Պատմվածքս շարունակել չի ստացվում: Ցանկանում եմ այն տեղադրել այստեղ, կես-կես, միգուցե ձեր կարծիքներից կամ ոգշնչվեմ կամ հիասթափվեմ, երկու դեպքն էլ ինձ ձեռք է տալիս, թե չէ տարակուսում եմ:
Պատմվածքս շարունակել չի ստացվում: Ցանկանում եմ այն տեղադրել այստեղ, կես-կես, միգուցե ձեր կարծիքներից կամ ոգշնչվեմ կամ հիասթափվեմ, երկու դեպքն էլ ինձ ձեռք է տալիս, թե չէ տարակուսում եմ:
Yellow Raven (14.03.2011)
<<Կներեք, բայց մենք չկարողացանք փրկել Ձեր երեխային>>: Աչքերը փակեց, և վարկյան անց վեր թռավ անկողնուց, և նորից կարդաց գրությունը:
Դռան հետևում կանգնած էր սպիտակ հանդերձանքով մի անձնավորություն: Աչքերը չռած նայում էր դատարկությանը:
Անահիտը փորձեց վեր կենալ անկողնուց, կանգնեց, բայց ուժասպառ լինելով ընկավ գետնին և սկսեց հեկեկալ: Բժիշը լսելով աղմուկը ներս վազեց սենյակ:
- Կներեք Անահիտ:
- Լռեք, - գոռաց նա և սողալով մոտեցավ բժշկի ոտքերի մոտ և սկսեց հարվածել դրանց:
Անահիտի աչքերը արյունով էին լցվել, նրա որդին…:
Սենյակում մութ էր, միայն լուսնի լույսի ներքո երևում էին օդում տատանվող ոտքերը: Սեղանին դրված էր` ճմռթված թուղթ, որի վրա երևում էին արցունքներից առաջացած հետքերը:
<< Նա չկարողացավ տեսնել մեր երեխային` մեր մահացած երեխային: Ես գալիս եմ Արտակ, հույսով եմ դու և մեր որդին արդեն հանդիպել եք: Ես գալիս եմ …:
Անահիտ: >>
Անահիտի միակ ազգականը նրա մայրն էր : Անցել էր արդեն 20 տարի, բայց ամեն շաբաթ օր տիկին Մանեն գնում էր թոռնիկի գերեզմանը` ծաղիկ դնում այնտեղ:
- Բարև Մանե տատիկ, - ներս մտնելով ասաց Լիլիթը, նրա հարևանի թոռնիկը:
Լիլիթը զարմացավ: Ոչ ոք նրան չպատասխանեց: Ամեն օր արդեն 1 տարի, նա այցելում էր ծեր կնոջ տուն և թեյ ըմպում: Բայց հիմա…: Նա վախեցած աչքերը դես ու դեն նետելով քայլեց տիկնոջ ննջարան: Տեսնելով տիկնոջը` անշարժ ` պարկած անկողնում, սառեց…բայց վարկյան անց զգալով նրա շնչառությունը, հանգստացած քայլեց խոհանոց: Դատարկ սենյակում դրված էր սեղանը, որը ծածկված էր սպիտակ սփռոցով, և երկու հինավուրց աթոռ: Մոտիկանալով սեղանին նկատեց թղթի կիսավառված կտոր: Անճոռնի տառերով, բայց կոկիկ, թղթի անվնաս մասում գրված էր`
<< …կանգնած ժամանակ, սառում եմ: Ոտքերս և ձեռքերս անշարժանում են: Նայում եմ հողին: Որտեղ է նա, դատարկ է… >>:
Լիլիթը ուշադրություն չդարձնելով թղթին դրեց այն սեղանին: Առանց շշուկ հանելու, կամանց քայլերով հեռացավ տիկին Մանեի տնից:
Բազկաթոռին նստած էր պարոն Հրանտը: Դեռ նոր էր բոլորել նրա 50 տարին, բայց նրա դեմքը ամբողջությամբ պատված էր կնճիռներով: Աչքերը միշտ կիսաբաց ` նայում էին գետնին: Արդեն երկար ժամանակ էր ինչ նա ոչ մեկի աչքերին չէր նայել: Վառելով հերթական ծխախոտի գլանակը, հոգոց հանեց:
- Հայրիկ, հերիք է ծխես, ամբոողջ օրը ծխում ես:
Հրանտը փորձեց աչքերը վեր բարձրացնել, նայեց որդու աչքերին, բայց վարկյան անց…:
- Հայրիկ, հայրիկ…:
Սենյակը լի էր սև հագնված մարդկանցով, որոնց մեծամասնությունը ամբողջ կյանքը սպիտակ է հաքնվել: Դագաղին մոտիկացավ մի կին:
- Ոչ մի բան անպատիժ չի մնում…, Հրանտ, ինչու:
Արթուրը, ով նստել էր դագաղի կողքը, վեր թռավ այդ խոսքերից, սպասեց մինչ կինը կհեռանա սենյակից և արագ քայլելով հասավ նրան:
- Կներեք, սպասեք, խնդրում եմ:
Կինը պպտվեց, ծանր հայացքը ուղղեց Արթուրի կողմ:
- Դուք իմ հայրիկի մասին ինչ որ բան գիտեք, նա ինչ որ բան մեզնից թաքցրել է:
- Ես ոչ մի բան չգիտեմ Արթուր, ոչ մի բան չգիտեմ, կներես ինձ: - պատասխանեց կինը, և շթոթված qքայլերով հեռացավ այդ տնից:
Արթուրը ևս մի քանի վարկյան շվարած կանգնեց տեղում: Կնոջ խոսքերը անըդնհատ պտտվում էին նրա գլխում:
- Լիլիթ, ինչ որ բան է պատահել, թոռնիկս, ինչու ես այսօր մտահոգված
- Կներեք ինձ Մանե տատիկ, ես պատահականորեն կարդացի այն թուղթը, որ…
Լիլիթը չկարողացավ շարունակել, քանի որ նկատեց կնոջ թռուցիկ ժպիտը:
- Ախր ես…
- Բան չկա թոռնիկս, դա ընդամենը ծեր կնոջ զառանցանք էր, - ժպտալով Լիլիթի խոսքը ընդհատեց կինը:
Լիլիթը չհավատաց նրա խոսքերին, կամ չցանկացավ հավատալ, և սկսեց ժպտալ:
VisTolog (14.03.2011), Yellow Raven (14.03.2011), Նիկեա (16.10.2013)
Լիլիթի պատանի հոգին արկածներ էր փնտրում, բայց նա դեռ չէր հասկանում թե ինչի հետ է կապնվել:
<<…:Ես վաղը կհետևեմ Մանե տատիկին, և կտեսնեմ նրա թոռնիկի գերեզմանը: Բայց ախր նորածին երեխաներին չեն թաղում, ես դա վաղը անպայման կճշտեմ>>:
Լիլիթը փակեց իր օրատետրը և պարկեց քնելու:
Կինը դրեց ծաղիկը գերեզմանի կողքը դրված կիսաջարդված սև ծաղկամանի մեջ և դանդաղ, անվստահ քայլերով հեռացավ: Լիլիթը սպասեց, մինչ կինը ամբողջությամբ կհեռանա իր տեսադաշտից և վախվորելով մոտեցավ գերեզմանին: Քարի վրա գրված էր <<Սմբատյան>> : Լիլիթը հասկանում էր, թե ինչու է քարին գրված միայն ազգանունը, բայց միևնույն է նա հետ-հետ քայլեց փորձեց ուշքի բերել իրեն:
- Զարհուրելի տեսարան է անանուն գերեզմանը,- շշուկով աաց նա:
Քամին ուժգնացավ, և Լիլիթը որոշեց տուն գնալ: Դեռ մի քանի մետր էր ինչ հեռացել էր գերեզմանից, չրխկոցի ձայն լսեց, վազելով ետ վերադարձավ: Ծաղկամանը ջարդվել էր: Քամին ցաքուցրիվ էր արել բոլոր ծաղիկները: Լիլիթը մոտիկացավ, որպեսզի հավաքի փշրանքները: Փշրանքներից մեկի տակ մի թուղթ հայտնաբերեց, վերցրեց այն.
<<Կներեք, բայց մենք չկարողացանք փրկել Ձեր երեխային>> : Լիլիթի մանուկ հոգին չդիմացավ, նա սկսեց հեկեկալ: Նրա արցունքները չէին հասցնում վար ընկնեին, դրանք ինչպես ադամանդեր` քամին իր գիրկն էր առնում: Հանկարծ Լիլիթը լսեց.
- Կներեք, ինչով կարող եմ ձեզ օգնել
Շրջվեց, նրա առջև կանգնած էր բարետես արտաքինով մի երիտասարդ: Լիլիթը շփոթված արտաբերեց.
- Ես, ես, ես արդեն գնում եմ, դուք, դուք ինչ եք անում ասյտեղ?
- Այստեղ մոտակայքում իմ հայրն է թաղված, ես ուղղակի ձեր ձայնը լսեցի և մոտիկացա:
Լիլիթը կանգնեց, թապ տվեց իր շորերը և վազելով հեռացավ այդտեղից:
Երիտասարդը դեռ երկար նայեց Լիլիթի հետից…:
Հ.Գ. Ակումբցիներ ջան իսկականից պատրաստ եմ լսել ցանկացած կարծիք![]()
Նիկեա (16.10.2013)
Արամ, պիտի կարդաս: Շա՜տ պիտի կարդաս: Ո՛չ միայն հայ հեղինակների ու ո՛չ միայն թարգմանական գրականություն:![]()
Mark Pauler (15.03.2011), Sambitbaba (16.03.2011), Yellow Raven (15.03.2011), Արամ (15.03.2011), Հայկօ (15.03.2011)
Որքան շատ ես խորանում կյանքի իրականության մեջ, այնքան շատ են քեզ գրավում նրա վառ պատկերները: Այդ պատկերները կարող են տխուր լինել և ուրախ, դրական կամ բացասական, բայց միևնույն է, նրանք ստիպում են քեզ զգալ սրտիդ շնչառությունը: Ես կարծում եմ, որ հենց այդ շնչառությունն է արթնացնում մարդու մեջ ստեղծագործելու պահանջը: Եվ այստեղ է, որ սկսվում են տառապանքն ու պրոբլեմները:
Քանզի առաջին հայացքից քեզ թվում է, որ յուրաքանչյուր քո միտք ինքնստինքյան արդեն իսկ ստեղծագործություն է, ընդ որում շատ օրիգինալ, անկրկնելի... Եվ վեջիվերջո դա հենց այդպես է, որ կա. յուրաքանչյուր միտք` դա օրիգինալ ու անկրկնելի մի ստեղծագործություն է: Բայց... անհատական: Այսինքն, միայն քեզ համար: Իսկ հասնել այն բանին, որպեսզի ուրիշները նույնպես գնահատեն քո ստեղծագործությունը, այնքան էլ հեշտ չի. դա մեծ աշխատանք է պահանջում:
Հեմինգուեյն, օրինակ, գրում էր օրը ութ ժամից ոչ պակաս, բայց այդ ժամերի ընթացքում իր գրածից կարող էր ընտրել ընդամենը վեց բառ: Ցանկանում եմ ասել, որ ուղղակի վերցնել ու շարադրել գլխումդ ծնված միտքը` դա դեռևս ստեղծագործություն չի կարող համարվել:
Շատ-շատ համաձայն եմ Արևածագի հետ. մի խնայիր ժամանակդ կարդալու վրա: Իսկ առաջին գրքերից մեկը, որը կառաջարկեի կարդալ (և նաև սերտել), դա Հայոց լեզվի և քերականության դասագիրքն է` քերականությունդ շատ է կաղում: Պատկերացրու ինքդ. ի՞նչ հաճույք կստանաիր քո ամենասիրած գրողից, եթե նա քերականապես տգետ գրեր:
Հ.Գ.Եթե ընտրում ես մտքեր` գլխիդ մեջ, թույլ տուր, որ առաջին հերթին սիրտդ նրանք ընդունի:
Արամ (19.03.2011)
Այս պահին թեմայում են 1 հոգի. (0 անդամ և 1 հյուր)
Էջանիշներ