User Tag List

Նայել հարցման արդյունքները: windows xp թե windows 7

Քվեարկողներ
60. Դուք չեք կարող մասնակցել այս հարցմանը
  • windows xp

    14 23.33%
  • windows 7

    46 76.67%
Ցույց են տրվում 76 համարից մինչև 89 համարի արդյունքները՝ ընդհանուր 89 հատից

Թեմա: Windows XP թե՞ Windows 7

Ծառի տեսքով դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #5
    Կեցցե թագավորը Varzor-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    16.03.2009
    Հասցե
    Երկիր մոլորակ, ՀՀ ք. Երևան
    Տարիք
    43
    Գրառումներ
    7,503
    Mentioned
    13 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Chilly-ի խոսքերից Նայել գրառումը
    Հարցդ մի քիչ էն չի, ոնց որ տանկն ու հեծանիվը համեմատես, 7-ը հիանալի համակարգ է, կայուն ու ուժեղ պաշտպանությամբ, հիշողության շատ օպտիմալ օգտագործմամբ, գեղեցիկ ու հարմարավետ ինտերֆեյսով, իսկ XP-ն արդեն էնքան անգամ է ջարդվել ու էնքան վիրուսներ կան դրա համար, որ ներկա պահին լրիվ անիմաստ է դարձել դրա օգտագործումը...
    Ի տարբերություն XP-ի Win7-ը դեռևս ավելի անկատար է: Այն ավելի փակ համակարգ է օգտագործողի համար, քան XP-ն:
    Ինչ վերաբերվում ա ջարդելուն, ապա վրջին տեստերը ցւյց են տալիս, որ պրակտիկորեն նույն պաշտպանվածությունն ունեն:
    Եթե խոսքը գնում է լիարժեք Update արված համակարգերի մասին, ապա դժվար է ասել, թե որն է ավելի պաշտպանված:
    Ինտերֆեյսի հարմարավետությունը նույնպես սուբյեկտիվ է` մեթե մարդ արդեն 10 տարի աշխատում է XP-ով, ապա դժվարանում է ընտելանալ 7-ին: Կան կարգաբերումներ, որ ավելի հասկանալի և մատչելի են 7-ում, սակայն դրանք ավելի քիչ են, քան նրանք, որոնք XP-ի հետ համեմատած չգիտես ուր են խցկել:
    Բացի այդ համեմատաբար հին տեխնիկայի տեսնակյունից առկա է դրայվերների խնդրը: Ինչպես նաև 7-ում բավականին սխալներով է իրականացված էլ. սնուցման կառավարման համակարգը, որը նույնիսկ բերում է որոշ ծրագրերի սխալ աշխատանքին:

    7-ը ունի հետևյալ առավելությունները.
    0. ՆՈՐ Է և ՀԵՌԱՆԿԱՐԱՅԻՆ
    1. ավելի WEB ինտերֆեյս` այն մարդիք, որոնա ավելի շատ ինտերնետից են օգտվել, ավելի հեշտ են կողմնորոշվում:
    2. ինստալյացիա անել կարելի է նաև առանց սերիալ կոդի, աշխատում է, թեկուզ փորձնական, բայց լիարժեք: XP-ն նույնիսկ փորձնական չես կարող տեղադրել (խոսքը չի գնում արդեն crack և tweek արված տարբերակների մասին):
    3. Ավելի կայուն է, այսպես կոչված բեռնավորվող վնասակար ծրագրերի նկատմամբ, քանի որ ստանդարտ տարբերակով բեռնավորման կուտակիչն առանձին է տեղակայված և լռությամբ դրա ինֆորմացիան հասանելի չէ համակարգի ինտերֆեյսից:
    4. Ունի գրաֆիկական այնպիսի ինտերֆեյս, որը ավելի են հավանում օգտագործողների մեծամասնույթունը (բացի ինձանից ես արդեն 10 տարուց ավել աշխատում եմ Windiws Classic ինտերֆեյսով` առանց գրաֆիկական "խաղերի")
    5. Ի սկզբանե օժտված է նոր գրաֆիկական գրադարանների աջակցմամբ` DirecX11, որի կիրառումն ավելացնում է այդ գրադարանների կիրառմամբ ստեղծված եռաչափ գրաֆիկական պատկերների որակը (խաղեր, եռաչափ անիմացիա և այլն):
    6. Արդեն բոլոր նոր տեխնոլոգիաների դրայվվերների լուծումները տրվում են հենց 7-ի համար, մասնավորապես հիբրիդային գրաֆիկան, բազմասարք գրաֆիկան (CrossFireX, SLI), մեծացել է համակարգչային տարբեր սարքերի աջակցման դրայվերային բազան:
    7. Կորպորատիվ ցանցերում կիրառման ժամանակ ավելի լավ է ինտեգրացվում Windows Domain AD համակարգին, ինչպես նաև ավելի լայն խմբային անվտանգության կանոնների կարգաբերումներ ունի:
    8. Բավականին հաջող և պրակտիկորեն առանց մեծ տարբերությունների իրակաբացված 64 բիթանոց տարբերակը` ապագայի ՕՀ-երը լինելու են միայն 64 բիթանոց:
    9. Ավելի հեշտ և պարզ է ինստալյացիոն գործընթացը, իսկ RAID դրայվերների համար այլևս անհրաժեշտ չէ արդեն վաղուց շատերի մոտ բացակայող ճկուն սկավառակակիրը

    Թերություններն են.

    1. Ռեսուրսատարությունը: Պահանջում է ավելի շատ գրաֆիկական և հիշողության ռեսուրսներ (օպերատիվ հիշողություն և կոշտ սկավառակի հիշողություն)
    2. Դեռ "հում" է: Մասնավորապես այդքան էլ լավ չեն մշակված, ինչպես արդեն նշեցի, էլ. սնուցման կարաբերումների դրայվերները, ինչպես նաև որոշ սարքավորումների աջակցման դրայվերները:
    3. Որոշ արտադրողների կողմից, նույնիսկ մի քանի տարվա հնություն ունեցեղ սարքավորումների համար, 7-ի համար նախատեսված դրայվերների բացակայությունը, և դրանց լրամշակման դադարեցումը:
    4. Քանի որ ինտերֆեյսը կոնսերվատիվ չի ձևավորվել, ապա առաջացնում է դժվարություններ օգտագործողների մոտ:
    5. Օգտագործողի համար ավելի փակ է, քան XP-ն, որոշ կարգաբերումներ անհասանելի են, անհասկանալի և ոնւյնիսկ հակասական: Օրինակ, եթե անջատվում է Firewall-ը և նրա սերվիսը, ապա չգիտես ինչու չի տեղադրվում կամ խափանումներով է տեղադրվում այնպիսի սարքի դրայվերը (ասենք տպիչ), որը կարելի է ընդհանուր օգտագործմամբ կիարռել:
    6. Ակտիվացիայի համար անհրաժեշտ է ինտերնետ կապ, ինչպես նաև առայժմ Crack-ի լավ մեխանիզմները բացակայում են
    7. Ինստալյացիոն նրբություններից ելնելով (առանձին բեռնավորման կուտակիչ ստեղծելը) երբեման դժվարություններ է ստեղծում համակարգի կլոնավորման և վերականգնման ժամանակ:
    8. Կորպորատիվ սեգմենտի համար նախատեսված սարքավորումների ոլորտում, դեռևս այդքան էլ տարածված չէ (արդեն կիրառության մեջ գտվող համակարգիչների աջակցումը թույլ է` կախված արտադրողից):
    9. Ինստալյացիոն փաթեթեն ավելի մեծ է և միայն DVD տարբերակի օպտիակակն սկավառակակրերի համար է: Այն մարդիք, ով չուներ DVD սկավառակակիր, ստիպված են փոխել:
    10. Ավելի թանկ է
    11. Բիզնես ոլորտում դեռևս լայնորեն կիրառվող, բայց հին ծրագրերը երբեմն անաշխատունակ է դարձնում:

    Այս ամենից ելնելով ամեն ոք ինքնուրույն պետք է ընտրություն կատարի` ելնելով իր նախասիրություններից և պահանջներց, սակայն պետք չէ մոռանալ, որ Microsoft ընկերության կողմից արդեն վաղուց դադարեցվել է WindowsXP համակարգի սպասարկումը, ինչպես նաև արդեն չի վաճառվում դրա լիցենզիաները` մանավանդ կորպորատիվ սեգմենտի համար:

  2. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    Աթեիստ (13.06.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Windows 8/8.1
    Հեղինակ՝ masivec, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 420
    Վերջինը: 11.09.2016, 23:29
  2. Windows 7 և Windows XP շերինգ [շտապ]
    Հեղինակ՝ Կարապետ, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 8
    Վերջինը: 04.03.2011, 18:51
  3. Windows Defender/Windows Malicious Software Removal Tool
    Հեղինակ՝ Ռուֆուս, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 4
    Վերջինը: 19.05.2010, 17:37
  4. Windows 7
    Հեղինակ՝ GevSky, բաժին` Համակարգիչ
    Գրառումներ: 4
    Վերջինը: 11.10.2009, 12:45
  5. Windows 7
    Հեղինակ՝ _DEATH_, բաժին` Համակարգչային ծրագրեր
    Գրառումներ: 6
    Վերջինը: 26.08.2008, 22:25

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •