User Tag List

Ցույց են տրվում 1 համարից մինչև 15 համարի արդյունքները՝ ընդհանուր 21 հատից

Թեմա: Այսօրը պատմության քառուղիներում…

Համակցված դիտում

Նախորդ գրառումը Նախորդ գրառումը   Հաջորդ գրառումը Հաջորդ գրառումը
  1. #1
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)

    Այսօրը պատմության քառուղիներում…

    Թեմայում առաջարկում եմ գրանցել մեր ազգի, պետականության համար հիշարժան իրադարձություններ, որոնք նաև օգտակար կլիներ մեզ բոլորիս համար տեղեկացվածության առումով....

    միայն ըստ օրերի խնդրում եմ, այսինքն` ամեն օր տվյալ օրվա մասին....


    Ուրեմն սկսեցինք


    1921 թվականի այսօրը`մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում Սողոմոն Թեհլերյանը գնդակահարում է Օսմանյան Թուրքիայի Ներքին գործերի նախարար (1913-1918թթ.-ին), Հայոց Եղեռնի գլխավոր կազմակերպիչներից մեկին` Թալեաթին, և ձերբակալվում: Սակայն 1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը անպարտ է ճանաչում Սողոմոն Թեհլերյանին։
    Վերջին խմբագրող՝ My World My Space: 16.03.2011, 00:00:
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  2. Գրառմանը 23 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Agni (16.03.2011), Ambrosine (29.05.2011), Chilly (16.03.2011), davidus (17.03.2011), eduard30 (15.03.2011), einnA (16.03.2011), Gayl (15.03.2011), Lusinamara (16.03.2011), Mark Pauler (17.03.2011), Nare-M (30.04.2011), Smokie (16.03.2011), Tig (16.03.2011), V!k (16.03.2011), Անտիգոնե (02.04.2011), Աշոտ Երկաթ (03.04.2011), Ապե Ջան (16.03.2011), Արևհատիկ (16.03.2011), Գաղթական (02.05.2011), ԿԳԴ (30.04.2011), Հայուհի (02.04.2011), Մաեստրո (30.05.2011), Նաիրուհի (16.03.2011), ՆանՍ (21.04.2011)

  3. #2
    Ավագ Մոդերատոր Rammstein-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    01.07.2008
    Հասցե
    Երեւան
    Տարիք
    36
    Գրառումներ
    8,728
    Mentioned
    3 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մոդերատորական. Թեման «Ժամանց» բաժնից տեղափոխվում է «Դեսից - Դենից» բաժին:

  4. #3
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում առանց Խորհրդային Հայաստանի պատվիրակության մասնակցության տեղի ունեցան ռուս-թուրքական բանակցություններ։ Մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային էին տրվում Կարսի, Արդահանի, Սուրմալուի և Արդվինի շրջանները։ Հայաստանին էին վերադարձվում Ալեքսանդրապոլն ու շրջակա գյուղերը, Նախիջևանն ստանում էր ինքնավար տարածքի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո։

    Նույնիսկ այս պայմանագրի կնքումից հետո թուրքական զորքերը չէին շտապում հեռանալ Շիրակի գավառից։ Խորհրդային Ռուսաստանն ակնարկեց, որ Խորհրդային Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում այն կդիտարկվի որպես Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմ, և 1921 թ. ապրիլի կեսերին թուրքական զորքերը դուրս եկան Շիրակից՝ ավերելով շրջանն ու կազմակերպելով հայերի կոտորածներ։

    1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Անդրկովկասի երեք Խորհրդային հանրապետությունների միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները՝ հայությանը պարտադրելով հաշտվել ազգային տարածքների օտարման հետ։
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  5. Գրառմանը 8 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.03.2011), Lusinamara (16.03.2011), Mark Pauler (17.03.2011), My World My Space (17.03.2011), Nare-M (30.04.2011), Tig (17.03.2011), Գաղթական (02.05.2011), ՆանՍ (21.04.2011)

  6. #4
    Ամենքս մեր տեղն ունենք... My World My Space-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    28.03.2009
    Հասցե
    Իմ տեղում....
    Գրառումներ
    3,640
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը
    1921 թ. փետրվարի 26-ից մարտի 16-ը Մոսկվայում առանց Խորհրդային Հայաստանի պատվիրակության մասնակցության տեղի ունեցան ռուս-թուրքական բանակցություններ։ Մարտի 16-ին Խորհրդային Ռուսաստանի և քեմալական Թուրքիայի միջև կնքվեց Մոսկվայի պայմանագիրը, որով Թուրքիային էին տրվում Կարսի, Արդահանի, Սուրմալուի և Արդվինի շրջանները։ Հայաստանին էին վերադարձվում Ալեքսանդրապոլն ու շրջակա գյուղերը, Նախիջևանն ստանում էր ինքնավար տարածքի կարգավիճակ Խորհրդային Ադրբեջանի խնամակալության ներքո։

    Նույնիսկ այս պայմանագրի կնքումից հետո թուրքական զորքերը չէին շտապում հեռանալ Շիրակի գավառից։ Խորհրդային Ռուսաստանն ակնարկեց, որ Խորհրդային Հայաստանի հետ նոր պատերազմ սկսելու դեպքում այն կդիտարկվի որպես Խորհրդային Ռուսաստանի դեմ պատերազմ, և 1921 թ. ապրիլի կեսերին թուրքական զորքերը դուրս եկան Շիրակից՝ ավերելով շրջանն ու կազմակերպելով հայերի կոտորածներ։

    1921 թ. հոկտեմբերի 13-ին Թուրքիայի և Անդրկովկասի երեք Խորհրդային հանրապետությունների միջև կնքվեց Կարսի պայմանագիրը, որով վերահաստատվեցին Մոսկվայի պայմանագրի դրույթները՝ հայությանը պարտադրելով հաշտվել ազգային տարածքների օտարման հետ։
    Ի դեպ իրականում պայմանագիրը կնքվել է մարտի 18-ին` հետին թվով....
    Շուն գնեք, դա փողով անկեղծ սեր գնելու միակ միջոցն է...

    Իմ քաղաքում....

  7. Գրառմանը 4 հոգի շնորհակալություն են հայտնել.

    einnA (17.03.2011), Mark Pauler (17.03.2011), Գաղթական (02.05.2011), Նաիրուհի (17.03.2011)

  8. #5
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)


    1896 թ. ապրիլի 2-ին Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում ծնվել է Սողոմոն Թեհլերյանը։ Սովորել է հայրենի գյուղում, Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվել է Սերբիա, ապա անցել Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվել է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
    1921թ. Թեհլերյանը մասնակցել է Հ. Յ. Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը։
    Վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը:
    1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին (տե´ս թեմայի առաջին գրառումը):
    1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը (նախագահ՝ դոկտոր Լեմբերգ), անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Բելգրադում: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  9. Գրառմանը 11 հոգի շնորհակալություն են հայտնել.

    aragats (12.05.2011), einnA (04.04.2011), Freeman (02.04.2011), Gayl (02.04.2011), Monk (18.05.2011), My World My Space (02.04.2011), Nare-M (30.04.2011), Tig (04.04.2011), Գաղթական (02.05.2011), ԿԳԴ (30.04.2011), ՆանՍ (21.04.2011)

  10. #6
    լեռնադուստր
    Նաիրուհի-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    13.06.2009
    Հասցե
    Ամստերդամսկ
    Տարիք
    36
    Գրառումներ
    3,489
    Բլոգի գրառումներ
    1
    Mentioned
    2 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Այսօր Քարվաճառի ազատագրման օրն է

    1993 թ. ապրիլի 3-ին Քարվաճառի թուրքերը, տեսնելով Նորաբակի լեռնանցքից իջած և քաղաքի վերահեռարձակիչ հեռուստաաշտարակի բարձունքում դիրքավորված հայ զորաջոկատի հայտնվելը, ձայնասփյուռային կապով դիմել են մերոնց և խնդրել շնորհել նրանց մի քանի ժամ բնակչությամբ հանդերձ քաղաքը դատարկելու և հեռանալու համար: Կեսօրին` ժամը 14.00-ի սահմաններում, Քարվաճառի վրա ծածանվել է հայոց եռագույնը:
    իսկ մարդը
    վախենում ա
    որ իրան
    չեն սիրի:

  11. Գրառմանը 14 հոգի շնորհակալություն են հայտնել.

    Ambrosine (03.04.2011), aragats (12.05.2011), davidus (04.04.2011), einnA (04.04.2011), Malxas (03.04.2011), Monk (18.05.2011), My World My Space (03.04.2011), Nare-M (30.04.2011), Tig (04.04.2011), Գաղթական (02.05.2011), ԿԳԴ (30.04.2011), Մաեստրո (04.04.2011), ՆանՍ (21.04.2011), Ջուզեպե Բալզամո (03.04.2011)

  12. #7
    Պատվավոր անդամ Tig-ի ավատար
    Գրանցման ամսաթիվ
    26.10.2007
    Տարիք
    46
    Գրառումներ
    3,757
    Mentioned
    0 Post(s)
    Tagged
    0 Thread(s)
    Մեջբերում Նաիրուհի-ի խոսքերից Նայել գրառումը


    1896 թ. ապրիլի 2-ին Երզնկայի Ներքին Բագառիճ գյուղում ծնվել է Սողոմոն Թեհլերյանը։ Սովորել է հայրենի գյուղում, Երզնկայում և Կ. Պոլսի Կեդրոնական վարժարանում: 1913թ. փոխադրվել է Սերբիա, ապա անցել Կովկաս՝ մասնակցելու կամավորական շարժմանը: Կովկասյան ճակատում թուրքերի դեմ կռվել է Սեպուհի (Արշակ Ներսիսյան) վաշտում (կամավորական առաջին ջոկատ, հրամանատար՝ Անդրանիկ):
    1921թ. Թեհլերյանը մասնակցել է Հ. Յ. Դաշնակցության «Նեմեսիս» գործողությանը։
    Վիճակահանության ժամանակ նրան բաժին ընկավ գլխավոր դահիճ Թալեաթը:
    1921թ. մարտի 15-ին, Բեռլինի Շառլոտենբուրգ թաղամասի Հայդենբուրգ փողոցում 25-ամյա Ս. Թեհլերյանը գնդակահարեց Թալեաթին (տե´ս թեմայի առաջին գրառումը):
    1921թ. հունիսի 2-ին գերմանական դատարանը (նախագահ՝ դոկտոր Լեմբերգ), անպարտ է ճանաչել Սողոմոն Թեհլերյանին: Արդարացված Թեհլերյանը երկար տարիներ ապրել է Բելգրադում: 1945-ից հետո բնակություն է հաստատել ԱՄՆ-ի Ֆրեզնո քաղաքում, որտեղ էլ մահացել է 1960թ. մայիսի 23-ին:
    Ի դեպ, ամսի 2-ին կամերային երաժշտության տանը այս առիթով միջոցառում կար: Ճիշտն ասած մենք էլ չգիտեինք թե ուր ենք գնում, մեզ մեր պարի դասատուն՝ Աննան, ասեց, որ միջոցառում կա՝ պարապմունքից հետո գնացինք: Շատ լավ էր, խոսվեց մեր հերոսների մասին, Նեմեսիսի մասին, մեր ներկայիս պատմության դասագրքերում դրանց ներկայացվաց լինելու՝ ավելի ճիշտ չլինելու մասին, այդ հերոսների պետական մակարդակով չգնահատված լինելու մասին և այլն և այլն...
    Վերջում երգեցինք... /Գինի լիցը.../, պարեցինք՝ Կարինի հետ, կարգին մեծ շրջան էր ստացվել

    հ.գ. ամենավատը էն էր, որ նման միջոցառումները ՀԿ-ներն են կազմակերպում, ոչ մի պետական աջակցություն: Հետաքրքիրա մեր պետությունը ինչի՞ համարա...
    Հա, հույզն է լոկ մնայունը՝
    Մնացյալը անցողիկ…

  13. Գրառմանը 1 հոգի շնորհակալություն է հայտնել.

    aragats (12.05.2011)

Թեմայի մասին

Այս թեման նայող անդամներ

Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)

Համանման թեմաներ

  1. Պատմության կեղծարարնե՞ր
    Հեղինակ՝ may, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 549
    Վերջինը: 05.01.2013, 15:25
  2. Պատմության մեջ այս օրը
    Հեղինակ՝ Cassiopeia, բաժին` Դեսից - Դենից
    Գրառումներ: 24
    Վերջինը: 26.09.2011, 23:27
  3. Մեր պատմության դասերը
    Հեղինակ՝ ցեղակրոն, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 20
    Վերջինը: 20.09.2008, 15:17
  4. Ի՞նչ կփոխեիք հայ ժողովրդի պատմության մեջ
    Հեղինակ՝ weber, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 36
    Վերջինը: 29.08.2008, 15:31
  5. Կատուները մարդկության պատմության մեջ
    Հեղինակ՝ Apsara, բաժին` Պատմություն
    Գրառումներ: 4
    Վերջինը: 21.07.2007, 01:47

Էջանիշներ

Էջանիշներ

Ձեր իրավունքները բաժնում

  • Դուք չեք կարող նոր թեմաներ ստեղծել
  • Դուք չեք կարող պատասխանել
  • Դուք չեք կարող կցորդներ տեղադրել
  • Դուք չեք կարող խմբագրել ձեր գրառումները
  •