Սիրելի՛ ակումբցիներ, մեկնարկում է նոր ստեղծագործական նախագիծ:
Նախագիծը վերնագրված է «Արթուրի զարմանահրաշ արկածները», բայց ուղարկվող ստեղծագործությունները կարող են ունենալ այլ վերնագրեր: Որպես հիմք ընդունելու ենք վերջերս աղմուկ հանած Արթուր Պողոսյանի հետ կատարվածը, սակայն սյուժետային գիծը կարող է ամբողջովին փոխվել, օրինակ մեր հերոսին վերագրվի նոր սխրանքներ: Կարող ենք նաև փոխել հերոսի անունը: Եթե չգիտեք, թե ով է Արթուր Պողոսյանը, կարդացեք այս թեման:
Կանոններ.
- Գրական սեռերի ընտրությունը չի սահմանափակվում, կարելի է գրել` արձակ, չափածո, դրամա, ժանրերի ընտրության մեջ ևս ազատ եք:
- Ձեր գրած ստեղծագործությունները պետք է մինչև մարտի 21-ը, ժամը 24:00-ն, նամակագրական համակարգի միջոցով ուղարկում եք ինձ (Chuk):
- մարտի 22-ին ստացված ստեղծագործությունները կտեղադրվեն այս թեմայում` քվեարկության և քննարկման:
Նախնական կանոններ.
- Քվեարկության ընթացքում հեղինակները պահվելու են գաղտնի, ցանկացած ինքնաբացահայտում խստորեն պատժվելու է` ընդհուպ մինչև նախագծից հեռացում:
- Քվեարկությունը լինելու է բաց, այսինքն` բոլորը կարող են տեսնել, թե որ տարբերակի օգտին եք քվեարկել:
- Քվեարկությունը լինելու է բազմակի ընտրությամբ, այսինքն` կարող եք քվեարկել մեկից ավելի տարբերակների օգտին:
- Քվեարկությունը պետք է կատարել միաժամանակ, չեք կարող տարբերակներից մեկի օգտին քվեարկել, հետո քվեարկել ևս մեկի օգտին:
- Սեփական տարբերակի օգտին կարող եք քվեարկել, բայց վերջնական հաշվարկի ժամանակ այդ ձայները չեն հաշվվելու:
- Արդյունքները հաշվարկելիս հաշվի են առնվելու միայն քվեարկությամբ արտացոլված տվյալները:
Նախնական կանոնները փոփոխության ենթակա են: Առաջարկում եմ մինչև մարտի 22-ը, այսինքն մինչ ստացված ստեղծագործությունների տեղադրումը այս թեմայում քննարկել, թե ինչպե՞ս պետք է անցկացվի քվեարկությունը, քանի՞ օր տևի, որքան ժամանակ լինի՞ բաց և փակ և այլն:
Ստեղծագործությունները տեղադրելիս ես քննարկումը կտեղափոխեմ այլ թեմա ու կներկայացնեմ քվեարկության ու քննարկման պայմանները՝ հաշվի առնելով թեմայում հնչած բացառապես բոլոր կարծիքները, սակայն ինձ՝ մրցույթի կազմակերպչիս վերապահելով վերջնական որոշում կայացնելու իրավունք:
Դե ինչ, սպասում եմ Ձեր ստեղծագործություններին![]()
Էջանիշներ