<<Կներեք, բայց մենք չկարողացանք փրկել Ձեր երեխային>>: Աչքերը փակեց, և վարկյան անց վեր թռավ անկողնուց, և նորից կարդաց գրությունը:
Դռան հետևում կանգնած էր սպիտակ հանդերձանքով մի անձնավորություն: Աչքերը չռած նայում էր դատարկությանը:
Անահիտը փորձեց վեր կենալ անկողնուց, կանգնեց, բայց ուժասպառ լինելով ընկավ գետնին և սկսեց հեկեկալ: Բժիշը լսելով աղմուկը ներս վազեց սենյակ:
- Կներեք Անահիտ:
- Լռեք, - գոռաց նա և սողալով մոտեցավ բժշկի ոտքերի մոտ և սկսեց հարվածել դրանց:
Անահիտի աչքերը արյունով էին լցվել, նրա որդին…:
Սենյակում մութ էր, միայն լուսնի լույսի ներքո երևում էին օդում տատանվող ոտքերը: Սեղանին դրված էր` ճմռթված թուղթ, որի վրա երևում էին արցունքներից առաջացած հետքերը:
<< Նա չկարողացավ տեսնել մեր երեխային` մեր մահացած երեխային: Ես գալիս եմ Արտակ, հույսով եմ դու և մեր որդին արդեն հանդիպել եք: Ես գալիս եմ …:
Անահիտ: >>
Անահիտի միակ ազգականը նրա մայրն էր : Անցել էր արդեն 20 տարի, բայց ամեն շաբաթ օր տիկին Մանեն գնում էր թոռնիկի գերեզմանը` ծաղիկ դնում այնտեղ:
- Բարև Մանե տատիկ, - ներս մտնելով ասաց Լիլիթը, նրա հարևանի թոռնիկը:
Լիլիթը զարմացավ: Ոչ ոք նրան չպատասխանեց: Ամեն օր արդեն 1 տարի, նա այցելում էր ծեր կնոջ տուն և թեյ ըմպում: Բայց հիմա…: Նա վախեցած աչքերը դես ու դեն նետելով քայլեց տիկնոջ ննջարան: Տեսնելով տիկնոջը` անշարժ ` պարկած անկողնում, սառեց…բայց վարկյան անց զգալով նրա շնչառությունը, հանգստացած քայլեց խոհանոց: Դատարկ սենյակում դրված էր սեղանը, որը ծածկված էր սպիտակ սփռոցով, և երկու հինավուրց աթոռ: Մոտիկանալով սեղանին նկատեց թղթի կիսավառված կտոր: Անճոռնի տառերով, բայց կոկիկ, թղթի անվնաս մասում գրված էր`
<< …կանգնած ժամանակ, սառում եմ: Ոտքերս և ձեռքերս անշարժանում են: Նայում եմ հողին: Որտեղ է նա, դատարկ է… >>:
Լիլիթը ուշադրություն չդարձնելով թղթին դրեց այն սեղանին: Առանց շշուկ հանելու, կամանց քայլերով հեռացավ տիկին Մանեի տնից:
Բազկաթոռին նստած էր պարոն Հրանտը: Դեռ նոր էր բոլորել նրա 50 տարին, բայց նրա դեմքը ամբողջությամբ պատված էր կնճիռներով: Աչքերը միշտ կիսաբաց ` նայում էին գետնին: Արդեն երկար ժամանակ էր ինչ նա ոչ մեկի աչքերին չէր նայել: Վառելով հերթական ծխախոտի գլանակը, հոգոց հանեց:
- Հայրիկ, հերիք է ծխես, ամբոողջ օրը ծխում ես:
Հրանտը փորձեց աչքերը վեր բարձրացնել, նայեց որդու աչքերին, բայց վարկյան անց…:
- Հայրիկ, հայրիկ…:
Սենյակը լի էր սև հագնված մարդկանցով, որոնց մեծամասնությունը ամբողջ կյանքը սպիտակ է հաքնվել: Դագաղին մոտիկացավ մի կին:
- Ոչ մի բան անպատիժ չի մնում…, Հրանտ, ինչու:
Արթուրը, ով նստել էր դագաղի կողքը, վեր թռավ այդ խոսքերից, սպասեց մինչ կինը կհեռանա սենյակից և արագ քայլելով հասավ նրան:
- Կներեք, սպասեք, խնդրում եմ:
Կինը պպտվեց, ծանր հայացքը ուղղեց Արթուրի կողմ:
- Դուք իմ հայրիկի մասին ինչ որ բան գիտեք, նա ինչ որ բան մեզնից թաքցրել է:
- Ես ոչ մի բան չգիտեմ Արթուր, ոչ մի բան չգիտեմ, կներես ինձ: - պատասխանեց կինը, և շթոթված qքայլերով հեռացավ այդ տնից:
Արթուրը ևս մի քանի վարկյան շվարած կանգնեց տեղում: Կնոջ խոսքերը անըդնհատ պտտվում էին նրա գլխում:
- Լիլիթ, ինչ որ բան է պատահել, թոռնիկս, ինչու ես այսօր մտահոգված
- Կներեք ինձ Մանե տատիկ, ես պատահականորեն կարդացի այն թուղթը, որ…
Լիլիթը չկարողացավ շարունակել, քանի որ նկատեց կնոջ թռուցիկ ժպիտը:
- Ախր ես…
- Բան չկա թոռնիկս, դա ընդամենը ծեր կնոջ զառանցանք էր, - ժպտալով Լիլիթի խոսքը ընդհատեց կինը:
Լիլիթը չհավատաց նրա խոսքերին, կամ չցանկացավ հավատալ, և սկսեց ժպտալ:
Էջանիշներ