արդեն էնքան անգամ է ջարդվել ու էնքան վիրուսներ կան դրա համար, որ ներկա պահին լրիվ անիմաստ է դարձել դրա օգտագործումը...
    մի քիչ ել համոզես 7 կփոխեմ,
    ես XP եմ ոգտագործում 7 չեմ ել փորձել հիմա ուզում եի փոխել բայց հարցման արդյունքնները ներկայումս ուրիշ բան են ցույց տալիս (ես xp-ի օգտին են քվյարկել)

  5. #4
    Մշտական անդամ stepanyanarg-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    27.08.2010
    Հասցե
    Armenia,Erevan,...
    Գրառումներ
    229
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Միջին հնարվորություններով կոմպի համար XP,իսկ հզորի համար 7

  6. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Artyom (16.04.2011), Lusina (17.03.2011), Աշոտ Երկաթ (28.03.2011), Ապե Ջան (16.03.2011)

  7. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցդ մի քիչ էն չի, ոնց որ տանկն ու հեծանիվը համեմատես, 7-ը հիանալի համակարգ է, կայուն ու ուժեղ պաշտպանությամբ, հիշողության շատ օպտիմալ օգտագործմամբ, գեղեցիկ ու հարմարավետ ինտերֆեյսով, իսկ XP-ն արդեն էնքան անգամ է ջարդվել ու էնքան վիրուսներ կան դրա համար, որ ներկա պահին լրիվ անիմաստ է դարձել դրա օգտագործումը...
    Ի տարբերություն XP-ի Win7-ը դեռևս ավելի անկատար է: Այն ավելի փակ համակարգ է օգտագործողի համար, քան XP-ն:
    Ինչ վերաբերվում ա ջարդելուն, ապա վրջին տեստերը ցւյց են տալիս, որ պրակտիկորեն նույն պաշտպանվածությունն ունեն:
    Եթե խոսքը գնում է լիարժեք Update արված համակարգերի մասին, ապա դժվար է ասել, թե որն է ավելի պաշտպանված:
    Ինտերֆեյսի հարմարավետությունը նույնպես սուբյեկտիվ է` մեթե մարդ արդեն 10 տարի աշխատում է XP-ով, ապա դժվարանում է ընտելանալ 7-ին: Կան կարգաբերումներ, որ ավելի հասկանալի և մատչելի են 7-ում, սակայն դրանք ավելի քիչ են, քան նրանք, որոնք XP-ի հետ համեմատած չգիտես ուր են խցկել:
    Բացի այդ համեմատաբար հին տեխնիկայի տեսնակյունից առկա է դրայվերների խնդրը: Ինչպես նաև 7-ում բավականին սխալներով է իրականացված էլ. սնուցման կառավարման համակարգը, որը նույնիսկ բերում է որոշ ծրագրերի սխալ աշխատանքին:

    7-ը ունի հետևյալ առավելությունները.
    0. ՆՈՐ Է և ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ
    1. ավելի WEB ինտերֆեյս` այն մարդիք, որոնա ավելի շատ ինտերնետից են օգտվել, ավելի հեշտ են կողմնորոշվում:
    2. ինստալյացիա անել կարելի է նաև առանց սերիալ կոդի, աշխատում է, թեկուզ փորձնական, բայց լիարժեք: XP-ն նույնիսկ փորձնական չես կարող տեղադրել (խոսքը չի գնում արդեն crack և tweek արված տարբերակների մասին):
    3. Ավելի կայուն է, այսպես կոչված բեռնավորվող վնասակար ծրագրերի նկատմամբ, քանի որ ստանդարտ տարբերակով բեռնավորման կուտակիչն առանձին է տեղակայված և լռությամբ դրա ինֆորմացիան հասանելի չէ համակարգի ինտերֆեյսից:
    4. Ունի գրաֆիկական այնպիսի ինտերֆեյս, որը ավելի են հավանում օգտագործողների մեծամասնույթունը (բացի ինձանից ես արդեն 10 տարուց ավել աշխատում եմ Windiws Classic ինտերֆեյսով` առանց գրաֆիկական "խաղերի")
    5. Ի սկզբանե օժտված է նոր գրաֆիկական գրադարանների աջակցմամբ` DirecX11, որի կիրառումն ավելացնում է այդ գրադարանների կիրառմամբ ստեղծված եռաչափ գրաֆիկական պատկերների որակը (խաղեր, եռաչափ անիմացիա և այլն):
    6. Արդեն բոլոր նոր տեխնոլոգիաների դրայվվերների լուծումները տրվում են հենց 7-ի համար, մասնավորապես հիբրիդային գրաֆիկան, բազմասարք գրաֆիկան (CrossFireX, SLI), մեծացել է համակարգչային տարբեր սարքերի աջակցման դրայվերային բազան:
    7. Կորպորատիվ ցանցերում կիրառման ժամանակ ավելի լավ է ինտեգրացվում Windows Domain AD համակարգին, ինչպես նաև ավելի լայն խմբային անվտանգության կանոնների կարգաբերումներ ունի:
    8. Բավականին հաջող և պրակտիկորեն առանց մեծ տարբերությունների իրակաբացված 64 բիթանոց տարբերակը` ապագայի ՕՀ-երը լինելու են միայն 64 բիթանոց:
    9. Ավելի հեշտ և պարզ է ինստալյացիոն գործընթացը, իսկ RAID դրայվերների համար այլևս անհրաժեշտ չէ արդեն վաղուց շատերի մոտ բացակայող ճկուն սկավառակակիրը

    Թերություններն են.

    1. Ռեսուրսատարությունը: Պահանջում է ավելի շատ գրաֆիկական և հիշողության ռեսուրսներ (օպերատիվ հիշողություն և կոշտ սկավառակի հիշողություն)
    2. Դեռ "հում" է: Մասնավորապես այդքան էլ լավ չեն մշակված, ինչպես արդեն նշեցի, էլ. սնուցման կարաբերումների դրայվերները, ինչպես նաև որոշ սարքավորումների աջակցման դրայվերները:
    3. Որոշ արտադրողների կողմից, նույնիսկ մի քանի տարվա հնություն ունեցեղ սարքավորումների համար, 7-ի համար նախատեսված դրայվերների բացակայությունը, և դրանց լրամշակման դադարեցումը:
    4. Քանի որ ինտերֆեյսը կոնսերվատիվ չի ձևավորվել, ապա առաջացնում է դժվարություններ օգտագործողների մոտ:
    5. Օգտագործողի համար ավելի փակ է, քան XP-ն, որոշ կարգաբերումներ անհասանելի են, անհասկանալի և ոնւյնիսկ հակասական: Օրինակ, եթե անջատվում է Firewall-ը և նրա սերվիսը, ապա չգիտես ինչու չի տեղադրվում կամ խափանումներով է տեղադրվում այնպիսի սարքի դրայվերը (ասենք տպիչ), որը կարելի է ընդհանուր օգտագործմամբ կիարռել:
    6. Ակտիվացիայի համար անհրաժեշտ է ինտերնետ կապ, ինչպես նաև առայժմ Crack-ի լավ մեխանիզմները բացակայում են
    7. Ինստալյացիոն նրբություններից ելնելով (առանձին բեռնավորման կուտակիչ ստեղծելը) երբեման դժվարություններ է ստեղծում համակարգի կլոնավորման և վերականգնման ժամանակ:
    8. Կորպորատիվ սեգմենտի համար նախատեսված սարքավորումների ոլորտում, դեռևս այդքան էլ տարածված չէ (արդեն կիրառության մեջ գտվող համակարգիչների աջակցումը թույլ է` կախված արտադրողից):
    9. Ինստալյացիոն փաթեթեն ավելի մեծ է և միայն DVD տարբերակի օպտիակակն սկավառակակրերի համար է: Այն մարդիք, ով չուներ DVD սկավառակակիր, ստիպված են փոխել:
    10. Ավելի թանկ է
    11. Բիզնես ոլորտում դեռևս լայնորեն կիրառվող, բայց հին ծրագրերը երբեմն անաշխատունակ է դարձնում:

    Այս ամենից ելնելով ամեն ոք ինքնուրույն պետք է ընտրություն կատարի` ելնելով իր նախասիրություններից և պահանջներց, սակայն պետք չէ մոռանալ, որ Microsoft ընկերության կողմից արդեն վաղուց դադարեցվել է WindowsXP համակարգի սպասարկումը, ինչպես նաև արդեն չի վաճառվում դրա լիցենզիաները` մանավանդ կորպորատիվ սեգմենտի համար:

  8. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.06.2011)

  9. #6
    Չամուսնացած
    Գրանցման ամսաթիվ
    23.10.2009
    Հասցե
    192.168.1.2
    Տարիք
    33
    Գրառումներ
    3,996
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Varzor-ի խոսքերից Նայել գրառումը
    Թերություններն են.

    3. Որոշ արտադրողների կողմից, նույնիսկ մի քանի տարվա հնություն ունեցեղ սարքավորումների համար, 7-ի համար նախատեսված դրայվերների բացակայությունը, և դրանց լրամշակման դադարեցումը:
    4. Քանի որ ինտերֆեյսը կոնսերվատիվ չի ձևավորվել, ապա առաջացնում է դժվարություններ օգտագործողների մոտ:
    5. Օգտագործողի համար ավելի փակ է, քան XP-ն, որոշ կարգաբերումներ անհասանելի են, անհասկանալի և ոնւյնիսկ հակասական: Օրինակ, եթե անջատվում է Firewall-ը և նրա սերվիսը, ապա չգիտես ինչու չի տեղադրվում կամ խափանումներով է տեղադրվում այնպիսի սարքի դրայվերը (ասենք տպիչ), որը կարելի է ընդհանուր օգտագործմամբ կիարռել:
    6. Ակտիվացիայի համար անհրաժեշտ է ինտերնետ կապ, ինչպես նաև առայժմ Crack-ի լավ մեխանիզմները բացակայում են
    7. Ինստալյացիոն նրբություններից ելնելով (առանձին բեռնավորման կուտակիչ ստեղծելը) երբեման դժվարություններ է ստեղծում համակարգի կլոնավորման և վերականգնման ժամանակ:
    9. Ինստալյացիոն փաթեթեն ավելի մեծ է և միայն DVD տարբերակի օպտիակակն սկավառակակրերի համար է: Այն մարդիք, ով չուներ DVD սկավառակակիր, ստիպված են փոխել:
    10. Ավելի թանկ է
    3. Չէի ասի, ինձ թվումա մենակ շատ հին սարքերի դրայվերները չկան, որոնք թեկուզ XP-ով աշխատելիս պետքա թարմացնել իրանց հին լինելու պատճառով:
    4. Տենց դժվարություններ առաջանում մենակ նենց մարդկանց մոտ, որ օրինակ պապկա սարքելը ուրիշից են սովորել կամ մենակ Word-ով հավաքել գիտեն: Իրանց պետք էլ չի ճիշտն ասած 7-ը:
    5. Եթե Firewall-ով անտիվիրուս տեղադրես ոչ մի պրոբլեմ չի առաջանա, Windows-ինն էլ կանջատվի: Բացի դրանից նայի նկարներին համարյա 1 Մբ ես ընդամենը շահում էդ սերվիսը անջատելուց Հլը իմ մոտ 64 բիթա, կարողա 32-ով ավելի քիչա տարբերությունը





    6. Ճիշտն ասած չգիտեմ էս որտեղից եք վերցրել, երևի ուղղակի տեղյակ չեք դրանց մասին: Կան ակտիվատորներ, որոնք շատ մեծ հաջողությամբ ակտիվացնում են, հետն էլ հնարավորա թարմացումները քաշել: Կա նաև օֆլայն ակտիվացիայի ձև: Համակարգչի բիոսը թարմացնում ես հատուկ ջարդված SLIC-ով բիոսով, որից հետո ուղղակի մուտքագրելով տրված կոդը 7-ի տեղադրման ժամանակ ու ստանում ես ակտիվացրած 7: Նշեմ, որ էս վերջինը չի թռնում ցանկացած թարմացում տեղադրելուց հետո
    7. Եթե ասենք Acronis Disk Director-ով սարքես հիմնական կուտակիչը, ոչ մի ավելնորդ 100Մբ-անոց կուտակիչ չի ստեղծվի: Փորձել եմ Վին 7 ՍՊ1-ով:
    9. օրինակ իմ ընկերոջ համակարգչի վրա չկա DVD սկավառակակիր, բայց իրա կոմպի պրոցեսորը 333 ՄՀց-ա, RAM-ը՝ 96 Մբ, նույնիսկ XP-ինա դանդաղ աշխատում, ուր մնաց 7-ը
    Ուզում եմ ասեմ դժվար մեկի կոմպի տվյալները բավարարի 7-ի մինիմալ պահանջներին, բայց DVD սկավառակակրի բացակայությունը խոչնդոտի դրա տեղադրմանը: Եթե նունիսկ չունենա DVD սկավառակակիր, ֆլեշկեն կա ու կա:
    10. Տանը օգտագործելու համար ովա առնում Հայստանում ?

    Հուսով եմ ահագին թեթևացրի թերությունները

  10. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Albus (14.06.2011), Lord (13.06.2011), Varzor (14.06.2011), Աթեիստ (13.06.2011)

  11. #7
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    3. Չէի ասի, ինձ թվումա մենակ շատ հին սարքերի դրայվերները չկան, որոնք թեկուզ XP-ով աշխատելիս պետքա թարմացնել իրանց հին լինելու պատճառով:
    Մի գուցե դու չէիր ասի, բայց ես ասում եմ, ու լիովին վստահ եմ ասում Մանավանդ խոսքը գնում ա “սպեցիֆիկ” սարքավորումների մասին, օրինակ շատ տարածված Xerox սկաներների, կամ էլ հեռախոսների
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    4. Տենց դժվարություններ առաջանում մենակ նենց մարդկանց մոտ, որ օրինակ պապկա սարքելը ուրիշից են սովորել կամ մենակ Word-ով հավաքել գիտեն: Իրանց պետք էլ չի ճիշտն ասած 7-ը:
    Եղբայր, աշխատում եմ այնպիսի համակարգում, որ տեղ մոտ 500 համակարգիչներ և “պապկա” սարքող օգտագործողներ ունենք Ասեմ, որ Win7 անցման ժամանակ մի քանի ամիս բողոքները չէին դադարում, նույնիսկ ծանոթներ ունեմ, որ 7-ը հետ են փոխել XP, որովհետև դրան “սովոր են”
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    5. Եթե Firewall-ով անտիվիրուս տեղադրես ոչ մի պրոբլեմ չի առաջանա, Windows-ինն էլ կանջատվի: Բացի դրանից նայի նկարներին համարյա 1 Մբ ես ընդամենը շահում էդ սերվիսը անջատելուց Հլը իմ մոտ 64 բիթա, կարողա 32-ով ավելի քիչա տարբերությունը
    Ինչ կապ ունի Firewall-ով անտիվիրուսը??? Ես ասում եմ, եթե Windows-ի Firewall-ի սերվիսը անջատում ես, օրինակ պրինտերների դրայվերները ինստալ չի լինում, կամ էլ սխալով ա աշխատում:
    Այլ Firewall-ը պրոբլեմը չի լուծում
    Նշված խնդիրը լուծված է արդեն SP1-ում
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    6. Ճիշտն ասած չգիտեմ էս որտեղից եք վերցրել, երևի ուղղակի տեղյակ չեք դրանց մասին: Կան ակտիվատորներ, որոնք շատ մեծ հաջողությամբ ակտիվացնում են, հետն էլ հնարավորա թարմացումները քաշել: Կա նաև օֆլայն ակտիվացիայի ձև: Համակարգչի բիոսը թարմացնում ես հատուկ ջարդված SLIC-ով բիոսով, որից հետո ուղղակի մուտքագրելով տրված կոդը 7-ի տեղադրման ժամանակ ու ստանում ես ակտիվացրած 7: Նշեմ, որ էս վերջինը չի թռնում ցանկացած թարմացում տեղադրելուց հետո
    Էդ SLIC բիոսով “ակտիվատորը” իրականում հայտնի բրենդերի (օրինակ Dell) OEM լիցենզիաների հիման վրայա սարքած ու դրանց մեծ մասը (կրեկերի) իրանց մեջ “բարի” ծրագրեր են պարունակում, որոնց Կասպերը, Ավիրան ու Նոդը չեն բռնում
    Դրա համար էլ նորմալ թարմանում ու ակտիվանում են
    Իսկ նորմալ ակտիվացման համար առանց ինտերնետի չի լինում, եթե չունես Միկրոսոֆտի համապատասխան գործիքը, որը տրամադրվում է միայն Enterprise հաճախորդներին` համապատասխան key-ով
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    7. Եթե ասենք Acronis Disk Director-ով սարքես հիմնական կուտակիչը, ոչ մի ավելնորդ 100Մբ-անոց կուտակիչ չի ստեղծվի: Փորձել եմ Վին 7 ՍՊ1-ով:
    Եղբայր խոսքս գնում ա ինստալյացիայի մասին` ստանդարտով 100MB առանձին partition-ա սարքում:
    Դա հնարավոր ա շրջանցել հենց ինստալյացիայի ժամանակ, բայց ոչ բոլորն ա, որ դա գիտեն ու պետք էլ չի ոչ մի հատուկ ուտիլիտ օգագործել SP1-ն էլ կապ չունի :
    Իսկ էդ 100MB-անոց առանձին կուտակիչնա, որ պաշտպանում ա բեռնավորվող վիրուսներից և վնասակար ծրագրերից
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    9. օրինակ իմ ընկերոջ համակարգչի վրա չկա DVD սկավառակակիր, բայց իրա կոմպի պրոցեսորը 333 ՄՀց-ա, RAM-ը՝ 96 Մբ, նույնիսկ XP-ինա դանդաղ աշխատում, ուր մնաց 7-ը
    Այս դեպքի մասին չէր գնում խոսքը Ցանկացած օպերացիոն համակարգ ունի մինիմալ պահանջներ
    Ես XP SP2 _ը դրել եմ P1 233MHz –ի վրա, 64ՄԲ RAM-ով` նորմալ էլ աշխատելա Ինտերնետի ու օֆիսի համար հերիքում էր
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Ուզում եմ ասեմ դժվար մեկի կոմպի տվյալները բավարարի 7-ի մինիմալ պահանջներին, բայց DVD սկավառակակրի բացակայությունը խոչնդոտի դրա տեղադրմանը: Եթե նունիսկ չունենա DVD սկավառակակիր, ֆլեշկեն կա ու կա:
    Ոնց էս պատկերացնում դատարկ կոմպի վրա ֆլեշով Windows 7 դնելը ? Չեմ ասում հնարավոր չի, սակայն Home User-ների մեծ մասին հասանելի չի
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    10. Տանը օգտագործելու համար ովա առնում Հայստանում ?
    Ով փող ունի ու հավես , մեկ էլ ով որ նոթբուք ա առնում` ՕS-ով ավելի թանկա, քան առանց OS-ի: Մեկ էլ են մարդիք, որոնք տանը օգտագործում են այնպիսի ծրագրեր, որոնց համար ՕՀ-ի լիցենզավորված լինելը պարտադիր պայման ա
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    Հուսով եմ ահագին թեթևացրի թերությունները
    Հա, իհարկե թեթևացրիր, բայց չվերացրիր:
    Ասեմ սենց. “գործից գլուխ հանող” մարդու համար` մեկա, նայած թե ինչ խնդիր ա լուծում, իսկ ես նշել եմ “թերությունները” ավելի շատ սովորական միջին ունակությունների օգտագործողի համար:
    Անձամբ ես իմ հիմնական աշխատանքները տանում եմ XP-ի տակ, սակայն զուգահեռ 7 էլ ունեմ, Linux-ներ էլ ունեմ, սերվերներ էլ ունեմ, ոնւնիսկ MacOS ունեմ` պետք են

  12. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Վահե-91 (14.06.2011)

  13. #8
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում vahe-91-ի խոսքերից Նայել գրառումը
    6. Ճիշտն ասած չգիտեմ էս որտեղից եք վերցրել, երևի ուղղակի տեղյակ չեք դրանց մասին: Կան ակտիվատորներ, որոնք շատ մեծ հաջողությամբ ակտիվացնում են, հետն էլ հնարավորա թարմացումները քաշել: Կա նաև օֆլայն ակտիվացիայի ձև: Համակարգչի բիոսը թարմացնում ես հատուկ ջարդված SLIC-ով բիոսով, որից հետո ուղղակի մուտքագրելով տրված կոդը 7-ի տեղադրման ժամանակ ու ստանում ես ակտիվացրած 7: Նշեմ, որ էս վերջինը չի թռնում ցանկացած թարմացում տեղադրելուց հետո
    Հա, մեկ էլ մոռացա ասեմ, որ crack արած windօws-ով նոթբուքով գնում ես արտասահման, օդանավակայանից հետ են դարձնում` երկիր չեն թողում, որովհետև լիցենզիայի կուպոնը չկա, ակմ էլ եղածը չի բռնում ՕՀ-ի լիցենզիայի հետ: Համարցվում ա “գողացված” ապրանք, իսկ եթե գողացված ապրանքով թողնեն երկիր, ապա պարտավոր են նաև դատել, բայց չեն ուզումգլուխները ցավացնել, ու ասում են “առանց նոթբուք` խնդրեմ, նոթբուքով` ոչ”: Մասնավորապես Անգլիայում հաստատ այդպես է

  14. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Universe (14.06.2011)

  15. #9
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աշոտ Երկաթ-ի խոսքերից Նայել գրառումը
    ինչ՞ առավելություն ունի 7- xp-նկատմամբ
    հա կա ելի, ետքան գրել կլինի ուղղակի ուժեղ ու թույլ կոմպի հարցնա:
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  16. Գրառմանը 2 հոգի շնորհակալություն են հայտնել.

    stepanyanarg (16.03.2011), Աշոտ Երկաթ (16.04.2011)

  17. #10
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    հա կա ելի, ետքան գրել կլինի ուղղակի ուժեղ ու թույլ կոմպի հարցնա:
    կխնդրեի գնահատել սա xp-ի համար է հարմար թե 7-ի
    intel(R) Pentium(R) Dual CPU
    E2200 @ 2.20GHz
    2.20 ГГц, 1.87 ГБ 0 3Ц
    Расширение Физических

    (Мой компьютер-ում ետ եր գրած )

  18. #11
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աշոտ Երկաթ-ի խոսքերից Նայել գրառումը
    կխնդրեի գնահատել սա xp-ի համար է հարմար թե 7-ի
    intel(R) Pentium(R) Dual CPU
    E2200 @ 2.20GHz
    2.20 ГГц, 1.87 ГБ 0 3Ц
    Расширение Физических

    (Мой компьютер-ում ետ եր գրած )
    կասեի նորմալ կգնա 7-ը վրեն, մեկել վիդեոն կասես, չնայած քցի նորմալա , հանգիստ կգնա
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  19. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (28.03.2011)

  20. #12
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    26.11.2010
    Գրառումներ
    539
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում tikopx-ի խոսքերից Նայել գրառումը
    կասեի նորմալ կգնա 7-ը վրեն, մեկել վիդեոն կասես, չնայած քցի նորմալա , հանգիստ կգնա
    Ետ ուրնա?

  21. #13
    Պատվավոր անդամ
    Գրանցման ամսաթիվ
    22.08.2009
    Հասցե
    Armenia
    Գրառումներ
    3,414
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Աշոտ Երկաթ-ի խոսքերից Նայել գրառումը
    Ետ ուրնա?
    վիդեո կարտան
    blog.bit.am : Bit.am : Armenix.com սրանք այն երեք կայքերնեն, որ մարդ պիտի այցելի գոնե մեկ անգամ:

  22. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (16.04.2011)

  23. #14
    Մշտական անդամ
    Գրանցման ամսաթիվ
    02.04.2011
    Գրառումներ
    329
    Բլոգի գրառումներ
    7
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    մի հատ կամպյուտեր կար ram 512 եր նորմալ նստեց 7ը

  24. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (16.04.2011)

  25. #15
    Պատվավոր անդամ _Հրաչ_-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    29.10.2007
    Հասցե
    Վանաձոր
    Տարիք
    37
    Գրառումներ
    2,047
    Mentioned
    1 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում movsal08-ի խոսքերից Նայել գրառումը
    մի հատ կամպյուտեր կար ram 512 եր նորմալ նստեց 7ը
    Նստելը կնստի, դու ասա աշխատի: Իմ կոմպը 1 ԳԲ ՌԱՄ ունի, 7-ը գցեցի կոմպիս վրա, կոմպս ճաք տվեց:

  26. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աշոտ Երկաթ (16.04.2011)

Էջ 1 2-ից 12 ՎերջինըՎերջինը

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 8/8.1
    Հեղինակ՝ masivec, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 420
    Վերջինը: 11.09.2016, 23:29
  2. Windows 7 և Windows XP շերինգ [շտապ]
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.03.2011, 18:51
  3. Windows Defender/Windows Malicious Software Removal Tool
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.05.2010, 17:37
  4. Windows 7
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.10.2009, 12:45
  5. Windows 7
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.08.2008, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •