Հետգրության կարգով մի կարծիք էլ ասեմ: Եթե մրցույթը հայտարարվեր փոքր-ինչ ավելի շուտ, երբ ասենք Սփյուռքի նախարարի հետ կապված դեպքերը նոր էին սկսում զարգանալ, ապա ակումբցիների մեծ մասի կողմից էլ, կարծում եմ, որ նյութը չէր համարվի անհաջող ընտրված, կլիներ ակտիվ մասնակցություն: Այս իմաստով կարող եք հարց տալ. չե՞մ ափսոսում, որ շուտ չեմ հայտարարել: Ասեմ. ո՛չ: Չե՛մ ափսոսում: Այդ դեպքում ստանալու ենք լիքը ղժժոցի տարբերակներ, բայց ոչ այն, ինչն ակնկալում էի այս մրցույթից ես: Ստանալու էինք, որովհետև «ղժժալու թեման» դեռևս ակտուալ էր ու շատ բան այդ հողում դեռ չէր ասված ողջ հանրության ու մասնավորապես ինտերնետային հանրության շրջանում: Բայց ես որևէ մրցույթ չեմ բացել ու չեմ բացի ղժժոցիի ակնկալիքով:
Ինչ վերաբերվում է շարունակությանը, ապա որքան էլ որ ես համարում եմ, որ թեման անհաջող չէր ընտրված, այլ դրա նկատմամբ ոմանց կամ շատերի կողմից վերաբերմունքն էր սխալ, միևնույն է, ես պատրաստ եմ հաշվի նստել նաև ձեր կարծիքների, այլ կերպ ասած մրցույթին պոտենցիալ մասնակցողների ինչպես նաև այն հետևողների կարծիքների հետ, դրա համար հաջորդ մրցույթը հարևան թեմայում միասին կորոշենք, թե ինչ ֆորմատով, ինչ բնույթի ենք անելու: Այնպես որ բոլորին առաջարկում եմ շտապել «Ստեղծագործական նախագծերի քննարկումներ» բաժին՝ առաջարկելով ու ներկայացնելով, թե հաջորդ մրցույթը, որը հավանաբար կմեկնարկի հաջորդ շաբաթվա վերջին, ինչ տեսքով եք ցանկանում տեսնել: Հուշեմ նաև, որ Արսի գրառման տիպի գրառումները ավելի շատ այդ թեմայի, այլ ոչ թե այս թեմայի ապրանք են:
Էջանիշներ